15:03 16.12.2024
Ադրբեջանական հատուկ ծառայությունները հայտարարել են ծայրահեղական խմբավորման գործունեությունը բացահայտելու և կասեցնելու մասին, որը ծրագրել է դիվերսիա իրականացնել և պատանդներ վերցնել։
Ըստ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ՝ Ֆախրադդին Շախմուրովը, Ջալալ Մուրադովը, Քամրան Բաբաևը այլ անձանց հետ համաձայնությամբ ստեղծել են հանցավոր խումբ, որի նպատակը երկրի սահմանադրական կարգի հիմքերի դեմ ծանր հանցագործություններ կատարելն էր։
Ծայրահեղականները պատրաստվել են դիվերսիա իրականացնել պետական կառույցների դեմ։
«Շախմուրովը և նրա հանցակիցները պահանջներ ներկայացնելու նպատակով պլան են պատրաստել պետական սահմանի մաքսակետերից մեկը գրավելու և պատանդներ վերցնելու համար։ Նպատակը եղել է վնաս հասցնել երկրի պաշտպանունակությանը և տնտեսական անվտանգությանը, պատանդ վերցնել աշխատակիցներին և այլ անձանց՝ հանցավոր համայնքի պահանջներն առաջ քաշելու համար։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ կազմակերպված խմբի անօրինական գործողությունները կասեցվել են»,- ասվում է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հայտարարության մեջ։
15:47 03.05.2025
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա․ ՄեդվեդևՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությանը և այն սադրանք անվանել։ «Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։ Հիշեցնենք՝ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի […] ...
15:36 03.05.2025
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջՔարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...
14:51 03.05.2025
Համապետական շաբաթօրյակին մասնակցել է ՀՀ ԱԺ աշխատակազմըՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի գլխավորությամբ աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ մասնակցել են մայիսի 3-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակին: Մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում իրականացվել են մաքրման, հողի փխրեցման, խոտածածկ տարածքների բարեկարգման աշխատանքներ: ...