11:20 20.03.2019
Համացանցում հայտնվել է Iran Air ընկերության ինքնաթիռի՝ Մեհրաբադ օդանավակայանում վթարային վայրէջքի տեսանյութը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է այրվում ինքնաթիռը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Iran Air ավիաընկերությանը պատկանող Fokker 100 ինքնաթիռը վայրէջք է կատարել չբացված շասսիով, ինչի հետևանքով շարժիչը բռնկվել է։ Հրշեջներին հաջողվել է կրակն արագ մարել։ A […]
11:14 20.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` կոչ անելով ակտիվորեն մասնակցել համապետական մաքրության օրվան: «Մենք ընտանիքով նույնպես մասնակցելու ենք այս կարևոր միջոցառմանը»,- գրել է վարչապետը: Ավելի վաղ հայտնել էինք`Հայկ Մարությանը կոչ էր արել միանալ Երևանում անցկացվելիք շաբաթօրյակին:
10:42 20.03.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրաադարձել է «կեղծ մրցույթներով» գնված ոհողատարախքներին: «ՀՀ-ում տարիներ շարունակ ընդունված ավանդույթ է եղել, պաշտոն ստանալուց հետո իրենց պարտքն են համարել ազատ տարածքների սեփականաշնորհում, փայ-փայ անելու գործընթաց իրականացնել: ՀՔԾ-ն ուսումնասիրություն է արել Մանվել Գրիգորյանի պահով, գոնե համապատասխան ցուցմունքների հիման վրա աճուրդները տեղի են ունեցել ոչ […]
10:39 20.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ 2019թ. հունվարի 1-ին՝ ժամը 22:55-ին, ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Երևանի Կողբացի փողոցում գործող սրճարանում իր պայուսակից հափշտակվել է դրամապանակը: Նույն օրը՝ […]
01:03 20.03.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա նշել է, որ նրանք շրջանառության մեջ կդնեն զինվորների անվճար բուժզնման մասին ստուգումների մասին նախագիծ: Նա անդրադարձել է նաև մամուլի մասին դժգոհություններին. «Պետք է հասկանալ, թե ինչից են դժգոհ. մամուլի բովանդակային աշխատանքից կամ քննադատական ոճից: Ժողովրդավարաության համար պատասխանատու […]
01:00 20.03.2019
«Եթե մենք իմանայինք, թե կառավարությունն ինչ տեսլական ունի կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, միգուցե, անեինք առաջարկներ, թե ինչից սկսել: Անհասկանալի է, թե ինչ տեսլականով են արվում այդ փոփոխությունները, մեր խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է կառավարությանը, որպեսզի ստանա այդ հարցի պատասխանը»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Նա նշել է, որ […]
23:58 19.03.2019
«Եթե գերատեսչությունների միացումը լինի մեխանիկական, իհարկե, արդյունավետ չի դառնա: Օրինակ՝ բոլորն ասում են, որ Մշակույթի նախարարությունը չի աշխատում. դա մենեջմենթի՞ խնդիր է, թե՞ կառուցվածքի»,- ասել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը: Նրա խոսքերով՝ եթե չկա լավ կառավարում և չեն ներդրվում ճիշտ կառավարման գործիքներ, այդ դեպքում ցանկացած կառուցվածք աշխատելու […]
23:25 19.03.2019
«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայերեն լեզվով գրառումը նորագույն PR տեխնոլոգիա է, որն օգտագործեց Էրդողանի թիմը»,- թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը այսպես պատասխանեց «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանի հարցին՝ «Էրդողանի հայերեն գրառումը ինչ-որ մեսի՞ջ էր, թե՞ պարզապես քաղաքավարության ժեստ»: Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայում կա պետական արարողակարգ, ավանդույթ՝ օսմանյան շրջանից եկած, որ […]
22:43 19.03.2019
Disney և Pixar ընկերությունները հրապարակել են «Խաղալիքների պատմություն-4» մուլտֆիլմի պաշտոնական թրեյլերը: Տեսանյութը հայտնվել է Disney-Pixar-ի YouTube-յան ալիքում: Սյուժեն սկսվում է այնտեղից, երբ Էնդին պատրաստվում է ընդուվել քոլեջ, իսկ Բոննին, ոբ խաղալիքների նոր տիրուհին է, առաջին անգամ գնում է մանկապարտեզ: Այս ֆիլմում նաև նոր հերոս կա, որը ստեղծված է պլաստիկե պատառաքաղից:
20:19 19.03.2019
Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից հետո կկայանան արդյո՞ք նոր պատրիարքի ընտրություններ: Այս թեման «Շանթ» Հ/Ը «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում քննարկել են Արամ Աբրահամյանն ու թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Չպետք է բացառել, որ թուրքական իշխանությունները կարող են ինչ-որ պատրվակով ձգձգել ընտրությունները, ասենք, օրինակ, նախընտրական ցուցակների հստակեցում: Ի վերջո, ընտրական պրոցեսի նախապատարստական փուլը կարող է որոշակիորոն ձգվել: […]
20:07 19.03.2019
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանները նրան կալանքի տակ պահելու հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների փաստի վերաբերյալ, որի վերաբերյալ Եվրոպական դատարանը պաշտպանական կողմին մի քանի հարց է հասցեագրել, որոնց պատասխանները փաստաթղթերով արդեն ուղարկվել են ՄԻԵԴ։ Խորհրդարանում լրագրողները արդարադատության նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի այս մասին: «Սա վեճ է, […]
19:41 19.03.2019
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: «Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ վարչապետի՝ վերջերս ԵՄ կառույցներ կատարած այցի արդյունքներին և գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած փոխայցելությունները վկայում են ՀՀ-ԵՄ գործընկերության բարձր մակարդակի մասին: ՀՀ ԱԳ […]
19:05 19.03.2019
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Սա մեր երրորդ ասուլիսն է, հանդիպումն այս ձևաչափով, եթե չեմ սխալվում, և այս ընթացքում ես հնարավորինս խուսափեցի հընթացս հարցերին պատասխանել, որպեսզի մեր այս հանդիպումն ավելի պահանջված լինի: Մինչ ձեր հարցերին պատասխանելու փուլին անցնելը ցանկանում եմ երկու կարճ նկատառում անել և կիսվել մի նորությամբ, որն այսօր առավոտյան […]
18:12 19.03.2019
«Մեր ավանդույթների համար հարգանք չունի մեր պետությունը»,- SHANTNEWS.am-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Զրույցի ժամանակ Կարո Փայլանը նշել է, որ պետք է ունենանք Պոլսո պատրիարքի ընտրություն և ընտրված պատրիարք, հակառակ դեպքում Թուրքիայի խաղը նույն սցենարով կշարունակվի: «Օր առաջ պետք է ունենանք ընտրությունը»,- հավելեց նա: «Խնդիրն այն է, որ Թուրքիոյի […]
18:00 19.03.2019
ԱՄՆ պետդեպարտամենտը տարեկան զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ չնայած 2018թ. ՀՀ-ում առաջընթաց է արձանագրվել, այնուհանդերձ, դատական համակարգը մնում է ամենախնդրահարույցը, քանի որ դատարանների անկախության և չեզոքության հարցում դեռևս չկա առաջընթաց, և դատավորների կողմնակալությունը դեռ կասկածի տեղիք է տալիս: «Դատական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, դրանք էվոլյուցիոն ճանապարհով արդեն իրականացվում են: Ռազմավարություն է նաև մշակվում, […]
17:38 19.03.2019
Խորհրդարանում լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման» նախագծի վերաբերյալ՝ նկատելով, որ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ դա «ռումբ է իշխանության տակ»: Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա միջազգային պարտավորությունների շրջանակներում է և ՀՀ-ն փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի դա իրականացվի: «Արդարադատության նախարարությունում անցկացվում են […]
17:28 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև լրատվամիջոցներից մեկի հարցին` կապված ցույցերի անցկացման պատճառների հետ: «Հիմա քաղաքացին սուբյեկտ է և ինքը գիտի, որ սուբյեկտ է»,- հավելեց նա: Նրա խոսքերով` տարիների կուտակվածը հեղեղում է հանրապետությունը, և մարդն ուզում է իր ասելիքն ասել: «Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում, մարդիկ ասելիք […]
17:08 19.03.2019
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, սկսել է խոսել: Այս մասին հայտնել է «Москва» լրատվական գործակալությունը: Հիվանդանոցի մանկական բաժանմունքի գլխավորի բժշկի փոխանցմամբ՝ երեխան առաջինը շփվել է բժիշկների հետ, որոնց վերահսկողության տակ էլ գտնվում է այժմ։ Գլխավոր բժիշկը նաև հայտնել է, որ երեխան սկսել է արտաբերել առանձին բառեր՝ […]
17:02 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իր հայտարարությանը, թե չի կարող բանակցել Արցախի անունից, նշեց. «Ես կարող եմ ներկայացնել միայն այն սուբյեկտին, ում ներկայացնելու լեգիտիմ իրավունք ունեմ, հակառակ դեպքում՝ եկեք ներկայացնեմ ԱՄՆ-ն, կլինի՞: Չի լինի, չէ՞, հետևաբար, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը»: ՊԵԿ-ի գործունեությանն անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը նշեց. «2018թ. այդ առումով […]
16:59 19.03.2019
«Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը Պոլսո Հայոց աթոռի ամենաեռանդուն, բարձր ինտելեկտ ու լայն մտահորիզոն ունեցող հոգևորականներից էր»,- արքեպիսկոպոսի մասին այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ՝ խոսելով Պոլսո պատրիարքության խնդիրների և պատրիարքի պաշտոնավարման տարիների մասին: Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, որն ավելի քան 10 տարի է` չէր պաշտոնավարում, նաև ամենաերիտասարդ պատրիարքներից էր և մինչև […]
16:36 19.03.2019
Վենեսուելայի կառավարությունը տեղեկացնում է, որ ընդդիմության ներկայացուցիչները գրավել են ԱՄՆ-ում դիվանագիտական և հյուպատոսական նպատակներով օգտագործվող իրենց շենքերը: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Երկրի կառավարության կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացուցչական շենքերը բռնի կերպով են գրավվել այն մարդկանց կողմից, ովքեր վայելում են ամերիկյան կառավարության աջակցությունը: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ այս քայլով […]
16:32 19.03.2019
Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները Սիրիայի Բաղուզ բնակավայրում իրենց հսկողության տակ են վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակն էլ հայտարարել է, որ գործողության ընթացքում գերել են ԻՊ-ի մի քանի հարյուր զինյալների: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է՝ […]
16:08 19.03.2019
Ճանապարհային խախտումների ամբողջ համակարգը փոխվելու է, բայց դրա համար չի կարելի գնալ արագ լուծումների, քանի որ այդպիսի դեպքերում «ունքը դզելու տեղը կարելի է աչքը հանել»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բալային համակարգ է ներդրվելու, և այդ նախագիծն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով, և մենք այդ պրոբլեմից ընդմիշտ կազատվենք»,- ասաց Փաշինյանը։ Այն ճշտող […]
15:38 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների հետ հերթական հանդիպման ժամանակ լրագրողները նրան հայտնեցին՝ «Ֆեյսբուք»-ում յուրատեսակ արշավ կա՝ ով կլինի այն լրագրողը, որ կարողանա վարչապետին այնպիսի հարց տալ, որին նա չի կարողանա պատասխանել: Լրագրողը միաժամանակ մեջբերեց այսօրվա ասուլիսի ժամանակ Փաշինյանի վստահեցումը՝ չկա հարց, որին չկարողանա պատասխանել: «Կարող է՝ գլուխ եմ գովել»,- ասաց նա: ՊՎԾ-ում տեղի ունեցածին անդրադառնալով՝ […]
15:11 19.03.2019
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացուն սպասվելիք իրավական գործընթացներին, ասաց, թե փաստն այն է, որ անձը հատել է Ադրբեջան-Հայաստան սահմանը, նա ձերբակալվածի կարգավիճակ ունի և իրականացվում է նախաքննություն: «ՀՀ իշխանությունները Սահմանադրությամբ բոլոր պարտականություններն իրականացնում են, ներգրավված է գործընթացում նաև Կարմիր Խաչը, կապահովվի անձի իրավունքների ողջ ներկապնակը»,-ասաց նախարարը: […]
15:08 19.03.2019
Վարչապետի ասուլիսի ընթացքում նրան հարցրին այն մասին, որ օտարերկրյա այցերի ժամանակ իրեն ուղեկցում են ընտանիքի անդամները։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց, որ ընտանիքը իր կողքին է եղել երբ ինքը եղել է ծայրահեղ աղքատության մեջ, երբ ստեղծել է լրատվամիջոց, երբ անում էր սակավամարդ հավաքներ, երբ քրեական հետապնդումների էր ենթարկվում։ «Ես ուզում եմ հասկանամ՝ հիմա ակնկալիքն էն է, որ […]
15:04 19.03.2019
«Էն թեմաները, որ Աննան (վարչապետի կինը – խմբ) ինչ-որ ձևով, իր միջոցով ինչ-որ ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթություն են։ Տենց բան կարա ասի մարդ, ով ինձ ուղղակի չգիտի, ինձ ուղղակի չի ճանաչում», – այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի մասին հարցերին։ Նա հերքեց նաև այն մեղադրանքները, թե […]
15:02 19.03.2019
Հայաստանի վարչապետի ընտանիքը որևէ բան չի փոխել իր կենսակերպում, բացի այն հարցերից, որոնք պարտադրված են ու արարողակարգով անհրաժեշտ։ Փաշինյանի ընտանիքը շարունակում է ապրել կառավարական առանձնատանը և ունի Սևանի ափին ամառանոց։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ասաց այսօրվա ասուլիսի ժամանակ։ «Եվ ես չեմ պատկերացնում, որ ես երբևէ պետք է գնամ Ղարաբաղ ու էնտեղ ծառայող իմ տղայի մորը […]