21:34 06.04.2020
Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների կիրառման, տնտեսվարողների գործունեության դադարեցման գործառույթները վերապահված են ոստիկանությանը: Ինչպես պարզվել է, ոչ բոլոր ոստիկաններն են տիրապետում պարետի որոշումներին: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ սա չի հերքել նաև ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը, որին լրագրողները տասնյակ առցանց հարցեր են հղել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:32 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն մարտավարությանը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որդեգրել են որոշ երկրներ, օրինակ՝ Շվեդիան կամ Բելառուսը: Վարչապետը նշեց՝ այդ մարտավարությունն ունենալու համար պետք է ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, ինչպիսին ունի Շվեդիան, ինչը տասնամյակների արդյունք է: Վարչապետը շեշտեց՝ ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Նա հիշեցրեց առավոտյան ուղիղ եթերում […]
21:17 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկն այսօր դիմեց մտահոգությամբ՝ կորոնավիրուսի հետևանքով գնաճի բարձր մակարդակ է գրանցվել, Վանաձորում, օրինակ, հացն էլ է թանկացել: Քաղաքացին նշեց՝ այս տեմպերով «սովից մեռնելու ենք»: Վարչապետը հորդորեց ապոկալիպտիկ պնդումներ չանել: «Ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում: Խնդիր կար ապահովել պարենի գոյությունը խանութներում, կային երկրներ, և […]
21:12 06.04.2020
Ե՞րբ է Հայաստանը համալրելու երջանիկ երկրների շարքը: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց՝ երջանիկ երկիր կառուցելն իր քաղաքական ուժի տեսլականն է: «Զարգացած տնտեսություն և բարեկեցություն. սա հնարավոր է աշխատանքով, աշխատանքն արդյունավետ կլինի, երբ որակավորված է, իսկ դա հնարավոր է այն պարագայում, եթե մենք ստեղծում ենք գիտելիքահենք տնտեսություն, օգնում ենք, որ մարդիկ […]
21:10 06.04.2020
«Ես ձեզ կարող եմ ասել, որ Արցախում հեղափոխություն չի եղել, բայց Արցախում նաև հակահեղափոխություն չի եղել։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է»․ այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ պայմանականորեն հակահեղափոխական ուժերը Արցախում ջախջախիչ պարտություն են կրել։ Վարչապետը հիշեցրեց, որ ինքը նախկինում հայտարարել է, որ եթե որոշ ուժեր Արցախը […]
20:38 06.04.2020
Մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց չվճարելու դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս իրավիճակը հայտարարվել է ֆորսմաժորային, ինչ վերաբերում է հետագա վճարումներին՝ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում: «Մենք կհետևենք դրանց իրականացման արդյունավետությանը, ըստ անհրաժեշտության՝ այդ որոշումների […]
20:29 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներից մեկը հարց ուղղեց՝ մտադիր չե՞ն Հայաստանում ամենօրյա թեստավորումների թիվն ավելացնել: ՀՀ վարչապետը պատասխանեց՝ առաջիկա օրերին թեստերի քանակը կդարձնեն 1000, այսօր օրական 250, 300, առավելագույնը 400 թեստ է արվում, սակայն խնդիր են դրել այս շաբաթվանից ավելացնել: «Գուցե դա հնարավոր լինի արդեն վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար […]
20:24 06.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասաց, որ համապատասխան օրենքը արդեն ընդունվել է և նախագահի ստորագրման է ենթակա։ Ստորագրումից հետո, ըստ Փաշինյանի, սկսվելու է դատական համակարգի բարեփոխումների նոր փուլ։ Փաշինյանը անոնսեց, որ իրականացվելու է դատավորների բարեվարքության ստուգում, ինչպես նաև այլ գործընթացներ են իրականացվելու։ Նրա խոսքերով՝ միջազգային զեկույցները մինչ այս էլ պնդում էին, որ Հայաստանին […]
20:21 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր «Ֆեյսբուքում» մի քանի օգտատեր հարց ուղղեցին գնաճի մասին: Վարչապետը նշեց՝ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է. երբ մարդիկ ուզում են խուճապահար գնել, ասենք, ձկան պահածո, տարերային գնումներ են լինում, անխուսափելիորեն գնաճ է լինում: «Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ իմբիրի գնաճի մասին: Գրում են՝ իմբիրը, իմբիրը, […]
20:11 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պարգևավճար ստանալու են ուսուցիչները, որ այս օրերին շարունակեցին իրենց աշխատանքը հեռավար ուսուցում ապահովելով: «Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, մենք անընդհատ քննարկում էինք հեռավար կրթության զարգացումը, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, դպրոցները փակեցինք, պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն»,- ասաց նա: Վարչապետը […]
20:10 06.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ միացման ընթացքում սկսեց հազալ, ինչին ուշադրություն դարձրեց հենց ինքը։ «Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չէ, հեղափոխության ժամանակվանն է»,- ասաց նա ժպտալով։ Ապա ավելացրեց, որ վստահ չէ, որ այդպես է, պարզապես հույս ունի։
20:00 06.04.2020
«Իմ որոշմամբ՝ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, և այդ գումարները օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար»,- այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, սակայն, ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ շատ է հիշատակվում պաշտոնյաների պարգևատրման հանգամանքը։ Նա հաշվարկեց, որ դրան տարեկան ուղղվում է մեկ միլիարդ դրամ։ Եվ եթե […]
19:50 06.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ միացման ժամանակ հիշեցրեց, որ եթե կեղծ լուրերը Հայաստանի շահերին վնասներ են հասցնում, ապա դրանց հեղինակները պատժվում են։ Նա դա ցույց տվեց մի օրինակով, որ եղել է փետրվարին։ Փաշինյանը հիշեցրեց, որ այդ ժամանակ Իրանի հետ կապված Հայաստանի հարաբերությունները փչացնելու համար իր անունից լուրեր էին տարածել։ Սակայն տարածողը կարճ ժամանակ անց ձերբակալվեց։ […]
19:45 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց մի երիտասարդ՝ հայտնելով, որ փորձառու վարորդ է և ցանկանում է հասկանալ՝ այս օրերին ինչո՞վ կարող է երկրին օգտակար լինել: ՀՀ վարչապետը տեղեկացրեց՝ առողջապահության նախարարությունը փնտրում է վարորդների, բեռնափոխադրող ընկերությունները նույնպես այս պահին վարորդների մեծ պահանջարկ ունեն: «Բավական թվով վարորդներ, ցավոք, վարակվել են կորոնավիրուսով: Էլի նման խնդիր կա, […]
19:03 06.04.2020
Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնականում գոհ է։ Եվ հատկապես հպարտություն է ապրել խմբակցության համար, երբ դիտել է Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ քննարկումը Ազգային ժողովում։ Այս մասին նա այսօր հայտնեց ուղիղ միացման ժամանակ։ Փաշինյանն ասաց, որ խմբակցությունը հաջող է գործել նաև հետագա քննարկումներում, մասնավորապես արտակարգ դրության հայտարարման մասին և այլ օրենքներ քննարկելիս։ […]
18:57 06.04.2020
Ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն, սակայն դեռ կենսաթոշակի տարիքի էլ չեն: Այս հարցն ուղղվեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հակաճգնաժամային այն միջոցները և փաթեթները, որ ընդունել են, դրանցից ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ինքը հասկանում է, որ իսկապես այդ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Վարչապետը […]
18:53 06.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավական էֆեկտիվ։ Այս մասին նա քիչ առաջ ասաց ուղիղ միացման ժամանակ՝ պատասխանելով քննադատական հարցերից մեկին։ Նա մեջբերեց Ազգային ժողովի գործունեության մոնիտորինգով զբաղվող կազմակերպության զեկույցից, որում նշված է, որ ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել են խորհրդարանի պատգամավորները, և դա ռեկորդային ցուցանիշ է վերջին […]
18:50 06.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում ընթացող հարց ու պատասխանի առաջին հարցը վերաբերում էր նրա կուսակիցների խորհրդարանական խմբակցությանը։ Հարցի հեղինակը ակնարկում էր, որ իշխանական խմբակցության պատգամավորների մի մասը ուղղակի խոսում է և որևէ գործով զբաղված չէ։ Փաշինյանն այս հարցին պատասխանելիս ասաց, որ երբ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր, իրեն էլ էին ասում, թե միայն խոսում է և […]
18:39 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, խոստացածի պես, ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին: Փաշինյանը նախապես հայտնել էր, որ պատասխանելու է ամենից շատ հավանումներ ստացած հարցերին:
18:30 06.04.2020
Լոնդոնի բնակիչները չեն հետևում տնային կարանտին պահելու կանոններին: Մարդիկ դուրս են գալիս զբոսանքի, վազքի, հեծանվով շրջում են քաղաքում, վայելում են գարնան արևը: Այդ մասին հայտնում է RT-ն: Մինչդեռ, Մեծ Բրիտանիայում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 4934-ի: Երկրում կա ավելի քան 47 հազար վարակակիր: https://twitter.com/RT_russian/status/1247089699379908610
18:10 06.04.2020
Հնդկաստանի ոստիկանությունը զարգացրել է ոստիկաններին կորոնավիրուսի նմանվող սաղավարտներ հագցնելու միտքը։ Այժմ ոստիկանները ունեն նաև «կորոնավիրուսե» վահաններ ու գուրզեր։ Այս մասին տեսանյութը հրապարակել է Reuters գործակալությունը։ Սարսռազդու այս տեսքով ոստիկանական խմբերը շրջում են բնակավայրերում, շուկաներում և խրճիթներում՝ տեղեկացնելու համար կորոնավիրուսի վարակման վտանգի մասին։ Police in India’s western city of Surat are creating awareness about coronavirus by […]
17:46 06.04.2020
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանից այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է` եթե տաքսու վարորդը լիցենզավորված է, արդյոք նրա գործունեությունը որևէ տեղ սահմանափակվո՞ւմ է: Հիշատակել էինք դեպքեր, որոնց SHANTNEWS-ի նկարահանող խումբը հանդիպել էր այս օրերին, ըստ այնմ` ոստիկանները վարորդի գրանցման վայրով պայմանավորված՝ խոչընդոտում էին նրանց գործունեությունը, այնինչ պարետի որոշման մեջ նման բան նշված չէ: Մհրյանը […]
17:46 06.04.2020
Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանից արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության: Վարորդները կրում են համապատասխան հանդերձանք, ավտոբուսներն օրական […]
17:15 06.04.2020
«Ունենք 11 նոր հաստատված դեպք: Մենք կանխատեսել էինք, որ կունենանք 7 օրը մեկ դեպքերի կրկնապատկման վիճակագրություն, այս պահին ունենք 8 օրը մեկ կրկնապատկման վիճակագրություն: Մենք պետք է որքան հնարավոր է նվազեցնենք այդ տեմպը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված 1400 […]
16:40 06.04.2020
Կառավարությունն անգրավ վարկեր է տրամադրվում մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջային, առողջապահական ծառայությունների և սպասարկման այլ որոտներում գործող փոքր ու միջին ձեռնարկություններին։ ՓՄՁ-ների աջակցության այս ծրագրին արդեն դիմել է 200 տնտեսվարող։ Ծրագրին կարող եք դիմել՝ այցելելով isc.am կայք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/532539234344502/
16:30 06.04.2020
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը համացանցը հուզել է իր և դստեր համատեղ պարով: Տեսանյութը նա հրապարակել է Instagram-ի իր էջում: Հոլովակում 2 տարեկան աղջնակը նստած է հոր ծնկներին և երաժշտության հետ համահունչ շարժվում է: Հոլովակը հավաքել է 3 միլիոնից ավելի դիտում: https://www.instagram.com/p/B-nQJueBLaX/
16:19 06.04.2020
«Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Շոն Օ’ Հենլոնը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում նրա որդիները ինքնամեկուսացման պայմաններում տան բակում վերստեղծում են անցյալի տարբեր հայտնի գոլերը: Տեսանյութը, որում երեխաները կրկնել են Կրիշտիանու Ռոնալդուի, Ուեյն Ռունիի, Ֆրանչեսկո Տոտիի, Դիեգո Մարադոնայի, Ռոնալդինյոյի, Դևիդ Բեքհեմի, Ռոբին վան Պերսիի, Ռայան Գիգզի և Ռիվալդոյի գոլերը, ավելի քան 5 միլիոն դիտում է հավաքել: GOAL […]
16:09 06.04.2020
Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: «Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է Հայկ Չոբանյանը: https://www.facebook.com/331129741013343/videos/519457458753173/?__xts__[0]=68.ARDv2cJvDi2BsAQjaFIeCSjqJvsLVpfFXTN3qhojZuQNvqlsvgl3n8J0C2ixmPoKwWfPBPOmR4XAj7Q47hQzYcjXUmqIYHme_-6f79iNGrzjINP5b4qm5OPrHlob7XHgvtd1NklRxT7-j0BYQiOAkhvl56tMaoDrJ7rflPHR-x34GhBH1JUOmyKKHtzck6x3UVGbyzeSIB82ykDVDhokDtV7YUDIFG86tLpcOFZWV1Ck30R7u5bvzos_uUK4nh9QpJOxZLDWgdAxhg0bgscdcJcgCLJ_p03n5azcNwp-LZQV6DNWZ1B4oH4FXHmFx_HKgcH5GNuIzScuKPWlkN56Nfj9pI5uxNVg_Lw&__tn__=-R
15:40 06.04.2020
Երեկ կեսօրին ոստիկանության Արարատի բաժինը հաղորդում է ստացել այն մասին, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի Պարույր Սևակ գյուղի 1987թ. ծնված մի բնակչուհի: Համայնք մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ Պարույր […]
15:24 06.04.2020
Արևմտյան Սիբիրից ներթափանցվող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում դիտվելու են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կա ցրտահարության վտանգ: «Ապրիլի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 […]