18:46 21.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գիշերօթիկ խնամքի հաստատությունների խնդրին: «Դա գործընթաց է, որը պետք է շատ լավ պլանավորենք, որպեսզի կարողանանք երեխաներին իրենց համայնքներում ապրելու հնարավորություն ապահովել: Երեխան պետք է ապրի համայնքում, իր ընտանիքում, հաճախի իր բնակավայրին մոտ դպրոցը, և պետք է ամեն ինչ անենք, որ […]
18:10 21.03.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու կառավարության որոշումը. «Ես կարծում եմ` մեր քաղաքացիները միշտ ունեցել են շատ բարձր իրավագիտակցություն, որը մշտապես դրսևորվել է: Դա դրսևորվել է 2001-ին՝ A1 պլյուսի փակման հետ կապված, 2003, 2004-ին, 2005-ին և մշտապես: Մեր քաղաքացիները շատ քաղաքակիրթ մարդիկ են»: Արտակ […]
18:06 21.03.2019
«Աստղիկ Հարությունյանը նույնպես ՀՀ քաղաքացի է, բացի այն, որ իմ ազգականն է և ոչ մի իմ ազգական կամ ինձ հետ ազգակցական կապ ունեցող մարդ, որն ունի մասնագիտություն, բարձրագույն կրթություն, դատապարտված չէ անգործ մնալու»,- SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Ավշար գյուղի դպրոցում ստեղծված իրավիճակին: Մարզպետը նաև ասել է, որ մեծ […]
17:57 21.03.2019
Ինչո՞ւ հարկային փոփոխությունների փաթեթը չի բերվում խորհրդարան, հնարավո՞ր են արդյոք փոփոխություններ այդ փաթեթում ՝ պայմանավորված փոքր ու միջին ձեռնարկատերերի, գրավատների աշխատակիցների դժգոհություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողները հարց են ուղղել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վերջինս պատասխանել է, որ նախագիծը դեռ քննարկման փուլում է և հնարավոր են փոփոխություններ: «Ես քննադատությունները չեմ մեկնաբանի, քանի որ փաստաթուղթն առնչվում […]
17:21 21.03.2019
«Ամբողջ գյուղը` 500 աշակերտ ծնողների հետ մեղավո՞ր են: Ի՞նչ ա նշանակում էս, շատ վատ վիճակ ա, շատ անհարմար ա»,- այսօր SHANTNEWS.AM-ի թղթակցին ասել է Ավշարի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի ուսուցիչը՝ խոսելով դպրոցի մանկավարժական կոլեկտիվի գործադուլի և դասադուլի մասին: Ուսուցիչն ասել է, թե լարվածությունը կոլեկտիվի և նորընտիր տնօրենի միջև է: Տնօրենը ցանկացել է աշխատանքից ազատել դպրոցի երկար […]
17:10 21.03.2019
Թրամփը ներկայացրել է Սիրիայի և Իրաքի երկու քարտեզ՝ ցույց տալով ԻՊ-ին պարտության մատնելու գործում գրանցված առաջընթացը:
16:54 21.03.2019
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է կառավարության 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների առավելություններին՝ նշելով, որ դրանք հնարավորություն ունեն հարկային հաշիվ դուրս գրել, կարդալ ՀԾՀ քարտերը, նաև ծառայել որպես POS տերմինալ, այսինքն՝ վճարումներ […]
16:30 21.03.2019
Քարահունջի աստղադիտարանի շուրջ սկանդալը կրկին բորբոքվել է: Մասնագետները պնդում են, որ այնտեղ կատարվող պեղումները վերածվել են վանդալիզմի, իսկ հակառակ կողմը պնդում է, որ այն երևէ աստղադիտարան չի եղել` այն ավելի շուտ դամբարանադաշտ է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մաթեմատիկոս ու Քարահունջի հետազոտող Վաչագան Վահրադյանը նշեց, որ վաղուց արդեն գիտականորեն ապացուցվել է Քարահունջի աստղադիտարան լինելու փաստը […]
15:12 21.03.2019
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը այսօր՝ մարտի 21-ին, հանդիպել է Արարատի մարզպետի հետ: Աշոտ Արշակյանը նաև հանդիպում է ունեցել Ավշար գյուղի դպրոցի կոլեկտիվի, աշակերտների ծնողների հետ: «Քննարկվել են բոլոր խնդիրները: Հորդորել ենք ծնողներին, ուսուցիչներին, որ վաղվանից վերսկսեն դասապրոցեսը, որովհետև անկախ բոլոր տեսակի կոնֆլիկտներից, որևէ մեկը իրավունք չունի խախտելու երեխաների սահմանադրական իրավունքը` լինի դա […]
14:57 21.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է կառավարության որոշումը, համաձայն որի` ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Քաղաքացու օր. «Մենք չենք ֆիքսում կոնկրետ օր, եթե հաջորդ կառավարությունը ցանկանա, կարող է կոնկրետ օր նշանակել»: Արայիկ Հարությունյանը նշել է, որ ընտրվել է ապրիլի վերջին շաբաթ օրը, որպեսզի լինի […]
14:44 21.03.2019
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, մեկնաբանել է էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը, որը վերաբերում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտմանը. «Ես համաձայն չեմ եզրակացության հետ, նախ` պետք է վարույթ չհանձնվեր: Ամեն դեպքում ուրախ […]
14:38 21.03.2019
ՀՀ կառավարությունն այսօր քննարկեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է արտոնություն սահմանել, այն է՝ տվյալ տարվա համար անշարժ գույքի հարկից ազատել գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը՝ բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 50 տոկոս վնասվելու դեպքում։ ՀՀ ֆինանսների […]
14:22 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում որոշում կայացվեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարությանը դիմեց առաջարկով՝ հավանություն տալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» […]
14:18 21.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարի խոսքերով՝ մարդու իրավունքների պաշտպանությունը կառավարության առաջնահերթություններից մեկն է, և 2018թ. իշխանության փոփոխությունից հետո զգալի առաջընթաց է եղել, ինչն արձանագրել են նաև միջազգային կազմակերպությունները: Չնայած […]
14:15 21.03.2019
ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մարտի 21-ին մաքսային արտոնություն տրամադրեց «ԵՎՐՈՍՏԱՆ-ՈՒՅՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ «ԵՎՐՈՍՏԱՆ – ՈՒՅՈՒՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ջերմա- և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում, […]
13:59 21.03.2019
Կառավարությունը դեմ է ԲՀԿ պատգամավորների առաջարկած նախագծին, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել միայն այն բանից հետո, երբ լրանա նրանց ծառայության մեկ տարին։ Կառավարության նիստին հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու ասաց, որ դա անհարկի ձգձգելու է ուսումնական պրոցեսը, քանի որ այսպես թե այնպես ժամկետայինները մինչև դիրքեր մեկնելը 5 ամիս ուսուցման փուլ […]
13:56 21.03.2019
Հայազգի ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալ» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից: Հանդիպման տեսանյութը հրապարակվել է պաշտոնական կայքում: ՀՖՖ-ից հիշեցնում են, որ Մխիթարյանը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է: https://www.youtube.com/watch?time_continue=55&v=RlgLgtraJk4
13:33 21.03.2019
Կառավարության որոշմամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Նախագիծը ներկայացնող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց՝ ըստ նախագծի՝ ՀՀ քաղաքացու օր՝ նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: «Տոների և հիշատակի […]
13:25 21.03.2019
Կառավարության այսօրվա նիստին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագծից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս նախագիծը նախապես չի ուղարկվել իրենց նախարարություն՝ գերատեսչության կարծիքը ստանալու։ Թորոսյանն ասաց, որ թեև կոնկրետ այս նախագծում որևէ խնդիր չկա, բայց պնդեց, որ նման նախագծերն այսուհետ կարծիք ստանալու համար ուղարկեն նաև իրենց գերատեսչություն։ «Մի րոպե, կներեք, էդ նախագծերը կառավարության […]
13:20 21.03.2019
Կառավարությունը մարտի 21-ի նիստում քննարկեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, որից հետո Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ: Արդյունքում՝ […]
13:16 21.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի փոփոխմանը վերաբերող նախագիծ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրի շրջանակում ներկայում վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր: Նախարարն ասաց՝ մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14 հազար […]
13:05 21.03.2019
ՀՀ բնապահպանության նախարարությունը մարտի 21-ին կառավարության քննարկմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Ընթացիկ իրավիճակը հետևյալն է՝ վերջին տարիներին փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացմանը զուգընթաց փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ընթացքում առաջացել են էկոլոգիական ու սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որոնք ոլորտը դարձրել են բարձր ռիսկայնության և հրատապ լուծում են պահանջում: […]
12:56 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկման դրվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների ներկայացրած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ պատգամավորն ընդունելության իրավունք ունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ, ինչը հնարավորություն կտա ստանալ պատգամավորներին, նաև քաղաքացիներին հուզող հարցերի […]
12:46 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում քննարկվեց և մերժվեց ԱԺ մի շարք պատգամավորների հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում էր կառավարության անդամներին, կառավարությանը, վարչապետին, նախարարություններին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքների ղեկավարների և հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը […]
12:36 21.03.2019
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդարդարձավ նաև գրավատների` լոմբարդների հարցին: «Ինչ վերաբերում է լոմբարդներին, մենք դրա վերաբերյալ մշտապես նամակներ ենք գրել կառավարությանը: Գրել ենք` մեր կարծիքով` կարելի էր սահմանափակել նրանց տոկոսադրույքները»,- հավելեց Ջավադյանը` նշելով, որ դրանց տոկոսադրույքները բարձր են: «Լոմբարդները փոքր ու միջին բիզնեսի ձև չեն»,- ասաց ԿԲ նախագահը` ընդգծելով, որ ֆինանսական […]
12:16 21.03.2019
ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում ներկայացվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որ հեղինակել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Դրանով առաջարկվում է սահմանել, որ լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը գովազդում կամ […]
12:10 21.03.2019
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ աջ ղեկով մեքենաների վերաբերյալ ընդունված օրենքից հետո համապատասխան ժամկետն ավարտվել է, և կառավարությունը պետք է համապատասխան որոշումներ ընդունի, որպեսզի այդ մեքենաները շահագործման մեջ դրվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց, որովհետև հենց այդ խնդրի քննարկումից առաջ բացահայտվել էր, որ նախկինում հապճեպ ընդունված որոշումներից մեկի պատճառով խնդիր է […]
12:03 21.03.2019
«Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարների՝ երեք ամիս չվճարված աշխատավարձերի մասին կառավարության նիստից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ լարվածությունը սրվեց, ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ բարձրացնել ձայնը։ Պարզվեց, որ ձգձգումը եղել է այն պատճառով, որ ֆինանսավորման կարգը փոխվել է․ ծառայություն մատուցողը պետք է հաղթի մրցույթում։ Սակայն քանի որ խմբակների ստեղծման մեջ ներդրում է անում առանձին […]
11:45 21.03.2019
Երիտասարդ զբոսաշրջիկը լուրջ վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ Բալի կղզում վիթխարի ալիքը ծածկել է նրան, հայտնում է Daily Mail-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է լուսանկարվելու պատրաստվող ճանապարհորդուհին փոթորկոտ եղանակին կանգնած օվկիանոսի ափին: Քիչ անց ալիքը հարվածում է աղջկան և մի կողմ շպրտում նրան: