TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+21.44 oC

ԱՇԽԱՐՀ

Politico. Թրամփի հետաքրքրությունը Գրենլանդիայի նկատմամբ կարող է կապված լինել նավթի պաշարների հետ

14:02 16.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու ցանկությունը կարող է կապված լինել կղզու՝ նավթի և գազի տպավորիչ պաշարներին հասանելիություն ստանալու ցանկության հետ: Նման կարծիք է հայտնել Politico-ի եվրոպական հրատարակությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Գրենլանդիայի նավթի և գազի հանքավայրերի շահագործումը «կարող է վերածվել խոշոր բիզնեսի ամերիկյան հանքարդյունաբերական ընկերությունների համար»։ Ինչպես նշում է թերթը, կղզում նավթի պաշարները, ըստ […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հավատարիմ է մնում հրադադարի համաձայնությանը

13:46 16.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրին, ասել է շարժման քաղբյուրոյի անդամ Իզզաթ ալ-Ռիշքը։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը ՀԱՄԱՍ-ին մեղադրել էր միջնորդների հետ համաձայնեցված՝ Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի կետերից հրաժարվելու և վերջին պահին զիջումների հասնելու փորձի մեջ։ «ՀԱՄԱՍ»-ը հավատարիմ է միջնորդների կողմից հայտարարված հրադադարի համաձայնագրին», – ասվում է ալ-Ռիշքան հայտարարության […]

̰
ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից․ Նեթանյահու

13:28 16.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հրաժարվում է ձեռք բերված պայմանավորվածություններից՝ վերջին պահին ստեղծելով ճգնաժամ, որը խոչընդոտում է Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «ՀԱՄԱՍ-ը հրաժարվում է պայմանավորվածություններից՝ վերջին պահին ստեղծելով ճգնաժամ, որը խանգարում է համաձայնության ձեռքբերմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետը մտադիր է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին

13:00 16.01.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Կիև կատարած իր առաջին այցի ընթացքում մտադիր է հայտարարել Ուկրաինային նոր ռազմական օգնություն հատկացնելու մասին, ասվում է Դաունինգ Սթրիթի հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում: Սթարմերը հինգշաբթի ժամանել է Ուկրաինա ՝ ստորագրելու «100-ամյա գործընկերությունը»։ «Այսօր գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ վարչապետը կհայտարարի Ուկրաինային նոր՝ բրիտանական աջակցության մասին», – ասվում […]

̰
Ճշմարտության և արդարադատության կենտրոնն Ադրբեջանին կոչ է անում միջազգային իրավաբաններին թույլ տալ հետևել հայ գերիների նկատմամբ դատական պրոցեսներին

12:29 16.01.2025

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով թույլ տալ միջազգային իրավաբաններին այցելել Բաքու և մասնակցել ու հետևել  հայ բանտարկյալների դատավարություններին, որոնք մեկնարկելու են հունվարի 17-ից։ Այս մասին հայտնում է Asbarez-ը։ «Այս բանտարկյալներն ապօրինի պահվել են նախնական կալանքի տակ՝ շինծու մեղադրանքներով՝ առանց օրինական իրավաբանական ներկայացուցչության։ Նրանք գրեթե կապ չունեն իրենց ընտանիքների անդամների հետ։ […]

̰
Պաղեստինցիները և դիմադրության ուժերը ստիպեցին Իսրայելին նահանջել․ Խամենեի

12:25 16.01.2025

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադար հաստատելու պայմանավորվածությունը աշխարհին ցույց տվեց, որ պաղեստինցիների և դիմադրության ուժերի տոկունությունն ու համբերությունը ստիպեցին հրեական պետությանը նահանջել: Նման կարծիք է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Այսօր աշխարհը հասկացավ, որ պաղեստինցիների համբերությունը և դիմադրության ուժերի տոկունությունը ստիպեցին Սիոնիստական ​​ռեժիմին (նկատի ունի Իսրայելին – նշում է ՏԱՍՍ-ը) նահանջել», – […]

̰
Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության․ քաղաքապետ

12:12 16.01.2025

Գլենդելը վերադառնում է բնականոն գործունեության: Այս մասին հրապարակված տեսանյութում հայտնել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը: «Արտակարգ իրավիճակներից հետո քաղաքը վերադառնում է բնականոն գործունեության: Մեր քաղաքը բախվել է զգալի մարտահրավերների, բայց ձեր համագործակցության և մեր նվիրված թիմի տքնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմա արտակարգ իրավիճակների 3-րդ մակարդակում ենք»,–ասել է նա: Ասատրյանը նաև նշել է, որ Գլենդելը խուսափել է […]

̰
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ

12:02 16.01.2025

Հայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմից էլ պատանդների և պահվող անձանց ազատ արձակում. այս մասին ասվում է X-ում ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: «Հուսով ենք, որ սա պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների անվտանգության երաշխավորման գործիք կդառնա՝ ուղի հարթելով դեպի Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն: Բարձր […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա

11:54 16.01.2025

Քիր Սթարմերը առաջին անգամ այցելել է Ուկրաինա՝ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ, նա պատրաստվում է Ուկրաինայի հետ «հարյուրամյա գործընկերության» համաձայնագիր ստորագրել, գրում է Guardian թերթը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին չորեքշաբթի հայտարարել էր «հարյուրամյա համագործակցության» մասին՝ Լոնդոնի՝ Կիևին աջակցելու համար: «Սթարմերը Դաունինգ Սթրիթ տեղափոխվելուց հետո առաջին անգամ մեկնել է Ուկրաինա ՝ հանդիպելու […]

̰
Բայդենը մտահոգություն է հայտնել, որ իշխանությունը «կենտրոնանում է փոքր թվով ծայրահեղ հարուստ անհատների ձեռքում»

11:46 16.01.2025

Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ում օլիգարխիա է առաջանում, որը սպառնում է ամերիկյան ժողովրդավարությանը։ «Այսօր Ամերիկայում օլիգարխիա է ի հայտ գալիս, որի հսկայական հարստությունը, ուժն ու ազդեցությունը սպառնում է մեր ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատություններին, յուրաքանչյուր մարդու հաջողության հնարավորությանը: Հետևանքները զգացվում են Ամերիկայի ամեն անկյունում», – ասել է նա չորեքշաբթի […]

̰
Կատարը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից

11:35 16.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կիրակի օրը՝ հունվարի 19-ին։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին։ «Քաթարը, Եգիպտոսը և Միացյալ Նահանգները ուրախ են հայտարարել իրենց համատեղ միջնորդական ջանքերի հաջողության մասին, որի շնորհիվ Գազայի հատվածում հակամարտող կողմերը պայմանավորվեցին փոխանակել պատանդներին և գերիներին […]

̰
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն էական նշանակություն ունի աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում կողմնորոշվելու առումով․ Արարատ Միրզոյան

11:12 16.01.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի […]

̰
Էդվարդ Ասրյանը Բրյուսելում է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով

11:03 16.01.2025

Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։ Քննարկվում […]

̰
Բեյրութահայությունը ցնցված է. դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը

10:05 16.01.2025

Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։ Այս մասին հայտնում են «Արեւելք»-ի Լիբանանի աղբյուրները։ «Սպանությունը կատարվել է հավանաբար կողոպուտի նպատակով, զոհին կապել են մահճակալին, ծեծել եւ զենք գործադրելով սպանել։ Վաչե Արսլանյանը ձեռնարկատեր է, «Սուրբ Հակոբ» եկեղեցու թաղական։ Սպանության մանրամասները հայտնի չեն, միայն նշվում է, որ նա միայնակ […]

̰
ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ-ի ու հայ-ռուսական հարաբերությունների մասին

22:46 15.01.2025

«Պաշտոնական Երևանը շահագրգիռ է Մոսկվայի հետ իր համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա». 2024-ի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնք օբյեկտիվ են, պետք է առողջ քննարկումների արդյունքում պատասխաններ ստանան, և որ այդ պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը ՀԱՊԿ-ի հետ: «ՀՀ-ն չի չեղարկել […]

̰
Բաքվում սկսվում է Արցախի նախկին ղեկավարների ու հայ մյուս գերիների դեմ շինծու դատավարությունը․ ի՞նչ է սպառնում նրանց

21:54 15.01.2025

Ուրբաթ օրը Բաքվում կսկսվի Արցախի նախկին ղեկավարների ու մյուս հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Առաջին դատական նիստից առաջ նոր հանգամանքներ են հայտնի դառնում: Ի՞նչ նոր բան է պարզվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հունվարի 17-ին կայանալու է առաջին նախապատրաստական նիստը: Ի դեպ, հենց այդ ժամանակ, Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մուտքի մոտ բողոքի ցույց է անցկացվելու, […]

̰
Անկարայում կայացել է Ֆիդանի և Սաուդիան Արաբիայի փոխարտգործնախարարի հանդիպումը

21:42 15.01.2025

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում ընդունել է Սաուդիան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օգնական Էլ Հուրեյջիին, հայտնում է ermenihaber-ը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը: Նշենք, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:

̰
Ynet. ՀԱՄԱՍ-ը Գազայի համար վերջին պահին նոր պահանջներ է ներկայացրել

21:00 15.01.2025

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները վերջին պահին նոր պահանջներ են ներկայացրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման բանակցություններում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային հղումով։ Նրա խոսքով՝ պահանջները վերաբերում են Ֆիլադելֆիայի միջանցքին՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող շերտին։ Համասի նոր պահանջները տարբերվում են Իսրայելի իշխանությունների և ամերիկացի միջնորդների կողմից արդեն իսկ հաստատված […]

̰
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրը

20:40 15.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և անկլավում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «Մեր պատվիրակությունը՝ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ, միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, փոխանցել է շարժման համաձայնությունը զինադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»,-հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի անանուն […]

̰
Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին կայանալիք Թրամփի երդմնակալությանը

20:33 15.01.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։ «Հունվարի 20-ին վարչապետ Վիկտոր Օրբանը ելույթ կունենա Բուդապեշտում կայանալիք համաժողովում՝ գնահատելու ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության արդյունքները»,- ասել է Հավասին՝ հերքելով այն ենթադրությունները, որ Օրբանը կարող […]

̰
Տուսկը կոչ է արել լուրջ վերաբերվել Թրամփի խոստումներին

20:23 15.01.2025

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել լրջորեն վերաբերվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի վերաբերյալ։ «Ինչպես գիտեք, ես հնարավորություն եմ ունեցել երկար տարիներ սերտորեն աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իմ նախորդ պաշտոնում նրա առաջին ժամկետում։ Ես չեմ ուզում ինձ անվանել նախագահ Թրամփի քաղաքականության փորձագետ, բայց իմ փորձը […]

̰
Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում. դեսպան Քվին

19:23 15.01.2025

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գրառում է կատարել Կալիֆոռնիայի հրդեհների կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆոռնիայում, որտեղ այս ողբերգական աղետից տուժել են նաև բազմաթիվ ամերիկահայ համայնքներ։ Ես աղոթում եմ այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց տներն ու ապրուստի միջոցները, ես աղոթում եմ նրանց համար, ովքեր անհամբեր սպասում […]

̰
Բայդենի կինը հայտարարել է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել Միացյալ Նահանգները ևս չորս տարի

18:58 15.01.2025

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլը, վստահ է, որ իր ամուսինը կարող է ղեկավարել ԱՄՆ-ը ևս չորս տարի։ «Իհարկե… Ես կարծում եմ, որ նա այժմ ունի լիարժեք գրաֆիկ: Նա (նաև նախկինում) իր առավոտը սկսեց հարցազրույցներով և ճեպազրույցներով, իսկ այժմ շարունակում է», – ասել է Ջիլ Բայդենը «Washington Post»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին: Բայդենը նախընտրական […]

̰
Իրանի դեսպանը Ռուսաստանի և Չինաստանի հետ դաշինքը լուրջ մարտահրավեր է անվանել ԱՄՆ-ի համար

18:34 15.01.2025

Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի միջև դաշինքը ամենալուրջ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար և ի վիճակի է ստեղծել նոր բազմաբևեռ, արդար և ժողովրդավարական աշխարհակարգ, նշել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իրան» թերթի իր հոդվածում։ «Ներկայումս ԱՄՆ-ի համար ամենալուրջ մարտահրավերն ու սպառնալիքը լինելու է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձեցումն ու դաշինքը։ Ամերիկյան վերնախավի տեսանկյունից Թեհրանը, Մոսկվան և […]

̰
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. Պաշտպանության նախարար

18:17 15.01.2025

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024-ն ամփոփող ասուլիսում ընդգծել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը: «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը: Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող […]

̰
Հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն. Պապիկյան

17:56 15.01.2025

2024 թվականն ամփոփող ասուլիսում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ հայ-ռուսական զորավարժություններ այս պահի դրությամբ պլանավորված չեն, սակայն նա չի բացառում դրանց հնարավորությունը տարվա ընթացքում: «Հայ-ռուսական զորավարժություններ այս պահին պլանավորված չեն: Տարին նոր է սկսվել, չեմ կարող ասել, թե չեն լինի, բայց այն, որ պլանավորված չեն, փաստ է»,-ասել է նախարարը: Թե տարվա ընթացքում Հայաստանն […]

̰
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են գերիներով

17:35 15.01.2025

Բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 25-25 հոգանոց ձևաչափով: Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց օգնություն է ցուցաբերվում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Հունվարի 15-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 25 ռազմագերի, որի դիմաց Ուկրաինայի զինված ուժեր է տեղափոխվել 25 ռազմագերի։ Ներկայում բոլոր ռուս զինվորականները […]

̰
Քանի դեռ մեր ՀԱՊԿ գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքը և դիրքորոշումը լեգիտիմ է . Պապիկյան

17:26 15.01.2025

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2024 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարել է՝ քանի դեռ Հավաքական անվտանգության պայմանագրի գործընկերները չեն փոխել իրենց դիրքորոշումը, ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու Հայաստանի վերաբերմունք լեգիտիմ է և բխում է սեփական շահերից: «Օբյեկտիվ և կշռադատված է արդյոք մեր դիրքորոշումը՝ դե ֆակտո չլինել ՀԱՊԿ հովանու ներքո: Կարծում եմ՝ ամեն օր ապացուցվում է, որ քանի դեռ […]

̰
Պապիկյանը լիահույս է, որ 2025–ին ավելի կամրանա հայ-ամերիկյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում

16:55 15.01.2025

Պաշտպանության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ–ի համագործակցությունն ամբողջությամբ տեղավորվում է երկու երկրների միջև նոր ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով փաստաթղթի վերաբերյալ հարցին: Պապիկյանը նշեց՝ շատ ուրախ է, որ հայ–ամերիկյան համագործակցությունը հասել է այդ հանգրվանին: «Միևնույն ժամանակ, Պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանական դեպարտամենտի միջև […]

̰
AP. Օբամայի կինը բաց կթողնի Թրամփի երդմնակալությունը

16:14 15.01.2025

Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, չի մասնակցի ԱՄՆ ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ Այս մասին Associated Press-ին հաստատել են Օբամայի մամուլի ծառայությունից։ «Նախկին նախագահ Բարաք Օբաման հաստատել է, որ կմասնակցի երդմնակալության 60-րդ արարողությանը: Նախկին առաջին տիկին Միշել Օբաման չի մասնակցի երդմնակալությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Այս որոշման պատճառները չեն նշվում։

̰
BACK_TO_TOP