19:29 05.12.2024
Դեկտեմբերի 5-ին Վալետայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ։ Այս ձևաչափով համատեղ հանդիպում կայացել է առաջին անգամ՝ Շվեդիայի ընթացիկ նախագահության ներքո։ Հանդիպմանը մասնակցել են Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Ստեներգարդը, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, Նորվեգիայի ԱԳ […]
18:42 05.12.2024
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով հատկապես իրավապահ ոլորտում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը։ Կարևորելով արդեն իսկ իրականացված համատեղ աշխատանքները՝ ՆԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու փոխգործակցությունը։ Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման […]
18:30 05.12.2024
Դեկտեմբերի 4-ին Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի տնօրենը, աշակերտները և ուսուցիչները այցելել են ՆԳՆ ոստիկանության զորքեր։ Նրանց դիմավորել է Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։ Դպրոցի սաները ոստիկանության զորքերի ծառայողների հետ տնկել են ծառեր, նաև անվանական եղևնի՝ ի նշանավորում բարեկամության։ Աշակերտներն այցելել են հավերժության պուրակ, նաև Ոստիկանության զորքերի թանգարան։ Ոստիկանության զորքերի […]
17:29 05.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայում և Մոնակոյում Կանադայի դեսպան, ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի վարչապետի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնին: Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել նրա ջանքերն ուղղված հայ-կանադական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև սերտ համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների […]
17:11 05.12.2024
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում նոյեմբերի 21-ին տարբեր քաղաքացիներից մեքենաներից գողության մասին հաղորդումներ ստացվեցին։ Գողացել էին կողային հայելիների ապակիներ, նիկելապատ և այլ դետալներ։ ՀԿՀ ավագ տեսուչ Գևորգ Մինասյանի խոսքով՝ «Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է 34-ամյա մի երիտասարդ, որը մշտական բնակության վայր չունի»: Մինչ իրավապահները կասկածյալին հայտնաբերելու […]
16:34 05.12.2024
Դեկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Մալթայում է, որտեղ մասնակցում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Արարատ Միրզոյանն ունեցել է նաև երկկողմ հանդիպումներ: Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, Արարատ Միրզոյանը երեկ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչաշվիլիի հետ: Հայ և վրացի գործընկերները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական […]
16:05 05.12.2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
19:34 04.12.2024
«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը: Հեղինակը նշել է, որ այն նախատեսվում է օգտագործել որպես հասարակագիտության ուսուցիչների մեթոդական ձեռնարկ։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:58 04.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կակտիվացնեն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները. աշխատանքի 90 տոկոսն արված է, մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պամանագիր: արչապետն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: Անդրադառնալով ադրբեջանական մամուլի հրապարակումներին, թե իբր Հայաստանը նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ՝ վարչապետը նկատել է, […]
17:34 03.12.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու հարցը: Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը թափուր է (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում)՝ Աննա Վարդապետյանը, «Դատախազության մասին» օրենքի 36-րդ հոդվածի […]
17:05 03.12.2024
Դեկտեմբերի 2-ին ջրային պարեկային կարգախումբը Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի հատվածում, առանց ամրագոտի երթևեկելու համար, կանգնեցրել է Արծվանիստ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-21043» մկնիշի մեքենան: Ստուգման ընթացքում մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է սիգ տեսակի ձուկ: Վարորդը, համագուղացի 44-ամյա ուղևորը և մեքենան պարզաբանումների համար տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին: Պարզվել է, որ ձկները պատկանում են ուղևորին: […]
19:26 02.12.2024
Մայրաքաղաքում առաջին անգամ տրոլեյբուսային գծերը հասել են Նուբարաշեն, որտեղից 2-րդ համարի երթուղին կտանի մինչև Աէրացիա: Նոր տրոլեյբուսների ավելացման շնորհիվ քաղաքացիները հաջորդ տրոլեյբուսին նախկին 21 րոպեի փոխարեն կսպասեն 14 րոպե: Իսկ ուղևորափոխադրման տոմսի միջինացված գինը 2025 թվականից կկազմի 144 դրամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:14 02.12.2024
Րոպեներ անց կմեկնարկի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի 23-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում:
19:02 02.12.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը` ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների, ՔԿ աջակցող անձնակազմի ղեկավարության մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են իր ղեկավարման ներքո ընդհանուր աշխատանքների հետագա կազմակերպմանը, քրեական վարույթներով նախաքննության արդյունավետությունը, որակը և պատշաճ կազմակերպումն ապահովելուն վերաբերող մի շարք հարցեր։ Արթուր Պողոսյանը ներկայացրել է այն բոլոր […]
17:50 02.12.2024
Դեկտեմբերի 2-ին Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, դատարանի առաջին փոխնախագահ Ռոզարիո Սալվատորե Այտալան և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ընթացիկ տարվա փետրվարին Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությունից ի […]
17:40 02.12.2024
Հանրապետության հրապարակում տեղադրված գլխավոր տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20-ին։ «Սուրբ ծննդյան տոնավաճառում» տարբեր օրերի կանցկացվեն համերգային ծրագրեր: Երևանի բոլոր ավտոբուսներում ու միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումն իրականացնել նաև բանկային քարտերով, առանց միջնորդավճարի, սակայն փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքացիներին հորդորում է իրենց պայմանագրային մանրամասները պարզելու համար լրացուցիչ ճշտում կատարել բանկից: Հայաստանում են 8,6-մետրանոց 171 նոր ավտոբուսները […]
17:03 02.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլային: «Ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների կազմավորման 53-րդ տարեդարձը: Ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում ամուր և դինամիկ զարգացող բազմոլորտ համագործակցությամբ: Ցանկանում եմ նաև արտահայտել իմ բարձր գնահատանքը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների […]
16:19 02.12.2024
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում նոյեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Շահումյան գյուղի 49-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում կանեփից պատրաստված թմրամիջոց է պահում։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն է կատարվել նշված հասցեում: Հայտնաբերվել է չորացված կանեփանման բույս և թղթե 2 փաթեթ՝ ընդհանուր մոտ 50 գրամ զանգվածով։ 49-ամյա տղամարդը հայտնել […]
16:30 30.11.2024
Պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Երևանն արդեն ունի բնակելի ևս մեկ թաղամաս։ Արաբկիր վարչական շրջանում տեղի է ունեցել «Ճառագայթ» բնակելի թաղամասի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, կառուցապատող «ML mining» ընկերության ղեկավար կազմը, նոր թաղամասի բնակիչներ: Տեղի է ունեցել բնակելի համալիրի օրհնման արարողություն: […]
14:46 30.11.2024
Որքան շատ է խոսվում Ադրբեջանի հետ համաձայնագրի կնքման հավանականության մասին, այդքան ավելի ենք համոզվում, որ առանց տրանսպորտային հաղորդակցության խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը հնարավոր չէ: Կկայանա՞ արդյոք մեր իշխանությունների պատկերացրած խաղաղության խաչմերուկը, թե՞ մեզ կկարողանան պարտադրել այն, ինչ հարևանները անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոբերտ Ղևոնդյանն […]
13:34 30.11.2024
Ներքին գործերի նախարարության և հասարակության միջև կապն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 29-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ 5 տասնյակ ներկայացուցչի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Ողջունելով ներկաներին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է նմանատիպ հանդիպումների մասնակցային և ներառական լինելու […]
18:22 29.11.2024
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և սեփականության նախարար Յան Յոակիմ Ստրանդի հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը և նոր օրակարգի հիմնական բաղադրիչները։ Նախարար Միրզոյանը վկայակոչել է Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթն առ այն, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ […]
17:35 29.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար: «Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում, […]
18:53 28.11.2024
Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […]
17:20 28.11.2024
Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում ուղևորը իրավապահներին է ներկայացրել կարմիր ու կապույտ կազմերով վկայականներ: Կեղծ փաստաթղթեր պատրաստելու կամ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային բաժին, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: «Վերջերս նկատվում է մի երևույթ, երբ պարեկները կանգնեցնում են խախտում կատարած մեքենա, իսկ վարորդը, վարչական […]
17:14 28.11.2024
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ատրճանակ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։ Մեծ Մասրիկ բնակավայրի մի բնակիչ էլ Վարդենիսի բաժին է ներկայացրել ինքնաշեն ատրճանակ և ռազմամթերք։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների […]
16:06 28.11.2024
Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի […]
00:48 28.11.2024
Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […]
19:07 27.11.2024
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվանից մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում սկսված ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը: Արաբկիրում, Քանաքեռ-Զեյթունում, Ավանում, Նոր Նորքում, Նորք-Մարաշում ու Նուբարաշենում աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ աշխատել է 25 միավոր ձնամաքրող մեքենա: «Միևնույն ժամանակ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից […]
18:25 27.11.2024
ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում ՆԳ նախարարությանը տրամադրվել է տեխնիկական աջակցություն: Հզորացվել են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կարողությունները. գերժամանակակից տեխնիկական միջոցները թույլ կտան առավել արդյունավետ կառավարել օպերատիվ իրավիճակը, բարձրացնել արձագանքման մակարդակը։ ՆԳ նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությանը տրամադրվել են դյուրակիր համակարգիչներ, որոնք թույլ կտան քաղաքացիների արձագանքները […]