TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+11.71 oC

Հրատապ

ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի ռեժիմը․ ԱՀ ՊՆ

12:44 31.07.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն , իբր ՊԲ ստորաբաժանումները հարավ – արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

11:50 31.07.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:

̰
Զելենսկին Դոնբասի բնակիչներին կոչ է արել դուրս գալ տարածաշրջանից

11:20 31.07.2022

Ուկրաինայի կառավարությունը Դոնեցկի մարզի բնակիչների պարտադիր տարհանում է սկսում ջեռուցման սեզոնի սկսվելուց առաջ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ կոչ է արել մարդկանց հեռանալ Դոնեցկի մարզից, ինչպես նաև ընդգծել է, որ կառավարությունը դրա համար ամեն ինչ կկազմակերպի: Այս մասին հուլիսի 30-ին հայտարարել է երկրի ղեկավարն իր տեսաուղերձում։ «Այնտեղ հարյուր հազարավոր մարդիկ են, տասնյակ հազարավոր երեխաներ։ […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ

21:06 30.07.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։

̰
Հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող չի զոհվել. ԱՀ ՊՆ

21:14 29.07.2022

Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից շրջանառվող լուրերը, թե հուլիսի 29-ին ՊԲ զինծառայող է զոհվել` չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

̰
ՊՎԾ-ն շուրջ 15.8մլրդ ՀՀ դրամի առերևույթ խախտումներ է հայտնաբերել Երևանի քաղաքապետարանում

15:44 28.07.2022

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացվել է 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով ուսումնասիրություն: Ինչպես տեղեկացնում են ՊՎԾ-ից՝ ուսումնասիրության շրջանակներում իրականացված ծավալուն և բազմակողմանի վերահսկողական ու վերլուծական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 8.5 միլիարդ ՀՀ դրամի խախտումներ, որոնք հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

15:33 28.07.2022

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան։

̰
Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ԱՀ ՊՆ

13:51 28.07.2022

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար՝ Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։  

̰
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում

12:48 28.07.2022

Հուլիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

̰
Գասպար Տերտերյանը՝ Աշխարհի չեմպիոն. հայ ըմբիշի փայլուն հաղթանակը եզրափակչում

21:10 27.07.2022

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գասպար Տերտերյանը նվաճեց ոսկե մեդալ: Եզրափակչում նա ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյին և հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Սա Հայաստանի առաջին մեդալն էր Աշխարհի առաջնությունում: Հիշեցնենք, որ Գասպարը կիսաեզրափակիչ գոտեմարտում 5-1 հաշվով հաղթել էր իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում նա […]

̰
«Փյունիկը» ջախջախեց «Դյուդելանժին»  և դուրս եկավ ՉԼ հաջորդ փուլ

23:33 26.07.2022

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։ Պատասխան խաղում «Փյունիկի» կազմում աչքի ընկան Ժունինյոն, Յուսուֆ Օտուբանջոն, իսկ Լուկա Յուրիչիչը դարձավ դուբլի հեղինակ։ Ընդորում այս խաղում առաջինը հաջողության էին հասել դաշտի տերերը: Չեմպիոնների լիգայի որակավորման […]

̰
ՊՆ-ն հաստատել է այրվածքներ ստացած զինծառայողի մահվան լուրը

22:10 26.07.2022

Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, մահացել է հուլիսի 17-ին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետև Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Պալյան Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր […]

̰
Այրվածքներ ստացած զինվորի կյանքը չի հաջողվել փրկել․ Factor.am

21:42 26.07.2022

Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։ Տեղեկությունը Factor․am-ին հայտնել են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։ Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել ՊՆ-ն, որում, մասնավորապես, ասվում էր․ «Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով […]

̰
Քարվաճառում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա

20:42 26.07.2022

Ադրբեջանական Տելեգրամ ալիքներում տեղեկություն է տարածվում այն մասին, որ Քարվաճառի շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան սպաներ են պայթել ականի վրա, այդ թվում՝ գեներալ Էնվեր Էֆենդիևը և բրիգադի հրամանատար Վուգար Իսբանդիյարովը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել տվյալ դեպքի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: «Միջադեպի հետևանքով ցամաքային զորքերի գեներալ Էնվեր Էֆենդիևը թեթև մարմնական վնասվածքներ […]

̰
Ստեփանակերտում ժամը 16:00-ի սահմաններում ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան

15:51 26.07.2022

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են Ստեփանակերտի բնակիչներին, որ այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից կգործարկվի օդային տագնապի ազդանշան: «Խնդրում ենք խուճապի չմատնվել, քանի որ այն ուսումական բնույթ է կրելու»,- ասվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

̰
Սլավիկ Գալստյանը` միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

22:26 23.07.2022

Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դիտարժան հաղթանակով դարձել է ոսկե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։

̰
ՌԴ-ն, Ուկրաինան, Թուրքիան ու ՄԱԿ-ը ստորագրել են ցորենի արտահանման մասին համաձայնագիրը

18:54 22.07.2022

Ստամբուլում ստորագրվել է ցորենի անվտանգ արտահանման մասին համաձայնագիրը: Ռուսաստանն ու Ուկրաինան երկկողմ փաստաթուղթ չեն ստորագրել: Նրանցից յուրաքանչյուրն այն ստորագրել է Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ: Այս փաստաթուղթը թույլ կտա ուկրաինական նավահանգիստներից համաշխարհային շուկաներ արտահանել 25 մլն տոննա ցորեն: «Նախաձեռնությունը, որը հենց նոր ստորագրեցինք, ճանապարհ է բացում Ուկրաինայի Սևծովյան նավահանգիստներից պարենի կոմերցիոն արտահանման համար: Ցորենի արտահանման մոնիթորինգը […]

̰
Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել

15:46 20.07.2022

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են։ […]

̰
Ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված

13:47 20.07.2022

Հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

̰
Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

23:22 19.07.2022

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները Սիրիայի իրադրության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, հայտնել է Վլադիմիր Պուտինը: «Ընդունված համատեղ հայտարարությունը վերահաստատել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցության ամրապնդման հանձնառությունը՝ ի շահ Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կայուն և կենսունակ կարգավորմանը»,- ասել է նա։ Համատեղ փաստաթղթում սահմանված է, որ սիրիական ճգնաժամը կարող է լուծվել միայն դիվանագիտական […]

̰
Ահազանգ է ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է տեղադրված

23:03 17.07.2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբ է դրված: Այս պահին Նախագահի տուն են ժամանում ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը․ նախագահի տուն են ժամանել Արտակարգ իրավիճակների […]

̰
Դժբախտ պատահար զորամասում. մահացել է բուժկետի պետ-բուժակը

12:59 16.07.2022

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Քրիստինե Միխայելի Չիչյանը (ծնվ. 1985թ.)։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և […]

̰
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է

16:09 15.07.2022

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել են «Շտապօգնություն» ՓԲԸ-ից: Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայամետ բոլոր չորս լրացումները

23:14 14.07.2022

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած բոլոր չորս լրացումները, տեղեկացնում է ANCA-ն։ 1) Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հետաքննության պահանջ, 2) Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ, 3) Հորդորում է ներկայացնել Կոնգրեսին Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները: Բացի այդ, զեկույցը պետք է […]

̰
Զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

13:44 14.07.2022

Հուլիսի 14-ին՝ ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

23:27 13.07.2022

ՀՀ ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել՝ հայտարարելով, թե իբր հուլիսի 13-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասվում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության […]

̰
Ադրբեջանի հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել. ԱՀ ԱԱԾ-ի հայտարարությունը

21:37 13.07.2022

Ադրբեջանի հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում՝ փորձելով վախի մթնոլորտ ստեղծել Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ ԱԱԾ-ն։ «Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ […]

̰
Ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է

20:27 13.07.2022

Հուլիսի 13-ին՝ ժամը 19։19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը և […]

̰
Ադրբեջանը խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել արևմտյան հատվածում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ. կրակը լռեցվել է

12:12 12.07.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ […]

̰
Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

12:05 12.07.2022

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով Արամ Թորոսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Ծնվել է 08.01.1993թ., Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում: 1999-2009թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թ. 139 միջնակարգ դպրոցը: 2009-2013թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում: 2011-2013թթ. աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան […]

̰
BACK_TO_TOP