20:42 07.01.2023
Արցախի ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով. Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով: Դադարեցված ուսումնական […]
19:40 07.01.2023
Հունվարի 7-ին, ժամը 16։21-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։ Ըստ նախնական տվյալների կա 6 զոհ։
12:50 07.01.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր` տեղեկացնում են նախագահի աշխատակազմի գրասենյակից: Համաձայն հրամանագրերի՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Արարատ Մելքումյանը։ Երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի […]
12:46 07.01.2023
Արցախի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղափոխված հիվանդներից մեկը 2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի […]
23:41 06.01.2023
Լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին,թե իբր Վերիշեն գյուղի մոտակա սարում բռնկված հրդեհը ադրբեջանական ԶՈւ կողմից է, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, 22։33-ին հրդեհն ինքնամարվել է։
22:48 06.01.2023
Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ: Վերիշեն գյուղի վարչական ղեկավարի կողմից սահմանվել է մշտադիտարկում։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ գյուղի մերձակայքում իրականացնելու է հերթապահություն: Մոտակայքում անտառներ և բնակավայրեր չկան։
15:55 06.01.2023
Հունվարի 6-ին ժամը 13:35-ին, Մարտունու շրջանի Հացի գյուղի բնակիչ Ի. Աբրահամյանը ոստիկանություն է դիմել, որ ժամը 13:00-ի սահմաններում Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում իր կողմից շահագործվող «Բելառուս 82-1» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զենքից կրակահերթ է արձակվել տրակտորի ուղղությանբ։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ […]
19:20 05.01.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է հունվարի 6-ի ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը 24:00-ն սահմանել հրադադար Ուկրաինայում կողմերի միջև շփման գծի ողջ երկայնքով, հայտնում է Կրեմլը: «Հաշվի առնելով սրբազան Կիրիլ Պատրիարքի ուղերձը ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին հանձնարարում եմ հունվարի 6-ին ՝ ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24:00-ը, հրադադարի ռեժիմ […]
15:54 05.01.2023
Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք,տեղեկացնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն, պատասխանատու լինելով վառելիքի և քսանյութի ծախսերը, հատուկ հեղուկների և տեխնիկական միջոցների […]
13:10 05.01.2023
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին․ «Դիմում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Այսօր 25 -րդ օրն է, ինչ շարունակվում է փակ մնալ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախյան հիմնախնդիրը […]
00:07 05.01.2023
Հունվարի 4-ին, ժամը 21։32-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին, «VAZ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Զ., ծնված […]
22:18 04.01.2023
Այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են 43-ամյա Արման Բ-ի վարած շտապօգնության հաշվեկշռում հաշվառված, Jin Bei մակնիշի և 32-ամյա Էդմոն Մ-ի վարած ՎԱԶ 217020 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է […]
15:43 04.01.2023
Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված 2 մահվան դեպք է գրանցվել: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների թեմայով ասուլիսի ընթացքում նշեց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: «Մահացած պացիենտները 35 տարեկան էին: Ընդ որում, նրանցից մեկն ունեցել է խրոնիկ հիվանդություններ, […]
12:40 30.12.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
11:47 30.12.2022
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «Սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «Սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի […]
11:08 30.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու […]
10:59 30.12.2022
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը «Ամերիկյաի ձայնը» քննարկել է ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուիի և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Լաչինի միջանցքի շրջափակման առաջին օրերին այս առիթով նամամով դիմեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Շուրջ 30 կոնգրեսականների ստորագրությամբ նամակում կոչ է արվում «վարչակազմին օգտագործել իր ձեռքում եղած ողջ գործիքակազմը, ներառյալ Ադրբեջանի ֆինանսական աջակցության դադարեցումն […]
23:06 29.12.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մահացել է 82 տարեկանում: Այս մասին հինգշաբթի հայտնել է բրազիլացու դուստրը՝ Քելլի Նասիմենտուն, Instagram-ի իր էջում։ «Մենք քեզ անսահման սիրում ենք։ Հանգչիր խաղաղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։ 2021 թվականի սեպտեմբերին Պելեի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք։ 2022 թվականին նա երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի […]
22:29 29.12.2022
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Twitter-ում հայտնել է, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային դատարան։ «Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժը միջանցքով», – ասվում է […]
14:48 29.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Կապան համայնքի նախկին ղեկավարի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Կապան համայնքի նախկին ղեկավար Ա. Հ.-ն, 2012 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցնելով նշված պաշտոնը, հաստատապես տեղյակ լինելով, որ […]
11:04 28.12.2022
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող երեք հիվանդներ՝ «Թոքային արյունահոսություն, արտերիովենոզ մալֆորմացիա», «Պլևրայի մետաստատիկ ախտահարում, ձախակողմյան հիդրոթորաքս, թոքի աբսցես», և «Խոլեդոխոլիթիազ․ Լյարդային անբավարարություն» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում են ծանր վիճակում՝ տեղի բժիշկների վերահսկողության տակ։ Կարմիր Խաչի միջազգային […]
23:43 27.12.2022
Ֆրանսիայի տարբեր առանցքային կուսակցությունների քաղաքական առաջնորդներ, չնայած քաղաքական տարբերվող հայացքներին, համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Մոնդ» («Le Monde») օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը երաշխավորելու համար։ Նամակը հասանելի է հետևյալ հղումով։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է թարգմանությունը՝ ԱՀՆՐԱԺԵՇՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Դեկտեմբեր 12-ից ի վեր […]
22:00 27.12.2022
Ադրբեջանի խորհրդարանի նիստում այսօր առաջարկվել է քննարկել Նախիջևանի ինքնավարությունը լուծարելու ու այն կենտրոնական իշխանություններին ենթարկելու հարցը: Գործը քվերակությանը չի հասել, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությանն արդեն ընթացք է տրվում: Ի՞նչ նպատակով է Ալիևը ցանկանում վերացնել Նախիջևանի ինքնավարությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմային անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Բաքվում այս դիսկուրսն ակնհայտորեն իշխանության պատվերով է սկսվել: Շաբաթներ առաջ առաջինն […]
14:33 27.12.2022
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: «Իհարկե, դուք ճիշտ եք. այս պահին գլխավոր, ամենաօպտիմալ հարցը այն ճգնաժամն է, որը մենք ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, արդեն մոտ 20 օր է` Լաչինի միջանցքը փակ է։ Սա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի, […]
13:55 27.12.2022
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի […]
13:19 27.12.2022
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՍՊ ընկերության կողմից ՌԴ արտահանման ենթակա մեկ բեռնատար հավի ձվի խմբաքանակի տեղափոխման հետ կապված խնդիրների պատճառով ձվի պիտանելիության ժամկետն անցել է, և այն հետ է վերադարձվել ՀՀ՝ ոչնչացման նպատակով: Սակայն ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն […]
23:24 26.12.2022
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ «Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին […]
20:39 25.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
14:28 25.12.2022
Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել տարբեր քրոնիկական հիվանդություններով 4 օտարերկրյա քաղաքացի, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Ինչպես հայտնում են Կարմիր խաչից՝ նրանք դիմել էին կազմակերպության օգնությանը՝ իրենց դուրս բերելու խնդրանքով։ Ավելի վաղ Կարմիր խաչից հայտնել էին, որ դեկտեմբերի 24-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով 4 ամսական […]
21:28 24.12.2022
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ […]