20:25 20.01.2025
Ջո Բայդենը, որի նախագահական լիազորությունների ժամկետը կավարտվի տեղական ժամանակով կեսօրին, երկարամյա ավանդույթի համաձայն՝ գրառում է թողել իր իրավահաջորդ Դոնալդ Թրամփին։ Պետության հեռացող ղեկավարն այս մասին լրագրողներին ասել է այն ժամանակ, երբ առաջին տիկին Գիլը Սպիտակ տան մուտքի մոտ սպասում էր հանրապետականին և նրա կնոջը՝ Մելանյային։ Դեմոկրատին հարցրել են՝ արդյոք նա գրություն է թողել Թրամփին։ Բայդենը […]
20:15 20.01.2025
Իսրայելն ընդունեց իր պարտությունը և կապիտուլյացիայի ենթարկեց արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը՝ համաձայնելով Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի։ Նման կարծիք է հայտնել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Սիոնիստները (նկատի ունի Իսրայելի իշխանություններին) խոստովանեցին, որ այլ ելք չունեն, քան հանձնվել և համաձայնվել հրադադարի։ «Դիմադրության առանցքը» անդրդվելիորեն դիմակայեց այս փորձությանը և հրադադար պարտադրեց հակառակորդին, […]
19:35 20.01.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը պետք է կառուցվի հավասար և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ հաշվի առնելով երկու երկրների նշանակալի դերը։ Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ։ «Ես կցանկանայի ընդգծել, որ մենք երբեք չենք հրաժարվել երկխոսությունից և միշտ պատրաստ ենք եղել հարթ և համագործակցային հարաբերություններ պահպանել ամերիկյան […]
19:02 20.01.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Այս մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպմանը։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան տեսնում է Թրամփի և նրա թիմի անդամների հայտարարությունները Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին։ Պուտինը նաև հիշեցրել է, որ այն ընդհատվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հեռացող վարչակազմի […]
18:31 20.01.2025
Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանիայի հետ իր երդմնակալության օրը սկսել է՝ մասնակցելով Վաշինգտոնի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցված պատարագին, որը հայտնի է որպես «Նախագահների եկեղեցի», միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվել է Fox News-ով: Թրամփն ու նրա կինը չեն պատասխանել լրագրողների հարցերին, ովքեր հեռվում կանգնած հետևել են նրանց ժամանումին։ Թրամփն այնուհետև կնոջ հետ կուղևորվի Սպիտակ տուն, որտեղ կմասնակցի Ջո […]
18:14 20.01.2025
Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսմայիլ Օմար Գուլեին։ Նախագահ Գուլեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, դիտարկվել երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև ընդգծվել մի […]
16:00 20.01.2025
Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով փակվելուց 12 տարի անց Թուրքիան հունվարի 20֊ին վերաբացել է իր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Ավելի վաղ Թուրքիան վերսկսել էր Դամասկոսում իր դեսպանատան գործունեությունը, որը փակ էր 2012 թվականից։ Դեսպանությունը սկսել է գործել 2024 թվականի դեկտեմբերի 14-ից։
15:57 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը իր երդմնակալության արարողության համար հավաքել է ռեկորդային 250 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին։ Նրա խոսքով՝ միջոցները հավաքագրվել են Թրամփի և նրա փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի երդմնակալության հանձնաժողովի, ինչպես նաև երդմնակալության հանգանակության այլ խոշոր կազմակերպությունների կողմից։ Համեմատության համար նշենք, որ 2017-ին Հանրապետականի նախորդ երդմնակալության […]
14:30 20.01.2025
Գազայի հատվածում առողջապահական համակարգի վերակառուցումը չափազանց բարդ խնդիր է, որը պահանջում է «միլիարդավոր դոլարների ներդրումներ»։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): «Անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների ներդրումներ՝ աջակցելու առողջապահական համակարգի վերականգնմանը, և դա կպահանջի դոնորների և միջազգային հանրության անսասան նվիրվածությունը», – ասել է ԱՀԿ-ն: Դա, ըստ ԱՀԿ գնահատականի, «չափազանց բարդ խնդիր է՝ հաշվի առնելով […]
14:02 20.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ վերականգնելու հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ «Մենք կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել մեր պատրաստակամությունն ու ցանկությունը էապես վերականգնել հարաբերությունները, զրոյից թարմացնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերությունները: Հուսով ենք, որ մենք կարևոր հաջողություններ կունենանք այս ուղղությամբ», – ասել է Կոբախիձեն կառավարության նիստում՝ […]
13:54 20.01.2025
Չինաստանի իշխանությունները պատրաստ են ուժեղացնել երկխոսությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի հետ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ պաշտպանելով փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և շահեկան համագործակցության սկզբունքները, ամրապնդելով երկխոսությունն ու հաղորդակցությունը, պատշաճ կերպով կառավարելով տարաձայնությունները և ընդլայնելով փոխշահավետ համագործակցությունը»,- […]
13:47 20.01.2025
Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտային շրջանում շփումները շարունակվում են։ Այս մասին լրագրողներին ասել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ ԱԳ նախարարների մակարդակով պարբերաբար հանդիպումներ են անցկացվում, այս գործընթացը կշարունակվի նաեւ այս տարի։ Բայրամովն ընդգծել է, որ հաջորդ հանդիպման ժամկետը դեռ համաձայնեցված չէ։ Արտգործնախարարը հավելել է նաեւ, որ խաղաղության համաձայնագրի երկու հոդվածների […]
12:22 20.01.2025
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի տասնյակ աշխատակիցներ երկուշաբթի օրը ստիպված են ազատման դիմումներ գրել՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի պահանջով, գրում է Washington Post-ը ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ Թերթն ընդգծում է, որ պաշտոնանկությունները նպատակ ունեն ցույց տալ «վճռական խզում» Թրամփի թիմի և ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև։ «Տասնյակ բարձրաստիճան դիվանագետներ լքում են Պետդեպարտամենտը երկուշաբթի օրվանից […]
12:10 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր վարչակազմը կենտրոնանալու է ոչ թե այլ երկրների, այլ Միացյալ Նահանգների սահմանների պաշտպանության վրա։ «Տարիներ շարունակ ուժեղացնելով այլ երկրները, պաշտպանելով այլ պետությունների սահմաններն ու տարածքները՝ մենք վերջապես կուժեղացնենք մեր երկիրը, կպաշտպանենք մեր սահմանները և կպաշտպանենք մեր քաղաքացիներին», – ասել է նա Վաշինգտոնի Capital Sports Arena One-ում իր […]
12:03 20.01.2025
Վրաստանի նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին անգամ ներում է շնորհել բանտարկյալների՝ պատժի կրումից ազատելով 613 մարդու։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ ներում է շնորհել 613 մարդու։ Վրաստանի նախագահի կողմից սահմանադրությամբ իրեն տրված բացառիկ լիազորությունների օգտագործումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահերի վրա»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշվում է, ներում ստացածները «վերադարձել են […]
11:50 20.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մտադիր է կատարել Գազայում հրադադարի համաձայնագիրը, սակայն պատրաստ է ցանկացած իրադարձությունների, հայտնում է թուրքական պետական « Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով շարժման քաղբյուրոյի անդամ Մուհամմեդ Նազալին։ «Մենք ցանկանում ենք հարգել հրադադարի համաձայնագիրը, ինչպես համաձայնեցված է, և մենք հարգում ենք այն: Այնուամենայնիվ, եթե Բինիամին Նեթանյահուն ինչ-որ բան անի համաձայնագիրը խախտելու համար, մենք պատրաստ ենք ցանկացած […]
11:41 20.01.2025
Գազայի հատվածում զինադադարը կարող է դառնալ ավելին, քան պարզապես կարճ դադար՝ պայմանով, որ բոլոր կողմերը պահպանեն պայմանավորվածությունները, ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը։ «Գազայում զենքերը վերջապես լռեցին: Մենք խորապես երախտապարտ ենք Կատարի, Եգիպտոսի և Միացյալ Նահանգների բանակցող թիմերին, որոնց ջանքերին մենք ակտիվորեն աջակցել ենք: Եթե բոլորը հավատարիմ մնան ձեռք բերված պայմանավորվածություններին, այս զինադադարը […]
11:33 20.01.2025
ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները կուժեղանան ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո: Այս մասին հունվարի 19-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Ես ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Նախագահ Դոնալդ Թրամփին երդմնակալության կապակցությամբ։ Հաշվի առնելով Միացյալ Թագավորության հետ նախագահ Թրամփի երկարամյա ջերմությունը և պատմական կապերը՝ ես գիտեմ, որ բարեկամության խորությունը կշարունակվի»,- ասել է նա: Սթարմերը պարզաբանել […]
11:24 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել «ներխուժումն ԱՄՆ սահմաններով» մինչև հունվարի 20-ի երեկոյան։ «Մենք հանձնառու ենք դադարեցնել այս ներխուժումը Միացյալ Նահանգների սահմաններից այս կողմ»,- ասել է նա Վաշինգտոնի «Capital One Sports Arena»-ում իր կողմնակիցների առաջ կազմակերպված հավաքում: Նախկինում նա բազմիցս հանդես է եկել երկրի միգրացիոն քաղաքականության խստացման և անօրինական միգրանտների հարկադիր արտաքսման օգտին: […]
10:48 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է գաղտնի նյութեր հրապարակել ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին։ «Մենք պատրաստվում ենք հրապարակել նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր Ռոբերտ Քենեդիի, ինչպես նաև դոկտոր Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների գաղտնի նյութերը և հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։ Այս […]
10:45 20.01.2025
Գազայի հատվածից ազատ արձակված իսրայելցի պատանդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից «հուշանվերներով» փաթեթներ են ստացել, հայտնում է Ynet-ը։ «Երեք վերադարձածներ ՀԱՄԱՍ-ից «նվերներով և հուշանվերներով» մի պայուսակ են ստացել , այդ թվում՝ Գազայի հատվածի քարտեզը», – ասվում է հրապարակման մեջ: Նշվում է, որ փաթեթում եղել են նաև գերության մեջ արված նրանց լուսանկարները և ազատ արձակման վկայականները:
10:42 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դադարեցնել մարտերն Ուկրաինայում և կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ «Ես կդադարեցնեմ պատերազմն Ուկրաինայում: Ես կդադարեցնեմ քաոսը Մերձավոր Արևելքում և կկանխեմ Երրորդ համաշխարհային պատերազմը», – ասել է նա Վաշինգտոնի «Capital One Sports Arena»-ում իր կողմնակիցների առաջ կազմակերպված հավաքում:
10:22 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին երդմնակալությունից մի քանի օր անց հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ «Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՝ նրա երդմնակալությունից հետո առաջիկա օրերին»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։ Ըստ CNN-ի՝ […]
10:15 20.01.2025
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը հրավիրվել էր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ նախաերդմնակալության ընդունելությանը, հարցազրույց է տվել Fox News-ին, որի ընթացքում հայտարարել է, որ «Վրաստանը. աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից մեկն է, ինչպես Հայաստանը»։ «Վրաստանը աշխարհի հնագույն քրիստոնեական երկրներից է, ինչպես Հայաստանը։ Մենք ասում ենք՝ ամենահինն ենք, նրանք ասում են՝ իրենք են։ Բայց փաստն այն […]
10:00 20.01.2025
Մոսկվայից Դուբայ թռչող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղեւորներից մեկի ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Այս մասին հայտնում է Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Boeing 737-800 օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 06:27-ին, ուղևորին անհապաղ ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,-նշված է հաղորդագրության մեջ:
00:00 20.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում անհրաժեշտ է «որոշումներ կայացնել Իրանի վերաբերյալ»։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է ազգային անվտանգության հարցերով Թրամփի ապագա խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա կարծիքով, Իրանը ներկայումս թուլացած և «անբարենպաստ վիճակում է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարության շնորհիվ»։ «Բոլորն ասում էին, որ «Հըզբոլլահի» […]
22:32 19.01.2025
Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանցավորության դեմ պայքարը տարվում է ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ. «Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված […]
21:50 19.01.2025
Իսրայելը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին և չի հանդուրժի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հնարավոր սադրանքները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին՝ ընդգծելով, որ զինվորականները պատրաստ են ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողություններն անկլավում։ Նա հիշեցրել է, որ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները զինադադարի համաձայնագրի առաջին օրը նախատեսված ժամին չեն հանձնել ժամանակին ազատ արձակված […]
21:27 19.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի, և Թրամփը վճռական է դրան հասնելու հարցում։ «Այս հակամարտությունը պետք է ավարտվի, և նախագահ Թրամփը դա շատ հստակ ասել է այս մասին և մտադիր է հասնել դրան», – ասել է Ուոլցը CBS- ին տված հարցազրույցում: