16:10 16.12.2024
Հայաստանում ընթանում է Հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովը։ Այս տարվա համաժողովն առանցքային է, քանի որ նվիրված է մոր և մանկան առողջության պահպանման զգայուն ոլորտի խնդիրներին։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորած պատվիրակությունը։ «Համատեղ առողջապահական համաժողովների անցկացումը դարձել է լավ ավանդույթ և արժեքավոր հարթակ` հանրային առողջության, մասնագիտական համագործակցության ոլորտում փորձի, գիտելիքների […]
15:45 16.12.2024
ԱՄՆ-ի համար կանոններ չկան, նրանք հիբրիդային պատերազմներ են վարում անցանկալի պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «ԱՄՆ-ը շարունակում է իր, այսպես կոչված, «կանոնները» պարտադրել համաշխարհային հանրությանը։ Եվ հիբրիդային պատերազմներ են մղվում անցանկալի պետությունների դեմ, վարվում է զսպման քաղաքականություն»,- ասել է Պուտինը ՌԴ պաշտպանության նախարարության ընդլայնված նիստում։
15:39 16.12.2024
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, ով այսօր առավոտյան Բրյուսել է ժամանել, լրագրողներին ասել է, որ կոչ կանի ԵՄ-ին զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Նախարարն ընդգծել է, որ դա անհրաժեշտ է, որպեսզի Ֆրանսիան կրկին կարողանա Հայաստանին տրամադրել աջակցություն։ «Ես կոչ կանեմ Եվրամիությանը զարգացնել իր հարաբերություններն այս երկրի հետ, որի հետ Ֆրանսիան շատ կապված է, որպեսզի մենք […]
15:29 16.12.2024
Թուրքիան խստորեն դատապարտում է Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը՝ ասելով, որ դա խաթարում է Սիրիայում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Մենք խստորեն դատապարտում ենք 1967 թվականից ի վեր գրավված Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը: Այս որոշումը նախանշում է օկուպացիայի միջոցով իր սահմանները ընդլայնելու […]
15:20 16.12.2024
Ռուսական կողմը հույս ունի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Այս մասին խոսել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Հուսով ենք, որ բոլոր նրանք, ում հրավիրել ենք, կգան Սանկտ Պետերբուրգ, այդ թվում՝ Նիկոլ Վովայի Փաշինյանը»,- ասել է նա։
15:03 16.12.2024
Ադրբեջանական հատուկ ծառայությունները հայտարարել են ծայրահեղական խմբավորման գործունեությունը բացահայտելու և կասեցնելու մասին, որը ծրագրել է դիվերսիա իրականացնել և պատանդներ վերցնել։ Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ՝ Ֆախրադդին Շախմուրովը, Ջալալ Մուրադովը, Քամրան Բաբաևը այլ անձանց հետ համաձայնությամբ ստեղծել են հանցավոր խումբ, որի նպատակը երկրի սահմանադրական կարգի հիմքերի դեմ ծանր հանցագործություններ կատարելն […]
14:47 16.12.2024
Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հնդկաստանի նախագահ Դրուպադի Մուրմուի հետ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան ու հավելել, որ չնայած լայն համագործակցությանը՝ երկկողմ հարաբերություններում դեռեւս առկա է չիրացված ներուժ: Դրուպադի Մուրմուն շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին Հնդկաստան կատարած պաշտոնական այցի համար […]
14:40 16.12.2024
ԵՄ-ն ընդունել է պատժամիջոցների 15-րդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով Ռուսաստանի, Չինաստանի և ԿԺԴՀ-ի 84 ֆիզիկական անձանց և ընկերությունների, ասվում է ԵՄ խորհրդի ԱԳ նախարարների մակարդակով հայտարարության մեջ: «Եվրամիության խորհուրդը հաստատել է պատժամիջոցների 15-րդ փաթեթը 54 ֆիզիկական և 30 իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։ Պատժամիջոցներ են սահմանվել, ի թիվս այլ այլոց, «ԿԺԴՀ-ի երկու պաշտոնյաների» […]
14:34 16.12.2024
Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 16-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, հատուկ ռազմական շտաբի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը։ Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր: Մանրամասն անդրադարձ է կատարվել համագործակցության բոլոր ոլորտներին՝ ռազմական կրթություն, […]
14:03 16.12.2024
Ուկրաինայի հարցով բանակցությունները կարող են վերսկսվել ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ներկա իրավիճակում մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը։ Միաժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս կրկնել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել ստամբուլյան պայմանավորվածությունների հիման վրա», – ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը:
13:55 16.12.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի բավարարի Ուկրաինայի պահանջները ԱՄՆ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք նա առաջադրում է ՆԱՏՕ հրավիրելու նախկին խնդրանքների փոխարեն։ Այս մասին գրում է The New York Times թերթը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Թրամփը ձգտում է ոչ միայն ավարտել պատերազմը՝ առանց որևէ պատասխանատվություն ստանձնելու Ուկրաինայի պաշտպանության համար, այլ նաև նվազեցնել ԱՄՆ-ի պարտավորությունները՝ ապահովելու ամբողջ […]
13:49 16.12.2024
Լիտվան կարծում է, որ Եվրամիությունը կարող է ֆինանսավորել Վրաստանում քաղաքացիական հասարակությանը։ Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է Բալթյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։ «Մենք պետք է տեղեկացնենք Սաքարթվելոյի քաղաքացիական հասարակությանը (Վիլնյուսը պաշտոնապես օգտագործում է այս անվանումը Վրաստանի համար 2018 թվականից) նրան աջակցելու մեր հաստատակամ մտադրության մասին», – ասել է նա։ […]
13:42 16.12.2024
Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար։ Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Համաժողովը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է տեղի ունենում։ Մեր երկրները և մեր հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում։ Եվ այս պայմաններում մեզ համար […]
12:27 16.12.2024
ԵՄ-ն քննարկում է Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանափակումները, լրագրողներին հաստատել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը։ «Վրաստանն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի ԵՄ թեկնածու երկիրը», – ասել է նա՝ վրացական իշխանություններին մեղադրելով «ընդդիմության դեմ բռնաճնշումների մեջ»։ «Մենք քննարկում ենք, թե ինչ կարող ենք անել։ Տարբերակներից մեկը պատժամիջոցներն են, […]
11:58 16.12.2024
ԵՄ-ն դիվանագիտական շփումներ է սկսում Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը։ «Ես լիազորել եմ ԵՄ դեսպաններին գնալ Դամասկոս և կապ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ», – ասել է Կալլասը: Նրա խոսքով, ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն ինչպես և ինչ մակարդակով է ԵՄ-ն համագործակցելու Սիրիայի նոր իշխանությունների հետ, և […]
11:50 16.12.2024
Սիրիայում Իրանի դեսպանատունն ու հյուպատոսությունը շուտով կարող են վերսկսել աշխատանքը, պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին։ «Մենք խոսում ենք մեր հյուպատոսությունը վերադարձնելու մասին, և մենք անմիջապես կսկսենք մեր գործունեությունը»,- մեջբերում է իրանական SNN գործակալությունը Աքբարիի ելույթից մի հատված։ Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության ներկայացուցիչները գրավեցին Դամասկոսի պետական հեռուստատեսությունը և եթերում […]
11:32 16.12.2024
Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ սիրիացիները, ովքեր գործազուրկ են և չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությանը, պետք է վերադառնան իրենց հայրենիք։ «Սիրիայից եկած մարդկանց երկու երրորդը չի աշխատում: Նրանցից շատերը կարող են և պետք է վերադառնան», – ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ սիրիացիներին, ովքեր լավ ինտեգրված են և աշխատում են, […]
11:23 16.12.2024
Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Վիլնյուսի և Տալլինի դեմ, չնայած այն բանին, որ դրա իրավունքն ունի։ Այս մասին ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։ «Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն պատասխան քայլերով հակազդել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշումներին։ Մեր որոշումն է երկու պետությունների հետ մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում, որպեսզի մեր կողմից խոչընդոտ չլինի […]
11:14 16.12.2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար, քանի որ այն նախատեսում է զարգացնել հանրապետության երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը հարևան երկրների հետ։ Այս մասին Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզբեկ Կոժոշևը: «Միաժամանակ, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ ինտեգրման շնորհիվ […]
10:00 16.12.2024
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ մահապատիժը ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար օրինականորեն հնարավոր է։ Այս մասին հայտարարել է PressTV հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական կայքին։ «Մենք պետք է փորձենք հասկանալ՝ հնարավո՞ր է պաղեստինյան ժողովրդին աջակցող երկու կամ երեք համախոհ երկրներից կազմված դատարանի ձևավորումը»,-ընդգծել է Ղարիբաբադին: […]
09:50 16.12.2024
Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով առնվազն 50 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական ուժերը Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում սպանել են առնվազն 50 մարդու։ Հաղորդվում է, որ զոհերի թվում են Al Jazeera-ի օպերատորը, երկու այլ պաղեստինցի լրագրողներ և Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության հինգ անդամներ: Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը […]
09:45 16.12.2024
Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հայտարարել է, որ Սիրիայում այլեւս պարտադիր զորակոչ չի լինելու։ «Սիրիայում բանակում պարտադիր զորակոչ չի լինի», – նրա խոսքերը մեջբերել է Al Arabiya հեռուստաալիքը։ Ալ-Շարաան նաև վստահեցրել է, որ «երկրի բոլոր խմբավորումները կլուծարվեն, և զենքը կմնա միայն սիրիական պետության ձեռքում»։ Բացի այդ, […]
09:35 16.12.2024
Քննիչների հատուկ խումբը պլանավորում է դեկտեմբերի 18-ին հարցաքննության կանչել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ 14-ին խորհրդարանը իմփիչմենթի ենթարկեց Յուն Սեոկ Յոլին՝ ռազմական դրություն մտցնելու պատճառով, որի արդյունքում նրա լիազորությունները կասեցվեցին։ Այժմ Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ հաստատե՞լ իմփիչմենթը, թե՞ ոչ։ Յուն Սեոկ Յոլը հետաքննվում է սահմանադրական կարգը տապալելու […]
09:30 16.12.2024
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Սիրիայի նոր իշխանությունների միջև, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Սիրիայի նոր իշխանությունների միջև»,- նշել է նախարարը։ Բացի այդ, Ֆիդանը ասել է, որ Անկարան «ամենաբարձր մակարդակով համակարգում է գործողությունները Սիրիայում իրավիճակի […]
09:20 16.12.2024
Բոլոր բելառուս դիվանագետները հեռացել են Սիրիայից։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը՝ Սիրիայում Բելառուսի դեսպանատան դիվանագետները դուրս են բերվել երկրից։ Սիրիայում Բելառուսի դեսպան Յուրի Սլուկան որոշ ժամանակով կլինի մայրաքաղաքում՝ խորհրդակցությունների համար, որից հետո նախատեսվում է անցկացնել իրավիճակի խորը գնահատում»,-նշել են ԱԳՆ-ում։ Ինչպես հայտնել են նախարարությունից, Բեյրութում ստեղծվել է […]
09:15 16.12.2024
Բունդեսթագը (Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարան) արտահերթ նիստում քննարկում և քվեարկություն կանցկացնի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին վստահության հարցի շուրջ։ Կառավարության ղեկավարը խորհրդարանում հանդես կգա 25 րոպեանոց ելույթով, որին կհաջորդի մոտավորապես երկու ժամ միջխմբակցական բանավեճ: Այնուհետև տեղի կունենա անվանական քվեարկություն: Շոլցը, համաձայն սահմանադրության 68-րդ հոդվածի, դեկտեմբերի 11-ին գրավոր հարցում է ուղարկել խորհրդարան՝ վստահության քվե ստանալու համար: Նրա՝ […]
09:05 16.12.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լամմին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ռազմական օգնության մեծացումը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ «Ուկրաինայի հետ կապված՝ նրանք քննարկել են ռազմական օգնության ավելացման անհրաժեշտությունը»։ Երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև Սիրիայում տիրող […]
08:50 16.12.2024
Անկարան աջակցում է Հունաստանի պահանջին՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանից Աթենք վերադարձնելու Պարթենոնի քանդակները և հուսով է, որ կբարելավվեն հունա-թուրքական հարաբերությունները։ Այս մասին Ta Nea թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ Նա խոսել է նաև Կիպրոսի խնդրի լուծման մասին՝ ասելով, որ ոչ կիպրացի թուրքերը, ոչ էլ Թուրքիան, չեն ցանկանում վատնել […]
08:33 16.12.2024
Կատարի ղեկավարությունը որոշում է կայացրել երեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ից, վերաբացել Դամասկոսում էմիրության դեսպանատունը, որը փակվել էր 2011 թվականին։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։ «Կատարի Պետությունը հայտարարել է եղբայրական Սիրիայի Արաբական Հանրապետությունում իր դեսպանության վերաբացման մասին երեքշաբթի օրվանից»,- ասվում է գերատեսչության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Զեկույցում նշվում է, որ «Դամասկոսում դեսպանատան վերականգնումը տեղի […]
08:12 16.12.2024
Թուրքիան ցանկանում է, որ Սիրիայում ստեղծվի ժողովրդավարական քաղաքացիական կառավարություն։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք ձգտում ենք ստեղծել ժողովրդավարական քաղաքացիական կառավարություն Սիրիայում, մենք չենք ցանկանում, որ Սիրիայի նոր կառավարությունը կրկնի Բաշար Ասադի գործողությունները»,-ընդգծել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը: Նա նշել է, որ Թուրքիան «չի պատրաստվում փոխարինել Իրանին […]