TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+13.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ղազախստանում հայտնել են, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու գործընթացը դեռ ավարտված չէ

19:46 28.12.2024

Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ինքնությունը պարզելու գործընթացը դեռ չի ավարտվել, «Tengrinews» պորտալին ասել է հանրապետության փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։ «Բոզումբաևն ասել է, որ ավիավթարի հետևանքով զոհվածների ոչ բոլոր մարմիններն են դեռ ճանաչված։ Գենետիկական հետազոտությունները ներկայումս շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այսօր 24 զոհվածների մարմինները կհասցվեն Բաքու։ «Embraer-190 ինքնաթիռի կործանման […]

̰
Ֆիդանը Բլինքենին ասել է սիրիական նոր իշխանությունների հետ փոխգործակցության կարևորության մասին

19:42 28.12.2024

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում նա նշել է Սիրիայի նոր իշխանությունների հետ փոխգործակցության կարևորությունը՝ դրանում կայունություն ապահովելու համար։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրները։ «Նախարար Ֆիդանն ասել է, որ կարևոր է համագործակցել սիրիական նոր վարչակազմի հետ՝ Սիրիայում կայունություն ապահովելու և անցումային շրջանն ավարտելու […]

̰
Բիթքոյնի գինը իջել է

19:32 28.12.2024

Բիթքոյնի գինը շաբաթ օրը իջել է 2%-ով՝ հասնելով 95 000 դոլարի, վկայում են առևտրի տվյալները: Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է միջին գինը ավելի քան 20 փոխանակումների համար, բիթքոյնի արժեքը օրական նվազում է 2,14%-ով՝ մինչև 94 400 դոլար, այդ թվում՝ կրիպտոարժույթների ամենամեծ բորսայում՝ առևտրի ծավալով Binance Bitcoin-ով, 2,08%-ով՝ հասնելով 94 567 դոլարի։ Աշնան ուժեղ աճից […]

̰
Կանադայի պաշտոնյաները հնարավոր մաքսատուրքերի շուրջ բանակցություններ են վարել Թրամփի շրջապատի հետ

19:20 28.12.2024

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին և Կանադայի ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը Ֆլորիդայում հանդիպել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնականների հետ՝ քննարկելու կանադական ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։ Ամերիկյան կողմից երեկ հանդիպմանը մասնակցել են Առևտրի նախարարի թեկնածու Հովարդ Լաթնիկը և Ներքին գործերի նախարարության ղեկավարի թեկնածու Դուգ Բերգամը։ Այնուհետև Լեբլանի […]

̰
Վերշինինը և ՄԱԿ-ի բանագնացը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի առաջընթացը

19:10 28.12.2024

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը հեռախոսով քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացի խթանման կարևորությունը՝ հենց սիրիացիների գլխավորությամբ՝ հիմնված երկրի տարածքային ամբողջականության վրա։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Քննարկումը շարունակվել է Սիրիայում առկա իրավիճակի շուրջ՝ շեշտը դնելով քաղաքական կարգավորման գործընթացն առաջ մղելու անհրաժեշտության վրա, ղեկավարվելով […]

̰
Ղազախստանում հայտարարել են, որ ոչ ոք չի միջամտում ինքնաթիռի կործանման հետաքննությանը

19:00 28.12.2024

Ղազախստանի վրա ճնշում չի գործադրվում Ակտաուի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ադրբեջանական ավիաուղիների կործանման հետաքննության հետ կապված։ Այս մասին հայտարարել է հանրապետության փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը։ «Անմիջապես կասեմ, որ դա ոչ հավաստի տեղեկատվություն է, ոչ ոք չի փորձում միջամտել այս վթարի հանգամանքները պարզելու գործընթացին», – ասել է նա Tengrinews պորտալին տված հարցազրույցում: Փոխվարչապետը նշել է, որ «Ղազախստանն […]

̰
Երուսաղեմի ուղղությամբ Գազայի տարածքից հրթիռներ են արձակվել

18:51 28.12.2024

Երկար ժամանակ անց առաջին անգամ Գազայի հատվածից պաղեստինյան արմատականները հրթիռներ են արձակել Երուսաղեմի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Նրա հայտարարության համաձայն՝ հրթիռային սպառնալիքի պատճառով երկրի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Երուսաղեմի մերձակայքում, Նեգև անապատի որոշ հատվածներում և կենտրոնական Իսրայելի Շֆելա հովտում, տագնապ է հայտարարվել։ Ընդհանուր առմամբ, զինվորականներն արձանագրել են Գազայից երկու […]

̰
Քաբուլը հաղորդել է Պակիստանի մի քանի շրջանների վրա հարձակումների մասին՝ ի պատասխան Աֆղանստանի հարվածների

18:44 28.12.2024

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ռազմական ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի մի քանի վայրերի՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքում Պակիստանի օդային հարվածների, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: «Որպես պատասխան հարվածներ Աֆղանստանի հարավ-արևելքից հարվածներ են հասցվել «երևակայական գծի» հետևում գտնվող մի քանի վայրերին՝ թշնամական ուժերի կենտրոններին և ապաստարաններին և նրանց աջակցողներին, ովքեր կազմակերպել և համակարգել […]

̰
Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հիվանդանոց են այրել

18:36 28.12.2024

Իսրայելի պաշտպանության ուժերը իրականացվող ռամակական գործողության ընթացքում այրել են Գազայի հատվածում գտնվող «Քամալ Ադվան» հիվանդանոցը, հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարության տեղեկատվությանը։ «Իսրայելցի զինվորները ներխուժել և այրել են Գազայի հատվածի հյուսիսում մեկուսի տարածքում գտնվող հիվանդանոց՝ բռնի կերպով աշխատակիցներին և հիվանդներին հեռացնելուց հետո»,- հայտնել են առողջապահության նախարարության պաշտոնյաները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սոցիալական […]

̰
Լրատվամիջոցները հրապարակել են Թրամփի և Մասկի անձնական նամակագրությունը

18:29 28.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին հրավիրել է ամանորյա երեկույթի Truth Social սոցիալական ցանցում, նրա ուղերձի տեքստը մեջբերում է Independent-ը։ «Որտե՞ղ ես: Ե՞րբ ես գալիս «Տիեզերքի Կենտրոն» Մար-ա-Լագո: Բիլ Գեյթսը թույլտվություն խնդրեց գալ այս գիշեր: Մենք կարոտում ենք քեզ և X-ին! Նոր տարին ՀՐԱՇԱԼԻ Է լինելու!!! – գրել է Թրամփը։ Ինչպես նշում […]

̰
Հարավային Կորեայում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել պաշտոնանկ արված նախագահի օգտին կամ դեմ

18:21 28.12.2024

Շաբաթ օրը Սեուլում ցույցեր են տեղի ունենեցել՝ ի պաշտպանություն կամ ընդդեմ Հարավային Կորեայի պաշտոնանկ արված նախագահ Յուն Սեոկ Յոլի, հայտնում է Yonhap-ը։ Յուն Սեոկ Յոլի դեմ բողոքի ակցիան ընթանացել է Գյոնգբոկգունգ պալատական համալիրի մոտ։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցին հավաքվել է 35 հազար մարդ, իսկ կազմակերպիչները պնդմամբ՝ 500 հազար։ K-pop երաժիշտները ելույթ են ունենեցել հանրության առջև, մարդիկ […]

̰
Al Masirah. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենի Հաջա նահանգի վրա

18:14 28.12.2024

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Հաջա նահանգի տարածքին, որը վերահսկում է ապստամբ հութի շարժումը՝ «Անսար Ալլահը»։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ կոալիցիոն ուժերն առնվազն երկու հարված են հասցրել Միդի շրջանի Բուհեյս գյուղին, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Հարվածների հետևանքների, այդ թվում՝ հնարավոր զոհերի և […]

̰
Ադրբեջանի իշխանությունները կփոխեն հանրապետության տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու ժամկետը

18:06 28.12.2024

Ադրբեջանի իշխանությունները շուտով փոփոխություններ կմտցնեն ադրբեջանական տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոններում, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ «Ռուսական կողմի ներդրած նոր կանոնները և երկրում օտարերկրացիների գտնվելու տևողության պահանջների խստացումը մեր կողմից դիտարկվում են առաջին հերթին մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում ելնելու է հավասարության և փոխադարձության սկզբունքից։ Այդ կապակցությամբ մոտ ապագայում նախատեսվում […]

̰
Վրաստանի նախագահը Թբիլիսիում ցուցարարների հետ մարդկային շղթա է կազմել

17:35 28.12.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, մարդկային շղթա է կազմել Թբիլիսիում կառավարության դեմ ցուցարարների հետ։ Բողոքի ակցիան հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Զուրաբիշվիլին իր վարչակազմի անդամների հետ գնացել է Սաարբրյուկենի հրապարակում գտնվող կամուրջ և կանգնել ցուցարարների կողքին։ Նա լրագրողներին ոչ մի մեկնաբանություն չտվեց։ Արդեն մի քանի ժամ է, ինչ Թբիլիսիում հերթական […]

̰
Ռուբեն Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան

17:27 28.12.2024

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի նյութերը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Նախաքննության ավարտի մասին ծանուցվել է ամբաստանյալ Ռուբեն Վարդանյանը և քրեական գործի մյուս մասնակիցները, որոնց հասանելի են եղել քրեական գործի բոլոր նյութերը՝ իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, փորձաքննություններ և այլ նյութեր։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ ԱՀ գլխավոր դատախազի կողմից […]

̰
Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում

17:12 28.12.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հեռախոսով քննարկել է AZAL ավիաընկերության մարդատար ինքնաթիռի վթարը Ակտաուի մոտ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Զրույցում նշվել է, որ ադրբեջանական […]

̰
Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավոր հարթակների մասին

17:00 28.12.2024

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ կարող են լինել այն երկրները, որոնք չեզոք դիրք են զբաղեցնում և երկխոսում են Մոսկվայի և Կիևի հետ, և դրանք շատ են, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ լրագրողներին ասել էր, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն իրենց հանդիպման ժամանակ խոսել է […]

̰
Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև էլեկտրական մալուխը կվերանորոգվի կես տարվա ընթացքում՝ տասնյակ միլիոնավոր եվրոյով

16:55 28.12.2024

Ֆիննական ծոցում մեկնարկել են Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև վնասված Estlink 2 հոսանքի մալուխի վերանորոգման աշխատանքները։ «Ըստ տեղեկությունների՝ մալուխի վնասի վերացումը կտևի մինչև հուլիսի վերջ»,-շաբաթ օրը հայտնել է Fingrid էներգետիկ ընկերության ներկայացուցիչ Կիմո Նեպոլան։ Նրա խոսքով, մալուխի վերանորոգման արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո, ծախսերը կկիսեն Fingrid-ը և Էստոնիայի փոխանցման համակարգի օպերատոր Elering-ը։ «Տեղում իրականացվում է […]

̰
Անապայում փրկել են մոտ 1500 թռչուն, որոնք տուժել էին մազութի արտահոսքից

16:28 28.12.2024

Անապայում անասնաբույժներն ու կամավորները փրկել են մոտ 1500 թռչուն, որոնք տուժել են լցանավերի վթարից և նավթամթերքի արտահոսքից։ Թռչունների մեծ մասն արդեն ուղարկվել է վերականգնման: Այս մասին հայտնել է Կուբանի օպերատիվ շտաբը։ «Ներկայումս Անապայում փրկվել է 1471 թռչուն, որոնցից 1241-ը ուղարկվել է վերականգնման։ Թռչուններին ընդունում են Ստավրոպոլի երկրամասի «Պելիկան» կենտրոնը, Կրասնոդարի «Սաֆարի-պարկը» և Տեմրյուկի շրջանի «Լուկոմորիե» […]

̰
Ֆիդանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

16:10 28.12.2024

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Հաքան Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել: Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում առկա իրավիճակն ու մարդասիրական […]

̰
Հարավային Կորեայի իշխող կուսակցությունը պահանջում է չեղարկել նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտը

16:06 28.12.2024

Հարավային Կորեայի իշխանական «Ժողովրդի ուժ» կուսակցությունում կարծում են, որ խորհրդարանը վարչապետ Հան Դոկ Սուի՝ նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտն իրականացրել է կանոնների խախտմամբ, և այդ գործընթացը պետք է չեղարկվի, հայտնում է Yonhap գործակալությունը։ «Հան Դոկ Սուի իմպիչմենտը պետք է չեղարկվի, քանի որ այն չի համապատասխանում նախագահի պաշտոնակատարի իմպիչմենտի համար ներկայացված պահանջներին։ Բացի դրանից, քվորմ չկար»,-մեջբերում է գործակալությունը […]

̰
Պեսկովն ասել է, թե ինչպիսին կլինի գալիք տարին

15:58 28.12.2024

Հաջորդ տարում աշխարհում իրադարձությունների զարգացումը առանձնակի հանգստություն չի խոստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ցանկանում եմ բոլորին շնորհավորել Ամանորի կապակցությամբ։ Իհարկե, մաղթում եմ, որ այն ավելի լավը լինի, քան անցնող տարին, ավելի հանգիստ։ Թեև, իհարկե, իրադարձությունների զարգացումը աշխարհում առանձնակի հանգստություն չի խոստանում», — ասել է Պեսկովը լրագրողներին։

̰
Պուտինը ստորագրել է օրենք, որը խստացնում է պատիժը զինված ապստամբության համար

15:53 28.12.2024

Զինված ապստամբություն կազմակերպելու պատասխանատվությունը Ռուսաստանում գնալով խստացվում է, նման արարքի նվազգույն սահմանը կլինի 15-ից 20 տարվա ազատազրկում։ Համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նախկինում զինված ապստամբություն կազմակերպելու կամ դրան ակտիվ մասնակցելու համար պատասխանատվությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 12-ից 20 տարի ժամկետով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ։ […]

̰
Ղրիմում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել

15:40 28.12.2024

Ղրիմում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ նավթամթերքի արտահոսքի հետևանքները վերացնելու նպատակով, որն առաջացել է Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Համապատասխան հրամանը ստորագրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Այն հրապարակվել է Կրիմի կառավարության կայքում։ «2024 թվականի դեկտեմբերի 27-ին Ղրիմի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխարգելման, վերացման և հրդեհային անվտանգության ապահովման հանձնաժողովի նիստի արձանագրությամբ, որը կապված է 2024 թ.-ի […]

̰
Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով

15:30 28.12.2024

«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից: «Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։ Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի […]

̰
Տոկաևը կոչ է արել թույլ չտալ Ակտաուի մոտ ավիավթարի մասին կեղծիքներ և սադրանքներ

15:18 28.12.2024

Կարևոր է կանխել Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ կեղծիքների և սադրանքների տարածումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արտակարգ իրավիճակին նվիրված հանդիպմանը։ «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը»,- հանդիպումից հետո հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։  

̰
ՌԴ-ում արգելել են դպրոց ընդունել ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին

15:10 28.12.2024

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է դպրոցներ ընդունել միգրանտ երեխաներին, եթե նրանք չեն տիրապետում ռուսերեն լեզվին։ Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակվել է։ Այժմ օտարերկրյա քաղաքացիները կարող են ընդունվել հիմնական հանրակրթական հաստատություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է նաև հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ, որը բավարար […]

̰
Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ կանոնավոր չվերթները մեկ ամսով չեղարկվել են

14:55 28.12.2024

Դեկտեմբերի 30-ից մեկ ամսով չեղարկվել են կանոնավոր չվերթերը Մոսկվայի և Աշխաբադի միջև։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի ավիաուղիների կայքը։ ««Turkmenistan Airlines»-ը տեղեկացնում է, որ Աշխաբադ​​-Մոսկվա-Աշխաբադ երթուղով կանոնավոր չվերթները 30.12.24-ից մինչև 31.01.25-ը չեղարկվել են: Տեղեկացնում ենք, որ կարող եք գումարը ամբողջությամբ ետ ստանալ»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
Մասկը հայտարարել է, որ Բայդենն իր նախագահական ժամկետի մեծ մասն անցկացրել է արձակուրդում

14:39 28.12.2024

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր նախագահական ժամկետի գրեթե ամբողջ ժամանակահատվածն անցկացրել է արձակուրդում։ Միլիարդատերը մեկնաբանել է X ցանցում հրապարակված տեղեկությունը, ըստ որի՝ Բայդենն արձակուրդում է անցկացրել 570 օր, ինչը կազմում է նրա նախագահության 40%-ը։ «Իրականում մոտ 100%»,- գրել է Մասկը։  

̰
Կրեմլը չի ​​մեկնաբանում Ակտաուում ինքնաթիռի կործանման վերաբերյալ ԱՄՆ հայտարարությունները

14:29 28.12.2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Վաշինգտոնի հայտարարությունները Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ և առաջարկել է կենտրոնանալ օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովի խոսքերի վրա։ «Մենք տեսել ենք այդ հայտարարությունները: Այս դեպքում ես կցանկանայի հիշեցնել օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովի երեկվա հայտարարությունները, ով ասել է, որ Ռուսաստանը լիարժեք […]

̰
BACK_TO_TOP