17:20 19.12.2024
Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 19-ի լիագումար նիստում, 434 կողմ, 30 դեմ, 89 ձեռնպահ ձայներով, ընդունել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների շարունակական ճնշման վերաբերյալ բանաձև։ Այս քվեարկությանը նախորդել էր դեկտեմբերի 18-ին նույն թեմայով խորհրդարանական քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական խորհրդարանի անդամները խստորեն դատապարտում են Ալիևի վարչակարգի կողմից մամուլի […]
17:08 19.12.2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում։
16:53 19.12.2024
Իսրայելը Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական շահառուն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց, այնուամենայնիվ, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական շահառուն, իմ կարծիքով, Իսրայելն է», – ասել է Պուտինը «Ուղիղ գծի» և մամուլի ասուլիսի ձևաչափով հարցուպատասխանի ժամանակ: Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս միջազգային իրավունքի և ինքնիշխանության պահպանման օգտին։
16:33 19.12.2024
Ռուսաստանը նախապայմաններ չունի Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու համար, մամուլի ասուլիսին ուղիղ եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Այժմ բանակցություններ սկսելու պայմանների մասին. մենք նախապայմաններ չունենք»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններով է Մոսկվան պատրաստ բանակցություններ սկսել Կիևի հետ։ «Տարվա արդյունքները Վլադիմիր Պուտինի հետ» ձևաչափով ասուլիսը սկսվել է հինգշաբթի՝ կեսօրին:
16:06 19.12.2024
Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցեցին Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար […]
16:00 19.12.2024
Շվեյցարիան Կիևին լրացուցիչ 50 մլն դոլար կհատկացնի ձմռանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և մարդասիրական այլ կարիքներին աջակցելու համար։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի ԱԳՆ-ն։ Միջոցները կուղղվեն էներգահամակարգի վերականգնմանը, քանդված բնակելի շենքերի վերանորոգմանը և մարդասիրական օգնությանը։ Խոսքը, մասնավորապես, պահեստամասերի, վառելիքի, էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների, էլեկտրահաղորդման գծերի արտադրող սարքավորումների և մալուխների մատակարարման մասին է։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի փետրվարից, […]
15:45 19.12.2024
Խորհրդարանում հրաձգության ժամանակ վիրավորված պատգամավոր Վախթանգ Գոլանձիան մահացել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ «Վախթանգ Գոլանձիան մահացել է, երկրորդ վիրավորին՝ Կան Կվարչիային ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն, նա վիրավորվել է ձեռքի շրջանում», – ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։ Ավելի վաղ Աբխազիայի գլխավոր դատախազության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր խորհրդարանի շենքի մոտ կրակոցների […]
15:22 19.12.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած պահի խոսել Ամերիկայի ընտրված առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ և համաձայն է հանդիպել նրա հետ։ «Ես պատրաստ եմ այդ զրույցին ցանկացած պահի և պատրաստ կլինեմ հանդիպման, եթե նա դա ցանկանա», – ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:
14:57 19.12.2024
Հինգշաբթի գիշերը Ռոստովի մարզը հարձակման է ենթարկվել ավելի քան երեք տասնյակ ուկրաինական անօդաչու թռչող սարքերով և երեք հրթիռներով։ Մեկ մարդ վիրավորվել է անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով։ Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։ Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանում։ Այն Ռուսաստանի հարավում ամենամեծ նավթավերամշակման գործարանն է […]
14:42 19.12.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվա ժամանելուց հետո դեռ չի տեսել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին, սակայն մտադիր է զրուցել նրա հետ։ «Ես դեռ չեմ հանդիպել նախագահ Ասադի հետ Մոսկվա ժամանելուց հետո, բայց ես նախատեսում եմ դա անել», – ասել է Ռուսաստանի ղեկավարը մամուլի ասուլիսի ժամանակ:
14:12 19.12.2024
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին կարծում է, որ Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին խոսելը վաղաժամ է։ Այդ մասին նա լրագրողներին ասել է Բրյուսելում։ «Ուկրաինայում անհրաժեշտ է աշխատել հրադադարի ուղղությամբ՝ պահպանելով տարածքային ամբողջականությունը։ Այժմ վաղաժամ է խոսել խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին», – մեջբերում է նրա խոսքերը ANSA գործակալությունը։
13:40 19.12.2024
Շվեդիայի կառավարությունը չի բացառում խաղաղության բանակցությունների մեկնարկից հետո թագավորությունից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։ «Այդ քննարկումը (խաղաղության բանակցությունների և խաղաղապահներ ուղարկելու մասին) շարունակվում է երկար ժամանակ»,- ասել է նա։ Շվեդիայի վարչապետն ընդգծել է, որ խաղաղ բանակցությունները պետք է տեղի ունենան Ուկրաինայի պայմաններով, և […]
13:06 19.12.2024
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի մեկնարկից առաջ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Կիևը կարող է հույս դնել եվրոպական աջակցության վրա։ «Մենք պետք է շատ կոնկրետ լինենք, դուք կարող եք հույս դնել մեր անսասան աջակցության վրա՝ որքան էլ դա արժենա, և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ինչպես հիմա պատերազմում, այնպես էլ ապագայում՝ խաղաղ […]
12:44 19.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ի կողմից ճանաչվել է «տարվա մարդ»։ Անցյալ տարի թերթը տարվա մարդ էր ճանաչել դանիական Novo Nordisk դեղագործական ընկերության ղեկավար Լարս Յորգենսենին։ «Թրամփն այս տարի կրկին FT-ի ընտրությունն է՝ իշխանության վերադառնալու ուշագրավ բնույթի պատճառով»,- ասվում է հրապարակման մեջ։
12:11 19.12.2024
Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում որպես ցեղասպանություն և կոչ է արել մյուս պետություններին միջոցներ ձեռնարկել հրեական պետության իշխանությունների դեմ՝ կանխելու անկլավում մարդասիրական իրավիճակի վատթարացումը։ «Իսրայելական իշխանությունները միտումնավոր ստեղծեցին իրավիճակ, որը կոչված էր ոչնչացնել Գազայի հատվածի բնակչության մի մասին և դիտավորյալ զրկել պաղեստինցի քաղաքացիներին ջրին […]
11:29 19.12.2024
Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստումը Ֆրանսիայում և քննարկել Ուկրաինայում արևմտյան զինված ուժերի հնարավոր ներկայությունը։ «Ես շնորհակալություն հայտնեցի (Մակրոնին) Ֆրանսիայի կողմից մեր բանակի համար մեկ բրիգադի պատրաստման համար, մենք պայմանավորվեցինք շարունակել այս համագործակցությունը և պատրաստել մեկ այլ բրիգադ»,-նշված է Telegram ալիքում Զելենսկու […]
11:18 19.12.2024
Մուրմանսկի մարզում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 31-ի, նրանցից հինգը երեխաներ են, հայտնում է «Ռուսական երկաթուղիների» հեռագրային ալիքը։ «Մուրմանսկ-Սանկտ Պետերբուրգ թիվ 11 գնացքի հետ դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 31 մարդ, այդ թվում՝ 5 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 14 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 4-ի վիճակը ծանր […]
10:46 19.12.2024
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Բլինքենի հետ։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։ Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն […]
10:00 19.12.2024
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հունվարի 13-19-ը կարող է հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Սպիտակ տան նոր ղեկավարի երդմնակալության արարողությունից առաջ։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Թրամփը ճապոնական կողմին հայտնել է հունվարի կեսերին հանդիպման իր պատրաստակամության մասին։ ԱՄՆ նորընտիր նախագահի թիմը նշել է, որ իրենց համար հարմար կլինի հանդիպումն անցկացնել հունվարի […]
09:50 19.12.2024
Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի 225 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 280 միլիոն դոլար) լրացուցիչ զենք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օգնության փաթեթը կներառի ուկրաինական նավատորմի համար 92 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զենք՝ ներառյալ փոքր նավակներ, հետախուզական անօդաչու թռչող սարքեր, թափառող զինամթերք և անօդաչու վերգետնյա նավեր: 68 միլիոն ֆունտ ստեռլինգ նախատեսված է հակաօդային պաշտպանության սարքավորումների, այդ թվում՝ […]
09:40 19.12.2024
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը ավիահարվածներ է հասցրել պաղեստինյան անկլավի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց […]
09:30 19.12.2024
Չինաստանը պահպանում է միջուկային նվազագույն զինանոցը, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության պահպանման համար։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին ասել է Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենգյուն՝ մեկնաբանելով ՉԺՀ-ի ռազմական հզորության մասին Պենտագոնի հերթական տարեկան զեկույցը, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին։ «Չինաստանը միշտ խստորեն պահպանել է պաշտպանական միջուկային ռազմավարությունը՝ հավատարիմ մնալով միջուկային զենքի առաջին անգամ չօգտագործման […]
09:18 19.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոստովանել է Ռուսաստանի հետ արդյունավետ շփումների հնարավորությունը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով Վաշինգտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Նյու Յորքում արտաքին հարաբերությունների խորհրդում ելույթ ունենալիս։ Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը ևս մեկ անգամ կրկնել է այն թեզը, թե Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերել Ուկրաինայում կարգավորման «լուրջ քննարկման» […]
09:08 19.12.2024
Բելգիան հետաձգել է իր առաջին F-16 ինքնաթիռների մատակարարումն Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը։ «Բելգիան այս տարի չի կարողանա Ուկրաինային մատակարարել առաջին երկու F-16 ինքնաթիռները՝ օդաչուների և պահեստամասերի բացակայության պատճառով»,-ասել է նա Լեհաստան կատարած այցի ժամանակ, հայտնում է պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայությունը։ Տարեսկզբին Բելգիան Ուկրաինայի հետ անվտանգության երկկողմ համաձայնագիր է ստորագրել, […]
09:00 19.12.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու պատճառ չի ունենա, եթե վերանան միգրացիայի և ահաբեկչության հետ կապված սպառնալիքները։ «Ինչպես գիտեք, թուրքական ներկայությունը երկու հիմնական նպատակ ուներ՝ կանխել հետագա զանգվածային միգրացիան դեպի Թուրքիա, քանի որ 5 միլիոն մարդ ապրում էր ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում։ Հիմա, երբ մենք տեսնում ենք, որ […]
08:45 19.12.2024
Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայում լազերային զենքի հայտնվելու մասին լուրերը՝ կասկածի տակ դնելով դրանց արդյունավետությունը։ «Ես պատրաստ չեմ դա մեկնաբանել, որովհետև, ինձ թվում է, պետք է ավելի քիչ խոսել զենքի մասին, և միայն այն դեպքում, երբ դրանք արդեն չափազանց արդյունավետ օգտագործվել են մարտի դաշտում»,-ասել է նա YouTube-ի «News Live» […]
00:00 19.12.2024
Երկու չինացի տայկոնավորդ ազգային ուղեծրային կայանից ռեկորդային՝ ինը ժամ բաց տիեզերք են դուրս եկել, հայտնել է Չինաստանի անձնակազմով թռիչքներ իրականցնող վարչությունը (CMSA): Սա ավելի քան երկու ժամով գերազանցում է Միջազգային տիեզերակայանից ամերիկացի տիեզերագնացների տիեզերական զբոսանքի տևողությունը։ Նշվում է, որ նախօրեին ավարտված այս տիեզերական քայլարշավն ավարտվել է լիակատար հաջողությամբ։ Ցայ Հյուդզեն և Սոնգ Լինդոնգը կատարել են […]
23:52 18.12.2024
ԱՄՆ-ում պաշտոնյաները մտահոգված են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո Սիրիայի բանտերում պահվող ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ կարող են ազատ արձակվել, գրում է Politico-ն։ «Դա նման է հետաձգված ժամանակացույցով ռումբի։ Եթե Թուրքիան չդադարեցնի հարձակումները Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ (SDF), մենք կարող ենք առնչվել բանտից զանգվածային փախուստի»,-ասել է ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան: Հրատարակությունը հիշեցնում է, […]
23:44 18.12.2024
Falcon 9 հրթիռը ուղեծիր է արձակել երկու O3b mPOWER կապի արբանյակներ եվրոպական հեռահաղորդակցության օպերատոր SES S.A.-ից, չորեքշաբթի հաղորդում է ավիափոխադրող նախագծող SpaceX ընկերությունը: «Հաստատվել է երկու O3b mPOWER արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Boeing Co.-ի O3b mPOWER արբանյակները նախագծված են համաշխարհային մասշտաբով գերարագ ինտերնետի հասանելիության և բջջային կապի ծառայություններ մատուցելու համար: SES-ը, որը գրանցված […]
23:36 18.12.2024
Մաքսանենգները Սիրիայից մեծ քանակությամբ զենք են բերում Լիբանան, որը հասանելի է դարձել Դամասկոսում զինված ընդդիմության գրավումից և սիրիական բանակի փլուզումից հետո, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Սիրիայում զենքերը շատ էժան են վաճառվում, օրինակ՝ AK-47-ի գինը մոտ 25 դոլար է։ Լիբանանի շուկան ողողված է Սիրիայից բերված հրազեններով։ Շատ դիլերներ գնում են Սիրիա՝ զենք գնելու […]