TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Դիլիջանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

15:03 07.04.2020

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջանի Գետափնյա փողոցի շենքերից մեկի մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Ապրիլի 6-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ոստիկաններն ու Դիլիջանի քննիչները խուզարկություն կատարեցին կասկածվողի բնակարանում և կից օժանդակ շինություններում։ Ավտոտնակում հայտնաբերվեց փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։

̰ ̰
Մոսկվայում կորոնավիրուսից ևս մեկ հայ է մահացել․ քանի՞սն են արտերկրում վարակից մահացած հայերը

14:42 07.04.2020

Մոսկվայում կորոնավիրուսից ևս մեկ հայ է մահացել․ քանի՞սն են արտերկրում վարակից մահացած հայերը։ Թեմայի շուրջ է զրույցը «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արայիկ Խզմալյան

14:35 07.04.2020

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նաև շեշտակի աճել է: Այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: «Ունենք այդ տվյալները և տեսնում ենք, որ պետական կառույցների հետևորդների քանակը բազմապատկվում է, և խնդիր ունենք այնպես […]

̰
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել ԿԳՄՍ-ն հեռավար ուսուցումն ապահովելու համար

13:13 07.04.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկել կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այդ քայլերի ու նաև առկա խնդիրների մասին այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում խոսել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Այդ քայլերն ուղղված են հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանն ու ուսուցիչների աջակցմանը»,- նշել է նա:

̰
Հայաստանում 65 կմ ճանապարհի վերանորոգման համար կհատկացվի 13 մլն 400 հազար եվրո. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը

11:51 07.04.2020

ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման  և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի: «13 մլն […]

̰
Սիրիայի զինված ուժերը «խոշտանգումների բանտախցեր» են հայտնաբերել Հալեպի մերձակա բնակավայրում

11:42 07.04.2020

Հալեպի մերձակայքում գրոհայիններից ազատագրված Ուրեմ բնակավայրում սիրիացի զինծառայողները գտել են բաժանմունք՝ բանտախցերով, որտեղ ահաբեկիչները տանջել են մարդկանց: Մի քանի տարի բնակավայրը գտնվել է գրոհայինների՝ երեք տարբեր խմբավորումների վերահսկողության ներքո, և երեք խմբավորումներն էլ, ըստ տեղի բնակիչների, այդ տարածքներն օգտագործել են խոշտանգումների համար: Զինյալները գործնականում չեն կերակրել իրենց մոտ պահվող անձանց. նրանք միայն խոշտանգել և նվաստացրել […]

̰
Մետրոյի ուղևորը հեռախոսին նայելով քայլել է և ընկել ռելսերի վրա

23:27 06.04.2020

«Պետրովսկո-Ռազումովսկայա» կայարանում մոսկովյան մետրոյի ուղևորը հեռախոսին նայելով քայլել է և ընկել ռելսերի վրա: Բարեբախտաբար, գնացքի մեքենավարին հաջողվել է ժամանակին արգելակել: Դեպքը նկարահանվել է հսկողության տեսախցիկի միջոցով: Կադրերում երևում է, որ կինը քայլում է՝ աչքը հեռախոսից չկտրելով: Նա այնքան է տարվել, որ չի նկատել հարթակի եզրը և ընկել է ռելսերի վրա: Մի քանի ուղևոր շտապել է […]

̰
Կորոնավիրուսի 4929 թեստավորում․ քանի՞սն են դրական

23:19 06.04.2020

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո անցել է ավելի քան 1 ամիս։ Ե՞րբ և ինչպե՞ս գրանցվեց վարակի ներթափանցումը և ի՞նչ պատկեր ունենք այսօր։ SHANTNEWS-ն ամփոփել է վիճակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը

22:07 06.04.2020

Ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը:  

̰
Վարչապետը խոպան չգնացողներին խորհուրդ տվեց գյուղատնտեսությամբ զբաղվել

21:55 06.04.2020

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկը այն մասին էր, թե ինչպես տուն պահեն այն մարդիկ, որոնք «խոպան էին գնում» նախկինում։ Նրանց, ովքեր ապրում են գյուղական համայնքներում, վարչապետը խորհուրդ տվեց զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։ Վարչապետի խոսքով՝ իրենք վարկային հարմար ծրագրեր ունեն, որոնցով հնարավոր է դառնում ցածր գնով վարկեր ստանալ ու գյուղատնտեսակն բիզնես հիմնել։ Ինչ վերաբերում է առհասարակ պետական […]

̰
Վարկերի տույժ-տուգանքները ներելու մասով նոր օրենք ենք պատրաստում․ Փաշինյան

21:55 06.04.2020

«Մենք հիմա պատրաստում ենք ևս մեկ օրենքի նախագիծ՝ վարկերի մասով տույժ-տուգանքները ներելու մասով»,- այս մասին քիչ առաջ իր ուղիղ միացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օրենքի կարգավորումների մանրամասները Փաշինյանը չներկայացրեց, բայց խոստացավ, որ այդ օրենքն ընդունվելու է առաջիկայում։

̰
Մեր նպատակադրումը Արցախի ռոումինգը զրոյացնելն է․ Փաշինյան

21:50 06.04.2020

Արցախից դեպի հայկական այլ ուղղություններ զանգերի գների նվազման պրոցեսն արդեն սկսված է և շարունակվելու է։ Այս մասին այսօր ուղիղ միացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ներկայացրեց էժանացումների թվային պատկերն ու խոստացավ, որ իրենց նպատակն է Արցախի ռոումինգը զրոյացնելը։ Փաշինյանը նաև ներկայացրեց հայկական մյուս օպերատորների համարներից դեպի Արցախ կատարվող զանգերի գները։ Դրանք, ըստ Փաշինյանի, էժանացել […]

̰
Բժիշկները կարոտից հուզվում են, աշխարհը նրանց ասում՝ շնորհակալություն. վերաբացվող Չինաստանն ու փակված աշխարհը

21:49 06.04.2020

Վերջին օրերին մինչև Չինաստանում և հատկապես Հուբեյ նահանգում վերաբացվում են գործարանները, մեծ խանութները, ճանապարհները,  ակտիվանում է կյանքը, աշխարհում շարունակում են ավելանալ սահմաններ փակող երկրները: Քաղաքական գործիչների, հայտնիների կոչն էլ  մնում է նույնը՝ մնացեք տանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չի բացառվում, որ առաջիկայում վարձով տների գնանկում ունենանք. Նիկոլ Փաշինյան

21:44 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ մտահոգված է վարձով տրվող տների բարձր գներով: «Վարձով տների գները կընկնեն. սովորաբար ճգնաժամերի արդյունքում դա այդպես պատահում է, դա այնքան էլ լավ չէ: Բայց մենք պետք է աշխատենք եկամուտներն ավելացնել, ոչ թե գները գցել: Այդուհանդերձ, չի բացառվում, որ առաջիկայում վարձով տների գնանկում […]

̰
Եթե պարզվի՝ անարդարացի հետապնդում է, կկարողանանք օգնել. վարչապետը՝ Միսակ Լազարյանի մասին

21:43 06.04.2020

Ի՞նչ է լինելու ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի ճակատագիրը: Այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ միակ մարդը, ով կարող է նրան օգնել, հենց ինքը՝ վարչապետն է: «Ես տեղյակ եմ, մենք քննարկել ենք գլխավոր դատախազի հետ, եթե պարզվի՝ անարդարացի հետապնդում է տեղի ունենում, և այնպես է, ինչպես մամուլում ներկայացվում է, […]

̰
Հա, դե լավ, թել է հիմա․ Փաշինյանը խոսքն ընդհատեց թելի պատճառով

21:42 06.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ միացման ժամանակ նամակ էր ստացել հեռախոսին, որտեղ նրան ասել էին, որ արտաքինի հետ ինչ-որ բան այն չէ։ Սկզբից նա չէր հասկացել, ապա նրա խոսնակը, որ ընթերցում էր հարցերը, հուշեց՝ հագուստին թել է կպած։ «Հա, դե լավ, թել է հիմա»,- ասաց Փաշինյանը, ընդհատեց խոսքն ու հագուստի վրայից հեռացրեց այն։

̰
Համաներումն արդյունավետ գործիք չէ. Նիկոլ Փաշինյան

21:39 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով համաներում կիրառելու նպատակահարմարությանը, հաշվի առնելով նաև կորոնավիրուսի համաճարակը՝ նշեց. «Ճիշտ է՝ ես էլ եմ համաներումով դուրս եկել, բայց դա արդյունավետ գործիք չէ: Համաներումով ազատ արձակվածների մեծ մասը ժամանակի ընթացքում շատ արագ վերադառնում է ՔԿՀ-ներ»: Վարչապետը նշեց՝ փորձը ցույց է տվել, որ համաներումից հետո հանցավորության մակարդակի աճ ենք […]

̰
Կառավարման խորհրդարանական ձևը, կարծում եմ, պետք է պահպանվի․ Փաշինյան

21:34 06.04.2020

Հայաստանում կառավարման խորհրդարանական ձևը, ըստ վարչապետի, պետք է պահպանվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան միացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ դրանից անկախ՝ կարող են լինել նաև կադրային փոփոխություններ։ Իսկ ինչ վերաբերում է գաղափարական կողմին, ապա ըստ Փաշինյանի, ինքը գոհ է իր թիմի կողմից իրականացվող գաղափարական քայլերին։ Սակայն նա ավելացրեց, որ իր մասնակցությամբ իրականացվող աշխատանքներից […]

̰
Արդյո՞ք բոլոր ոստիկաններն են տիրապետում պարետի որոշումներին․ պարզաբանում է Հայկ Մհրյանը

21:34 06.04.2020

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների կիրառման, տնտեսվարողների գործունեության դադարեցման գործառույթները վերապահված են ոստիկանությանը: Ինչպես պարզվել է, ոչ բոլոր ոստիկաններն են տիրապետում պարետի որոշումներին: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ սա չի հերքել նաև ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը, որին լրագրողները տասնյակ առցանց հարցեր են հղել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե միտումները հաստատվեն՝ թունելի վերջում լույս կերևա. վարչապետը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

21:32 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն մարտավարությանը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որդեգրել են որոշ երկրներ, օրինակ՝ Շվեդիան կամ Բելառուսը: Վարչապետը նշեց՝ այդ մարտավարությունն ունենալու համար պետք է ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, ինչպիսին ունի Շվեդիան, ինչը տասնամյակների արդյունք է: Վարչապետը շեշտեց՝ ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Նա հիշեցրեց առավոտյան ուղիղ եթերում […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված գների աճը. հարց վարչապետին

21:17 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկն այսօր դիմեց մտահոգությամբ՝ կորոնավիրուսի հետևանքով գնաճի բարձր մակարդակ է գրանցվել, Վանաձորում, օրինակ, հացն էլ է թանկացել: Քաղաքացին նշեց՝ այս տեմպերով «սովից մեռնելու ենք»: Վարչապետը հորդորեց ապոկալիպտիկ պնդումներ չանել: «Ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում: Խնդիր կար ապահովել պարենի գոյությունը խանութներում, կային երկրներ, և […]

̰
Ե՞րբ է Հայաստանը լինելու երջանիկ երկրների շարքում. հարց վարչապետին

21:12 06.04.2020

Ե՞րբ է Հայաստանը համալրելու երջանիկ երկրների շարքը: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց՝ երջանիկ երկիր կառուցելն իր քաղաքական ուժի տեսլականն է: «Զարգացած տնտեսություն և բարեկեցություն. սա հնարավոր է աշխատանքով, աշխատանքն արդյունավետ կլինի, երբ որակավորված է, իսկ դա հնարավոր է այն պարագայում, եթե մենք ստեղծում ենք գիտելիքահենք տնտեսություն, օգնում ենք, որ մարդիկ […]

̰
Արցախում հեղափոխություն չի եղել, բայց հակահեղափոխություն էլ չի եղել․ Փաշինյան

21:10 06.04.2020

«Ես ձեզ կարող եմ ասել, որ Արցախում հեղափոխություն չի եղել, բայց Արցախում նաև հակահեղափոխություն չի եղել։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է»․ այս մասին այսօրվա ուղիղ միացման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ պայմանականորեն հակահեղափոխական ուժերը Արցախում ջախջախիչ պարտություն են կրել։ Վարչապետը հիշեցրեց, որ ինքը նախկինում հայտարարել է, որ եթե որոշ ուժեր Արցախը […]

̰
Մինչև արտակարգ դրության ավարտը լույսի, գազի, ջրի անջատումներ չեն լինի. ՀՀ վարչապետ

20:38 06.04.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց չվճարելու դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս իրավիճակը հայտարարվել է ֆորսմաժորային, ինչ վերաբերում է հետագա վճարումներին՝ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում: «Մենք կհետևենք դրանց իրականացման արդյունավետությանը, ըստ անհրաժեշտության՝ այդ որոշումների […]

̰
Խնդիր ենք դրել օրը 1000 թեստավորում անել. ՀՀ վարչապետ

20:29 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներից մեկը հարց ուղղեց՝ մտադիր չե՞ն Հայաստանում ամենօրյա թեստավորումների թիվն ավելացնել: ՀՀ վարչապետը պատասխանեց՝ առաջիկա օրերին թեստերի քանակը կդարձնեն 1000, այսօր օրական 250, 300, առավելագույնը 400 թեստ է արվում, սակայն խնդիր են դրել այս շաբաթվանից ավելացնել: «Գուցե դա հնարավոր լինի արդեն վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար […]

̰
Փաշինյանը անոնսեց դատաիրավական բարեփոխումների նոր փուլ

20:24 06.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասաց, որ համապատասխան օրենքը արդեն ընդունվել է և նախագահի ստորագրման է ենթակա։ Ստորագրումից հետո, ըստ Փաշինյանի, սկսվելու է դատական համակարգի բարեփոխումների նոր փուլ։ Փաշինյանը անոնսեց, որ իրականացվելու է դատավորների բարեվարքության ստուգում, ինչպես նաև այլ գործընթացներ են իրականացվելու։ Նրա խոսքերով՝ միջազգային զեկույցները մինչ այս էլ պնդում էին, որ Հայաստանին […]

̰
Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը խորհուրդ է տվել կոճապղպեղ ուտել, որ կորոնավիրուսով չվարակվի

20:21 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր «Ֆեյսբուքում» մի քանի օգտատեր հարց ուղղեցին գնաճի մասին: Վարչապետը նշեց՝ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է. երբ մարդիկ ուզում են խուճապահար գնել, ասենք, ձկան պահածո, տարերային գնումներ են լինում, անխուսափելիորեն գնաճ է լինում: «Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ իմբիրի գնաճի մասին: Գրում են՝ իմբիրը, իմբիրը, […]

̰
Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում. Նիկոլ Փաշինյան

20:11 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պարգևավճար ստանալու են ուսուցիչները, որ այս օրերին շարունակեցին իրենց աշխատանքը հեռավար ուսուցում ապահովելով: «Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, մենք անընդհատ քննարկում էինք հեռավար կրթության զարգացումը, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, դպրոցները փակեցինք, պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն»,- ասաց նա: Վարչապետը […]

̰
Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չէ, հեղափոխության ժամանակվանն է․ Փաշինյան

20:10 06.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ միացման ընթացքում սկսեց հազալ, ինչին ուշադրություն դարձրեց հենց ինքը։ «Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չէ, հեղափոխության ժամանակվանն է»,- ասաց նա ժպտալով։ Ապա ավելացրեց, որ վստահ չէ, որ այդպես է, պարզապես հույս ունի։  

̰
BACK_TO_TOP