TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ

14:35 15.07.2025

Ուկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […]

̰
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

14:25 15.07.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […]

̰
Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

14:10 15.07.2025

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարող են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն երեքշաբթի օրը։ «Ես ակնկալում եմ, որ այսօր մենք կկարողանանք հասնել քաղաքական լուծման պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք շատ մոտ ենք դրան։ Այսօր կամ վաղը, բայց ես ակնկալում եմ, որ դա կլինի այսօր», – ասել […]

̰
Եվրոպան կարող է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները օգոստոսի վերջին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

13:48 15.07.2025

Եվրոպական երկրները կարող են երկարաձգել Իրանի դեմ 10 տարի առաջ չեղարկված պատժամիջոցները, եթե Թեհրանից չստանան բավարար երաշխիքներ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարելու նրա մտադրության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն՝ Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ «Ֆրանսիան և նրա գործընկերներն ունեն լիակատար իրավունք վերականգնելու զենքի, բանկային և միջուկային սարքավորումների վրա համաշխարհային […]

̰
Լավրովը և Իրանի արտգործնախարարը բանակցություններ են սկսել Չինաստանում

13:42 15.07.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում բանակցություններ է վարում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Մենք հնարավորություն ունենք քննարկելու որոշ հարցեր, որոնք շատ արագ են զարգանում», – հանդիպման սկզբում ասել է Լավրովը։

̰
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

13:31 15.07.2025

Ռուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացրել է Զելենսկին X-ի իր էջում արված գրառման մեջ: Շնորհակալություն եմ հայտնել նրան Ուկրաինային աջակցելու և սպանությունները դադարեցնելու, ինչպես նաև երկարատև ու արդար խաղաղություն հաստատելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության համար», – նշել է Զելենսկին։  

̰
Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը

13:20 15.07.2025

Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։ Փոխանցում է «Ազատությունը»։ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ […]

̰
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ

12:46 15.07.2025

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։

̰
Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […]

̰
Politico. ԵՄ-ն կարող է չեղարկել Վրաստանի հետ առանց մուտքի վիզայի ռեժիմը

11:22 15.07.2025

Հուլիսի 15-ին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը դիվանագետները կքննարկեն Վրաստանի հետ առնց վիզայի ռեժիմի վերացման հարցը՝ «իշխող կուսակցության (Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան)  կողմից խաղաղ բողոքի ցույցերը ճնշելու ֆոնին», հաղորդում է եվրոպական Politico հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ առանց վիզայի ռեժիմի կասեցումը Վրաստանի վրա ճնշում գործադրելու տարբերակներից մեկն է։ Միաժամանակ նշվում է, որ ԵՄ-ն […]

̰
Ռյուտե. ՆԱՏՕ-ի միջոցով Կիևին մատակարարվող զենքը կարող է անմիջապես օգտագործվել մարտական գործողություններում

10:00 15.07.2025

Ամերիկյան զենքը Ուկրաինայի համար կմատակարարվի ՆԱՏՕ-ի երկրների միջոցով՝ մարտադաշտում անհապաղ օգտագործման պատրաստությունն ապահովելու համար, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ «Դրա համար կա երկու պատճառ։ Նախ, դա լոգիստիկան է, և ՆԱՏՕ-ն գիտի, թե ինչպես դրանով աշխատել։ Զենքը կմատակարարվի Ուկրաինային այնպիսի մատակարարումներով, որոնք թույլ կտան նրանց այն անմիջապես օգտագործել մարտական գործողություններում։ […]

̰
Պիստորիուս. Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել թևավոր հրթիռների համար նախատեսված Typhon արձակման համակարգեր

09:50 15.07.2025

Գերմանիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Typhon գետնային կայանքների արձակման համակարգեր, որոնք նախատեսված են, ի թիվս այլ բաների, մինչև 2000 կմ հեռահարության հրթիռների համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ, հաղորդում է DPA գործակալությունը։ «Պարզ ասած՝ սրանք ցամաքային կայանքներ են, որոնցից կարելի է տարբեր հեռավորություններից արձակել տարբեր թևավոր հրթիռներ», […]

̰
Ճապոնիայի իշխող կուսակցությունը կկորցնի մեծամասնությունը խորհրդարանի երկու պալատներում էլ. Kyodo

09:45 15.07.2025

Ճապոնիայի իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» (ԼԴԿ), որն արդեն կորցրել էր իր մեծամասնությունը խորհրդարանի ստորին պալատում 2024 թվականի աշնանը հուլիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կկորցնի նաև իր մեծամասնությունը վերին պալատում, ըստ ճապոնական Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման։ Տվյալների համաձայն, առաջիկա ընտրություններում «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը» կհաղթի 125 տեղերից միայն 40-ը, ինչը կհանգեցնի Վերին պալատում մեծամասնության կորստին: Սա, […]

̰
Ռուբիո. Թրամփի համար Ուկրաինայի կարգավորման գործում առաջնահերթությունը բանակցություններն են

09:35 15.07.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։ «Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման […]

̰
Կալասը Ուկրաինայում կարգավորման համար 50 օրը շատ երկար ժամանակահատված է անվանել

09:25 15.07.2025

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը չափազանց երկար է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման համար հայտարարված 50-օրյա ժամկետը։ «Մի կողմից, Թրամփի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ դրական բան է։ Մյուս կողմից, 50 օրը շատ երկար ժամանակ է», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը։ Հուլիսի 14-ին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և […]

̰
Ճապոնիան մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային զենքի մշակմամբ

09:15 15.07.2025

Հյուսիսային Կորեան մշակում է գերձայնային զենք, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիայում, ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա «Սպիտակ գրքում»։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նաև կարծիք է հայտնել, որ Փհենյանի կողմից գերձայնային զենքի մշակումը նպատակ ունի «խոչընդոտել պոտենցիալ թշնամու արձագանքը» ԿԺԴՀ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության դեպքում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը քննադատել է Փհենյանի կողմից միջուկային հրթիռային ծրագրի մշակումը՝ […]

̰
Զելենսկին ասել է, որ Թրամփը իրեն պատմել է Ռյուտեի հետ հանդիպման մասին

09:08 15.07.2025

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իրեն պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ «Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր։ Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, […]

̰
Ֆրանսիան մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ հակամարտության հավանականություն է տեսնում

08:55 15.07.2025

Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը հրապարակել է պաշտպանության և անվտանգության ոլորտի թարմացված դոկտրին՝ «Ազգային ռազմավարական վերանայում 2025»-ին (RNS 2025): Փաստաթղթում խոսվում է մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ զինված հակամարտության բարձր հավանականության մասին, որին կներգրավվեն ինչպես Ֆրանսիան, այնպես էլ նրա դաշնակիցները։ «Առաջիկա տարիներին, մասնավորապես՝ մինչև 2030 թվականը, Ֆրանսիայի և եվրոպացիների համար գլխավոր սպառնալիքը կլինի […]

̰
Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ

08:45 15.07.2025

Բեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […]

̰
Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

08:35 15.07.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […]

̰
Հայտնի է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Շմիգալը հրաժարականից հետո

22:49 14.07.2025

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնը իր հրաժարականից հետո, որը սպասվում է առաջիկա օրերին: Համապատասխան ծրագրերի մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին: «Դենիս Շմիգալի հսկայական փորձը անպայման օգտակար կլինի Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում. հենց այս ոլորտում է, որ երկիրն այժմ ունի առավելագույն ռեսուրսներ, առավելագույն խնդիրներ և մեծ պատասխանատվություն», – ասել է Զելենսկին իր Telegram […]

̰
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում

22:14 14.07.2025

ԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […]

̰
Թրամփը հնչեցրել է ավելի վաղ խոստացած «կարևոր հայտարարությունը» Ռուսաստանի մասին

21:00 14.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը Ռուսաստանի վերաբերյալ նախկինում հայտարարված «կարևոր» հայտարարության ժամանակ նշել է, որ «շատ դժգոհ է» Մոսկվայից։ «Եվ այսօր այստեղ գտնվելու պատճառներից մեկն այն է, որ լսեք, որ մենք շատ դժգոհ ենք Ռուսաստանից», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպումից հետո։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ […]

̰
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ Փաշինյան

20:38 14.07.2025

Ելիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։

̰
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասին

20:25 14.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […]

̰
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ Թրամփ

20:16 14.07.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […]

̰
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ Մասկ

20:09 14.07.2025

Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […]

̰
Լաթաքիայում մոլեգնող անտառային հրդեհները հաջողվել է մարել

18:45 14.07.2025

Սիրիայի քաղաքացիական պաշտպանությունը հրշեջ ջոկատների, ինչպես նաև թուրքական և արաբական տարբեր երկրների աջակցող խմբերի մասնակցությամբ ինտենսիվ մարման գործողությունների արդյունքում կասեցրել է Լաթաքիայի նահանգում անտառային հրդեհների տարածումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ն։ Հրդեհաշիջման խմբերը շարունակել են հրդեհներից տուժած բոլոր տարածքներում իրականացնել համապարփակ սառեցման գործողություններ՝ միաժամանակ հսկողություն հաստատելով այդ վայրերում։ Անտառային հրդեհները մոլեգնում էին […]

̰
Վարչապետը ժամանել է Փարիզ

18:30 14.07.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Ելիսեյան պալատում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետերի հանդիպումը

16:35 14.07.2025

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների […]

̰
BACK_TO_TOP