Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված գալա ընթրիք-քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Նարեկ Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված գալա ընթրիք-քննարկմանը

18:42 09.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քենթի արքայազն Մայքլի Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնի Հեմփթոնյան թագավորական պալատում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը։

Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից․ մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։

Իր ելույթում նախարար Մկրտչյանը ողջունել է ներկաներին՝ խոսելով երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացման, յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման կարևորության մասին։ Նախարարը նշել է, որ ինստիտուտի շուրջ ամենատարբեր ձևաչափերով քննարկումները հնարավորություն են տալիս շարունակել լավարկել ոլորտը՝ ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով:

Անդրադառնալով գործընկեր կազմակերպությունների հետ այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Care for Children կազմակերպության հետ ունեցած համագործակցության արդյունավետությունը։ Այս համատեքստում ընդգծվել է համատեղ ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որի շրջանակում կողմերը ստանձնել են պարտավորություն համատեղ աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։

Իր ելույթում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև նախորդ տարի Հայաստանում անցկացված խնամատարության տարածաշրջանային համաժողովին, որի հիմնական նպատակն էր Հայաստանում և միջազգային մակարդակում բարձրացնել խնամատարության մասին իրազեկվածությունը, ներկայացնել համաշխարհային լավագույն փորձը և մշակել քաղաքականություն՝ միտված Հայաստանում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում խնամատարության համակարգի բարելավմանը։

Գալա ընթրիք-քննարկման ավարտին նախարար Մկրտչյանը Care for Children միջազգային կազմակերպության ներկայացուցչին փոխանցել է նաև հուշադրամ՝ խնամատարարության ինտիտուտի զարգացման գործում բացառիկ ջանքեր ներդնելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

14:00 04.05.2025

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

Բեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

13:25 04.05.2025

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը

100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։   ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP