TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

Հրատապ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին. ՀՀ ՊՆ

17:52 28.11.2022

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Մանկական երկաթուղուն հարակից թունելում  կիրառվելու են ծխագլանակներ

12:40 28.11.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են,որ նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին մանկական երկաթուղուն հարակից թունելում (հասցե՝ Ձորափի փողոցի 139 ) անցկացվելու է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կատարումը թունելում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում կիրառվելու են ծխագլանակներ։

̰
Պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ն կալանավորվել է

11:47 28.11.2022

Վերաքննիչ դատարանը 2022 թվականի նոյեմբերի 21-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված բողոքը և բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ անթույլատրելի ճանաչելով պետական դավաճանությանն օժանդակելու մեջ մեղադրվող Ա.Պ.-ին կալանքից գրավով ազատելը: Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Պ-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, օժանդակել է ամուսնուն՝ կատարելու պետական դավաճանություն: […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:21 28.11.2022

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
ՃՏՊ Ոսկետափ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

19:49 27.11.2022

Նոյեմբերի 27-ին, ժամը 17:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկետափ գյուղի մոտակա կամուրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ոսկետափ գյուղի մոտակայքում «Opel vetra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, […]

̰
Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունը

18:15 27.11.2022

Ադրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 27-ի ժամը 11։30 -16:20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

15:17 27.11.2022

Նոյեմբերի 27-ին, ժամը 14։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 51-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կան 2 զոհ և 3 տուժած։   Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մոտ 50-րդ կմ-ին […]

̰
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

10:53 27.11.2022

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դարձյալ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

22:41 26.11.2022

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:42 26.11.2022

Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Էրիկ Իսրայելյանը՝ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

01:18 26.11.2022

Հայաստանը չեմպիոն ունի Իսպանիայում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնությունում: 60 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը իր տիտղոսներին ավելացնում է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Եզրափակիչում մեր մարզիկը մրցեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գուրդալավայի հետ ու շատ վստահ հաղթանակ տոնեց: Առաջին ռաունդում Իսրայելյանը անընդհատ նախաձեռնողի դերում էր և հաղթեց 5:0 հաշվով: 2-րդ ռաունդում ռինգի մրցավարը անհասկանալի […]

̰
ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

00:51 26.11.2022

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են,որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:35-22:32-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:

̰
Սահմանային խախտումներ Մարտունու և Մարտակերտի շրջաններում. թիրախում խաղաղ բնակչությունն է

13:47 25.11.2022

Նոյեմբերի 25-ին` ժամը 11:55-ին, Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը` ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Ինչպես […]

̰
Արցախի ՊԲ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ

13:26 25.11.2022

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09։55-12։10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ

09:03 25.11.2022

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 25-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Մանկատան պաշտոնատար անձինք չարաշահել են դիրքը՝ պետությանը պատճառելով շուրջ 130 մլն դրամի վնաս

15:00 24.11.2022

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան պաշտոնատար անձինք 2017-2022 թվականների ընթացքում չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնելով Կառավարության որոշմամբ հաստատված հաստիքային միավորների չափորոշիչներից ավելի հաստիքացուցակներ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից` նշելով, որ նախարարության պաշտոնատար անձինք ևս, չարաշահելով պաշտոնեական դիրքը, խախտելով Կառավարության որոշումը, համաձայնություն են տվել ներկայացված հաստիքացուցակներին: Մասնավորապես՝ հաստատվել է ընդհանուր 60.3 […]

̰
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է հրազենային վիրավորում  ստացել

01:23 24.11.2022

ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են ,որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Մեկնարկել է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

22:36 23.11.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ են սկսել Երևանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Ավելի վաղ Երևանում ավարտվել էր ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում էին նաև Պուտինն ու Փաշինյանը։

̰
Եվրախորհրդարանը Ռուսաստանը ճանաչել է որպես «ահաբեկչության հովանավոր պետություն»

15:45 23.11.2022

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Ռուսաստանը ճանաչում է որպես «ահաբեկչության հովանավոր»՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, այս մասին պարզ է դառնում Ստրասբուրգի լիագումար նիստի քվեարկության արդյունքներից, որը հեռարձակվել է Եվրախորհրդարանի կայքում։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ է քվեարկել 58-ը, ձեռնպահ՝ 44-ը։ Ընդհանուր առմամբ քվեարկել է 596 խորհրդարանական։ Ինչպես նախազգուշացվել է Սմոլենսկայա հրապարակում, Ռուսաստանին ահաբեկչության […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ԱՀ ՊԲ

18:02 22.11.2022

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
Ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ

12:04 22.11.2022

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին,Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների […]

̰
Խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա

11:36 22.11.2022

Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ «Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից՝ Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն մի քանի ուղղությամբ խախտել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

11:05 22.11.2022

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական […]

̰
Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:56 22.11.2022

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Զինծառայողին կյանքից զրկելու ու ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու գործով զինծառայող է կալանավորվել

20:30 21.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, […]

̰

13:41 21.11.2022

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ, ևս 17-ը տուժել են, փոխանցում է Reuters-ը։ Ինչպես հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը՝ ցնցումները գրանցվել են Ջիրանժանգ քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Երկրի մայրաքաղաք Ջակարտայում մի քանի վայրկյան ցնցումներ են գրանցվել։ […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. Պաշտպանության նախարարություն

09:06 21.11.2022

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Տոկաևը 85,52 տոկոս ձայներով հաղթում է ընտրություններում․ Еxit poll

23:01 20.11.2022

Ղազախստանի գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաղթում է նոյեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ընտրողների 85,52%-ի աջակցությամբ, ասվում է «Ամանաթ» կուսակցության հանրային քաղաքականության ինստիտուտի կողմից անցկացված exit poll-ի արդյունքներով։ «Կասիմ-Ժոմարտ Տոկաև՝ 85,52%»,- հարցման արդյունքները հայտնել է ինստիտուտի ներկայացուցիչը Աստանայի հեռուստաալիքի եթերում։ Ղազախստանցիները պետք է ընտրություն կատարեին վեց թեկնածուներից։ Գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ միասին պետության ղեկավարի պաշտոնին […]

̰
Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում․ հրապարակվել են կադրեր

18:13 20.11.2022

Մոսկվայի կենտրոնում՝ Կոմսոմոլսկայա հրապարակի շրջանում, այրվում է մեկ հարկանի պահեստային շենք։ Այս մասին հայտնում է REN TV հեռուստաալիքը։ Ականատեսների տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում ծխի խոշոր քուլաներ են բարձրանում։ Դեպքի վայր են մեկնել փրկարարները, տուժածների մասին տվյալներ չկան: Նախնական տվյալներով՝ պահեստի ներսում կարող են մարդիկ լինել։ Հրդեհի մակերեսը կազմում է 1,9 հազար քառակուսի մետր։ Հրշեջները սկսել են […]

̰
Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

17:14 20.11.2022

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։

̰
BACK_TO_TOP