TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. Ոստիկանության տեսանյութը

13:27 14.12.2024

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]

̰
Ֆրանսիան ունի նոր վարչապետ․ ինչո՞վ է հիասթափեցրել ֆրանսահայերին կառավարության ղեկավար Բայրուն

23:20 13.12.2024

Ֆրանսիան նոր վարչապետ ունի: Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել կենտրանոմետ «Հանուն ժողովրդավարության» կուսակցության նախագահ Ֆրանսուա Բայրուին: Նախորդ վարչապետն իր պաշտոնում դիմացավ ընդամենը 80 օր: Միշել Բարնիեի կառավարության տապալումը կարծես թե տխրեցրել է ֆրանսահայերին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Միշել Բարնիեի կառավարությունը կարելի էր անվանել Ֆրանսիայի պատմության մեջ երբևէ եղած ամենահայամետ […]

̰
Կանոնակարգվում է անհատական շարժունակության միջոցներով երթևեկությունը

18:28 13.12.2024

Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ի՞նչ է նշանակում անհատական շարժունակության միջոց։ Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է Անհատական շարժունակության միջոց հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, […]

̰
Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

17:49 13.12.2024

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։

̰
Ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտվել

17:34 12.12.2024

Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում

16:49 12.12.2024

Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի […]

̰
ՆԳ նախարարն ընդունել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով ԵԽԽՎ զեկուցողին

19:50 11.12.2024

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Կիպրոսի պատվիրակության անդամ, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով զեկուցող Կոնստանտինոս Էֆսթաթիոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ ՆԳ նախարարն ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների արդյունավետ կատարումը միջոց է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիք ապահովելու […]

̰
Սիրիայում այրել են նախկին նախագահ Ասադի հոր գերեզմանը. ԶԼՄ-ներ

19:26 11.12.2024

Զինված ամբոխը այրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի հոր գերեզմանը՝ Լաթաքիա նահանգի Քարդահ քաղաքում, գրում է Annahar թերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մի խումբ դիմակավորված անձինք այրել են Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի դամբարանը: Նույն տեղում՝ Հաֆեզ Ասադի կողքին թաղված է նրա ավագ որդի Բասիլը: Հաֆեզ Ասադի կինը՝ Անիսա Մախյլուֆը, նույնպես այստեղ է […]

̰
Տարածքի մշտադիրակում, հանրության անվտանգության ապահովում, իրավախախտումների կանխարգելում. Ջրային պարեկային ծառայությունը մեկ տարեկան է

17:44 11.12.2024

2023 թ. դեկտեմբերի 9-ին Սևանա լճում և ափամերձ տարածքներում ծառայություն իրականացնելու նպատակով ստեղծվեց Ջրային պարեկային ծառայությունը: Նորաստեղծ ծառայությունը մշտադիտարկելու էր իրավիճակը Սևանա լճի և ափամերձ գոտիների տարածքում՝ արագ արձագանքելով ցանկացած հնարավոր վտանգի, կանխարգելելով իրավախախտումները, աջակցելով լճի էկոհամակարգի պահպանմանը: Պարեկային ծառայության նոր ստորաբաժանումը ստեղծման առաջին իսկ օրվանից գրանցեց դրական արդյունքներ՝ Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացնելով […]

̰
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17:06 10.12.2024

Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]

̰
«Զվարթնոցի» ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

16:53 10.12.2024

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկությունն ստացվել է դեկտեմբերի 4-ի երեկոյան։ Այն օպերատիվորեն ստուգվել և հաստատվել է։ Բաժնի ծառայողները զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահում ձերբակալել և բաժին են ներկայացրել 30-ամյա երիտասարդի։ Նրա պայուսակում հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ և դանակ: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին

16:36 10.12.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ուղղված հայ-իտալական հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ու զարգացմանը: «Շնորհակալություն եմ հայտնում Ձեր դիվանագիտական գործունեության համար: Երեք տարվա աշխատանքի ընթացքում Դուք […]

̰
Շիրակի քրեական ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:18 10.12.2024

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ քրեական ոստիկանները Գյումրիի ավտոկայանի տարածքում հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել գյումրեցի 61-ամյա մի տղամարդու: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդը ավտոտնակից իրավապահներին է ներկայացրել 380 գրամ մարիխուանա: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ Գյումրիի Շահումյան փողոցի իր տանը […]

̰
Հովհաննես Բաչկովի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

16:14 10.12.2024

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հերթական հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի եռակի չեմպիոն Բաչկովը Դուբայում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում տեխնիկական նոկաուտով հաղթել է Տանզանիան ներկայացնող Սվահիբու Ռամազանիին։ Մենամարտն ավարտվել է 5-րդ ռաունդում։ 32-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ և նույնքան էլ հաղթանակ տարել:  

̰
Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված գալա ընթրիք-քննարկմանը

18:42 09.12.2024

Քենթի արքայազն Մայքլի Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնի Հեմփթոնյան թագավորական պալատում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից․ մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում […]

̰
Խուսափե՛ք կասկածելի շահավետ առաջարկներից․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է

17:08 09.12.2024

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է․ «Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ արտասահմանյան […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:57 09.12.2024

Դեկտեմբերի 2-9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3751 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 272 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 145, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 260 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 690, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 189, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 161, […]

̰
ՀՀ ԱԺ պատգամավորներն Արևուտ խոշորացված համայնքում ծանոթացել են տեղի խնդիրներին

23:42 08.12.2024

Խմելու ջուր, գազիֆիկացում, գյուղական ճանապարհներ, մարզերում ենթակառուցվածքների զարգացում ու ժողովրդագրական խնդիրներ։ Վերոնշյալների հետքերով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պարբերաբար լինում է Հայաստանի հայաբնակ և ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում։ Հերթականն Արագածոտնի մարզի Արևուտ խոշորացված համայնքն էր: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
Ընթացիկ վերականգնումներ աղետի գոտում. ե՞րբ կմեկնարկեն հիմնական աշխատանքները

23:12 08.12.2024

Ընթացիկ վերականգնումներ աղետի գոտում. ե՞րբ կմեկնարկեն հիմնական աշխատանքները: Հարցազրույց՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարարի հետ

16:00 08.12.2024

Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մանամայում հանդիպում է ունեցել Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բահրեյնի միջև կոնկրետ նախաձեռնությունների միջոցով զբոսաշրջության ու տնտեսության ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խրախուսման միջոցով գործարար կապերի խթանման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ԱԳՆ-ների միջև […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը

10:00 08.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը և այլ երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ: Միջոցառման […]

̰
Կայացել է «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովը

16:40 07.12.2024

Դեկտեմբերի 7-ին կայացել է «Ոգեզէն» համահայկական հարթակի տարեկան ամփոփիչ համաժողովը: Մինչ բուն միջոցառմանն անցնելը, ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգանգի տուրք են մատուցել՝ ի հիշատակ Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի: «Ոգեզէն» համահայկական հարթակը կոչված է պայմաններ ստեղծելու Հայաստանում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի   շրջանակներում հայ ժողովրդի ներուժի և կարողությունների կենտրոնացման ու ներդաշնակեցման համար։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Արդյո՞ք պետք է հրաժարվել միջազգային դատական հայցերից. Հեռանկար բանավեճ

14:41 07.12.2024

Այս շաբաթ Հայաստանի ԱԳ նախարարը առաջին անգամ ելույթ ունեցավ Միջազգային քրեական դատարանում: Միջազգային իրավական այս ատյանին միանալը ի սկզբանե դիտարկվեց որպես Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու լրացուցիչ միջոց: Միջազգային դատարաններ դիմելու գործընթացը ակտիվացավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Բայց Խաղաղության պայմանագրի բանակցություններում Ադրբեջանն անընդհատ առաջ է քաշում դատական հայցերից հրաժարվելու հարցը: Օրեր առաջ այս թեմային անդրադարձավ Հայաստանի […]

̰
Վարչապետը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

13:29 07.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին պատմող տեսանյութը Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Ինստագրամում: View this post on Instagram   A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)

̰
Վարչապետի տիկինը Չեխիայի դեսպանին է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը

19:44 06.12.2024

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նրա օգնական Սիրանուշ Հակոբյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Աննա Հակոբյանը: «Հանդիպման ընթացքում ես և «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նրանց ծանոթացրինք հիմնադրամի գործունեությանը, իրականացվող և ապագա ծրագրերին, քննարկեցինք հնարավոր համագործակցության ուղիները»,- գրել է նա:

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր

19:21 06.12.2024

Դեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր, որի շրջանակներում իրականացվել են համալիր ստուգայցեր։ Այցի նպատակն էր ուսումնասիրել մարզային փրկարարական ծառայության ստորաբաժանումների աշխատանքը, ստուգել գույք-սարքավորումների սարքինությունը, տեխնիկական զինվածությունը և անձնակազմի պատրաստականությունը՝ հատկապես ձմեռային սեզոնին առկա վտանգներին հակազդելու ուղղությամբ։ Գնդապետ Կարապետյանն այցելել է ՆԳՆ ՓԾ […]

̰
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը

18:19 06.12.2024

Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 5-12 բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ […]

̰
Քննարկվել են նախատոնական և տոնական օրերին հրավառությունների իրականացման կարգին վերաբերող հարցեր

18:14 06.12.2024

Դեկտեբերի 6-ին ՆԳՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ամանորի տոնակատարությունների ընթացքում հրավառության իրականացման թույլատրելի վայրերին, պահանջներին և պայմաններին վերաբերող քննարկում։ Մասնակցում էին Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քննարկվել են հրավառությունների թույլատրման և իրականացման լիցենզավորմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից օրենքը խախտելու դեպքում նախատեսվող վարչական ներգործության […]

̰
ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել է «Շիրակի մարզում ուժեղ երկրաշարժ» թեմայով գործնական պարապմունք

17:41 06.12.2024

Աղետների դիմակայության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 5-ին Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցկացվել է «Շիրակի մարզում ուժեղ երկրաշարժ» թեմայով գործնական պարապմունք։ Պարապմունքն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ստուգել ուժեղ երկրաշարժի դեպքում սահմանված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի իրատեսականությունը, մասնակիցների […]

̰
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն կիրակի՝ 20:00-ին. վարչապետ

17:35 06.12.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տելեգրամում գրառում է կատարել. «Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն կիրակի՝  20:00-ին։ Կարծես ամեն ինչ պատրաստ է»,-գրել է վարչապետը՝ հրապարակելով նաև տեսանյութ:

̰
BACK_TO_TOP