09:56 08.06.2022
Առավոտյան Իրանի Հարավային Խորասան նահանգում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Երկաթուղային վթարի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 50-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով շտապօգնության ծառայության հաղորդագրությանը: Գնացքն Իրանի՝ բնակչության թվով երկրորդ ամենամեծ քաղաք Մեշհեդից ուղևորվում էր կենտրոնական Յեզդ քաղաք: Մի քանի տուժածների վիճակը գնահատվում է ծանր:
20:49 07.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան […]
10:46 07.06.2022
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հսոկղության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005թ. սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում […]
23:19 05.06.2022
Հունիսի 5-ին, տեղական ժամանակով ժամը 22։25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.50⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 2 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
21:28 05.06.2022
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը երկրորդն է Եվրոպայում, իսկ Գոռ Մինասյանը` երրորդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի երկու ներկայացուցիչները` Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը: Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը գլխավերևում երկու հաջող փորձից հետո պահեց 203 կգ և 211 […]
20:34 05.06.2022
Հունիսի 5-ին, ժամը 17։27-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռյա Թազա գյուղի ձախակողմյան հատվածում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 13 հրշեջ-փրկարար: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Մելիքգյուղ գյուղի հարակից սարի վրա։ Այրվում է մոտ 8 […]
09:14 04.06.2022
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները […]
08:27 04.06.2022
Մոսկվան, Բաքուն և Երևանը քննարկել և մոտեցրել են սահմանային, մաքսային և այլ վերահսկողության հարցերի շուրջ դիրքորոշումները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկի, Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի համատեղ նախագահությամբ կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ նիստի արդյունքներով: «Կողմերը քննարկել և մոտեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի վերահսկողության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի […]
00:11 04.06.2022
Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը չեմպիոն է հռչակվել երկամարտի 377 կգ արդյունքով (171+206): Արծաթե մեդալակիր Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205): Այսօր՝ ԵԱ-ի մրցումային 6-րդ օրը, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ: Պայքարի մեջ են մտնում Եվրոպայի չեմպիոն Սամվել Գասպարյանը (102 կգ/ 16:00), փոխչեմպիոն Արսեն Մարտիրոսյանը(109 կգ […]
13:19 03.06.2022
Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ նկարահանումների ժամանակ Արշակունյաց փողոցի շենքերից մեկի տանիքից վայր է ընկել ու մահացել է օպերատորի օգնական Արթուր Ղանդիլյանը, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Արթուրը 36 տարեկան էր, ամուսնացած, ունի որդի։
12:25 03.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես […]
13:25 02.06.2022
Գործադիրն այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը քննարկել է անկանխիկ գործարքների հարցը: «Կանխիկ գումարով գործարքների շրջանառության կրճատումը կառավարության բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկն է։ Մեր նպատակադրումը և պլանավորումը այն է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։ Իհարկե, մենք […]
23:38 01.06.2022
Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց առաջին մեդալը: Այսօր պայքարի մեջ էին մտել մինչև 81 կգ քաշային ծանրորդները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը: Պոկում վարժությունից հետո Ռաֆիկ Հարությունյանը 160 կգ արդյունքով 2-րդն էր, թեև առաջին հորիզոնականը զբաղեցնող իսպանացի Պերես Մատան ևս նույն արդյունքն ուներ: Իսկ Կարեն Մարգարյանը սանձել […]
22:20 01.06.2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի բավարարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը: «Հիմնավոր կասկածը հաստատող միակ տվյալը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ(բոլորիս հայտնի Ջհանգիրյանի գործով) ամրագրված իմպերատիվ […]
14:31 01.06.2022
Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում […]
13:05 01.06.2022
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ «Ինչպես արդեն ներկայացվել է ս.թ. մարտի 21-ին ՀՀ ՊՆ կողմից տարածված պարզաբանման մեջ, սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից […]
11:30 31.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ: 2022թ. մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել և […]
00:10 31.05.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 30-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:
19:44 30.05.2022
Երևանում ավարտին մոտեցող տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը: Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եզրափակիչ մենամարտում բացահայտ առավելությամբ հաղթեց ֆրանսիացի Լունե Համրաուին և հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հիշեցնենք, որ մինչ այս մենամարտը Բաչկովը պայքարից դուրս էր […]
12:24 28.05.2022
Մայիսի 28-ին, ժամը 11։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում տեղի է ունեցել երկհարկանի շինության փլուզում․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական երկու խումբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]
11:56 28.05.2022
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի 27-ին արված հայտարարությունների վերաբերյալ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մայիսի 27-ին հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են ադրբեջանական կողմի ապակառուցողականության, պայմանավորվածությունների կամայական` իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների, ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը շարունակելու մասին։ Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները, այդ նպատակներին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից […]
09:40 28.05.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առիթով: Այսօր մենք տոնում ենք մեր պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: Ինչո՞ւ է այս օրն այդքան կարևոր մեզ համար: Երեք պատճառով. Առաջինը՝ որովհետև մենք ավելի քան 500 տարվա ընդմիջումից հետո ունեցանք պետականություն: […]
15:37 27.05.2022
Երևանում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, քիչ առաջ տեղի ունեցած քառորդ եզրափակչում 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Պետր Նովակին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ առնվազն ապահովելով բրոնզե մեդալ։ 29-ամյա հայ բռնցքամարտիկը հիանալի աշխատեց երեք ռաունդների ընթացքում։ Երեք անգամ ռինգի մրցավարը հաշիվ բացեց չեխ մրցակցի համար։ Կիսաեզրափակչում Հովհաննեսի մրցակիցը հայտնի […]
13:52 26.05.2022
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը:
11:01 26.05.2022
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Այս մասին ՀՀ կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2022 մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով 22:35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվարդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը»,- ասաց Փաշինյանը: Սա տեղի է ունեցել հայկական պետական […]
10:37 25.05.2022
Մայիսի 25-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը․ ճանապարհը երթևեկելի է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում փորվել է […]
10:20 25.05.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության իրականացման հետ կապված այլ տեղեկությունների: Նկարագրված պայմաններում վերջինս 2022 […]
08:30 25.05.2022
ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 18 երեխա և նրանց ուսուցիչը: Այս մասին հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Յուվալդ քաղաքում: Ոստիկանները չեզոքացրել են չարագործին: Նա 18-ամյա տեղի բնակիչ Սալվադոր Ռոմասն է: Նրա հետ փոխհրաձգության ժամանակ 2 ոստիկան է տուժել: Նշվում է, որ դպրոցի վրա հարձակումից առաջ նա […]
19:09 24.05.2022
Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Կողմերը վերահաստատել են իրենց […]
17:28 24.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած […]