19:51 24.12.2024
Թուրքական կողմը դեռևս կողմերից կոնկրետ խնդրանքներ չի ստացել՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական իրազեկ աղբյուրը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կրկին հնարավոր են խաղաղ բանակցություններ Ստամբուլում, Թուրքիան պատրաստ է աջակցել դրանց մեկնարկին, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «Մենք բազմիցս հայտարարել ենք ամենաբարձր մակարդակով […]
19:31 24.12.2024
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա, հայտնում է ermenihaber-ը։ Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվելու են էլէներգետիկայի ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու և այդ երկրին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր: «Սիրիայում էներգետիկայի հետ կապված առաջին խնդիրը էլեկտրականությունն է: Այն ապահովելու համար մեխանիզմ է մշակվելու»,- պարզաբանել […]
19:23 24.12.2024
Թուրքիան ծրագրում է ապագայում ստորագրել Սիրիայի հետ ծովային սահմանի սահմանազատման պայմանագիր՝ Արևելյան Միջերկրական ծովում Անկարայի շահերը պաշտպանելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդյուլքադիր Ուրալօղլուն։ «Հավանական է, որ ապագայում ծովային սահմանների մասին պայմանագիր կստորագրվի, և մեր շահերը Արևելյան Միջերկրական ծովում կպաշտպանվեն: Նման համաձայնագիրը կընդլայնի և՛ Սիրիայի իշխանություններն այդ տարածաշրջանում, և՛ […]
18:53 24.12.2024
Իրանի ղեկավարությունը խորհրդակցություններ է անցկացնում Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով վերսկսել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Ինչ վերաբերում է դեսպանատանը, ապա այստեղ մենք հավատարիմ ենք դիվանագիտական մոտեցումներին, մենք դիվանագիտական խորհրդակցություններ ենք անցկացնում երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերսկսման շուրջ», – նշել է Մոհաջերանին: Նոյեմբերի […]
18:38 24.12.2024
Եմենի հութիները «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտի վրա։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը «Պաղեստին-2» տեսակի հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարված են հասցրել օկուպացված Յաֆայի շրջանում իսրայելական թշնամու ռազմական թիրախին: Երեքշաբթի գիշերը իսրայելական բանակը հայտնել է, […]
18:30 24.12.2024
Իրանի ղեկավարությունը խորհրդակցություններ է անցկացնում Սիրիայի նոր իշխանությունների հետ՝ նպատակ ունենալով վերսկսել երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Ինչ վերաբերում է դեսպանատանը, ապա այստեղ մենք հավատարիմ ենք դիվանագիտական մոտեցումներին, մենք դիվանագիտական խորհրդակցություններ ենք անցկացնում երկու երկրների դեսպանատների աշխատանքի վերսկսման շուրջ»,-նշել է Մոհաջերանին: Նոյեմբերի վերջին զինված […]
18:11 24.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև միջազգային օրակարգի այլ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։ «Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ իրադարձությունները։ Էրդողանը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է […]
17:44 24.12.2024
Կորեայի Հանրապետության խորհրդարանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը, որոշել է մի քանի օրով հետաձգել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դուկ Սուի իմփիչմենթի գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ «Մենք որոշել ենք համբերատար սպասել, որպեսզի տեսնենք, թե արդյոք մեր պահանջները կբավարարվեն հինգշաբթի օրը», – ասել է խորհրդարանի «Տոբուրո» խմբակցության ղեկավար Պակ Չանգ […]
17:01 24.12.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը իր պաշտոնավարման վերջին շաբաթներին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նման որոշումը, ըստ աղբյուրների, իբր նախատեսված է «նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա թիմին ավելի շատ լծակներ տալու» Ռուսաստանի հետ կարգավորման հնարավոր բանակցությունների դեպքում։ Պատժամիջոցները ուղղված կլինեն արտասահմանյան նավերին, […]
16:47 24.12.2024
Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում խոստովանել է, որ փորձել է կաշառել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ «Մենք նրան լուծումներ ենք առաջարկել սլովակների համար, հենց սլովակների համար, ռուսական տրանզիտից կորուստների փոխհատուցման վերաբերյալ, ինչպես նաև տարանցիկ այլընտրանքներ՝ ցանկացած այլ գազ, ոչ ռուսական, Եվրահանձնաժողովի խնդրանքով»,- գրել է նա։ Զելենսկին զայրացել է, որ Ֆիցոն հրաժարվել է գումարից։ Դեկտեմբերին Սլովակիայի վարչապետն […]
15:48 24.12.2024
Առնվազն 350 վայրի փիղ Շրի Լանկայում 2024 թվականի 11 ամիսների ընթացքում դարձել է մարդկանց զոհ։ Ինչպես հայտնում է Daily Mirror- ը՝ վկայակոչելով վայրի բնության վարչությունը, 74 փղի վրա կրակել են, 53-ը հոսանքահարվել են, 49-ին վերացրել են պայթուցիկ սարքերով։ Բացի այդ, 10 փղի հարվածել են գնացքները, նույնքան փիղ էլ սատկել է մեքենաների հետ բախման հետևանքով։ Մնացած […]
15:08 24.12.2024
Իրանական ընկերությունները մինչև հունվարի 22-ը չեղարկել են բոլոր չվերթները դեպի Սիրիա, քանի որ երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը համաձայնեցված չէ Դամասկոսի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Հոսեյն Փուրֆարզանեն։ «Ներկայումս դեպի Սիրիա թռիչքներն արգելված են մինչև հունվարի 22-ը, սակայն Լիբանանի հետ կապված սահմանափակումներ չկան»,- Փուրֆարզանեի խոսքերն է մեջբերում […]
14:49 24.12.2024
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։ Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի […]
14:40 24.12.2024
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել Բարսելոնում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Ժոզե Դանիել Բարկերո Կաբրերոն նշանակվել է Իսպանիայի Բարսելոն քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Պատվավոր հյուպատոսի գրասենյակը զբաղվելու է առևտրատնտեսական և մշակութային կապերի սերտացմամբ։
14:32 24.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանոյին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ «Հարգելի Լումինիտա Օդոբեսկու, ես բարձր եմ գնահատում մեր սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ընդլայնման և մեր երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ։ Էմիլ Հուրեզյանոյին շնորհավորելով Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ անհամբեր սպասում եմ մեր հետագա համագործակցությանը երկկողմ հարաբերությունների խորացման և […]
14:20 24.12.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ուրբաթ կարող է այցելել Սիրիա։ Այսպիսի հայտարարություն է արել թուրքական Sözcü հեռուստաալիքի հաղորդավար Ֆաթիհ Փորթաքալը։ «Ուշադրություն դարձրեք ուրբաթին, ամենայն հավանականությամբ, այդ օրը Էրդողանը կայցելի Դամասկոս, որտեղ կհանդիպի Սիրիայի նոր իշխանությունների հետ», – ասել է Փորթաքալը: Էրդողանի՝ Սիրիա այցելելու հնարավորության մասին երեքշաբթի օրը հայտնել է նաև կառավարամետ Hürriyet թերթը։ Հրատարակության […]
14:12 24.12.2024
Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպում նախատեսված չէ, սակայն նրանք հնարավորություն կունենան շփվել, ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Առանձին ծրագրեր չկան, բայց անհրաժեշտության դեպքում նրանք հնարավորություն կունենան շփվել»,- պատասխանել է նա լրագրողների հարցին։
13:38 24.12.2024
Բաշար ալ-Ասադից հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 25 հազար սիրիացի փախստական, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։ Նրան մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները։ «Վերջին 15 օրվա ընթացքում Սիրիա վերադարձածների թիվը գերազանցել է 25 հազարը»,- ասել է նա։ Նրա խոսքով, Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում կբացվեն միգրացիոն բաժիններ, որոնք […]
13:20 24.12.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ գնահատում է իրենց ընկերական լավ հարաբերությունները։ «Բարեկամ Ադրբեջանը վստահորեն ընթանում է սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ ամրապնդելով իր դիրքերը համաշխարհային ասպարեզում»,-նշել է Պուտինը։ Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը երկկողմ և միջազգային օրակարգի արդի հարցերի շուրջ։
12:54 24.12.2024
Վրաստանի նախագահը սպառնացել է տապալել «Վրացական երազանք» կուսակցությունը, եթե վերջինը չհամաձայնի ընդդիմության հետ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու հարցում, այս մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։ «Եթե փոխզիջումային տարբերակ և երկխոսություն ձեռք չբերվի, կա մեկ այլ տարբերակ՝ տապալել այս ռեժիմը, հասնել ընտրությունների։ Ճգնաժամը հասել է այնպիսի փուլի, որ մեզ այլ տարբերակ չի մնացել: Եվ մենք փորձել […]
12:38 24.12.2024
Ուկրաինայում զինված հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։ Այս մասին համոզմունք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Magyar Nemzet թերթին տված հարցազրույցում: «Պատերազմը Ուկրաինայում կավարտվի 2025 թվականին։ Այն կավարտվի կա՛մ խաղաղության համաձայնագրով, կա՛մ պատերազմող կողմերից մեկի ոչնչացմամբ»,- ասել է նա։
12:07 24.12.2024
Վրաստանի իշխանություններն անընդունելի են դարձել իրենց այսպես կոչված ընկերների համար այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են մասնակցել ուկրաինական սցենարին։ Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ քաղաքային ժողովին ներկայացնելով քաղաքի 2025 թվականի բյուջեի նախագիծը։ «Ուկրաինական իրադարձությունների սկսվելուց հետո արտաքին ուժերը սկսեցին հետաքրքրվել Վրաստանով։ Վրաստանը պետք է […]
11:14 24.12.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիեն Լըկորնյուին Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարն X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Հարգելի Սեբաստիեն Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր նորացված մանդատի ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության ամրապնդման և […]
11:07 24.12.2024
Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան Բալիկեշիր քաղաքի պայթուցիկ նյութերի գործարանում։ Միջադեպի հետևանքով կան զոհեր, հայտնել է տեղի նահանգապետ Իսմայիլ Ուստաօղլուն՝ չհստակեցնելով զոհերի և վիրավորների թիվը։ «Բալիկեշիրում պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ», – մեջբերում է CNN Türk- ը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհվել է 12 մարդ։
10:28 24.12.2024
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Ջերմ շնորհավորանքներս եմ հղում սիրելի Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստան-Ֆրանսիա գործընկերությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպական […]
10:00 24.12.2024
Հունաստանը նախատեսում է ավարտել հակաօդային պաշտպանության գմբեթի ստեղծումը մինչև 2026թ.-ի ամառ: Այս մասին հաղորդում է հունական ERT News հեռուստաալիքը։ Հունաստանի կառավարության նիստից հետո ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը՝ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի ուղեկցությամբ, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին տեղեկացրել է երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին։ Գլխավոր շտաբը երկար ժամանակ աշխատել է այդ նպատակի վրա՝ […]
09:50 24.12.2024
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) աշխատակիցների թիմը թմրանյութեր և հիպնոս է օգտագործել 1952 թվականին՝ Խորհրդային Միության համար աշխատող երկու կասկածյալների հարցաքննելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այդ մասին են վկայում ԱՄՆ կառավարության գաղտնազերծված փաստաթղթերը, որոնք երկուշաբթի օրը հրապարակել են մայրաքաղաքի Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հասարակական հետազոտական կազմակերպությունը՝ Ազգային անվտանգության արխիվը։ Ինչպես հետևում է ԿՀՎ-ի ղեկավարությանը ուղղված հրապարակված […]
09:42 24.12.2024
Գազայի հատվածում իսրայելական զինվորականները ռմբակոծել են հումանիտար ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Դեյր էլ-Բալահում սովահար պաղեստինցիների համար օգնություն տեղափոխող ավտոշարասյանը իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է անվտանգության չորս աշխատակից՝ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասցնելով 26-ի, նշում […]
09:30 24.12.2024
Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները վերսկսում են ռազմական դրության պատճառով դադարեցված դիվանագիտական գործունեությունը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Դրա խոսքով՝ կողմերը որոշել են վերսկսել դիվանագիտությանն ու անվտանգության խնդիրներին նվիրված միջոցառումները։ Ավելի վաղ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թաե Յոլը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պայմանավորվել էին հնարավորինս շուտ անձնական հանդիպում անցկացնել։ Դեկտեմբերի 14-ին […]
09:20 24.12.2024
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հույս է հայտնել, որ գալիք տարին առավել խաղաղություն կբերի հատկապես Մերձավոր Արևելքին։ Այս մասին ասված է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդի՝ կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին սուրբծննդյան ուղերձում։ «Այս Սուրբ Ծնունդին ես հուսալու եմ խաղաղության, հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ ծագել է Սուրբ Ծննդյան պատմությունը, ես կձգտեմ ավելի լավ, պայծառ ապագայի յուրաքանչյուր մարդու համար […]