09:45 15.07.2025
Ճապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […]
09:35 15.07.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […]
09:25 15.07.2025
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […]
09:15 15.07.2025
Հյուսիսային Կորեան մշակում է գերձայնային զենք, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիայում, ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա «Սպիտակ գրքում»։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նաև կարծիք է հայտնել, որ Փհենյանի կողմից գերձայնային զենքի մշակումը նպատակ ունի «խոչընդոտել պոտենցիալ թշնամու արձագանքը» ԿԺԴՀ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության դեպքում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը քննադատել է Փհենյանի կողմից միջուկային հրթիռային ծրագրի մշակումը՝ […]
09:08 15.07.2025
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իրեն պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ «Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր։ Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, […]
08:55 15.07.2025
Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը հրապարակել է պաշտպանության և անվտանգության ոլորտի թարմացված դոկտրին՝ «Ազգային ռազմավարական վերանայում 2025»-ին (RNS 2025): Փաստաթղթում խոսվում է մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ զինված հակամարտության բարձր հավանականության մասին, որին կներգրավվեն ինչպես Ֆրանսիան, այնպես էլ նրա դաշնակիցները։ «Առաջիկա տարիներին, մասնավորապես՝ մինչև 2030 թվականը, Ֆրանսիայի և եվրոպացիների համար գլխավոր սպառնալիքը կլինի […]
08:45 15.07.2025
Բեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […]
08:35 15.07.2025
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […]
22:49 14.07.2025
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […]
22:14 14.07.2025
ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […]
21:00 14.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […]
20:25 14.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […]
20:16 14.07.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […]
20:09 14.07.2025
Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […]
18:45 14.07.2025
Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […]
18:30 14.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
16:35 14.07.2025
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […]
16:00 14.07.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախատեսում է հուլիսի 15-ին Չինաստանում հանդիպել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ և քննարկել միջուկային հարցեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ նման հանդիպումը նախատեսված է Շանհայի համագործակցության կազմակերպության ( ՇՀԿ ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, […]
15:54 14.07.2025
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի […]
15:44 14.07.2025
Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ և քննարկել Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի գնման հարցը եվրոպական երկրների հետ համատեղ: «Հանդիպել եմ գեներալ Քիթ Քելլոգի հետ։ Քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը, համատեղ արտադրությունը, Եվրոպայի հետ համատեղ պաշտպանական զենքի գնումը», – գրել է Զելենսկին իր Telegram […]
15:35 14.07.2025
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորանք է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկեր պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ Ֆրանսիային խաղաղություն, կայունություն և շարունակական զարգացում։ Համոզված եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանության […]
15:22 14.07.2025
Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ։ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոշտան։
15:12 14.07.2025
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […]
14:11 14.07.2025
Ղըրղզ եյսմոլոգները գրանցել են 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել Տաջիկստանում՝ երկու երկրների սահմանի մոտ, երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Ինստիտուտի տվյալներով՝ շաբաթ երեկոյան գրանցվել են 5.1 մագնիտուդով ցնցումներ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանում ՝ ղրղզական Կորգոն գյուղից 70 կիլոմետր հարավ-արևմուտք, Բատկեն շրջկենտրոնից 115 կիլոմետր […]
14:06 14.07.2025
Իրանը և Միացյալ Նահանգները դեռևս համաձայնության չեն եկել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վայրի և ժամանակի վերաբերյալ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս հարցի վերաբերյալ դեռևս որևէ ամսաթիվ, ժամ կամ վայր չի որոշվել», – ասել է նա շաբաթական ճեպազրույցի ժամանակ։ Դիվանագետի խոսքով՝ Իրանը «չի վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», […]
13:39 14.07.2025
Երկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […]
13:30 14.07.2025
Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։
12:34 14.07.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, դատարանում կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք նախկինում հայտարարել էին, որ առաջին տիկինը տղամարդ է ծնվել, հաղորդում է Franceinfo ռադիոն՝ հղում անելով նրա փաստաբանին։ «Բրիջիթ Մակրոնը վճռաբեկ դատարան կբողոքարկի երկու կանանց արդարացման դատավճիռը, որոնք ինտերնետում լուր էին տարածել, որ առաջին տիկինը տրանսգենդեր է», – ասել է նրա փաստաբան […]
10:43 14.07.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […]