09:11 10.12.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով այցելել է ԱՄՆ և հանդիպել նրա հետ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում։ Հանդիպմանը մասնակցել են նաև ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով կարող է միանալ ամերիկյան նոր վարչակազմին, Թրամփի կողմից ազգային անվտանգության գծով նախագահի օգնական նշանակված Մայք Վալցը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Մի օր Մար-ա-Լագոյում Դոնալդ […]
08:53 10.12.2024
Կանադան և Մեքսիկան կարող են դառնալ ամերիկյան նոր նահանգներ, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք սուբսիդավորում ենք Կանադային տարեկան ավելի քան 100 միլիարդ դոլարի չափով, մենք սուբսիդավորում ենք Մեքսիկային մինչև 300 միլիարդ դոլար: Ինչո՞ւ ենք մենք սուբսիդավորում այդ երկրներին: Եթե մենք սուբսիդավորելու ենք նրանց, թող նրանք դառնան նոր նահանգներ», – ասել […]
08:43 10.12.2024
ԱՄՆ Նևադա նահանգում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ռինա քաղաքից 77 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 241 հազար մարդ։ Օջախն ընկել է 3 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
08:29 10.12.2024
Ղրղզստանի ԱԳՆ-ն իր հայրենակիցներին խորհուրդ է տվել լքել Սիրիայի տարածքը։ Այս մասին ասվում է ԱԳՆ հրապարակած հաղորդագրության մեջ։ «Մինչև իրավիճակի կայունացումը, նախարարությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս լքել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միևնույն ժամանակ, ղրղզական կողմը շարունակում է «ուշադիր հետևել իրավիճակին» Սիրիայում։ Արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ պատրաստ են ցանկացած պահի […]
00:00 10.12.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գնդակոծել են Դամասկոսի մի քանի արվարձաններ, պնդում է Al Mayadeen հեռուստաալիքը։ Նրա աղբյուրների համաձայն՝ հարձակման են ենթարկվել էլեկտրոնային պատերազմի կառավարման կենտրոնը և ռազմական օդանավակայանը, որտեղ տեղակայված էին Սիրիայի զինված ուժերի ուղղաթիռները։ Երկու վայրերն էլ գտնվում են Սիրիայի մայրաքաղաքի հարավ-արևելքում գտնվող Աքրաբա շրջանում: Պատճառված վնասի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։ Կրակի տակ […]
23:55 09.12.2024
Աբխազիայում դեկտեմբերի 10-ից դպրոցներում և մանկապարտեզներում դասերը կդադարեցվեն էներգետիկ ճգնաժամի պատճառով մեկ շաբաթով, հայտարարել է հանրապետության վարչապետի պաշտոնակատար Վալերի Բգանբան նախարարների կաբինետում կայացած նիստում։ Էներգետիկայի նախարարի պաշտոնակատար Ջանսուխ Նանբան ասել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումը ողջ հանրապետությունում կարող է կրճատվել մինչև օրական վեց ժամ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանից էլեկտրաէներգիայի հոսքի համար վճարված է միայն հաջորդ օրվա համար։ […]
23:53 09.12.2024
ԵՄ-ն ներկայումս կապ չունի «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հետ, որը հայտարարել է Դամասկոսի գրավման և Սիրիայում իշխանությունը վերցնելու մասին, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի պաշտոնական ներկայացուցիչ Անվար ալ-Անունին։ Ալ-Անունին հավելել է, որ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը 2014 թվականից ՄԱԿ-ի հակաահաբեկչական պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների թվում է, որը կիրառելի է կազմակերպության բոլոր անդամ երկրների համար։ […]
23:48 09.12.2024
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը Դամասկոսում ռեժիմի փոփոխությունը պատմական պահ է անվանել սիրիացի ժողովրդի համար, որը բացառիկ տոկունություն է դրսևորել արժանապատվության, ազատության և արդարության իրենց ձգտումներում: «Այսօր մենք կանգնած ենք բոլոր սիրիացիների կողքին, ինչպես երկրում, այնպես էլ սփյուռքում, որոնք լի են հույսով, բայց նաև նրանց, ովքեր վախենում են անորոշ ապագայից: Բոլորը պետք […]
23:42 09.12.2024
Թբիլիսիում հակակառավարական ցույցի մասնակիցները խորհրդարանի շենքի մոտ այրել են դագաղ, որում եղել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի խրտվիլակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ցուցարարները նախ դագաղը բերել են Ռուսթավելի պողոտայով, ապա դրել այն Ամանորի եղևնիի առջև և հանել են կափարիչը։ Դագաղի ներսում դրված է եղել Իվանիշվիլիի խրտվիլակը՝ ծաղիկներով […]
23:36 09.12.2024
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը կարծում է, որ վրացական ոստիկանության կողմից ձերբակալված բողոքի ակցիայի մասնակիցները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ «Խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրենց իրավունքն իրացնող մարդիկ պետք է անհապաղ ազատ արձակվեն», ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։ Դրանում ասվում է նաև, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը երկուշաբթի հանդիպել է Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանիի հետ։ […]
23:24 09.12.2024
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ղեկավարությունը համաներում է հայտարարել նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք ծառայության կանչված բոլոր զինվորականների համար, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: «Ռազմական գործողությունների ղեկավարությունը համընդհանուր համաներում է հայտարարել բոլոր զորակոչիկների համար»,-գործակալությունը մեջբերում է խմբավորման Telegram ալիքում արված հայտարարությունը։ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» հայտարարության մեջ նշված է , որ «նրանց անվտանգությունը երաշխավորված է, նրանց որևէ վնաս […]
22:50 09.12.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայում տիրող իրավիճակը կորոշի սիրիական կարգավորման շուրջ Աստանայի ձևաչափի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) աշխատանքի հեռանկարները։ «Իրանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, Արաղչին նշել է, որ Աստանայի ձևաչափի շարունակությունն ապագայում կախված կլինի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից և երաշխավոր երկրների որոշումներից»,-հայտնում է Tasnim […]
22:40 09.12.2024
Իսրայելը մտադիր է ընդմիշտ պահպանել վերահսկողությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք բոլորս հասկանում ենք մեր ներկայության ահռելի կարևորությունը այնտեղ՝ Գոլանի բարձունքներում, և ոչ նրանց ստորոտում։ Գոլանի բարձունքների նկատմամբ մեր վերահսկողությունն ու իշխանությունն ապահովում են մեր անվտանգությունը։ Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը»,- ասել է նա մամուլի ասուլիսի […]
22:32 09.12.2024
Սիրիական արաբական բանակի ավելի քան 4 հազար զինվոր լքել է Սիրիան և տեղափոխվել Իրաք այն բանից հետո, երբ զինված ընդդիմությունը նախօրեին հայտարարեց Դամասկոսը գրավելու մասին, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրաքյան աշխարհազորայինների ներկայացուցչին։ Անբար նահանգի ցեղային ուժերի ներկայացուցչի խոսքով՝ սահմանի իրաքյան կողմ անցած զինվորները հանձնել են իրենց զենքերը, տեխնիկան և մեքենաները։ Զինծառայողները տեղավորվել են ժամանակավոր […]
22:08 09.12.2024
Մեծ Բրիտանիան կասեցրել է Սիրիայի քաղաքացիներին ապաստան տրամադրելու դիմումների մշակումը։ Այս մասին գրում են Bloomberg գործակալությունը և Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով թագավորության ներքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել են գերատեսչությունում, որոշումն ընդունվել է Սիրիայում տիրող իրավիճակի գնահատման անհրաժեշտությունից ելնելով։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամին, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների […]
21:24 09.12.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Սիրիայում իշխանության եկած սիրիական «Հայաթ Թահրիր ալ-Շամը» ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու հնարավորությունը, հայտնում է Associated Press-ը երկուշաբթի օրը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Բայդենի վարչակազմն ազդարարել է, որ ձգտում է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Սիրիայում իրողություններին և կշռադատում է, թե արդյոք կարելի է հեռացնել Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալած սիրիական ջիհադիստական խմբավորումը ահաբեկչական […]
21:16 09.12.2024
Դամասկոսում զարգացող ներքաղաքական գործընթացների վրա Անկարայի ազդեցությունը իսկապե՞ս այդքան մեծ է: Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այժմ Սիրիայում ամենաազդեցիկ խմբավորումը «Հայաթ Թահրիր ալ-Շամն» է, որի կախվածությունը Անկարայից ակնհայտ է: Բավական է նշել, որ այդ խմբավորման գրոհայիններից շատերը խոսում են հենց թուրքերեն։ Մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում՝ փետրվարին, այդ […]
21:08 09.12.2024
Չիլիում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից 6 կմ հարավ-արևելք՝ 22 կմ խորության վրա։ Իկիկե քաղաքում ապրում է մոտավորապես 227 հազար մարդ։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
20:58 09.12.2024
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և քաղաքական կարգավորման հեռանկարները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Գնահատվել է Սիրիայում և տարածաշրջանում տիրող վերջին իրավիճակը, մտքեր են փոխանակվել այն քայլերի շուրջ, […]
20:43 09.12.2024
ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն վրացական հարցը։ Հաջորդ շաբաթվա վերջին քննարկումները կլինեն պետությունների ղեկավարների մակարդակով, հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Այն, ինչ կատարվում է Վրաստանում, բռնության մակարդակը, դաժանության մակարդակը, բացարձակապես անընդունելի են», – երկուշաբթի լրագրողներին ասել է Գերչինսկին։ Նա նշել է, որ Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը վերջերս […]
20:35 09.12.2024
Մեծ Բրիտանիան կավելացնի իր ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, քանի որ տարածաշրջանում կայունությունը հիմնարար է Մեծ Բրիտանիայի անվտանգության համար: Այս մասին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանական համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ, պաշտպանում ենք Սիրիայում ամենախոցելի մարդկանց, աջակցում ենք Լիբանանի մեր գործընկերներին և աշխատում միջազգային հանրության հետ՝ […]
20:28 09.12.2024
Դեկտեմբերի 6-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ «Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։
20:08 09.12.2024
Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանները, որոնք դադարեցրել էին գործունեությունը զինված ընդդիմադիր ուժերի կողմից երկու քաղաքների գրավումից հետո, մի քանի օրվա ընթացքում կվերսկսեն ներքին թռիչքները։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը ՝ հղում անելով ընդդիմության կողմից վերահսկվող սիրիական տրանսպորտի վարչության ներկայացուցչին։ Նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ Հալեպ […]
19:35 09.12.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արսեն Առաքելյանին նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»,- ասվում […]
19:26 09.12.2024
Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու հարցը, նրա խոսքերը մեջբերում է Strana.ua-ն։ «Ես ասացի, որ մենք, ավելին, քան աշխարհում որևէ մեկը, ցանկանում ենք պատերազմի ավարտը: Եվ, իհարկե, պատերազմի դիվանագիտական ավարտը ավելի շատ կյանքեր կփրկի: Եվ մենք ուզում ենք դա»,- ասել է […]
19:11 09.12.2024
Մեծ Բրիտանիան կդադարեցնի Վրաստանին տրամադրվող օգնության բոլոր ծրագրերը և կսահմանափակի փոխգործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում՝ հակակառավարական անկարգություններին իշխանությունների արձագանքի ֆոնին։ Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լամմիի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող պատկերներն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Ընթացիկ […]
18:42 09.12.2024
Քենթի արքայազն Մայքլի Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնի Հեմփթոնյան թագավորական պալատում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից․ մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում […]
18:35 09.12.2024
Սիրիայի ղեկավարությունն ակնկալում է, որ երկրում իշխանափոխությունից հետո կվերացվեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, թեև դեռևս կոնկրետ պայմանավորվածություններ չկան, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սիրիայի վարչապետ Մուհամմեդ Ղազի ալ-Ջալյալին։ «Մենք նաև հուսով ենք, որ պատժամիջոցները կվերացվեն Սիրիայից և նրա ժողովրդից, սակայն մինչ այժմ այս գործի հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ չկան», – ասել է նա:
18:27 09.12.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-6-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է ԵԽ կողմից կազմակերպված «Պատմությունը ճգնաժամերում» խորագրով համաժողովին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Եվրոպայում պատմության դասավանդմանը նվիրված չորրորդ համաժողովի կազմակերպիչներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է, որ նախաձեռնված աշխատանքը միավորում է պատմության ուսուցում իրականացնող ճանաչված մասնագետներին: Նրա խոսքով` համաժողովը կարևոր նշանակություն […]
18:16 09.12.2024
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ հարգում է սիրիացի ժողովրդի քաղաքական ընտրությունն ու կամքը, շնորհավորում է նրանց ազատության և արդարության ձգտումների իրականացման գործում հաջողության համար: ««ՀԱՄԱՍ»-ը շնորհավորում է եղբայրական սիրիացի ժողովրդին ազատության և արդարության հասնելու իրենց նկրտումների իրականացման գործում հաջողության հասնելու համար», – ասվում է շարժման հայտարարության մեջ: