TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը խոստացել է գաղտնի նյութեր հրապարակել Քենեդիի սպանության մասին

10:48 20.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գաղտնի նյութեր հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին։ «Մենք պատրաստվում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների գաղտնի նյութերը և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ Այս […]

̰
Ազատ արձակված իսրայելցի պատանդները ՀԱՄԱՍ-ից «նվերներով» փաթեթներ են ստացել

10:45 20.01.2025

Գազայի հատվածից ազատ արձակված իսրայելցի պատանդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից «հուշանվերներով» փաթեթներ են ստացել, հայտնում է Ynet-ը։ «Երեք վերադարձածներ ՀԱՄԱՍ-ից «նվերներով և հուշանվերներով» մի պայուսակ են ստացել , այդ թվում՝ Գազայի հատվածի քարտեզը», – ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ փաթեթում եղել են նաև գերության մեջ արված նրանց լուսանկարները և ազատ արձակման վկայականները:

̰
Թրամփը խոստացել է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը

10:42 20.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել մարտերն Ուկրաինայում և կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ «Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում: Ես կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում և կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը», – ասել է նա Վաշինգտոնի «Capital One Sports Arena»-ում իր կողմնակիցների առաջ կազմակերպված հավաքում:

̰
Թրամփը հանձնարարել է Պուտինի հետ հեռախոսազրույց կազմակերպել

10:22 20.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին երդմնակալությունից մի քանի օր անց հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ «Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՝ նրա երդմնակալությունից հետո առաջիկա օրերին»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ըստ CNN-ի՝ […]

̰
Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը․ Սալոմե Զուրաբիշվիլի

10:15 20.01.2025

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը հրավիրվել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ նախաերդմնակալության ընդունելությանը, հարցազրույց է տվել Fox News-ին, որի ընթացքում հայտարարել է, որ «Վրաստանը. աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը»։ «Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք՝ ամենահինն ենք, նրանք ասում են՝ իրենք են։ Բայց փաստն այն […]

̰
Մոսկվայից Դուբայ մեկնող ինքնաթիռը Բաքվում արտակարգ վայրէջք է կատարել

10:00 20.01.2025

Մոսկվայից Դուբայ թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Boeing 737-800 օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 06:27-ին, ուղևորին անհապաղ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,-նշված է հաղորդագրության մեջ:

̰
Թրամփի թիմը հայտարարել է, որ անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»

00:00 20.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա կարծիքով, Իրանը ներկայումս թուլացած և «անբարենպաստ վիճակում է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարության շնորհիվ»։ «Բոլորն ասում էին, որ «Հըզբոլլահի» […]

̰
Թուրքիայի ՆԳ նախարարը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար․ ԶԼՄ

22:32 19.01.2025

Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարը տարվում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված […]

̰
Իսրայելը հայտարարել է, որ սադրանքների դեպքում կվերադառնա ռազմական գործողություններին

21:50 19.01.2025

Իսրայելը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին և չի հանդուրժի պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հնարավոր սադրանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին՝ ընդգծելով, որ զինվորականները պատրաստ են ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողություններն անկլավում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները զինադադարի համաձայնագրի առաջին օրը նախատեսված ժամին չեն հանձնել ժամանակին ազատ արձակված […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վճռական մտադրության մասին

21:27 19.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի, և Թրամփը վճռական է դրան հասնելու հարցում։ «Այս հակամարտությունը պետք է ավարտվի, և նախագահ Թրամփը դա շատ հստակ ասել է այս մասին և մտադիր է հասնել դրան», – ասել է Ուոլցը CBS- ին տված հարցազրույցում:

̰
ՀԱՄԱՍ-ի հանձնած պատանդները կանայք են

20:12 19.01.2025

Գազայի հատվածում ազատ արձակված երեք պատանդ հանձնվել է իսրայելական բանակին եւ բուժզննում է անցնում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ազատ արձակված երեք պատանդները հանձնվել են Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության և անվտանգության ուժերին: Ազատ արձակված երեք պատանդներին դեպի Իսրայել են ուղեկցում, նրանք կանցնեն նախնական բժշկական զննում»,- ասված է հաղորդագրությունում։

̰
ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել իսրայելցի պատանդների

19:00 19.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը երեք իսրայելցի պատանդների է հանձնել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Կարմիր Խաչին, հայտնում է Sky News Arabia-ն ՝ հղում անելով աղբյուրներին։ «ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեին է հանձնել երեք իսրայելցի պատանդների»,- ասել են աղբյուրները։ Ավելի վաղ Ալ-Քասամ բրիգադները (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը) հայտարարել էին, որ կիրակի օրը որոշել […]

̰
Ինչ է նվիրել Պուտինը Փեզեշքիանին

17:45 19.01.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեքիանին ինքնաեռ և ձմեռային Ռուսաստանի կտավ է նվիրել։ Կադրերը Telegram ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։ «Պարոն նախագահ, ի հիշատակ Ռուսաստանի։ Այսպիսի տեսք ունի Ռուսաստանը ձմռանը», – ասել է Պուտինը՝ Փեզեշքիանին ցույց տալով Կրեմլի սրահներից մեկում ցուցադրված կտավը։ Հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և […]

̰
Իսրայելն անկայունություն է կանխատեսել տարածաշրջանում, եթե ՀԱՄԱՍ-ը մնա Գազայում իշխանության ղեկին

16:35 19.01.2025

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո զգուշացրել է, որ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման իշխանության պահպանումը պաղեստինյան անկլավում կհանգեցնի տարածաշրջանային անկայունության շարունակականությանը: «Եթե ՀԱՄԱՍ-ը մնա իշխանության ղեկին, ապա տարածաշրջանային անկայունությունը, որի պատճառը ՀԱՄԱՍ-ն է, կշարունակվի: Երկու կողմերի համար (իսրայելցիների և պաղեստինցիների) խաղաղություն, կայունություն և անվտանգություն չի լինի, եթե ՀԱՄԱՍ-ը […]

̰
Կատարի ԱԳՆ. Գազայից ազատված երկու պատանդ երկքաղաքացիություն ունի

16:12 19.01.2025

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մուհամմեդ ալ Անսարին հաստատել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հունվարի 19-ին ազատ կարձակի  իսրայելցի երեք պատանդների։ Նրանցից մեկն ունի նաև Ռումինիայի, մյուսը՝ Բրիտանիայի քաղաքացիություն։ «Մենք հաստատում ենք, որ երեք պատանդների անունները փոխանցվել են իսրայելական կողմին, որոնցից մեկն ունի ռումինական քաղաքացիություն, իսկ մյուսը՝ բրիտանական»,- X-ում գրել է Կատարի դիվանագետը։ Ավելի […]

̰
Իսրայելի երեք նախարար հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության դեմ բողոքի

15:29 19.01.2025

Իսրայելական Otzma Yehudit ծայրահեղ աջ կուսակցությունը լքել է կոալիցիան՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի դեմ բողոքի։ Երեք նախարար հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է The Time of Israel-ը։ Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը, ժառանգության նախարար Ամիհայ Էլիահուն և Նեգևի, Գալիլեայի և ազգային դիմակայության նախարար Իցհակ Վասերլաուֆը հրաժարական են տվել։ Այդպիսով նրանք դուրս են եկել […]

̰
Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

14:27 19.01.2025

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ իր վերջին հանդիպման ժամանակ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը և Չինաստանի հետ մրցակցությունը, հայտնում է Պետդեպարտամենտը։ «Քարտուղարը շնորհակալություն է հայտնել արտաքին գործերի նախարարին սերտ գործընկերության համար, որը նրանք ստեղծել են ԱՄՆ-Մեծ Բրիտանիա «հատուկ հարաբերությունների» շրջանակներում »,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ […]

̰
Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին․ Լավրով

14:05 19.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հսկայական վնաս է հասցրել ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Վնասը հսկայական է, բայց Դոնալդ Թրամփի վարչակազմը նույնպես լուրջ վնաս է հասցրել իր առաջին ժամկետում, հիմնականում այն ​​պատճառով, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վատ ժառանգություն էր թողել այ սռումով: Իհարկե, նրանք մեր հարաբերությունները դրեցին […]

̰
Իսրայելը հրադադար է հայտարարել Գազայի հատվածում

13:40 19.01.2025

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել 11:15-ին, կիրակի հայտնել է The Times of Israel-ը ՝ վկայակոչելով Իսրայելի իշխանությունների հայտարարությունը: Նախկինում ենթադրվում էր, որ ռեժիմը կսկսեր գործել ժամը 8:30-ին, սակայն ՀԱՄԱՍ-ը պատանդների ցուցակը ժամանակին չէր ներկայացրել ու հրադադարը գործի չէր դրվել։ ՀԱՄԱՍ-ը հետաձգումը բացատրել էր տեխնիկական պատճառներով: ՀԱՄԱՍ-ն արդեն ցուցակը հանձնել է Իսրայելին։ Նշվել է […]

̰
Միջնորդներին տրվել է ազատ արձակվող պատանդների ցուցակը․ Նեթանյահուի գրասենյակ

12:58 19.01.2025

Հունվարի 19-ին արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման կողմից ազատ արձակվելիք պատանդների ցուցակը ստացվել է միջնորդների կողմից և Իսրայելին «հանձնման փուլում է»։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Դմիտրի Գենդելմանը, ով հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականն է։ «Ցուցակը ստացվել է մի քանի րոպե առաջ։ Ցուցակն այժմ տեղափոխման փուլում է», – ասել է Գենդելմանը:  

̰
Հրադադարի օրը Գազայում 10 պաղեստինցի է զոհվել

12:48 19.01.2025

Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով առնվազն տասը պաղեստինցի է զոհվել, ավելի քան 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի անկլավի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Վեց մարդ զոհվել է Գազա քաղաքում, մեկը՝ Ռաֆահ քաղաքում, ևս երեքը՝ անկլավի հյուսիսային շրջաններում։ Բոլորը զոհվել են  իսրայելական բանակի կողմից առավոտյան, երբ պետք է սկսվեր հրադադարը։

̰
Թրամփը ժամանել է Վաշինգտոն

12:10 19.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Վաշինգտոն, որտեղ հունվարի 20-ին տեղի կունենա նրա երդմնակալության արարողությունը, հայտնում է CBS News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործիչը ԱՄՆ մայրաքաղաք է մեկնել կնոջ՝ Մելանյայի եւ կրտսեր որդու՝ Բարոնի հետ։ Ինչպես հայտնում է CBS News-ը, շաբաթ երեկոյան քաղաքական գործչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Դալլասի օդանավակայանում, որից հետո նա ընտանիքի հետ […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ տեխնիկական պատճառներով հետաձգել է պատանդների ցուցակի ներկայացումը

11:27 19.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը տեխնիկական պատճառներով է բացատրել այն, որ ինքը դեռ Իսրայելին չի հանձնել պատանդների ցուցակը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «ՀԱՄԱՍ»-ը հաստատում է, որ կատարում է հրադադարի համաձայնագրի պայմանները, սակայն նշում է, որ պատանդների ցուցակի հանձնման հետաձգումը պայմանավորված է տեղում տեխնիկական պատճառներով»,- ասվում է փաստաթղթում։

̰
Նեթանյահուն հրամայել է չդադարեցնել կրակը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի հանձնել պատանդների ցուցակը

11:12 19.01.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անվտանգության նիստից հետո հրամայել է բանակին չպահպանել հրադադարը Գազայի հատվածում, քանի դեռ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը չի հանձնել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն: Այս մասին հայտնում է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Վարչապետը անվտանգության խորհրդակցություն է անցկացրել՝ կապված ազատ արձակվելիք պատանդների ցուցակի ստացման հետաձգման հետ: Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է, […]

̰
Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը կենտրոն կստեղծեն Գազայի հատվածի համաձայնագրի կատարման մոնիտորինգի համար

21:39 18.01.2025

Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որպես պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման և Իսրայելի միջև կնքված համաձայնագրի պայմանների կատարման երաշխավորներ, կստեղծեն գործարքի իրականացմանը վերահսկելու օպերատիվ կենտրոն։ Այս մասին հայտնել է Եգիպտոսի ԱԳՆ-ը։ «Եգիպտոսը մտադիր է շարունակաբար աշխատել՝ համաձայնեցնելով իր գործընկերներ Կատարի և ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին համաձայնագրի իրականացման և դրա դրույթների ամբողջական իրականացման ուղղությամբ՝ համատեղ օպերատիվ կենտրոնի ստեղծման […]

̰
Թել Ավիվում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ մարդ

19:53 18.01.2025

Մեկ մարդ վիրավորվել է Թել Ավիվի կենտրոնում դանակով զինված էհարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Իրավապահ մարմինները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն։ Միջադեպը տեղի է ունեցել Թել Ավիվի կենտրոնում գտնվող Լևոնտին փողոցի տարածքում, որտեղ կենտրոնացված են բազմաթիվ բարեր և ռեստորաններ։ «Դեպքի նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ դանակով զինված ահաբեկիչը […]

̰
Էրդողանը սպառնացել է մոտ ապագայում ոչնչացնել Սիրիայում քուրդ զինյալներին

19:41 18.01.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է Անկարայի կողմից ճանաչված ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ կապված Սիրիայի հյուսիսում գործող ուժերին մոտ ապագայում ոչնչացնելու իր երկրի վճռականության մասին։ «Մենք ամենափոքր հանդուրժողականություն չունենք PKK-SNS ահաբեկչական կազմակերպության նկատմամբ: Շուտով քայլեր կձեռնարկենք արմատապես լուծելու այս խնդիրը, եթե SNA-ն, որը գրավում է սիրիական տարածքի մեկ երրորդը, ականջ չդնի խմբավորման […]

̰
Օրբանը նախազգուշացրել է ԵՄ երկրներին սպառնացող աղետի մասին Կիևի մեկ որոշման պատճառով

19:30 18.01.2025

Եվրոպային սպառնում է նոր էներգետիկ ճգնաժամ՝ գազի մատակարարումը դադարեցնելու Կիևի որոշման պատճառով, սոցիալական ցանցերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Ուկրաինան դադարեցրել է գազի մատակարարումը, ինչի արդյունքում Եվրոպան գնում է դեպի նոր էներգետիկ ճգնաժամ»,- գրել է նա։ Վարչապետը նշել է, որ Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչի հետ մտադիր է պաշտպանել երկրները վերահաս խնդրից։ Շաբաթ օրը Հունգարիայի […]

̰
Թուրքիան հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև միջնորդ լինելու պատրաստակամության մասին

19:19 18.01.2025

Թուրքիան դեռ պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նախարարը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը։ «Մենք աջակցում ենք բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են արդար և կայուն աշխարհին, ևս մեկ անգամ ուզում […]

̰
Դանիացիները դեմ չեն Գրենլանդիայում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը

19:07 18.01.2025

Դանիացիների մեծամասնությունը կարծում է, որ իրենց երկիրը բավականաչափ ջանքեր չի գործադրում Գրենլանդիան ռազմական ճանապարհով պաշտպանելու համար, մինչդեռ թագավորության բնակիչների գրեթե կեսը դեմ չէ կղզում ԱՄՆ ռազմական ներկայության ընդլայնմանը, հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր համար կատարած հետազոտությունը։ Ավելի վաղ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նախագահ Նալերական և Գրենլանդիայի նախկին արտգործնախարար Պելե Բրոբերգը ասել էին, որ […]

̰
BACK_TO_TOP