TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա

17:26 09.11.2022

Առողջության առաջնային պահպանման օղակում բուժաշխատողների աշխատավարձը 2023 թվականին կբարձրանա: Այս մասին ասուլիսին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը՝ տեղեկացնելով, որ սա պասիվ աշխատավարձի բարձրացում չի լինելու: «Այսինքն՝ չի լինելու այնպես, որ ունենք այսքան գումար և այն բարձրացնելու ենք, ու դառնալու է իքս գումար: Փոխարենը բուժաշխատողի պարտականությունները պատշաճ կատարելու պարագայում նա կստանա բոնուսներ, ըստ […]

̰
1 ոսկի, 1 բրոնզ. մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիչները գոհ են աշխարհի առաջնության արդյունքներից

17:21 09.11.2022

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը անգլիական Լիվերպուլ քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում գրավել է առաջին տեղը` դառնալով աշխարհի չեմպիոն: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է սպորտային մարմնամարզությունում: Այս առաջնությունում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել նաև Հարություն Մերդինյանը, ով երկրորդ անգամ է դառնում աշխարհի երրորդ […]

̰
Ի վերջո ի՞նչ է դրված բանակցությունների սեղանին. ձևավորված իրողությունները որքա՞ն են ցավոտ լինելու ՀՀ-ի համար. միջազգայնագետ

20:15 08.11.2022

Միացյալ Նահանգների հանդիպումը տեղի ունեցավ Սոչիից հետո: ԱՄՆ միջնորդությամբ երեկ մի քանի հանդիպում տեղի ունեցավ, այդ թվում՝ երկկողմ. ի՞նչն է գլխավոր եզրակացությունը: Սոչիի հանդիպումն ինչպե՞ս ազդեց Վաշինգտոնի հանդիպման օրակարագի վրա: Ամերիկյան հանդիպումներն ու ընդհանրապես մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունների շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով մասնավորապես ասել է. […]

̰
Ճապոնիայում 442 տարվա մեջ առաջին անգամ Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում է տեղի ունեցել

19:11 08.11.2022

442 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայում հնարավոր է եղել դիտել Լուսնի և Ուրանի միաժամանակյա խավարում։ Երկրի քաղաքացիները ոգևորությամբ հետևել են հազվագյուտ իրադարձությանը։ Նշվում է, որ խավարման մասին տեղեկությունն իր ստույգ ժամանակացույցով հեռարձակվել է երկրի հեռուստաալիքներով հենց առավոտից։ Համացանցը նաև ուղիղ հեռարձակում է սկսել երկրի տարբեր պրեֆեկտուրաներից, այդ թվում՝ Ֆուջի լեռան լանջերից, քանի որ անամպ եղանակը […]

̰ ̰
«Ռեալի» խաղացողի հարվածից հետո գնդակը հայտնվել է բնակելի շենքի պատշգամբում

17:48 08.11.2022

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն Մադրիդի «Ռեալը» 2:3 հաշվով պարտվել է «Ռայո Վալիեկանոյին»։ Խաղի դրվագներից մեկում արքայական ակումբի 24-ամյա կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն այնքան բարձր է հարվածել դարպասի ուղղությամբ, որ գնդակը հայտնվել է «Վալիեկանո» ստադիոնի մոտ գտնվող բնակելի շենքի պատշգամբներից մեկում։ «Ռեալն» ընթացիկ առաջնությունում կրեց առաջին պարտությունը և 32 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Առաջին տեղ բարձրացավ […]

̰
Երկու տարի առաջ այս օրը Շուշիի մատույցներում նահատակվեցին ոստիկանության զորքերի ծառայողներ

17:53 07.11.2022

2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացան ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի, հանուն մեր Արցախի ու Շուշիի։ Տարելիցի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության զորքերի զորամասերից մեկը՝ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: «Վահե Ղազարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը և զորամասի հրամանատարությունը ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին […]

̰
Երևանի, Շիրակի և Լոռու պարեկները մեկ շաբաթում 49 անձի բերման են ենթարկել

16:14 07.11.2022

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 7-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1777 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 268 անձ։ 52 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 22-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, […]

̰
Տանզանիայում ավիաաղետը առնվազն 19 մարդու կյանք է խլել

19:55 06.11.2022

Տանզանիայում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, այս մասին կիրակի՝ նոյեմբերի 6-ին, հայտնել է The Citizen պորտալը։ Precision Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պատրաստվում էր վայրէջք կատարել Բուկոբա օդանավակայանում, վթարի է ենթարկվել և ընկել է Վիկտորիա լիճը։   Ինքնաթիռում եղել է 39 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Ինքնաթիռը Տանզանիայի վարչական կենտրոնից՝ Դար էս […]

̰
Նորածին մանկան ճիչ Ղուզանյանների ընտանիքում. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի եղբայրը

23:33 05.11.2022

Զինված Ուժերը համալրվում են դասակի հրամանատարներով։ Ծառայավայրեր են մեկնել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։ Հայկական բանակի կապավորների վաղվա հերթափոխը։ Կարևորագույն մասնագիտություններից մեկի ուսումնական գործընթացը ոչ մի վայրկյան չի դադարում։ Պատերազմի մասնակից հրետանավորը մասնագետներ է պատրաստում։ Ռեպորտաժ դիվիզիոնի շտաբի պետի սխրանքի ու առօրյա ծառայության մասին։ Եվ այս թողարկման լուսավոր ակորդը․ նորածին մանկան ճիչ Ղուզանյանների ընտանիքում։ Լույս աշխարհ […]

̰
Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո՝ 30 րոպեում․ մեկնարկել է Իլոն Մասկի արագընթաց տրանսպորտային համակարգի փորձարկումը

19:21 05.11.2022

Իլոն Մասկի ընկերությունը սկսել է Hyperloop արագընթաց տրանսպորտային համակարգի փորձարկումները։ Նախագիծը իրենից ներկայացնում է աէրոդինամիկ  թունել , որի ներսում շարժվում է մարդատար գնացք, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Պարկուճը կարող է տեղավորել 28 ուղևոր, տրանսպորտային միջոցը կարող է ունենալ առավելագույնը մինչև 1220 կմ/ժ արագություն։ Համակարգը փորձարկվում է Tesla մեքենայի միջոցով: Նախագծի համաձայն՝ գնացքը կարող է Լոս […]

̰
Հայտարարված համապետական ծառատունկին Երևանը մասնակցում է աննախադեպ ծրագրով՝ անտառ-տնկարկի հիմնմամբ

19:10 05.11.2022

Վերականգնվում է Ծիծեռնակաբերդի բարձունքի և Սարալանջի շուրջ 10 հեկտար տարածքը: Բնապահպանական կարևոր այս նախաձեռնությանն ընտանիքի հետ միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Երևանի ավագանու անդամներ ու կանաչապատման ոլորտի աշխատակիցներ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

̰
Ստեփանակերտ-Երևան անվճար ուղևորափոխադրումներն իրականացվում են միայն շահառու համարվող անձանց համար

12:05 05.11.2022

Սոցիալական որոշ խմբերի համար Ստեփանակերտ-Երևան և հակառակ ուղղությամբ գործող անվճար ուղևորափոխադրումների թեման շարունակում է մնալ արդիական: Ովքեր են շահառուները. պատասխանը գիտեն ծրագիրը համակարգող՝ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, սակայն քիչ չեն դեպքերը, երբ շահառու չհանդիսացող անձինք, օգտվում են անվճար ուղևորափոխադրումից: Հերթական մեկնելու օրը մեր նկարահանող խումբը ոլորտի պատասխանատուներից տեղում է հետաքրքրվել ծրագրի ընթացքի մասին: […]

̰
Հրապարակվել է «Լանսետ» ԱԹՍ-ի կողմից ուկրաինական ռազմական նավի կործանման տեսանյութը

08:05 05.11.2022

Ռուսական Lancet կամիկաձե անօդաչու թռչող սարքի կողմից ուկրաինական ռազմական նավակի ոչնչացման կադրերը հայտնվել են RIA Novosti-ի տրամադրության տակ։ Կրակոցներն իրականացվել են Դնեպրի ջրերում հետախուզական անօդաչու թռչող սարքից։ Ինչպես երևում է կադրերում, կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածում է Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավին, որից հետո այն սկսում է ծխալ։ Lancet-ը Կալաշնիկով կոնցեռնի ZALA AERO ընկերության մշակումն է։ […]

̰
Երևանի կենդանաբանական այգու բարեկարգման համալիր աշխատանքները շարունակվում են. քաղաքապետ

19:30 04.11.2022

Երևանի կենդանաբանական այգում բարեկարգման համալիր աշխատանքներն ընթացքի մեջ են. լուծվել են ոռոգման եւ խմելու ջրի, այգու լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: «Այգին համալրվել է նոր բնակիչներով, տարվում են նաև կանաչապատման աշխատանքներ: Շուտով կներդրվի էլեկտրոնային տոմսային համակարգ, իսկ այգին […]

̰
Գնդեվազի բնակչի մոտ թմրանյութ է հայտնաբերվել

18:35 04.11.2022

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները քաղաքի Երևանյան խճուղում հայտնաբերել և, թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել են Գնդեվազ բնակավայրի 58-ամյա մի բնակչի։ Ոստիկանության բաժնում տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ դեղնականաչավուն զանգված։ Ըստ ձերբակալված 58-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար։ Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Ապօրինի պահվող փամփուշտներ ու թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումները

17:33 04.11.2022

Նոյեմբերի 1-ին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները երեք դեպք են բացահայտել։ Նրանք Օհանավան և Օշական համայնքներում ստուգողական գործողություններ են իրականացրել՝ Օհանավանի մի տնից հայտնաբերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգի 52 փամփուշտ, Օշականի մի տնից՝ 29 փամփուշտ՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի։ Բացի այդ, նրանք նույն օրը Աշտարակի Երևանյան փողոցում ձերբակալել ու բաժին են տարել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում բնակվող 20-ամյա մի […]

̰
Անիի ոստիկանները բացահայտել են Լուսաղբյուրում կատարված գողությունը

17:09 04.11.2022

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը գողություն է արել համագյուղացու տնից: Ձեռնարկված միջոցառումերով տեղեկությունը հաստատվեց: Պարզվեց, որ նա բացել էր տանը կից պահեստարան-տնակի կախովի փականը և գողացել տարբեր սարքավորումներ։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառել էր 400 հազար դրամի վնաս: Կասկածվողը հրավիրվել […]

̰
Կալիֆորնիայում արջը թափառել է տեղի սրճարանում և գողացել թխվածքաբլիթներ

17:01 04.11.2022

Արջն այցելել է Կալիֆորնիայի սրճարաններից մեկը։ Քեյթրինգի աշխատակիցը տեսանկարահանել է, թե ինչպես է կենդանին, բարձրանալով վաճառասեղանի վրա, թխվածքաբլիթներ ուտում։ Միջադեպի մասին հայտնում է KCRA News-ը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ի երեկոյան։ Արջին տեսնելուն պես սրճարանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Կենդանին իրեն ագրեսիվ չի պահել և ենթարկվել է իրավապահներին։ Սա արջի հետ կապված առաջին դեպքը […]

̰
Մենք պետք է հասկանանք, որ հիմա մեզ համար հայրենական պատերազմ է․ Ռուբեն Վարդանյան

14:08 04.11.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին: Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արտակ Բեգլարյանին կատարած անձնվեր աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ նա ապագայում ևս իր ողջ ներուժը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու է Արցախի զարգացմանն ու մեր ժողովրդի բարօրությանը: Ներկայացնելով […]

̰
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Միրզոյանին է ներկայացրել առաջիկա աշխատանքները Հայաստանում

13:29 04.11.2022

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի […]

̰
Փորձ է արվել Հայաստան ներմուծել ավելի քան 25 տոննա քաշով չհայտարարագրված շարժիչային յուղ. ՊԵԿ

11:36 04.11.2022

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, մշտապես իրականացնելով պայքար Ագարակ պետական սահմանի անցման կետով Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծվող ապրանքներ հայտնաբերելու ուղղությամբ, բացահայտել է հերթական իրավախախտումը։ Օրերս Իրանից Հայաստան ժամանած իրանական բեռնատարի նկատմամբ իրականացված մաքսային հսկողության շրջանակում, մաքսային զննման է ենթարկվել, Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հարավային մաքսատուն-վարչությունում՝ որպես նավթային բիտում հայտարարագրված ապրանքը։ Զննման արդյունքում կասկածներ են առաջացել, […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Ղազախստանի դեսպանին

18:09 03.11.2022

Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանն անդրադարձավ Հայաստանի ոստիկանության և Ղազախստանի ներքին գործերի նախարարության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությանը։ ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության […]

̰
Մարզերում 4 տարում 100 մլն դոլարի ներդրում է իրականացվել. անցկացվել է գործադիրի հերթական նիստը

17:45 03.11.2022

Կառավարության հերթական նիստ, վերաբաշխում անելու հերթական նախագիծ. 728 մլն դրամ կհատկացվի Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերին՝ 9 համայնքի 14 սուբվենցիոն ծրագրերի համար: 2018 թ-ի ցուցանիշների համեմատ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման ծավալը գրեթե տասնապատկվել է, արձանագրել է վարչապետը՝ հավելելով, որ մարզերում 4 տարվա ընթացքում 100 մլն դոլորի ներդրում է իրականացվել: Վարչապետը նաև նշել է՝ ծրագրեր իրականացնելիս […]

̰
Տղամարդիկ որոնվում են քրեական վարույթի շրջանակներում

16:45 03.11.2022

Տղամարդիկ որոնվում են քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Մեթամֆետամին ու մարիխուանա. համացանցային թմրաշրջանառության հերթական դեպքն է բացահայտվել

16:14 03.11.2022

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նորաստեղծ բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել։ Նրանք հոկտեմբերի լույս 26-ի գիշերը, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացելու կասկածանքով, Նոր Խարբերդում ձերբակալել և Շենգավիթի բաժին են տեղափոխել Նոր Նորքի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին տեսակի […]

̰
Հայտնաբերվել են վարորդական իրավունքի կեղծ վկայականներ. ոստիկանության բացահայտումը

14:38 03.11.2022

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու վերաբերյալ, որոնց հիման վրա Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա համատեղ գործողությունների արդյունքում ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ մի խումբ անձինք չարաշահել են չորս քաղաքացու վստահությունը և հափշտակել խոշոր չափերով գումար՝ խարդախության հետևյալ […]

̰
Բնակարանային գողություններ Գորիսում. մեկ անձ կալանավորվել է

18:07 02.11.2022

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր տվել Գորիսի մի բնակիչ. կոտրել էին հանգուցյալ եղբոր տան երկրորդ հարկի պատուհանի ճաղավանդակը, բացել պատուհանն ու գողություն արել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր, ուսումնասիրեց տարածքը, ձեռնարկեց անհրաժեշտ գործողություններ: Նույն օրը Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և Գորիսի քրեական հետախույզներն անցան գործի: Շուտով ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ ոչ […]

̰
Լոռու մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:14 02.11.2022

Հոկտեմբերի 30-ի գիշերը պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ոստիկանները Վանաձորի Նարեկացու փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել 31-ամյա տղամարդու վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Այդ ընթացքում պարեկները նկատել են, որ նա ցանկանում է գրպանից ինչ-որ բան նետել։ Վարորդը, թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Դեպքի վերաբերյալ […]

̰
Վանաձորում հայտնաբերվել է թոշակառուի դի՝ դաստակները վնասված․ թոռը ձերբակալվել է․ մանրամասներ

16:56 02.11.2022

Նոյեմբերի 1-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Բազումի բաժին Վանաձորի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ բնակարանում հայտնաբերել է 82-ամյա մոր դիակը՝ երակները կտրած վիճակում: Տղամարդը նաև հայտնել էր, որ մայրը ինքնասպան է եղել: Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ 82-ամյա կնոջը սպանել է 18-ամյա թոռը: Ժամը 16.00-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում 18-ամյա […]

̰
BACK_TO_TOP