12:56 17.01.2025
Առնվազն 27 մարդ է զոհվել Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով։ Սա բխում է դատաբժշկական վարչության տվյալներից։ Գերատեսչության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ հինգշաբթի ժամը 16:00-ի դրությամբ հրդեհների վայրերում հայտնաբերվել է 27 մարդու դի: Նրանց մեծ մասի ինքնությունը դեռ պարզված չէ։ Նախկինում հաղորդվում էր 25 զոհի մասին։ Եվս 18 մարդ անհայտ կորած է համարվում, հաղորդում է ABC-ն։ […]
12:41 17.01.2025
Իսրայելը 33 իսրայելցի պատանդների դիմաց կազատի մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալների՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի և պատանդների փոխանակման գործարքի առաջին փուլում։ Այդ մասին հունվարի 17-ին հայտնել է Jerusalem Post թերթը: Համաձայնագրի առաջին փուլում, որը կտևի 42 օր, ՀԱՄԱՍ-ը կազատի Գազայի հատվածում պահվող 33 իսրայելցի պատանդների՝ սկզբում կանանց և երեխաներին, այնուհետև կին զինվորներին, 50-ից բարձր տղամարդկանց […]
12:26 17.01.2025
Յոթնյակի (G7) խմբի ղեկավարները ողջունում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և հրադադարի հաստատման վերաբերյալ գործարքի կնքումը, ուստի պահանջում են, որ կողմերը արագ և անխոչընդոտ ապահովեն այդ տարածքներ մարդասիրական օգնության հասանելիությունը: Այս մասին ասված է երկրների ոչ պաշտոնական ակումբի հայտարարության մեջ, որը ներառում է Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան […]
12:11 17.01.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրա ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով 10:17-ի սահմաններում վայրէջք է կատարել «Վնուկովո-2» օդանավակայանում։ Նախատեսվում է, որ Փեզեշքիանը բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո նախագահները կստորագրեն Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
10:52 17.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Վրաստանի վարչապետին օդանավակայանում դիմավորել են Արբեջանի փոխվարչապետ Սամիր Շարիֆովը և պաշտոնատար այլ անձինք։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Կոբախիձեն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»;
10:46 17.01.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը սպառնացել է Վրաստանին մեկուսացմամբ՝ «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա վերջին հարձակման ֆոնին, ինչպես նաև մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը բռնաճնշումների մեջ։ «Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի նկատմամբ, սա «Վրացական երազանքի» […]
10:07 17.01.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։ Ընթացակարգը հետևյալն է․ համաձայնագրի հաստատման համար կհրավիրվի անվտանգության նիստ, ապա կանցկացվի կառավարության նիստ։ Քվեարկությունը տեղի կունենա հունվարի 18-ին։ Նշվում է, որ քվեարկության հետաձգման պատճառով գործարքի շրջանակներում առաջին երեք պատանդների ազատ արձակումը […]
21:25 16.01.2025
Անվտանգության նախարարների կաբինետը և Իսրայելի կառավարությունը կհանդիպեն հունվարի 17-ին՝ Գազայի հատվածում պատանդներին ազատելու գործարքը հաստատելու համար: Այս մասին հայտնում է N12 հեռուստաալիքը։ Դրա հաղորդմամբ՝ վերջին ժամերին բանակցությունների ընթացքում լուծվել են ՀԱՄԱՍ-ի հետ մնացած տարաձայնությունները՝ կապված պաղեստինյան անկլավում հրադադարի ռեժիմի նախատեսող գործարքի պարամետրերի հետ։
21:15 16.01.2025
Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է 2025 թվականին անցկացնել 107 զորավարժություն։ Այս մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին դաշինքի անդամ երկրների գլխավոր շտաբների պետերի հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն 2025 թվականին կանցկացնի 107 զորավարժություն՝ դաշինքի մարտունակությունը բարելավելու համար»,- ասել է նա։
20:55 16.01.2025
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը օրինական է համարել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի ձերբակալությունը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Հունվարի 16-ին տեղական ժամանակով ժամը 17:00-ին դատարանը սկսել է Յուն Սեոկ Յեոլի փաստաբանների բողոքի քննությունը։ Նախկինում նախագահի փաստաբանները պնդել էին, որ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հակակոռուպցիոն հետաքննության գրասենյակը պետք է հրամանը ստանար Կենտրոնական շրջանային դատարանից, ոչ […]
20:28 16.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհունակություն է հայտնել արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին պայմանավորվածությունների կապակցությամբ։ Այժմ կարևոր է թույլ չտալ, որ հրեական պետությունը խախտի այդ պայմանավորվածությունները, ասել է նա Անկարայում իր մոնղոլ գործընկեր Ուխնաագին Խուրելսուխի հետ բանակցություններից հետո։ «Այժմ մեզ շատ կարևոր աշխատանք է սպասվում, ինչպիսիք են Գազայում Իսրայելի […]
20:18 16.01.2025
Եվրոպան կարող է դադարել գոյություն ունենալ իր ժամանակակից տեսքով։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահի թեկնածու ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցությունից Կարոլ Նավրոցկին։ «Իմ կարծիքով՝ այսօր նման երաշխիք չկա, որ Եվրոպան, որպես պետությունների համայնք, որը շարժվում է նույն ուղղությամբ, կշարունակի գոյություն ունենալ մեզ հայտնի տեսքով», – ասել է Նավրոցկին դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ: […]
19:00 16.01.2025
Իսրայելը Գազայի գործարքի վերաբերյալ որևէ հայտարարություն չի անի, քանի դեռ համաձայնագրի վերջնական պայմանները չեն համաձայնեցվել։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը։ «Իսրայելը պաշտոնական հայտարարություններ չի անի Դոհայի բանակցությունների հաջողության և, համապատասխանաբար, Իսրայելի նախարարների կաբինետի հանդիպման վերաբերյալ, քանի դեռ չենք ստացել համաձայնագրի վերջնական տեքստը: Այս պահի դրությամբ համաձայնագրի մանրամասները վերջնական տեսքի […]
18:41 16.01.2025
Ի պատասխան ԶԼՄ հարցերի՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանում է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության և հանձնաժողովի վերաբերյալ: «Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։ Կանոնադրությամբ […]
18:20 16.01.2025
Հայաստանը 2024 թվականին ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 76 մլրդ դրամ, տվել է՝ 129 մլրդ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը: «Ստացածը 2023-ի համեմատ էականորեն չի փոխվել, աճել է 1.2 տոկոսով»,-ասել է ՊԵԿ նախագահը:
17:35 16.01.2025
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։ Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների […]
17:21 16.01.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության իրավասու մարմնի միջնորդությունը. պատվերով սպանություն կատարելու փորձի մեջ մեղադրվող՝ հետախուզվող անձ Է.Ժ․Բ.-ն 2025 թվականի հունվարի 16-ին հանձնվել է վերոնշյալ երկրի իրավասու մարմիններին:
17:17 16.01.2025
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային, Հայաստանում նորանշանակ ռազմական կցորդ, ՌՕՈՒ գնդապետ Մանիշ Տոլանիին և առաքելությունն ավարտող ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանին: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Հայաստանում առաքելությունն ստանձնող ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում՝ կարևորելով առաջին անգամ Երևանում նստավայրով Հնդկաստանի […]
17:14 16.01.2025
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի կողմից ՌԴ-ին փոխանցված բողոքի հայտագրին՝ կապված Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Զախարովան հայտարարել է, որ լրագրողի արտահայտած կարծիքին Երևանի արձագանքը Մոսկվայում տարակուսանք է առաջացրել, քանի որ այն ՌԴ պաշտոնական տեսակետը չէ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը […]
17:07 16.01.2025
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվում Գրենլանդիայի տարածքի նկատմամբ հավակնություններից և շարունակում է սպառնալ Դանիային առևտրային պատերազմով։ Այս մասին հայտնել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը՝ ԱՄՆ ապագա ղեկավարի հետ հունվարի 15-ին կայացած հեռախոսազրույցի արդյունքներով։ «Թրամփը չորեքշաբթի մեր հեռախոսազրույցի ընթացքում չհրաժարվեց իր սպառնալիքներից՝ կիրառել տնտեսական ճնշում՝ Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Մենք չենք ուզում առևտրային […]
16:28 16.01.2025
Ժողովրդական ժողովի պատգամավոր Ռոսեն Ժելյազկովը, որը ներկայացնում է «Քաղաքացիները հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության կոալիցիան Ժողովրդավարական ուժերի միության հետ, ընտրվել է հանրապետության վարչապետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ժելյազկովի օգտին քվեարկել է 125 պատգամավոր, դեմ է եղել 114 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չի եղել։ Նույնպիսի աջակցություն է ցույց տրվել նաև 19 նոր նախարարներին։ Քվեարկությունից հետո կառավարությունը ամբողջ […]
16:22 16.01.2025
Ռուսաստանը չի մասնակցել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև իրավիճակի կարգավորման գործընթացին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը չի մասնակցել այս գործընթացին։ Եկեք սպասենք վերջնարդյունքին»,-ասել է Պեսկովը լրագրողներին։ Իսրայելն ու ՀԱՄԱՍ շարժումը, Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնել են 42-օրյա զինադադարի և հայտարարել են մարտական գործողությունների վերջնական դադարեցման ձգտման մասին։ Այս գործողությունները 15 ամսվա […]
15:43 16.01.2025
Ֆրանսիան պետք է մասնակցի Ուկրաինայում խաղաղության շուրջ ցանկացած բանակցությունների, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ժան-Նոել Բարոն։ RTL ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարին հարցրել են, թե արդյոք Ֆրանսիան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք միշտ ասել ենք, որ եթե ուկրաինացիները դա ցանկանան, ինչ-որ պահի Ռուսաստանը կարող է ներգրավվել բանակցություններում, մենք դրա հետ […]
15:28 16.01.2025
ՆԱՏՕ-ի երկրների զինուժը պատրաստ չէ մասնակցել Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։ «Ներկայումս ՆԱՏՕ-ն պատրաստ չէ պատերազմի։ Հստակ հայեցակարգն է՝ աջակցել Ուկրաինայի ինքնապաշտպանությանը, բոլորն ապահովում են այն, ինչ անհրաժեշտ է, և ոչ ոք չի ցանկանում մասնակցել պատերազմին, կռվել»,- ասել է նա ուկրաինական The Kyiv Independent-ի հետ հարցազրույցում։ Բրաժեի […]
14:32 16.01.2025
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Կոբախիձեն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վրացական պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, գյուղատնտեսության, մշակույթի նախարարության ղեկավարները և կառավարության վարչակազմի ղեկավարը։
14:26 16.01.2025
Միացյալ Նահանգներում աշխատանքային խումբը կհետաքննի Լոս Անջելեսի շրջանի հրդեհների հետ կապված հանցագործությունները և քրեական պատասխանատվության կենթարկի կողոպտիչներին: ԱՄՆ արդարադատության նախարարությունն է հայտարարել դրա ստեղծման մասին։ Գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ նոր թիմը կկենտրոնանա թալանի, հրկիզման, անօդաչու թռչող սարքերի անօրինական թռիչքների և ֆինանսական խարդախությունների դեպքերի հետաքննության վրա։ «Երբ վերակառուցման գործընթացը սկսվում է, նվիրատվություններն ու օգնության […]
14:02 16.01.2025
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ցանկությունը կարող է կապված լինել կղզու՝ նավթի և գազի տպավորիչ պաշարներին հասանելիություն ստանալու ցանկության հետ: Նման կարծիք է հայտնել Politico-ի եվրոպական հրատարակությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Գրենլանդիայի նավթի և գազի հանքավայրերի շահագործումը «կարող է վերածվել խոշոր բիզնեսի ամերիկյան հանքարդյունաբերական ընկերությունների համար»։ Ինչպես նշում է թերթը, կղզում նավթի պաշարները, ըստ […]
13:46 16.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին, ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր միջնորդների հետ համաձայնեցված՝ Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի կետերից հրաժարվելու և վերջին պահին զիջումների հասնելու փորձի մեջ։ «ՀԱՄԱՍ»-ը հավատարիմ է միջնորդների կողմից հայտարարված հրադադարի համաձայնագրին», – ասվում է ալ-Ռիշքան հայտարարության […]
13:28 16.01.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից՝ վերջին պահին ստեղծելով ճգնաժամ, որը խոչընդոտում է Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է պայմանավորվածություններից՝ վերջին պահին ստեղծելով ճգնաժամ, որը խանգարում է համաձայնության ձեռքբերմանը»,- ասվում է հայտարարության մեջ։