Անկարան հայտարարել է Թուրքիայից Սիրիա 25 հազար փախստականների վերադարձի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+22.03 oC

Անկարան հայտարարել է Թուրքիայից Սիրիա 25 հազար փախստականների վերադարձի մասին

13:38 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բաշար ալ-Ասադից հետո Թուրքիայից Սիրիա է վերադարձել ավելի քան 25 հազար սիրիացի փախստական, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան։ Նրան մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները։

«Վերջին 15 օրվա ընթացքում Սիրիա վերադարձածների թիվը գերազանցել է 25 հազարը»,- ասել է նա։

Նրա խոսքով, Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում թուրքական դիվանագիտական ​​ներկայացուցչություններում կբացվեն միգրացիոն բաժիններ, որոնք կնպաստեն փախստականների հետագա վերադարձին իրենց հայրենիք։

2011 թվականին Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր միլիոնավոր սիրիացիներ հատել են Թուրքիայի սահմանը, և ներկայումս թուրքական հողում կա մոտ 3 միլիոն փախստական:

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի դեսպանատունը, 2012 թվականից ի վեր երկար ընդմիջումից հետո, վերսկսել է աշխատանքը Սիրիայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

13:00 17.05.2025

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Մոուրինյոյի հետ պայմանագիր կնքելու մասին լուրը

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է Ժոզե Մոուրինյուի՝ ազգային թիմը գլխավորելու մասին տեղեկությունը, հայտնում է Record-ը: Ավելի վաղ նշվել էր, որ կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: 62-ամյա Մոուրինյուն գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը Թուրքիայի առաջնությունում երկրորդն է և 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային»: ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

12:50 17.05.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Անրի Օխանաշվիլին։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ...

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

12:40 17.05.2025

Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

Շաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 […] ...

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

12:24 17.05.2025

Շարունակվում են կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները․ քննարկվել են կենսաչափական անձնագրերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցեր

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ կենսաչափական անձնագրերի և անձը հաստատող այլ փաստաթղթերի դիզայնին և կոնցեպտին վերաբերող հարցերի վերաբերյալ։ Մասնակցել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման «պետություն-մասնավոր» գործընկերության ծրագրի շրջանակում դիզայնի աշխատանքային խմբի անդամները և կենսաչափական համակարգի ներդրման մրցույթը հաղթած «Հայփաս» ընկերության մասնագետները։ Նախարար Սարգսյանը նախանշել […] ...

Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

12:15 17.05.2025

Լոռու մարզում կատարված 29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվեց թարմ հետքերով. կան ձերբակալվածներ

Մայիսի 16-ին’ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ, 29-ամյա երիտասարդը հոսպիտալացվելուց մեկ ժամ անց մահացել է։ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Մասնավորապես, Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության […] ...

ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը

12:05 17.05.2025

ՈՒԵՖԱ-ն կարող է փոխել ֆուտզալի Եվրոպայի առաջնության անցկացման վայրը

ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ֆուտզալի Եվրոպայի առաջնության տեղափոխությունն այլ երկիր, հայտնում է Sputnik Литва-ն: Խնդիրն այն է, որ մրցաշարն ընդունող Լիտվան և Լատվիան հրաժարվել են Բելառուսի հավաքականին հյուրընկալելուց: Եվրո-2026-ը տևելու է հունվարի 18-ից փետրվարի 8-ը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել նաև Հայաստանի հավաքականը: ...

BACK_TO_TOP