TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա

00:00 21.12.2024

Շվեյցարիայի և Եվրամիության իշխանությունները տասնամյա բանակցություններից հետո պատմական համաձայնության են հասել տնտեսական և քաղաքական կապերը պահպանելու գործում, Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամերդի հետ մամուլի ասուլիսում այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Շվեյցարիան կպահպանի անարգել մուտքը ԵՄ միասնական շուկա, գրում է Financial Times-ը։ Ձեռք բերված պայմանավորվածությունները դեռ պետք է վավերացվեն […]

̰
Աբխազիայի խորհրդարանում փոխհրաձգությունը չի կանխվել՝ պատգամավորներին խուզարկելու իրավունքի բացակայության պատճառով

23:54 20.12.2024

Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը չգիտի, թե ինչպես է ատրճանակը, որով պատգամավոր Ադգուր Խարազիան գնդակահարել է իր գործընկեր Վախթանգ Գոլանձիային և վիրավորել մեկ այլ պատգամավոր Կան Կվարչիային, հայտնվել խորհրդարանի նիստերի դահլիճում։ Ինչպես լրագրողներին ասել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Դբարը, պատգամավորները հատուկ սուբյեկտներ են, և «Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն իրավունք չունեն ստուգել նրանց մոտ արգելված […]

̰
Շվեդիան կդադարեցնի UNRWA-ի ֆինանսավորումը

23:44 20.12.2024

Շվեդիան հայտարարել է, որ դադարեցնում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) ֆինանսավորումը Իսրայելում գործակալության արգելքի պատճառով, ուրբաթ հաղորդում են շվեդական լրատվամիջոցները: «Շվեդիան դադարեցնում է իր աջակցությունը UNRWA-ին», – մեջբերում են շվեդական լրատվամիջոցները Արտաքին առևտրի և միջազգային համագործակցության նախարար Բենյամին Դոուսի խոսքերը։ Սակայն նախարարը նշել է, որ Ստոկհոլմը մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի […]

̰
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հոկտեմբերից ի վեր Գազայում սպանել է 60 իսրայելցի զինվորի

23:40 20.12.2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ վերջին 2,5 ամսվա ընթացքում Գազայի հատվածի հյուսիսային շրջաններում շարժման կողմնակիցների գործողությունների արդյունքում 60 իսրայելցի զինվոր է զոհվել։ Նման տվյալներ է տրամադրված ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ Արմատականները հրապարակել են տեղեկատվություն, ըստ որի՝ «վերջին 77 օրվա ընթացքում՝ այս տարվա հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 20-ը, 60 իսրայելցի զինվորներ և սպա, այդ թվում՝ Իսրայելի բանակի […]

̰
Էրդողանը հայտարարել է, որ եկել է Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին չեզոքացնելու ժամանակը

23:30 20.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ուղղակիորեն միջամտել Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակին՝ վերացնելու այն վտանգը, որը Թուրքիան տեսնում է քրդական խմբավորումների մեջ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով մի խումբ լրագրողների առաջ նախագահի ելույթի ձայնագրությունը։ «Մենք ցույց կտանք, որ եկել է Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպություններին չեզոքացնելու ժամանակը։ Մենք դա կանենք՝ կանխելու հետագա […]

̰
Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ դաշնային գործակալություններին պատրաստվել փակմանը

23:25 20.12.2024

ԱՄՆ-ի կառավարման և բյուջեի գրասենյակն ուրբաթ օրը նախազգուշացրել է տարբեր դաշնային գերատեսչություններին պատրաստվել կառավարության փակմանը, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ավելի վաղ ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը կներկայացնի դաշնային կառավարությանը ֆինանսավորելու ևս մեկ օրինագիծ՝ փորձելով խուսափել նրա աշխատանքի դադարեցումից։ Դրա շուրջ քվեարկությունը պետք է տեղի ունենա […]

̰
Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

23:15 20.12.2024

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, հայտնում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի իշխանություններին։ «Մեքենայի վարորդը Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, նրան բերման են ենթարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ t-online պորտալի տվյալներով՝ զոհվել է 11 մարդ, ևս 60-ը՝ վիրավորվել է։

̰
Բուլղարիայի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել. կա զոհ

23:08 20.12.2024

Բուլղարիայի Բանսկո լեռնադահուկային հանգստավայրում երկու սնոուբորդիստ ձնահյուսի տակ են ընկել։ Բուլղարիայի ազգային ռադիոյի հաղորդմամբ, նախնական տվյալներով, ձնահյուսի պատճառ են դարձել ֆրիռայդեր դահուկորդները, որոնք սահել են սարքավորված լանջերի տարածքից դուրս գտնվող տարածքում: Լեռնափրկարար ծառայությունից պարզաբանել են, որ ձնահյուսի տարածքում եղել են երեք սնոուբորդիստ, սակայն նրանցից միայն երկուսն են ընկել ձյան շերտի տակ։ Միջադեպից հետո երրորդ մարզիկին […]

̰
Ի՞նչ հեռանկար ունի Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը ռազմական ոլորտում

22:57 20.12.2024

Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցությունները: Դրանք վերաբերվում էին պաշտպանության ոլորտում Երևանի, Աթենքի ու Նիկոսիայի համագործակցությանը: Ի՞նչ հարցեր են քննարկվել և ի՞նչ լուծումներ են տրվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Աթենքում նախ կայացել են ռազմական ոլորտին վերաբերող Հայաստան-Հունաստան երկկողմ խորհրդակցությունները, այնուհետ նաև եռակողմ՝ Կիպրոսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայկական կողմը ներկայացնում էր ներկայացուցչական պատվիրակություն, […]

̰
Դամասկոսում շփումներից հետո ԱՄՆ-ը կչեղարկի ՀԹՇ-ի առաջնորդի մասին տեղեկությունների համար տրվող պարգևը

22:52 20.12.2024

Դամասկոսում շփումներից հետո Միացյալ Նահանգները կչեղարկի Սիրիայում իշխանության եկած «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (ՀԹՇ) զինված խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի մասին տեղեկությունների համար տրվող 10 միլիոն դոլար պարգևը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Բարբարա Լիֆը՝ Սիրիա կատարած այցից հետո առցանց ճեպազրույցում։ Նրա հետ Սիրիա է այցելել ԱՄՆ նախագահի պատանդների հարցերով բանագնաց Ռոջեր […]

̰
Օրբանը ԵՄ առաջնորդներին կոչ է արել փոխել ռազմավարությունը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ

22:33 20.12.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է գիտակցեն ուկրաինական ճգնաժամի հետ կապված իրենց ռազմավարությունը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ ներկայիս ռազմավարությունը չի աշխատում, և «Ռուսաստանը շարունակում է առաջընթացը», հայտնում է AP-ն։ Օրբանը նաև կարծում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը «փոխեց պատերազմի ընթացքը»։ Հունգարիայի վարչապետը կրկնել է Ուկրաինայի և Ռուսաստանի […]

̰
Ներկայացուցիչների պալատի նախագահը կառավարության ֆինանսավորման նոր նախագիծ կպատրաստի

22:27 20.12.2024

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը ևս մեկ օրինագիծ կներկայացնի դաշնային կառավարությանը ֆինանսավորելու համար՝ փորձելով խուսափել կառավարության աշխատանքի դադարեցումից, ուրբաթ հաղորդում է The Hill-ը: «Մենք ծրագիր ունենք: Մենք ակնկալում ենք, որ դրա վերաբերյալ քվեարկություն կանցկացվի առավոտյան, այնպես որ մնացեք մեզ հետ»,- ասել է Ջոնսոնը Կոնգրես ժամանելուն պես: Ստորին պալատի խոսնակը օրինագծի մանրամասները չի չհրապարակել։ Սակայն […]

̰
FT. Թրամփը ՆԱՏՕ-ի անդամներից կպահանջի պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

22:16 20.12.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի երկրներից կպահանջի պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ի։ Ինչպես գրում է Financial Times-ը, այս մասին նա իր ներկայացուցիչների միջոցով տեղեկացրել է որոշ եվրոպացի պաշտոնյաների։ Հրատարակության աղբյուրները նշել են, որ Թրամփը կարող է, ի վերջո, համաձայնել, որ այս ցուցանիշը ներկայիս 2%-ից հասցվի 3,5%-ի։ «Հասկանալի է, որ եկող հունիսին Հաագայում ՆԱՏՕ-ի […]

̰
Հնդկաստանի արևմուտքում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 11-ի

21:24 20.12.2024

Ռաջասթան նահանգում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 11-ի։ Հեղուկ բնական գազ տեղափոխող բեռնատարը բախվել է մեկ այլ մեքենայի, ինչի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել, հայտնում է Hindustan Times-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհի մասին։ Ըստ Hindustan Times-ի՝ հիվանդանոց տեղափոխված 43 տուժածից կեսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, յոթը միացված են արհեստական շնչառության […]

̰
ԱՄՆ պատվիրակությունը Դամասկոսում բանակցություններ է վարել Հայաթ Թահրիր ալ-Շամի առաջնորդի հետ

20:45 20.12.2024

ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի օգնական Բարբարա Լիֆի գլխավորությամբ, Դամասկոսում բանակցություններ է վարել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման առաջնորդ Ահմադ ալ-Շարաայի հետ, ուրբաթ հաղորդում է Axios պորտալը: ԱՄՆ-ի անանուն պաշտոնյան ասել է, որ հանդիպումը «օգտակար էր և արդյունավետ»: Իր հերթին Al-Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով Լիֆի հայտարարությունը, հայտնում է, որ նախատեսվում էր բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիս հրավիրել, […]

̰
ՀՀ փոխվարչապետը գոհ է հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների աճի արդյունքներից

19:42 20.12.2024

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գոհ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ առևտրի աճը գրեթե երկու անգամ շատ լավ արդյունք է։ «Իհարկե, աշխատելու շատ հարցեր կան՝ ի նպաստ այդ համագործակցության զարգացման, բայց առևտրի աճը գրեթե երկու անգամ […]

̰
Վրաստանի ԱԳՆ. Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները վնասում են երկրների միջև բարեկամությանը

17:09 20.12.2024

Վրաստանի ներքին գործերի նախարարության ղեկավարության, այդ թվում՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի դեմ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները վնասում են երկու երկրների բարեկամությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ հանդիպմանը։ «Հանդիպման ժամանակ վրացական կողմը մտահոգություն է հայտնել Միացյալ Թագավորության կողմից վրացի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման կապակցությամբ, պարզաբանել է, որ նման գործողությունները […]

̰
Նորվեգիայում հարյուրավոր ուղևորներով ինքնաթիռը վայրէջք է կատարել ծովից մի քանի մետր հեռավորության վրա

16:47 20.12.2024

Նորվեգական Norwegian ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ կանգ առնելով ծովից մի քանի մետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է նորվեգական NRK հեռարձակող կորպորացիան։ Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 171 մարդ՝ անձնակազմի 6 անդամ և 165 ուղևոր։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ բոլորը տարհանվել են, տուժածներ չկան։ Ուղևորներից մեկի խոսքով՝ ինքնաթիռը կանգ է […]

̰
Իրանը հայտարարել է, որ հասել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարելու իր նպատակին

15:53 20.12.2024

Իրանցի ռազմական խորհրդականների ներկայությունը Սիրիայում ուղղված էր «Իսլամական պետության» դեմ պայքարելուն, և Թեհրանը հաջողությամբ կատարել է իր խնդիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության ներկայացուցիչ Ալիռեզա Սալիմին։ «Նրանք, ովքեր կասկածում էին Սիրիայում մեր ներկայության օգուտների վրա, պետք է իմանան, որ այն ապահովել է մեր երկրի անվտանգությունը։ «Իսլամական պետությունը» ձգտում է տիրել տարածաշրջանի երկրներին և […]

̰
Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծի՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքում փոփոխությունների համար

15:30 20.12.2024

Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանությունների հետ համատեղ աշխատանքային խումբ կստեղծի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները որոշելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսետը։ «Ես ողջունում եմ վրացական կառավարության հավաստիացումները, որ փոփոխություններ կկատարվեն այսպես կոչված արտաքին ազդեցության մասին օրենքում, մենք այժմ կստեղծենք աշխատանքային խումբ Վրաստանի և Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի […]

̰
Վրաստանի վարչապետն ասել է, որ պատրաստ է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքում փոփոխությունները

14:48 20.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել օտարերկրյա գործակալների մասին օրենքում փոփոխությունները։ «Մենք պետք է հիմնավորենք, թե որքանով է այս օրենքը (օտարերկրյա գործակալների մասին) խախտում իրավունքի սկզբունքները։ Եթե նման իրավական սխալները մեզ համար պատճառաբանված լինեն, մենք պատրաստ ենք վերանայել այն», – ասել է Կոբախիձեն մամուլի ասուլիսում:

̰
Sky. Չարլզ III-ը կշարունակի քաղցկեղի բուժումը 2025 թվականին

14:30 20.12.2024

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կշարունակի քաղցկեղի դեմ բուժումը 2025 թվականին։ Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը ՝ հղում անելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին։ «Նրա բուժումը դրական ուղղությամբ է ընթանում, հաջորդ տարի բուժման կուրսը կշարունակվի վերահսկվող պայմաններում»,- ասել է աղբյուրը։ Ինչպես նշել է հեռուստաալիքը, 76-ամյա միապետը բազմաթիվ միջոցառումների է մասնակցում, ինչը վկայում է նրա առողջական […]

̰
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատժամիջոցների սահմանումից հետո կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

13:41 20.12.2024

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է սահմանել հանրապետության ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դեսպանն արդեն ժամանել է Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն լրատվամիջոցներին որեւէ մեկնաբանություն չի տվել։ Դիվանագետի հետ […]

̰
Ամերիկացի դիվանագետները Ասադի հեռանալուց հետո առաջին անգամ ժամանել են Սիրիա

13:19 20.12.2024

Ամերիկացի դիվանագետները ժամանել են Սիրիա՝ բանակցելու նոր իշխանությունների և սիրիացի ակտիվիստների հետ նախագահ Բաշար ալ-Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո առաջին անգամ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտը։ «Նրանք անմիջականորեն կշփվեն սիրիացի ժողովրդի հետ, ներառյալ քաղաքացիական հասարակության անդամները, ակտիվիստները և համայնքի անդամները՝ քննարկելու Սիրիայի ապագայի իրենց տեսլականը և ինչպես Միացյալ Նահանգները կարող է օգնել նրանց», – ասել են […]

̰
Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա

12:12 20.12.2024

Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը։ Այդ նպատակով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն է գործուղվել Մոսկվա։ Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, ՀՀ պետական […]

̰
Կոբախիձեն փոխվարչապետ է նշանակել նախկին ՆԳ նախարարին

11:36 20.12.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին նշանակել է կառավարության փոխվարչապետ։ Դա այն բանից հետո, երբ նա հայտնվել է բրիտանական և ամերիկյան պատժամիջոցների տակ։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի վարչապետը Վրաստանի փոխվարչապետի պաշտոնում նշանակել է ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին, այսօր ստորագրել է համապատասխան հրամանը»,- ասվում է կառավարության հաղորդագրության […]

̰
Էրդողանը կարող է 15 օրվա ընթացքում այցելել Դամասկոս․ ԶԼՄ

11:09 20.12.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 15 օրվա ընթացքում կարող է այցելել Դամասկոս։ Այս մասին հայտարարել է Türkiye թերթը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սիրիայի մայրաքաղաքում Էրդողանը ծրագրվում է հանդիպել հարևան երկրի նոր իշխանությունների, մասնավորապես՝ նրանց առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հետ։ Türkiye-ն գրում է, որ Էրդողանի համար վթարային օդային միջանցք և «ցամաքային վահան» կստեղծվի […]

̰
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ ԱՄՆ գործող վարչակազմի համար․ Պատել

10:55 20.12.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատել։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։ Արդյո՞ք ԱՄՆ-ն հիասթափված չէ, որ հայ-ադրբեջանական կարգավորման […]

̰
Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

10:45 20.12.2024

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Kazinform գործակալությունը։ Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում փոխգործակցության վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները։ Կողմերը հաստատել են Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության համակողմանի ամրապնդման և հետագա […]

̰
ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի․ Գրուշկո

10:33 20.12.2024

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին kp.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Բոլորի շահերից է բխում, որ իրավիճակը չհանգեցնի նման ելքի, Ռուսաստանը հետևողականորեն հավատարիմ է մնացել ուղիղ առճակատման կանխարգելման քաղաքականությանը։ Ամփոփելով, ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ զինված հակամարտության։ Ռազմական անվտանգության ամրապնդման մեր առաջարկները մերժվեցին ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից։ […]

̰
BACK_TO_TOP