17:46 10.04.2025
ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից ներդրվել է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքները 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգ։ Խրախուսական այս նորմից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգի ակտիվացումն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով պակաս։ Օրինակ՝ 5000 դրամ տուգանված լինելու պարագայում […]
17:32 10.04.2025
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները […]
19:28 09.04.2025
Երկկողմ հարաբերությունների խորացում, նոր համագործակցային հնարավորություններ. Հայաստանի նախագահը Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակում է հանդիպումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վահագն Խաչատուրյան-շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյան հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու փոխադարձ վստահության ամրապնդումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:11 09.04.2025
Տաշքենդում Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ելույթ է ունեցել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ծովինար Վարդանյանը՝ նշելով. «Հարգելի՛ գործընկերներ, Ես ընդամենը երկու րոպե ունեմ ձեզ ներկայացնելու իմ քառասունհինգամյա կյանքը սոցիալական զարգացման համատեքստում: Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ ես միշտ ունեցել եմ խոր եւ անսասան երազանք, որ այս հակամարտությունը կավարտվի իմ կյանքի օրոք: Երբ մենք […]
17:48 09.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […]
23:49 08.04.2025
Հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […]
17:45 08.04.2025
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական […]
18:34 07.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 123 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 302 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 5, վարելիս […]
18:19 07.04.2025
Մարտի 31-ին՝ ժամը 11։17-ին ոստիկանություն ահազանգած տղամարդը հայտնել է, որ Երևանի Համո Սահյան փողոցի թիվ 11 տանը բնակվող ընկերը շուրջ երկու օր է չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ահազանգի հետքերով մեկնեցին Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Դեպքի վայրում հայտնաբերվեց միայնակ բնակվող Մարատ Սուվորովի դին։ 54-ամյա տղամարդու ձեռքերն ու ոտքերը կապկպված էին։ Մարմնին կային […]
18:40 05.04.2025
Արմավիրում անցկացվել են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» ծրագրի հանդիպումները, որոնց մասնակցել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
18:12 05.04.2025
Ընթացքի մեջ են Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Մանրամասները՝ ՏԿԵՆ տեսանյութում:
17:25 05.04.2025
Գյումրու ավագանու ընտրությունները պատճառ դարձան Հայաստանի քաղաքական իրողությունները նորովի քննարկելու համար: Ո՞վ ինչի համար քվեարկեց, դժվար է ասել, բայց այս ընտրություններում էլ որոշիչ էր ոչ այնքան գաղափարական նախընտրությունը, որքան մրցակցող անձերի ազդեցությունն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը: Գյումրին այդ քաղաքական ներկապնակի մի մասն է միայն, ուստի ընդհանրապես ինչո՞վ է բնորոշվում հայաստանյան քաղաքական համակարգը: Ի՞նչ գործոններ են […]
13:54 05.04.2025
Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
19:36 04.04.2025
Գարնանային վարարումների ռիսկի, ջրամբարների լցվածության, Սևանա լճի մակարդակի ցուցանիշների, ինչպես նաև ապրիլ ամսվա և առաջիկա օրերի եղանակային պայմանների կանխատեսման թեմաներով մամուլի ասուլիսով են հանդես եկել ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:30 04.04.2025
Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների սահմանների հարթ անցումը: Երեք տասնամյակ փակ մնալուց հետո Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը խաղը փոխելու է։ Եվ դա Եվրոպան ու Կենտրոնական Ասիան ավելի կմոտեցնի իրար առավել քան երբևէ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը, ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն […]
19:20 04.04.2025
Ապրիլի 1-ին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված տեղեկությունը Գորիսի Յոլյան նրբանցքի 56-ամյա բնակչի մասին էր։ Ըստ տեղեկության՝ վերջինս տանը պահում է ապօրինի զինամթերք, մեծ քանակությամբ մարիխուանա, բացի այդ՝ աճեցնում է թմրաբույսեր։ Ստացված տեղեկությունները փաստաթղթավորվեցին և փոխանցվեցին նախաքննական մարմին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի և նախաքննական մարմնի […]
19:16 04.04.2025
«Հայաստան-Իրան. հազարամյա հարևանություն» հանրային համաժողովին երկու երկրների առաջատար փորձագետները քննարկել են հայ-իրանական պատմական կապերը։ Քաղաքագետների համոզմամբ՝ այս համաժողովը կարող է լինել շարունակական և նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:12 04.04.2025
Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ապրիլի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Օսկար Եկդահոլին և ծրագրի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին նաև Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները, հատկապես՝ ՄԱԿ-ի կողմից մշակված պատրաստվածության ծրագրերի առաջնահերթությունները։ Անդրադարձ է կատարվել Պարենի համաշխարհային ծրագրի առաջարկած հիմնական ուղղություններին՝ […]
17:42 04.04.2025
Սոցիալական տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ, այսպես ասած՝ գայթակղիչ հայտարարությունները, որոնցով քաղաքացիներին առաջարկում են կատարել արտարժույթի՝ մասնավորապես ռուբլու փոխանակում՝ առավել բարձր արժեքով, քան տարադրամի փոխանակման կետերում։ Խարդախության սխեման հետևյալն է. Հանցավորները նախ վարձում են թանկարժեք ավտոմեքենա, որի վարորդին պատվիրում են գնալ երկկողմանի ելումուտ ունեցող առևտրի որևէ կենտրոնի տարածք։ Արտարժույթ փոխանակել ցանկացող անձին ևս խնդրում են […]
19:47 03.04.2025
Կլավարկվի դպրոցների տնօրենների մրցութային համակարգը, ԿԳՄՍՆ-ն իր միջոցներից կանի վերաբաշխում՝ մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար: Որոշումներն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:30 03.04.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ «Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր […]
18:55 03.04.2025
Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվել է ՆԳ նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը: Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը: Հաղթողի կոչումը նվաճել է Ոստիկանության զորքերի հավաքականը: Անհատական պայքարում երրորդ տեղը գրավել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվանդ Ադոնցը, երկրորդը` Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման […]
17:27 03.04.2025
ՆԳ նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ինչը հանրային անվտանգության և առողջության պահպանման կարևորագույն դրսևորում է։ Ապօրինի թմրաշրջանառության և թմրամոլության դեմ պայքարում շարունակաբար դրական արդյունքներ արձանագրելու համար առանցքային է հասարակություն-իրավապահ համակարգ սերտ համագործակցությունն ու համատեղ ձեռնարկվող միջոցառումները: Արդյունավետ պայքարի համատեքստում տարեսկիզբը նշանավորվեց երկու խոշոր ու հասարակական հնչեղություն ստացած բացահայտումներով, ընդ որում՝ […]
16:12 03.04.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
22:28 02.04.2025
Գյումրիում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ. ո՞վ կդառնա ի վերջո Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը, ընդդիմությանը կհաջողվի՞ գալ ընդհանուր հայտարարի, թե՞ իշխանությունը կստանձնի այդ պաշտոնը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը: Նա ևս իր գործընկերների հետ դիտարկել է այդ ընտրությունները:
18:14 02.04.2025
Երևանում պարեկները ծառայություն կիրականացնեն տեխնիկապես հագեցած, նոր էլեկտրամոբիլներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
00:16 02.04.2025
Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […]
22:34 01.04.2025
Ադրբեջանը Հայաստանին մեղադրող հերթական ապատեղեկատվությունը տարածեց: Դա այն ժամանակ էր, երբ մեր երկրում էր Գերմանիայի նախագահը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը: Եվ այս ամենը տեղի է ունենում Երևանի և Բաքվի այն հայտարարություններից հետո, թե կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ […]
22:28 31.03.2025
Գյումրիում և Փարաքարում երեկ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ: Ըստ այդմ՝ Փարաքարում կառավարումը կիրականացնի «Միասնություն» դաշինքը: Իրավիճակը, սակայն, այլ է Գյումրիում: Անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ, բայց որևէ մեկին չի հաջողվել ստանալ 50+1: Ինչպե՞ս են անցել այդ ընտրոությունները և ի՞նչ սցենարներ են հնարավոր. այս և այլ հարցերի «Հեռանկարի»-ի տաղավարում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» […]