14:10 28.12.2024
Կազանի օդանավակայանում հանվել են օդանավերի ընդունման և արտագնա թռիչքների սահմանափակումները 10:05-ից (մոսկովյան ժամանակով), տեղեկացրել է Ռոսավիացիան։ «Կազանի օդանավակայանում 10:05-ից հանվել են օդանավերի ընդունման և դուրսբերման սահմանափակումները», – հայտնել է Ռոսավիացիան։ Նշենք, որ ժամանակավոր սահմանափակումները ներդրվել էին քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։
14:04 28.12.2024
Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել, քանի որ իշխանությունները վախենում են զրկվել «հարստացման աղբյուրից», հայտարարել է բրիտանական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի «Duran» ալիքի եթերում։ «Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան շարունակում է առաջ քաշել անիրագործելի պահանջներ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն քանդելու ամբողջ բանակցային գործընթացը։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդիկ կնախընտրեն կրել ամբողջական պարտություն, քան […]
13:46 28.12.2024
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 մալուխի վնասման հետ կապված միջադեպի ֆոնին, որի համար Ֆինլանդիայի իշխանությունները մեղադրում են Մոսկվային՝ առանց դրա մասնակցության ապացույցների: Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը ցանցից դուրս է եկել դեկտեմբերի 25-ին: Ֆինլանդիայի ոստիկանությունը կասկածում է, […]
12:48 28.12.2024
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով ապագա խորհրդական Մայքլ Վալցի հետ։ Այս մասին հայտարարել է հնդիկ նախարարը։ Նրա խոսքով, նրանք քննարկել են «երկկողմ գործընկերությունը և ընթացիկ գլոբալ խնդիրները»։ «Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն», – ասել է Ջայշանքարը: Հնդկաստանի արտգործնախարարը երեքշաբթի օրն այցելել է […]
10:30 28.12.2024
Միացյալ Նահանգները Ուկրաինային կուղարկի 1,25 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները: Նրանց խոսքով՝ նոր փաթեթը կներառի «զգալի քանակությամբ զինամթերք», այդ թվում՝ NASAMS և HAWK հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ Բացի այդ, Կիևին կտրամադրվեն Stinger հրթիռներ և 155 և 105 մմ տրամաչափի հրետանային […]
00:00 28.12.2024
Եմենի մայրաքաղաք Սանայում ուրբաթ օրը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել միջազգային օդանավակայանը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Հարվածներից հետո, ըստ լրատվամիջոցների, մի քանի պայթյուն է որոտացել Սանայում։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Սանայի վրա օդային հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ հեռուստաալիքի՝ հարձակման թիրախը եղել է քաղաքի արևմուտքում գտնվող Մայն վարչական շրջանը։ […]
23:52 27.12.2024
Ամերիկյան նավթի արտահանումը Չինաստան 2024 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։ ԱՄՆ-ն այս տարի Չինաստան է արտահանել 81,1 մլն բարել նավթ, ինչը 46%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (150,6 մլն բարել): Այսպիսով, Չինաստանը երկրորդից իջել է վեցերորդ տեղը ամերիկյան նավթի խոշորագույն գնորդների շարքում։ Չինաստանի նավթի պահանջարկը նվազում է երկրի […]
23:48 27.12.2024
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Բալթիկ ծովում կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը և նրան խոստացել մեծացնել ռազմական ներկայությունը Բալթիկայում, հայտնում է Yle-ն։ «Ես խոսեցի Ալեքսանդր Ստուբի հետ ստորջրյա մալուխների խափան ման հետ կապված հնարավոր դիվերսիայի վերաբերյալ՝ Ֆինլանդիայի ղեկավարությամբ իրականացվող հետաքննության մասին, ես հայտնեցի իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը: ՆԱՏՕ-ն […]
23:40 27.12.2024
Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ՝ կապված Թայվանի իշխանություններին զենք վաճառելու և ռազմական օգնության հետ, գրում է Global Times-ը։ Պատժամիջոցների ցանկը ներառում է Insitu, Inc., Hudson Technologies Co.-ը, Saronic Technologies Inc-ը.; Raytheon Canada-ն և Raytheon Australia-ն, որոնք Raytheon ռազմարդյունաբերական ընկերության ստորաբաժանումներն են, և Aerkomm Inc. և Oceaneering International Inc.-ը, ինչպես նաև ղեկավարությունը: […]
23:35 27.12.2024
Թալիբան շարժման կողմից ձևավորված Աֆղանստանի կառավարության արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին պատրաստակամություն է հայտնել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի տնօրեն Հաֆիզ Զիա Ահմադը։ Մութաքին ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շայբանիի հետ։ […]
23:25 27.12.2024
ԱՄՆ վարչակազմը մոտ ապագայում Կիևին կտրամադրի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբիին։ «Սպիտակ տունը կհայտարարի Ուկրաինա նոր զենքի առաքման մասին առաջիկա օրերին»,- լրագրողներին ասել է Քիրբին։ Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարեց Ուկրաինային 500 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն […]
23:20 27.12.2024
Իսրայելական զինվորականները հարձակվել են օբյեկտների վրա, որոնք, ըստ իսրայելական կողմի, օգտագործվել են «Հըզբոլլահ» շարժման կողմից Սիրիայից Լիբանան «Ջանթայի» անցակետով զենք մատակարարելու համար, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ««Հըզբոլլահը» օգտագործում է քաղաքացիական ենթակառուցվածքը ահաբեկչական գործունեության և մաքսանենգ ճանապարհով զենքերը տեղափոխելու համար, որոնք օգտագործվում են Իսրայելի քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումների ժամանակ»: […]
23:10 27.12.2024
ԱՄՆ-ի Տեխաս նահանգը պատուհասած փոթորիկը հանգեցրել է տեղական ավիափոխադրումների լուրջ խափանումների, ուրբաթ հաղորդում է Associated Press-ը: Այսպիսով, Դալլաս/Ֆորտ Ուորթ միջազգային օդանավակայանը հայտարարել է ավելի քան 100 չվերթի հետաձգման և տասնյակ չվերթներ չեղարկելու մասին։ Բացի այդ, թռիչքների հետաձգումներ և չեղարկումներ են գրանցվել Հյուսթոն Ջորջ Բուշի միջմայրցամաքային օդանավակայանում և Դալլաս/Լով Ֆիլդ օդանավակայանում: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն իր […]
23:05 27.12.2024
Հարավային Կորեայի խորհրդարանը ուրբաթ օրը հանդես է եկել երկրի նախագահի պաշտոնակատար՝ վարչապետ Հան Դոկ Սուին իշխանությունից հեռացնելու օգտին, հայտնում է Yonhap գործակալությունը։ Ազգային ժողովը ուրբաթ օրը քվեարկել է Հան Դոկ Սուի իմպիչմենտի օգտին, երկու շաբաթից էլ քիչ անց այն բանից հետո, երբ նա ստանձնեց պաշտոնը նախագահ Յուն Սեոկ Յոլի փոխարեն, ով իմփիչմենթի էր ենթարկվել ռազմական […]
22:55 27.12.2024
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ իր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ելնելով այն հանգամանքից, որ Բիձինա Իվանիշվիլին պաշտպանել և սպասարկել է այս երկրի շահերը, նա դե ֆակտո գտնվում էր պատժամիջոցների տակ, իսկ այժմ նա հայտնվել […]
22:47 27.12.2024
Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է գնահատական տալ տեղի մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առայժմ քաղաքական ղեկավարության կողմից որևէ գնահատական չի հնչել, սակայն նախագահի աշխատակազմը, հավանաբար լիազորել է հայտարարությամբ հանդես գալ մեջլիսի պատգամավոր, միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ Ռասիմ Մուսաբեկովին, և նրա հայտարարությունները կարող ենք պաշտոնական տեսակետ համարվել: Հարցազրույցում նա […]
21:32 27.12.2024
Ադրբեջանի ավիացիոն իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի 10 քաղաքներ, հաղորդում է AZAL ավիաընկերությունը։ Ըստ ավիաընկերության՝ Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության որոշմամբ դեկտեմբերի 28-ից սահմանափակումներ են մտցվում Բաքվից Ռուսաստանի Դաշնության հետևյալ քաղաքներ՝ Միներալնիե Վոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Սարատով, Նիժնի Նովգորոդ, Վլադիկավկազ թռիչքների համար։ Միևնույն ժամանակ ընկերությունը նշում է, որ դեկտեմբերի 25-ից […]
21:20 27.12.2024
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ուրբաթ օրը որոշել է ցրել Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագ), դրանով իսկ ճանապարհ բացելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, հաղորդում է Deutschlandfunk ռադիոկայանը։ Շտայնմայերը հաստատել է ընտրությունների ամսաթիվը, ինչպես և սպասվում էր՝ 2025 թվականի փետրվարի 23։ Նախագահի կողմից նման որոշման դեպքում Գերմանիայի օրենսդրությունը պահանջում է, որ ընտրություններն անցկացվեն խորհրդարանի արձակման օրվանից 60 օրվա ընթացքում: […]
21:06 27.12.2024
Բեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս կարծելու, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտ կործանված AZAL ինքնաթիռի աշխատանքում արտաքին միջամտություն է եղել, ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, հայտնում է ադրբեջանական Report գործակալությունը։ Նաբիևն ասել է, որ վիրավոր ուղևորները և ողջ մնացած բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ Գրոզնիում պայթյունի ձայն են լսել։ […]
21:00 27.12.2024
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Այս մասին գրավոր հայտարարության մեջ ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իվանիշվիլիին մեղադրում է իբր «Ռուսաստանի Դաշնության շահերից ելնելով Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան խարխլելու մեջ»։ Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը նշանակում է սառեցնել Իվանիշվիլիի ակտիվները ԱՄՆ-ում և արգելել […]
19:24 27.12.2024
Շերեմետևոյի միջազգային օդանավակայանն անցել է լրացուցիչ անվտանգության միջոցառումների, հայտնում է օդանավակայանի վարչակազմը։ «Շերեմետևոյի միջազգային օդանավակայանը շարունակում է գործել ուժեղացված անվտանգության պայմաններում՝ ոստիկանության և իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ», – նշվել է օդանավակայանի հայտարարության մեջ։ Բացի դրանից, ուժեղացվել է օդանավակայանի անմիջական շրջակայքում (վերահսկվող գոտուց դուրս) գտնվող օբյեկտների պահպանությունը։ Մասնավորապես, հերթապահ ծառայողները, որոնք հսկում են օբյեկտները, ստացել […]
18:44 27.12.2024
Քիշնևի իշխանությունները Մոլդովան վերածում են ՆԱՏՕ-ի բազայի. այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Իլան Շորը՝ մեկնաբանելով մինչև 2034 թվականը երկրի ազգային պաշտպանության նոր ռազմավարության ընդունումը: Նախօրեին երկրի բարձրագույն օրենսդրական մարմինը հաստատել է 2024-2034 թվականների պաշտպանության ռազմավարությունը: Այն նախատեսում է սերտ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ և Մոլդովայի ռազմական ծախսերի աճ մինչև ՀՆԱ-ի 1%-ը՝ 2030 թվականին: […]
17:57 27.12.2024
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Նախարար Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է […]
16:50 27.12.2024
Ադրբեջանական ավիաուղիները (AZAL), որին պատկանում էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռը, վթարի նախնական պատճառն է անվանել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունը»։ «Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության հետ համաձայնությամբ «Բաքվից դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ թռիչքները չեղարկելու մասին» որոշումը հիմնված է J2 չվերթն իրականացնող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքների վրա։ Խոսքը ֆիզիկական և […]
14:49 27.12.2024
Կրեմլը տեսել է Բաքվից հայտարարություններ այն մասին, որ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի հակաօդային պաշտպանության համակարգերի՝ ադրբեջանական ինքնաթիռը խոցելու համար, սակայն դեռ չեն մեկնաբանում այս իրավիճակը, քանի դեռ չի ավարտվել աղետի պատճառների հետաքննությունը։ «Իհարկե, տեսել ենք, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, ես ոչինչ չունեմ ավելացնելու այն ամենին, ինչ արդեն ասել եմ։ Այս ավիացիոն միջադեպի […]
13:07 27.12.2024
«Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռը, որը Բաքվից թռչում էր Մինվոդի, վերադարձել է մեկնման օդանավակայան՝ թռիչքի երթուղու երկայնքով օդային տարածքի փակման մասին ծանուցումից հետո։ Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ «Բաքու-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռի օդաչուն թռիչքից հետո, ստանալով տեղեկատվական ծանուցում Մախաչկալայի օդային տարածքի փակման մասին, անմիջապես որոշել է անվտանգ վայրէջք կատարել Հեյդար Ալիևի անվան միջազգային […]
12:42 27.12.2024
Խաղաղ օվկիանոսի ճապոնական Իձու կղզիների ափերի մոտ 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 21.02-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:13 27.12.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ստիպված չեն լինի բռնությամբ հեռացնել իր նստավայրից և ձերբակալել իր լիազորությունների ավարտից հետո՝ դեկտեմբերի 29-ին։ «Սալոմե Զուրաբիշվիլիին և մյուսներին զգուշացնելը մեր պարտքն է։ Սա միայն մեր իրավունքը չէ, այլև մեր պարտականությունը։ Ցանկացած իշխանություն պետք է կենտրոնացած լինի ոչ թե բռնաճնշումների, այլ հանցագործությունների կանխարգելման վրա։ […]
10:00 27.12.2024
Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի բնակչուհի Օհ Գում Սունը նվեր է ստացել «տոնական սեղան», որն իրեն ուղարկել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA): Կինը ապրում է Հարավային Համգյոն նահանգի Գեումյա շրջանի Չոին գյուղում։ «Շրջկուսակցական կոմիտեի ղեկավարները և համագյուղացիները շնորհավորել են կնոջը և իրենց ուրախությունը կիսել նրա ընտանիքի անդամների […]
09:53 27.12.2024
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի շահերի ներկայացուցիչները մտադիր են դեկտեմբերի 27-ին մասնակցել պետության ղեկավարի իմփիչմենթի գործով Սահմանադրական դատարանի առաջին նախնական լսումներին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Սպասվում է, որ սահմանադրական իրավունքի փորձագետ Բա Բո Յունը կծանուցի դատարանին իր պաշտպան նշանակվելու մասին և կմասնակցի նախնական դատական նիստին: Բա Բոյունը 2016-2017 թվականներին եղել է Սահմանադրական […]