09:53 23.05.2022
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ «Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային ովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ […]
08:21 23.05.2022
Ֆիլիպիններում հրդեհ է բռնկվել նավի վրա, որում եղել է 124 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: Զոհվել է առնվազն 7 ուղևոր, 105-ը՝ փրկվել: Այս մասին հայտնում է CNN Philippines հեռուստաալիքը՝ հղում անելով Առափնյա պահպանության ծառայությանը: Նշվում է, որ նավը սկսել է այրվել, երբ այն գտնվել է ֆիլիպինյան Կեսոն նահանգի Ռիալ նավահանգստից 500 մետր հեռավորության վրա: Ուղևորները […]
02:35 23.05.2022
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ: Քննարկման առարկա են դարձել նաև երկու […]
21:34 22.05.2022
Բրյուսելում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
19:21 21.05.2022
Մայիսի 21-ին, ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:
14:57 20.05.2022
ԱՀԿ-ն փորձագետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու կապիկի ծաղիկ հիվանդության բռնկումը։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10 երկրներում։ Հիվանդությունը փոխանցվում է անմիջական ֆիզիկական շփման և օդակաթիլային ճանապարհով և հիմնականում տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում, որտեղ դրանով առավելապես վարակվում են երեխաները, իսկ մահացության մակարդակը տատանվում է 4-ից 22%-ի սահմաններում: Ինկուբացիոն շրջանը տևում է 5-21 […]
10:37 20.05.2022
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքների շրջանակներում ակտիվորեն համագործակցելով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, բացահայտել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]
08:10 20.05.2022
Մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։
14:12 19.05.2022
Գեղամ Փաշիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ: Այդ մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Գեղամ ՓԱՇԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության […]
13:51 19.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակիցներին: Պայմանավորվածության համաձայն, բացի յուրաքանչյուր ամիս անցկացվող խորհրդակցական ժողովի նիստերից, նման հանդիպումները ևս կկրեն պարբերական բնույթ: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, […]
00:04 19.05.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ․ « արև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Անչափ գոհացնող է, որ չնայած առկա իրողություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվում է ապահովել տարբեր մակարդակներում մեր բանակցությունների և համագործակցության շարունակականությունը։ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության […]
23:14 18.05.2022
Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, որն առաջինն է 2021 թվականի մարտի 1-ին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ուժի մեջ մտնելուց հետո: Հանդիպումը տեղի է ունեցել առանձնապես բարդ միջազգային համատեքստում, որն անվտանգության և տնտեսական կայունության առումով բազմաթիվ մարտահրավերներ է ստեղծել թե՛ Հայաստանի և թե՛ ԵՄ-ի համար, տեղեկացնում է ՀՀ […]
16:12 18.05.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր:
20:30 17.05.2022
ՀՀ ՊՆ-ից նտեղեկացնում են, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: «Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,- ասված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
20:25 17.05.2022
ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու համար, քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու […]
10:31 17.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու հանգամանքները, որի համար քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: […]
22:27 16.05.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Կողմերը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդիրը և տնտեսական հարցեր, Պուտինը նշել է երկրների միջև առևտրի ակտիվացումը։ Փաշինյանը ժամանել է Մոսկվա՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Ավելի վաղ ՌԴ նախագահը առանձին զրուցել է նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների հետ։
15:02 16.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, […]
12:13 16.05.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով: Կատարված 8934 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Առողջացել է 21 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել: Փաստացի բուժվողների թիվը 539 է։
11:11 16.05.2022
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
12:58 15.05.2022
Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով 4.5 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։ Մայիսի 15-ի ժամը 08։00-ի դրությամբ հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ։
12:13 15.05.2022
Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանն իր 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 24-ամյա Հովհաննիսյանը մենամարտել է ամերիկացի Ջեսս Բրայնի հետ և երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Հովհաննիսյանը նախորդ 2 մենամարտերում ևս հաղթանակ էր տարել, իսկ վերջին մենամարտն անցկացրել էր դեկտեմբերի 11-ին։
10:02 15.05.2022
Մայիսի 15-ին, ժամը 07։58-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 12-րդ շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:29-ին: Փրկարարները շենքից տարահանել են մոտ 50 քաղաքացու։
03:01 15.05.2022
Իտալիայի Թուրին քաղաքի «Պալաօլիմպիկո» մարզահամերգային համալիրում կայացավ «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց Ուկրաինան։ Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը փայլուն ելույթ ունեցավ՝ զբաղեցնելով 20-րդ տեղը։ Հաղթողը որոշվել է հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքներով` 50/50 հարաբերակցությամբ: Եզրափակիչ փուլում պայքարեցին Հայաստանը, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, […]
21:28 14.05.2022
Սույն թվականի մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 14-ին, ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․5 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում […]
23:52 13.05.2022
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան Հայաստանի կողմից ներկայացված վեց կետերը: 1-ին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը։ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ: Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների […]
15:18 13.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն հայտնել էինք, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում […]
14:40 13.05.2022
73 տարեկանում մահացել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Խալիֆա բեն Զաիդ Ալ Նահայանը: Այս մասին հայտնել է երկրի WAM լրատվական գործակալությունը։ «Նախագահի գործերի նախարարությունը Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին, արաբական և իսլամական ազգերին և ամբողջ աշխարհին հայտարարում է ազգի առաջնորդ, նրա հովանավոր, Նորին Մեծություն շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանի մահվան մասին, որը մահացել է […]
22:39 12.05.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Հիշյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է […]
11:38 12.05.2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։