TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+21.17 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

17:39 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված […]

̰
ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ… այս կառույցները հորինված, ոչինչ չտվող կառույցներ են. Արամ Սարգսյան

14:40 19.11.2022

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձությունների մասին, անդրադարձել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին: Վարչապետը վերջերս խորհրդարանում նշել էր, թե հույս ունի, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիրքորոշումը կպաշտպանի՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, այսինքն պետք է սկզբունքային […]

̰
Հաջորդը կարող է լինել Կանադան. Արամ Սարգսյանը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևի մասին

12:25 19.11.2022

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձություններից մասին, անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևին, որը նաև պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի համար: Արամ Սարգսյանին հարց է ուղղվել՝ կա՞ն հիմքեր ենթադրելու, որ նման բանաձևեր կարող են ընդունել նաև այլ երկրի օրենսդիր մարմիններ: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշել է, […]

̰
Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել. հրապարակվել են կադրեր

10:46 19.11.2022

Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել: «Երկու հրշեջներ մահացել են այն բանից հետո, երբ իրենց մեքենան բախվել է ինքնաթիռի հետ Լիմայի օդանավակայանի թռիչքուղու վրա»,-հայտնում է RPP ռադիոն: Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Լիմայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս

02:50 19.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Նոյեմբերի 19-20-ին անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ […]

̰
Ֆրանսիան ապացուցեց, որ իր համար ժողովրդավարությունը առևտրի թեմա չի. Արամ Սարգսյան

21:07 18.11.2022

Ֆրանսիայի Սենատի հայամետ բանաձևի, Եվրախորհրարանում տեղի ունեցած բավականին սուր ելույթների, ԱՄՆ-ի Սենատում Բոբ Մենենդեսի կոշտ քննադատության, ՀԱՊԿ-ի դիրքորոշման, տարածաշրջանային,  աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների և սպասվող իրադարձությունների վերաբերյալ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: «Միանշանակ ողջունելի է Ֆրանսիայի Սենատի որոշումը, և շնորհակալություն Ֆրանսիային, որովհետև առաջին հերթին Ֆրանսիան ապացուցեց, որ […]

̰
Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նիստը

19:21 18.11.2022

Նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 24-րդ նիստը, որին ներկա էին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների տեղակալներ, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարներ։ Ոստիկանության պետ […]

̰
Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. Արարատ Միրզոյան

18:56 18.11.2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին: «Պարո՛ն նախագահ, Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին այս դժվարին ժամանակաշրջանում մեր […]

̰
Հրազդանի բնակչի մոտ և բնակարանում թմրանյութ կար. երիտասարդը ձերբակալվել է

18:19 18.11.2022

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզները Հրազդանի Միկրոշրջան թաղամասում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, որը Հրազդան քաղաքի բնակիչ է: Նա, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ, ապակե գլանակ և այլն: Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև նրա բնակարանը՝ հայտնաբերելով […]

̰
Էրեբունիում ծառայություն իրականացրած պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք

17:42 18.11.2022

Նոյեմբերի 15-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները Արցախի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

17:32 18.11.2022

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները: Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ: «Պարգևատրվածների շարքում կան շատ […]

̰
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը

20:02 17.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք: «Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, […]

̰
Ավետիք Հովակիմյանը բացահայտ առավելությամբ հաղթել է մրցակցին. բռնցքամարտի երիտասարդական ԱԱ

19:30 17.11.2022

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկը մեկ ու կես րոպեում հաղթել է էստոնացի մրցակցին: 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը շատ ակտիվ է սկսել մենամարտը Կի Ռոմանի հետ: Մեր մարզիկը հենց սկզբից նետվել է գրոհի ու հարվածների տարափ հասցրել մրցակցին: Արդեն առաջին ռաունդում Հովակիմյանը 2 անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին և մրցավարը դադարեցրել է մենամարտը: […]

̰
Պեմզաշենի դաժան դեպքի բացահայտման մանրամասները․ ոստիկանության անդրադարձը

18:07 17.11.2022

2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՜ աշխատավայրում, թե՜ դպրոցում։ «Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, […]

̰
Ինչո՞ւ է Բաքուն այդքան զուսպ արձագանքել Ֆրանսիայի Սենատի հայամետ բանաձևին

22:14 16.11.2022

Ֆրանսիայի Սենատի որոշմանն արձագանքել են Ադրբեջանում: Հայտարարությամբ է հանդես եկել երկրի արտգործնախարարությունը:  Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում ընդունված որոշումը որակվում է որպես ճշմարտությունից հեռու, սխալ հիմքերի վրա դրված, սադրիչ և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը չնպաստող: Միաժամանակ ընդգծվում է, որ փաստաթուղթն իրավական ուժ ունենալ չի կարող, և իրենց գնահատմամբ՝ հաստատում է, որ Ֆրանսիան անկողմնակալ […]

̰
Բելգիայի թագավորն ԱԱ-2022-ին նվիրված դաջվածք է արել

20:00 16.11.2022

Բելգիայի թագավոր Ֆիլիպը յուրահատուկ կերպով է աջակցել իր երկրի ազգային հավաքականին, որը  մասնակցելու է Կատարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տեսանյութ, որտեղ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը ժամանում է արքայական պալատ: Հանդիպման ժամանակ միապետն ասում է՝ «Եկել է սատանաների ժամանակը»։ Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականին կոչում են նաև «Կարմիր սատանաներ»: Թագավորը նաև […]

̰
Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները

18:24 16.11.2022

Նոյեմբերի 7-ից 14-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1667 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 318 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 19-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ […]

̰
Ագարակցի երիտասարդի մոտ թմրանյութ կար. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

17:27 16.11.2022

Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզները, համագործակցելով բաժնի համայնքային ոստիկանների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին ձերբակալել են Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]

̰
Մայրաքաղաքի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը

17:08 16.11.2022

Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2–րդ գումարտակի 2–րդ վաշտի ոստիկանները Արցախի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

̰
Որոնվում է լուսանկարներում պատկերված անձը

12:37 16.11.2022

Լուսանկարներում պատկերված անձը որոնվում է։ Ոստիկանությունը տեսնողներին հորդորում է ահազանգել։

̰
Ընդդիմությունը վերադարձավ խորհրդարան. ի՞նչ հարցեր են քննարկվել ԱԺ-ում

21:19 15.11.2022

]Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Երկար դադարից հետո ընդդիմությունը ևս ներկայացել է նիստերին, բայց օրակարգային հարցերի քննարկման ժամանակ լքել է նիստերի դահլիճը: Թե ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտից հետո ինչ օրակարգով է վերադարձել խորհրդարան, «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ներկայացրեց: Պատգամավորը հիշեցրեց՝ երկար ժամանակ բոյկոտել են ԱԺ նիստերը, քանի որ փողոցում են պայքարել իշխանության դեմ: Մինչ […]

̰
Պիկեն ու Շակիրան վաճառքի են հանել շքեղ առանձնատունը

19:53 15.11.2022

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն ու կոլումբիացի երգչուհի Շակիրան 14 միլիոն եվրոյով վաճառում են Բարսելոնայում գտնվող ընդհանուր առանձնատունը, հայտնում է AS-ը: Առանձնատունն ունի նաև ֆուտբոլի խաղադաշտ, թենիսի կորտ, մարզասրահ, մի քանի լողավազան, կինոդահլիճ և այլն: Հիշեցնենք, որ զույգը բաժանվել է 11 տարվա համատեղ կյանքից հետո 2022 թվականի ամռանը, Պիկեի դավաճանության պատճառով: […]

̰
Ֆրանսիան Արցախում հումանիտար գրասենյակ կբացի՞. արցախցիները խնդրագիր փոխանցեցին Ֆրանսիայի դեսպանատանը

19:37 15.11.2022

44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները նոյեմբերի 15-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջև խաղաղ ակցիա են իրականացրել, ապա խնդրագիր հանձնել դեսպանատանը՝  ի աջակցություն Ֆրանսիայի Սենատի կողմից նոյեմբերի 15-ին քննարկվելիք հայամետ բանաձևի: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրիյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խնդրագրի տակ ստորագրել է Արցախի ու Հայաստանի ավելի քան 1700 քաղաքացի՝ ներառյալ սփյուռքից: Մանրամասները՝ […]

̰

10:25 15.11.2022

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը: Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «ֆեյսբուք» […]

̰
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունում ծրագրային բարելավումներ են արվել

20:00 14.11.2022

Մայրաքաղաքի հիմնախնդիրներին ու բարեկարգմանը վերաբերող ծրագրերի, կատարված աշխատանքի ամփոփման ու նոր հանձնարարականներ տալու ավանդույթը չխախտելով, Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Գործակարգավարական հերթական նիստին քաղաքապետ Սարգսյանին զեկուցեցին, որ ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման […]

̰
Արարատ Միրզոյանը Լիլա Պիտերս Յահիայի հետ հանդիպմանն ընդգծել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած հումանիտար և այլ բնույթի խնդիրները

18:55 14.11.2022

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիային՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ շարունակական համագործակցությանը, Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանն առնչվող հարցեր: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ […]

̰
Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասը նշել է կազմավորման 17-ամյակը

18:31 14.11.2022

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի հատուկ նշանակության զորամասի կազմավորման 17-ամյակին նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։ Ներկա էին նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Կամո Ցուցուլյանն ու ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը։ Զորամասը կազմավորվել է 2005 թվականի հոկտեմբերի 25-ին: Զորամասի ծառայողների հիմնական խնդիրը […]

̰
Արարատ Միրզոյանը և Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները

18:14 14.11.2022

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները: Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Հայաստանի, […]

̰
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

17:25 14.11.2022

ՀՀ ոստիկանությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերի կենտրոնի թափուր պաշտոնների համար։ Աշխատանքի համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, համակարգչային գիտելիքների և հայոց լեզվի գերազանց իմացությամբ (օտար լեզուների իմացությունը ցանկալի է) քաղաքացիներ: Համապատասխան պաշտոնների գործառույթների մեջ են մտնում ահազանգերի ընդունում և ըստ ենթակայության փոխանցում, քաղաքացիներին խորհրդատվական աջակցության ցուցաբերում, արտակարգ իրավիճակների կամ […]

̰
Զովունիից առևանգված մեքենան հայտնաբերվեց Շիրակի մարզում

16:46 14.11.2022

Նոյեմբերի 13-ին, ժամը 13-ին, 1-02 ծառայություն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված իր մեքենան փախցրել են: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբ է մեկնել Զովունի: Մեքենայատերը հայտնել է, որ Զովունու 5-րդ փողոցում կայանված իր «Ֆոլքսվագենը» փախցրել են գիշերը: Նաիրիի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և […]

̰
BACK_TO_TOP