22:29 22.03.2025
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանին: Հյուրի հետ զրույցում ամփոփվել են անցնող շաբաթվա կարևոր քաղաքական զարգացումները: Շաբաթը նախ աչքի ընկավ ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունների տարափով: Երկար ժամանակ կրակոցների մասին ապատեղեկատվություն չկար և սկսվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայկական կողմը համաձայնել է խաղաղության պայմանագրի վերջին երկու կետերին: Սա տեղեկատվական պատերա՞զմ […]
19:18 22.03.2025
«Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա». այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային և այլ թեմաների: Մանրամասները՝ ռեպորտաժում:
14:55 22.03.2025
Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: Պարզվել է, որ տղամարդուն թմրամիջոցն իրացրել է 47-ամյա մի տղամարդ։ […]
14:36 22.03.2025
Ո՞րն է քաղաքական խոսքի «կարելին» ու «չի կարելին»: Քաղաքական բանավե՞ճ, թե՞ քաղաքական շոու: Ո՞րն է առաջնային: Ճգնաժամերն ինչպե՞ս են սրում առանց այդ էլ եղած բևեռացումը: Ի՞նչ դեր ունի սոցիալական մեդիան: Ի՞նչ դեր ունեն քաղաքական էլիտաները: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի […]
14:21 22.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ստրասբուրգում էր: Խորհրդարանի նախագահը հանդիպումներ է ունեցել մի շարք երկների գործընկերների հետ: Մանրամասները` տեսանյութում:
23:11 21.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսի մասին. հանդիպման համար կազմակերպությունները կարող են գրանցվել, գրելով` [email protected]ին: Կհանդիպենք»: Մանրամասները՝ տեսանյութում:
22:49 21.03.2025
Նախորդ տարի մայրաքաղաքում տնկված ծառատեսակները ապահովել են շուրջ 95 տոկոս կպչողականություն: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կատարվել է բնաբաժակների բացման աշխատանքներ։ Կենսունակությունը կորցրած թեղիները փոխարինվել են եվրոպական հուդայածառերով։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:35 21.03.2025
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետն այսօր ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռքբերված համաձայնության շրջանակներում: Առավոտյան հայկական բեռնատարները հատել են թուրքական սահմանը: Թեմայի շուրջ՝ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Գիտեմ, որ սահմանը հատել է 4 բեռնատար: Դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը: Ոնց հասկանում եմ՝ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն, և այժմ այդ մեքենաները շարժվում են […]
19:24 21.03.2025
Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ այցելել էր Իջևան: Լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կարևորել է խաղաղությունը Հարավային Կովկասում՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ստորագրել խաղաղության համաձայնագիրը: Նա նշել է, որ տարածաշրջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:55 21.03.2025
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի պետի տեղակալ Հու Չժիվենի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը հանդիպման ժամանակ բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցությունը մասնավորապես իրավապահ ոլորտում։ Նա հյուրերին ներկայացնելով Քրեական ոստիկանության գործառույթները՝ […]
23:10 20.03.2025
Թուրքիայում շարունակվում են Ստամբուլի քաղաքապետ, նախագահի հավանական թեկնածու, հեղինակավոր ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առիթով զանգվածային բողոքի ցույցներն ու հանրահավաքները: Իմամօղլուի դեմ իշխանության իրականացրած արշավը ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անվանել: Ինչո՞ւմ է մեղադրվում ու ինչո՞ւ են նրա ձեռբակալությունը հեղաշրջման հետ համեմատում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դատախազությունը ներկայացրել է, թե նրա ղեկավարած […]
22:16 20.03.2025
Ադրբեջանը չի դադարեցնում ապատեղեկատվության տարածումը և չի շտապում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր: Սա այն դեպքում, երբ այդ համաձայնագրի բոլոր դրույթները համաձայնեցված են և միջազգային հանրությունն էլ ողջունել է այդ փաստը: Հիմա էլ, սակայն, Բաքուն պահանջում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համար դիմում ներկայացնի: Թեմային ԱՄՆ-ից «Հեռանկար»-ի շրջանակներում անդրադարձել է […]
19:47 20.03.2025
Մարտի 11-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Նորատուս գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է թմրամիջոց: Նույն օրը ձեռնարկված միջոցառումների արդյունքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել 123 գրամ դեղնականաչավուն զանգվածով երկու տարա: Նա հայտնել է, որ մարիխուանան կանեփի վայրաճ թփերից պատրաստել է ինքը` անձնական օգտագործման համար: *** Նույն օրը Գեղարքունիքի […]
18:44 20.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Վրաստանի վարչապետին: «Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետեւենք Հայաստանի եւ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
00:55 20.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը: «Մասնակցելու համար կարող եք գրել [email protected] էլ փոստին»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
22:58 19.03.2025
ՀՀ ԲՏԱ նախարարությունը մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում արդեն երրորդ անգամ մասնակցել և «Հայաստան» միասնական տաղավարով հանդես է եկել «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացվել են ոլորտային 10 մասնակից և 7 այցելու կազմակերպություններ, ինչպես նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը: Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Նախարարության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ […]
22:44 19.03.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Կասկադն ավարտուն տեսք կունենա։ «Ծրագիրն իրականացվելու է ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի էսքիզի հիման վրա: Պարոն Վիլմոտն այսօր Երևանում էր, ում հետ քննարկեցինք հետագա աշխատանքների ընթացքը»,- գրել է քաղաքապետը:
22:12 19.03.2025
Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հերքում է այդ տեղեկությունները և ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի և պատրաստ է նաև համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել: Ի՞նչ է այս ամենը […]
21:12 19.03.2025
Մարտի 20-ին և 21-ին Գեղարքունիքի և Լոռու մարզերում շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն ՆԳՆ սպասարկման գրասենյակները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարության առաջնահերթություններից է քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը՝ կարևորելով նրանց ժամանակի ու ռեսուրսների խնայումը։
18:26 19.03.2025
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդն ապօրինի ձեռք է բերում, օգտագործում և տանը պահում է թմրանյութ: Մարտի 12-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ տանը պահում է մեծ քանակի թմրանյութ և պատրաստ է այն ներկայացնել: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական […]
17:25 19.03.2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ ձևավորված երկարամյա և սերտ համագործակցությունը թե՛ երեխաների իրավունքների պաշտպանության, թե՛ աղետների ռիսկերի կառավարման ոլորտում, որի արդյունքում մի շարք արդյունքներ են գրանցվել: Ներկայացնելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մասնավորապես […]
23:15 18.03.2025
Շվեյցարիայի խորհրդարանն այսօր ձայների մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որը հաստատում է արցախահայերի հայրենադարձության իրավունքը: Դեռ դեկտեմբերին էր ընդունվել նման օրինագիծ: Այս մեկն ինչո՞վ է տարբերվում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փաստաթուղթն այս անգամ ընդունել է խորհրդարանի Վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը: Փաստաթուղթը կոչվում է «Խաղաղության ֆորում՝ ԼՂ-ի համար. հայերի անվտանգ վերադարձի հնարավորություն»: Այն Շվեյցարիայի […]
22:40 18.03.2025
Մարտի 18-ն աշխարհում նշվում է Թափոնների Վերամշակման Օրը, որը հիշեցնում է մեզ, որ մեր մոլորակի առողջությունն ու ապագան մեր ձեռքում են։ Մենք բոլորս կարող ենք բարելավել բնապահպանական իրավիճակը՝ սկսելով առօրյա շատ պարզ քայլերից։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Վերամշակման կարևորությունը Վերամշակելը ոչ միայն նվազեցնում է թափոնների քանակը, այլև վերամշակվող նյութերն օգնում են […]
22:20 18.03.2025
Ամբողջ աշխարհը ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելու կապակցությամբ, իսկ մեզ մոտ այդ փաստը կարծես թե ավելի մեծ մտահոգություններ է առաջացրել: Ինչո՞ւ, և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել այս պարագայում: Թեմայի շուրջ այսօր «Հեռանկարը» զրուցել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանի հետ։ Ինչու դրական լույսի տակ ներկայացվող այս լուրը, մեզ մոտ նոր անհանգստություններ […]
20:10 18.03.2025
Երևանի քաղաքապետարանում այսօր ավագանու հերթական նիստն է անցկացվել: Ի թիվս օրակարգի այլ հարցերի՝ ներկայացվել է Երևանի զարգացման 2024 թ.-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Ըստ զեկուցողի՝ քաղաքային տրանսպորտի և շարժունակության ոլորտում նախորդ տարվա հիմնական ձեռքբերումների թվում են 171 նոր ավտոբուսներն ու 15 էլեկտրական տրոլեյբուսները և շարժակազմում դրանց գործարկումը: 2024 -ի հաշվետվության մեջ ներառվում է նաև Երևանի գլխավոր […]
23:17 17.03.2025
Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի: Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, […]
22:59 17.03.2025
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն ամռանը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ: Հայաստանի պաշտոնական աղբյուներն այս տեղեկությունը ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում: Ինչի՞ համար կարող է դա արվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այդ տեղեկությունը տարածել էր ռուսաստանյան RT (Ռաշա Թդեյ) գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ […]