TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+10.62 oC

Հրատապ

Ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը

12:12 09.08.2022

Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի […]

̰
Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա

18:14 08.08.2022

Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցիների նկատմամբ՝ 3-1 հաշվով։ Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սևերով հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջաթ Աբասովին։ Մյուս 2 պարտիաներում հաղթող չեղավ։ Հրանտ Մելքումյանը երկրորդ խաղատախտակի վրա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Գադիր Գուսեյնովի հետ, իսկ […]

̰
Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

10:09 08.08.2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, չի համապատասխանում իրականությանը: Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ էական միջադեպեր չեն արձանագրվել։ Չնայած հարաբերական կայունությանը՝ լարվածությունը պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական զինուժը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ […]

̰
Զինծառայող է հանկարծամահ եղել

21:17 07.08.2022

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար:

̰
Քաղաքացին Սևանա լճում ջրահեղձ է եղել

18:49 07.08.2022

Օգոստոսի 7-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել․ տեսադաշտում չի երևում: Դեպքի վայր է մեկնել N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը: Գյուղի լճափնյա հատվածում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ […]

̰
Հրդեհ վերելակի հորանում․ կան տուժածներ (թարմացված)

13:55 07.08.2022

Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]

̰
Հրդեհ վերելակի հորանում․ կան տուժածներ

13:12 07.08.2022

Օգոստոսի 7-ին, ժամը 11։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի 42/2 շենքի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի […]

̰
Ժամկետային զինծառայող է վիրավորում ստացել

12:36 07.08.2022

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.):  Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊԲ

10:53 07.08.2022

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։

̰

10:07 07.08.2022

Օգոստոսի 7-ին, ժամը 00։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 5 շենքի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ […]

̰
Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ

10:50 06.08.2022

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում […]

̰
Խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին հայկական կողմի մտահոգությունները 2021-ին փոխանցվել են  ՌԴ բարձրագույն ղեկավարությանը․ ՀՀ  ԱԳՆ խոսնակ

22:37 05.08.2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է ԶԼՄ-ների հարցին․ «Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։ Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, […]

̰
Թմրամիջոցների իրացում «Տելեգրամով». չորս անձ կալանավորվել է

14:10 04.08.2022

Համացանցային «Տելեգրամ» հավելվածը հայտնի է նաև ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պայքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց: Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության […]

̰
Օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ՊԲ

10:18 04.08.2022

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր: […]

̰
Արցախում վիրավորների թիվը հասել է 19-ի, մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

22:28 03.08.2022

Արցախում շփման գծի լարվածության հետևանքով վիրավոր զինծառայողների թիվը 19-ի է հասել, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է: Հայրիյանի փոխանցմամբ՝ վիրավորների մի մասը տեղափոխվել է Երևան: Վիրավորումները, ըստ նախարար, բեկորային […]

̰
Արցախում զոհ ունենք, ևս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ․ ՊԲ

15:52 03.08.2022

Ժամը 15:00-ի սահմաններում շփման գծի հյուսիսարևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
7 վիրավոր ունենք․ Ադրբեջանի ԶՈւ-ն ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ․ ՊԲ

15:24 03.08.2022

Օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ […]

̰

14:02 03.08.2022

Օգոստոսի 3-ին` տեղական ժամանակով ժամը 13:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:11-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․18⁰ և արևելյան երկայնության 43․94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […]

̰
Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել. ՊԲ

08:36 03.08.2022

Օգոստոսի 2- ին և լույս 3-ի գիշերը օպերատիվ մարտավարական իրադրությունը փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են:

̰
Մոլորվելու արդյունքում հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՊՆ

00:05 03.08.2022

Հուլիսի 23-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի սահմանային գոտում հայ դիրքապահները հայտնաբերել են Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաևին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Վերջինիս կողմից սահմանը հատելու պատճառների պարզաբանման արդյունքում պարզվել է, որ նա մոլորվել է։ Այսօր Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական […]

̰
Օդանավակայանում և քաղաքապետարանում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել

22:47 02.08.2022

Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներ։ Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել […]

̰
Տեղեկություններ տարբեր հասցեներում պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ․ ՀՀ ԱԻՆ

19:51 02.08.2022

Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, «Մետրոպոլիտենի» բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։ Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել […]

̰
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

15:57 02.08.2022

Օգոստոսի 2-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը: Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի […]

̰
Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի

15:01 02.08.2022

Ս.թ. հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը։ Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, Արցախի Հանրապետության սահմանամերձ գյուղերի բնակչության […]

̰
Աֆղանստանում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդը

08:43 02.08.2022

Սպիտակ տունը հայտնել է Աֆղանստանում հուլիսի 30-ին անցկացված հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում «Ալ-Քաիդայի» պարագլուխ Այման ալ-Զավահիրիի ոչնչացման մասին, ով ղեկավարում էր խմբավորումը Ուսամա բեն Լադենի մահից հետո՝ 2011 թվականից: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: Նշվում է, որ օպերացիան անցկացվել է Հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով 21:48-ին կամ Քաբուլի ժամանակով հուլիսի 31-ի առավոտյան 06:18-ին՝ Քաբուլում, ԱՄՆ նախագահի հրամանով: […]

̰
Արցախում վիրավոր ունենք. ԱՀ ՊԲ

00:18 02.08.2022

Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

̰
Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՊՆ

21:37 01.08.2022

Համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «ԱՀ պաշտպանական գերատեսչությունը լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին […]

̰
ՊՆ-ն հերքում է Սյունիքի և Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը

21:13 01.08.2022

Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրության լարված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից: Արցախում ադրբեջանական սադրանքի մասին պաշտոնական հաղորդագրությունից հետո համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում իրադրությունը ևս լարված է: Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու […]

̰
Ադրբեջանի զինուժն Արցախում դիմել է սադրանքի․ իրադրությունը շարունակում է մնալ լարված

20:11 01.08.2022

Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ «Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ […]

̰
Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կոտրված ավտոմեքենաներ

17:34 31.07.2022

Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ոստիկանները դեպքի վայրում […]

̰
BACK_TO_TOP