09:39 19.12.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի Ուայթհոլ քաղաքի քաղաքապետ է դարձել 7 ամսական Ուիլյամ Չարլզ ՄակՄիլիանը։ Այժմ նա երկրի ամենաերիտասարդ քաղաքագլուխն է։ Այս մասին հայտնում է Indian Express-ը։ Նման նշանակումը հնարավոր է դարձել այն պատճառով, որ Ուայթհոլի քաղաքապետի պաշտոնն ամեն տարի աճուրդի է դրվում, և այս տարի փոքրիկի ընտանիքն առաջարկել է ամենամեծ գումարը։ Այն կուղղվի բարեգործությանը։ Փոքրիկը երդմնակալության […]
09:30 19.12.2019
Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալների համաձայն՝ 2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության և Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Լավ վիճակում չեն նաև Լիբիայի, Իրանի, Սոմալիի, Սիրիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և […]
09:15 19.12.2019
Բոլիվիայի դատախազությունը երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի ձերբակալման հրաման է տվել։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է երկրի ՆԳ նախարար Արտորո Մուրիլիոն։ Հրամանն արձակվել է Մորալեսի նկատմամբ քրեական գործով իրականացվող հետաքննության շրջանակում։ Նրան մեղադրում են հրաժարականից հետո ապստամբության և ահաբեկչության մեջ։ Մեղադրանքների հիմքում ընկած է մի քանի շաբաթ առաջ հայտնված հեռախոսային զրույցի ձայնագրությունը։ Դրանում […]
08:47 19.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում մեղադրական երկու հոդվածներով Ներկայացուցիչների պալատում կայացած քվեարկությունն անվանել է Դեմոկրատական կուսակցության քաղաքական ինքնասպանություն։ Սպիտակ տան ղեկավարը նման հայտարարությամբ է հանդես եկել Միչիգան նահանգում՝ կողմնակիցների առջև ելույթ ունենալիս, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Թրամփի խոսքով՝ այդ քվեարկությամբ դեմոկրատները ցանկացել են չեղարկել 2016 թվականի ընտրությունների արդյունքները։ Թրամփին աջակցել է […]
08:36 19.12.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի հայտարարմանը՝ մեղադրական երկրորդ կետով, այն է՝ «Կոնգրեսի աշխատանքին խոչընդոտելը»։ Մինչ այդ հաստատվել էր առաջին հոդվածը՝ «իշխանության չարաշահում»։ CNN-ի փոխանցմամբ՝ մեղադրական երկրորդ կետի վերաբերյալ քվեարկությանը նման է եղել առաջին կետով քվեարկությանը և աչքի ընկել կուսակցական հատկանիշով։ Իմփիչմենթին կողմ է քվեարկել 229 պատգամավոր, դեմ են արտահայտվել […]
23:43 18.12.2019
Ամերիկյան և իտալական ավտոմոբիլային կոնցեռն «Fiat Chrysler»- ը և ֆրանսիական ավտոգիգանտ «Groupe PSA»-ը կմիավորվեն: Այս մասին հայտնում են ֆրանսիական ավտոարտադրողի մամուլի ծառայությունից: «Միավորված ընկերությունը արտադրության ծավալով կդառնա չորրորդն աշխարհում, իսկ եկամտի տեսանկյունից՝ երրորդը», – ասվում է զեկույցում: Նախատեսվում է տարեկան վաճառել 8,7 միլիոն մեքենա՝ 170 միլիարդ եվրո եկամտով, իսկ գործառնական շահույթը կկազմի ավելի քան 11 […]
23:16 18.12.2019
Հունաստանում հնագետները հայտնաբերել են Միկենյան քաղաքակրթության թագավորական դամբարաններ: Դրանք մոտ 3,5 հազար տարեկան են, հայտնում է «АР» -ն ՝ հղում անելով Հունաստանի մշակույթի նախարարությանը: Ամերիկացի հնագետները հայտնաբերել են երկու արքայական թագավորական դամբարան Միկենյան դարաշրջանի մեծ պալատի մոտ ՝ Հունաստանի հարավային Պելոպոննես շրջանում: Քանի որ դրանց տանիքները վաղուց փլուզվել էին, դամբարանները մնացել են քարերի տակ ու […]
23:00 18.12.2019
Անգլիայի Արևմտյան Յորքշիր նահանգի Հալիֆաքս քաղաքից մի վարորդ պայթյուն է իրականացրել իր մեքենայում: Նա օդը թարմացնող միջոց է ցանել ուղևորների խցիկում, այնուհետև որոշել է ծխախոտ վառել, գրում է BBC News-ը: Պայթյունն այնքան հզոր էր, որ մեքենայի պատուհանները և հողմապակին դուրս են թռել, և պայթյունի ալիքը վնասել է նույնիսկ մոտակա շենքի պատուհանները: Վարորդին հաջողվել է դուրս […]
22:51 18.12.2019
Մեծ Բրիտանիայի բնակիչը հարստացել է, դարձել 3,75 միլիոն ֆունտ սթերլինգի տեր՝ առցանց խաղերով տարված լինելու շնորհիվ: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հոկտեմբերի սկզբին Թոմաս Ռոշ անունով անգործ հայրը 60 ֆունտ սթերլինգ էր ծախսել խաղայի կայքում և դարձել մուլտիմիլիոնատեր: 30-ամյա հաղթողը գիշերվա կեսին արթնացրել է հարևաններին՝ պատմելու համար իր հաղթանակի մասին: «Սկզբում ես շահեցի ընդամենը […]
22:37 18.12.2019
Պերուում երկու օր փակ էին «McDonaldʼs»- ի արագ սննդի բոլոր ռեստորանները: Այդ մասին տեղեկացրել են սննդի ցանցի «Twitter»- ի պաշտոնական էջում: Ըստ «The Guardian»-ի՝ ռեստորանները որոշել են փակել՝ ի նշան սգո: 19-ամյա Ալեքսանդրա Պորեսը և 18-ամյա Գաբրիել Կամպոսը Լիմայում գտնվող ցանցի աշխատակիցներն էին, որոնք մահացել են դեկտեմբերի 15-ին: Պորեսը էլեկտրահարվել է զովացուցիչ ըմպելիքի մեքենան լվանալիս: […]
22:22 18.12.2019
Մեծ Բրիտանիայի ոզնիների հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա: Այդ մասին հայտնում է BBC News-ը: Անձրևոտ ամռան պատճառով շատ բրիտանական ոզնիներ ձագեր են ունեցել սովորականից ուշ: Դրա հետևանքով աշնանը ծնված հազարավոր ոզնիներ չեն հասցրել բավականաչափ սնունդ ընդունել ձմեռային քնից առաջ և տանջվել են սովից: Նրանք չեն կարողացել քնել և թափառել են փողոցներով նույնիսկ օրվա ընթացքում, թեպետ […]
22:05 18.12.2019
«Queen» ռոք խմբի «Youtube»-ի էջում հայտնվել է «Thank God it’s Christmas» երգի անիմացիոն տեսահոլովակը: Երգը ձայնագրվել է դեռևս 1984 թվականին: Տեսահոլովակի գաղափարի հեղինակները խմբի երաժիշտներ Բրայան Մեյն ու Ռոջեր Թեյլորն են: Տեսահոլովակում մարդկանց սովորական կյանքն է Սուրբ Ծննդից առաջ: Նրանք քայլում են փողոցով, տոնածառ զարդարում, մի խումբ մարդիկ էլ բևեռափայլին են հետևում: «Thank God it’s […]
21:52 18.12.2019
«Skyryse» կազմակերպության անօդաչու թռչող ուղղաթիռը առաջին անգամ երկինք է բարձրացել: Ուղղաթիռն արդեն հաստատված է ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչակազմի կողմից, գրում է «Tech Crunch»-ը: Համակարգը ներառում է բազմաթիվ սենսորներ, որոնք առցանց հավաքում են թռիչքի բոլոր տվյալները: Այն գնահատում է նաև վերգետնյա սենսորներից ստացված տեղեկությունները, որոնք «Skyryse»-ն անվանում է «խելացի ուղղաթիռների հրապարակ»: Հողային սենսորները տեղեկացնում են անօդաչուին […]
21:42 18.12.2019
Անաստասիա Զավորոտնյուկի հարազատները լուսանկարներ են հրապարակել, որտեղ երևում են դերասանուհուն հետապնդող լրագրողները: Լուսանկարները հայտնվել են Instagram-ում: «Ցանկանում ենք այս լուսանկարներում երևացող տղամարդկանց հարցնել՝ արդյո՞ք ունեք երեխաներ, ծնողներ, որոնք կյանքում ձեզ հարազատ են: Եղե՞լ է մի իրավիճակ, երբ ձեր հարազատներին դժբախտություն պատահած լինի: Այդ դեպքում դուք նրանց հանգստի մասին կհոգայի՞ք, թե՞ ավելի շատ ցավ կպատճառեիք»,- գրված […]
20:53 18.12.2019
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե Կրեմլում որ իրադարձությունն է համարվում ամենակարևորը տարվա ընթացքում, հայտնում է Gazeta.ru-ն: Պեսկովը պատասխանել է, որ ամենակարևոր իրադարձությունը դեռ պետք է տեղի ունենա՝ Ղրիմի հետ երկաթուղային կապի բացումն է: «Գլխավոր բանը դեռ պետք է տեղի ունենա՝ Ղրիմի կամրջով երկաթուղային կապը կսկսի գործել: Ամեն դեպքում, […]
19:48 18.12.2019
Դեկտեմբերի 12-ին Էստոնիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի և Նյու Յորքի Մանհեթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը: Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած միջոցառումից հետո թուրք անվանի պատմաբան Թաներ Աքչամը հարցազրույց է տվել էստոնական առաջատար «Eesti Päevaleht» պարբերականին, որում […]
19:38 18.12.2019
Դատարանի որոշմամբ՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ստացել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի Permanent Record ինքնակենսագրական գրքի վաճառքից գումար ստանալու իրավունք, հայտնում է Washington Post-ը: Դատական գործընթացը կապված է այն տեղեկությունների բացահայտման հետ, որոնք դասակարգվել են ԱՄՆ ՊՆ-ի կողմից: Դատարանը համաձայնել է, որ գիրքը հրատարակվել է չբացահայտման պարտավորությունների խախտմամբ: Փախստական ամերիկացու փաստաբաններն արդեն հայտարարել […]
19:10 18.12.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ կոչ անելով դադարեցնել իմփիչմենթի գործընթացը, որի քվեարկությունը կլինի դեկտեմբերի 18-ին: Այն հրապարակել է Fox News հեռուստաալիքը: «Ես գրում եմ, որ կտրականապես արտահայտեմ իմ բողոքը կուսակցության «խաչակրաց արշավանքի» դեմ՝ իմփիչմենթի նպատակներով»,- ասել է ԱՄՆ նախագահը: Նրա կարծիքով՝ ժամանակն է, որ դեմոկրատները դադարեցնեն մեղադրանքներ հորինելը […]
18:43 18.12.2019
Հրաձգությունը տեղի է ունեցել Պանամայի մերձակայքում գտնվող բանտում, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, 13-ը վիրավորվել է, հաղորդել է Xinhua-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը: «Մայրաքաղաքից 25 կմ արևելք գտնվող Լյա Ջոյտի բանտում փոխհրաձգությունից հետո մի քանի միավոր հրազեն է առգրավվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Համաձայն Պանամայի ոստիկանության պետի տեղակալ Ալեքսիս Մունոզի խոսքերի՝ կրակոցները սկսվել են […]
18:17 18.12.2019
Միացյալ Նահանգների նախագահի աշխատակազմը որոշել է 28 տոկոսով կրճատել ԱՄՆ պետական ծառայողների քանակը Իրաքում։ Այդ մասին փաստաթուղթը Սպիտակ տնից ուղարկվել է Սենատ ու ճանապարհին «ընկել լրագրողների ձեռքը»։ CNN-ը որոշ թվեր է հրապարակել այդ որոշումից։ Մասնավորապես 114-ով կրճատվելու է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը, 15-ով՝ Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական աջակցության գործակալությունը, 8-ով՝ Էրբիլում գործող գլխավոր հյուպատոսությունը։ Պատճառներից մեկը […]
18:16 18.12.2019
ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների պալատում, այս պահին ընթանում է այն նիստը, որի ժամանակ քվեարկության է դրվելու երկրի նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախագիծը։ Քիչ առաջ քվեարկության դրվեց նախագիծն ընդունելու կարգը։ Ենթադրվում է, որ Ներկայացուցիչների պալատը կողմ կքվեարկի նախագահին պաշտոնից ազատելուն, քանի որ այստեղ մեծամասնությունը դեմոկրատներն են, որոնք դեմ են հանրապետական նախագահի պաշտոնավարմանը։ Սակայն օրենքի […]
18:07 18.12.2019
Ռուսական Эксперт ամսագիրը հոդված է հրապարակել 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակի, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի տնտեսական ցուցանիշների մասին: Ըստ հոդվածի` Հայաստանում մինչև այս պահը հետհեղափոխական զարգացումներ են: «Դեկտեմբերին Փաշինյանը վերահաստատեց իր լիազորությունները. խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը հաղթեց՝ հավաքելով ընտրողների ձայների 70.43 տոկոսը: Այսօր նա հսկայական աջակցություն […]
17:57 18.12.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման հնարավորությանը: Նա նշել է, որ այս հարցը բանակցությունների օրակարգում է, այն Մոսկվայում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Հանդիպման ժամանակ կողմերը փոխադարձ պայմանավորվածություն են ձեռք բերել կողմերի […]
17:50 18.12.2019
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքով` ցանկացած հակամարտությունում իրավիճակը կարող է ապակայունացնել ուժերի անհամաչափությունը: Այս մասին Կոսաչովն ասել է «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքին: «Ցանկացած […]
17:48 18.12.2019
Ռեփեր Փի Դիդին, կամ ինչպես շատերն են նրան անվանում՝ Պափ Դիդին, նշում էր ծննդյան 50-ամյակը, որին հրավիրել էր իր մտերիմներին և հարազատներին: Երեկույթը իսկական աստղային հավաքի էր վերածվել: Հրավիրյալների թվում էին Ջեյ Զին և Բեյոնսեն, Քիմ և Քլոե Քարդաշյանները, Քենդալ Ջենները, Պերիս Հիլթոնը, Ֆերգին և այլք:
17:40 18.12.2019
Կալիֆոռնիացի երգչուհի Բիլի Այլիշը տարվա գլխավոր սենսացիան է: Նրա «Bad Guy» հիթը գլխավորեց «Billboard Hot 100» աղյուսակը և դարձավ 2019-ի ամենապայծառ հուշերից մեկը, իսկ «When We All Fall Asleep, Where Do We Go?» դեբյուտային ալբոմը «Apple Music »-ում ներբեռնումների ռեկորդ սահմանեց: Երգչուհին, ի պատիվ 18-ամյակի, վերջապես դուրս եկավ իր թախծոտ կերպարից և դրական՝ իր մանկության […]
17:24 18.12.2019
Իրաքում հոկտեմբերին սկսված բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 496 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնաժողովի տվյալները: Նշվում է, որ վիրավորվել է 17 հազար մարդ: Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ էր անում Իրաքի կառավարությանը հետաքննել ցուցարարների նկատմամբ բռնությունների դեպքերը:
17:23 18.12.2019
«Business Грузия» պարբերականը հրապարակել է Վրաստանի պետական պարտքի մասին նյութ: Պետական պարտքը, ընդհանուր առմամբ, կազմում է 5,4 միլիարդ դոլար: Խոշոր վարկատուներ են Ասիական զարգացման բանկը (1,1 մլրդ դոլար), Համաշխարհային բանկը (978 միլիոն դոլար), Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը (910 միլիոն դոլար): Ինչ վերաբերում է վարկատու երկրներին, ապա դրանք են Գերմանիան (322 միլիոն դոլար), Ֆրանսիան (238 […]
17:00 18.12.2019
Թաթարստանում ճանապարհային ոստիկանությունը տուգանել է Ձմեռ պապին վտանգավոր «մեքենա» վարելու համար: Նրա սահնակը քաշում էր Mercedes-ը: Ընդհանուր առմամբ, Ձմեռ պապին 6` ընդհանուր 13.500 ռուբլու տուգանք է նշանակվել: Самое новогоднее нарушение ПДД. В Татарстане сотрудники ГИБДД оштрафовали Деда Мороза за опасное вождение — его сани буксировал «Mercedes». Всего было выписано 6 штрафов на 13 500 рублей. […]
16:51 18.12.2019
ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, կառավարական պատվիրակություն գործուղելու մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և այլք: Գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է […]