TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

Հրատապ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել է նաև ականանետ. ՀՀ ՊՆ

09:03 11.11.2022

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 09:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Գլխավոր դատախազությունը՝ Պեմզաշենում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

13:48 10.11.2022

2022 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 […]

̰
Հակառակորդի կրակոցից վիրավոր զինծառայող ունենք․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է․ ՊՆ

13:22 10.11.2022

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

̰
Պուտինը կայցելի Հայաստան

20:15 09.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են ս/թ նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաեւ դրա շրջանակում ՌԴ նախագահի՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաեւ […]

̰
Այստեղ եմ, որ ձեզ հետ միասին ամեն ինչ անենք, որ Արցախն ունենա հաղթանակներ. Ռուբեն Վարդանյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

15:59 09.11.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ. Մինչ աշխատանքներին անցնելը՝ Ռուբեն Վարդանյանը խորհրդակցության մասնակիցներին առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի և հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոսների հիշատակը: «Երկու տարի առաջ այս օրը շատ […]

̰
Պեմզաշենի տներից մեկում հայտնաբերվել են մոր և երկու անչափահաս երեխաների անշնչացած մարմիններ՝ կտրող-ծակող վերքերով

15:35 09.11.2022

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում տներից մեկում հայտնաբերվել են երեք դիեր՝ մայրն իր երկու անչափահաս երեխաների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որի բնակիչները չէին արձագանքում դռան և հեռախոսի […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10:23 09.11.2022

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

01:46 08.11.2022

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:    

̰
Ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

19:02 07.11.2022

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։ Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։

̰
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Արցախում տրակտորիստի ուղղությամբ կրակել են ադրբեջանական դիրքից

15:59 07.11.2022

Գերատեսչությունը նշում է, որ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

̰
47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով փորձել է ինքնահրկիզվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

12:24 07.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 47-ամյա տղամարդու կողմից ինքնահրկիզում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

11:04 07.11.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում: Այս ընթացքում կատարվել է 1839 թեստավորում: Հաստատվել է 155 նոր դեպք, առողջացել է 153 քաղաքացի::

̰
Այսօր տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

09:43 07.11.2022

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։  

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել  է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

08:20 07.11.2022

Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

̰
Նիկոլ Փաշինյանը ստանձնում է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնը

11:37 06.11.2022

Նիկոլ Փաշինյանը ստանձնում է ՔՊ-ի վարչության նախագահի պաշտոնը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: «Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի պաշտոնը։ Մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն Է։ Շնորհակալ եմ ՔՊ 6-րդ համաժողովի բոլոր պատվիրակներին, նորընտիր վարչության բոլոր անդամներին»,- գրել է Փաշինյանը:

̰
Կարմիր գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

00:34 06.11.2022

Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։ Ժամը […]

̰
Հարություն Մերդինյանը՝ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

20:35 05.11.2022

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները: Ինչպես փոխանցում է Armsport.com-ը՝ Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, մասնակցելով նժույգ թափեր վարժությանը, կրկին նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը։ Հիշեցնենք՝ Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսին կայացած Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր հաղթող՝ երկրորդ անգամ նվաճելով […]

̰
Ադրբեջանցիները կրակել են տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

18:19 05.11.2022

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։ Հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ-ից։ Արձակված կրակոցներից ջարդվել է […]

̰
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

22:03 04.11.2022

Նոյեմբերի 4-ին՝ Ժամը 19:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

̰
4 անձի կյանք խլած վթարի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «ԳԱԶելի» վարորդը

12:29 04.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող […]

̰
Ռուբեն Վարդանյանը նշանակվել է Արցախի պետական նախարար

12:24 04.11.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է հրամանագիր Արտակ Արտյոմի Բեգլարյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին: Պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» ԱՀ Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝ 1) […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

21:15 03.11.2022

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

̰
Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի Բլինքենի և Բայրամովի հետ

15:51 03.11.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտնել է, որ մի քանի օրից Վաշինգտոնում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։  

̰
Հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ. ոստիկանության բացահայտումը

14:38 03.11.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետևյալ […]

̰
Հայաստանում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ

20:38 02.11.2022

Հայաստանում դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի հարուցիչ՝ հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության հետագա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաները/ամբուլատորիաները և շարժական պատվաստումային կետն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով, և […]

̰
Բացահայտվել է ենթադրաբար գերեվարված զինծառայողի ազգականից կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու դեպք

14:44 02.11.2022

Ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Բ.Պ.-ն, հավաստիացնելով, որ նշված ծառայությունում իր՝ գեներալի կոչումով ծանոթի միջոցով կարող է համապատասխան գումարի դիմաց կարգավորել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում գործելու արդյունքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը, ենթադրաբար գերեվարված Կ.Կ.-ի ազգական Խ.Գ.-ին դրդել է «գեներալին» փոխանցելու պատրվակով իրեն տալ 5 մլն դրամ կաշառք: Այս […]

̰
Նոյեմբերի 3-ին տեղի կունենա սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը

11:03 02.11.2022

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստին:

̰
Կրակահերթ էր արձակել և սպանել համածառայակցին, ինչից հետո կրակել էր նաև իր ոտքին․ զինծառայողը կալանավորվել է

14:05 01.11.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ […]

̰
Փաշինյանը, Պուտինը ու Ալիևը համատեղ հայտարարություն են համաձայնեցրել

22:20 31.10.2022

Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այսօր մենք համաձայնեցրել ենք համատեղ հայտարարությունը։ Պետք է անկեղծ ասեմ, ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ ստիպված էինք հանել մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից»,- նշել է ՌԴ նախագահը։ «Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը

21:28 31.10.2022

Մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Առանձին-առանձին զրուցում են արտաքին գործերի նախարարները, ՏԱՍՍ-ին հայտնել է Պեսկովը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման […]

̰
BACK_TO_TOP