TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԵՄ-ն գոհունակություն է հայտնել ՀՀ-ի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ

16:26 17.12.2019

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացավ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը: Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում: Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի […]

̰
Օզիլի թվիթի պատճառով Չինաստանում չեն ցուցադրել «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը

16:00 17.12.2019

Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը չեղյալ է հայտարարել «Արսենալն» ընդդեմ «Մանչեսթեր Սիթիի» հանդիպման հեռարձակումն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը մեղադրեց Պեկինին ույղուրների իրավունքները խախտելու մեջ: Ըստ ֆուտբոլիստի՝ Չինաստանի իշխանությունները փակում են ույղուրական մզկիթներն ու դպրոցները և ստիպում  նրանց ապրել համակենտրոնացման ճամբարներում: Անգլիական ակումբի ղեկավարությունը շտապեց հավաստիացնել, որ կիսապաշտպանի ասածը բացառապես նրա անձնական կարծիքն է, հայտնում […]

̰
Բախումներ Լիբանանում իրավապահների և ցուցարարների միջև

15:56 17.12.2019

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շարունակվում են հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաները: Ի նշան բողոքի՝ ցուցարարներն այրել են անվադողեր և ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրել են մի շարք խանութների ցուցափեղկերը: Ակցիաների ընթացքում եղել են բախումներ իրավապահների հետ: Վերջիններս բողոքի ակցիաները ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Լիբանանում արդեն մի քանի շաբաթ է` […]

̰
Դեմոկրատները հրապարակել են Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ամբողջական զեկույցը

15:50 17.12.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերի հանձնաժողովը, որում դեմոկրատները մեծամասնություն են, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ ամբողջական զեկույցը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: 658 էջանոց թղթում հանձնաժողովի անդամները սահմանում են նախագահին իմպիչմենտի ենթարկելու իրավական հիմքերը, մեղադրում են Թրամփին՝ լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու համար: Զեկույցում նշվում է, որ Թրամփի գործողությունները «խաթարում են […]

̰
Էյֆելյան աշտարակն այսօր այցելուների չի ընդունի

15:44 17.12.2019

Ֆրանսիայում ընթացող համազգային գործադուլային շարժման պատճառով Էյֆելյան աշտարակն այսօր փակ է: Այս մասին հայտնում է Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջը: Աշտարակի հարթակը շարունակում է բաց մնալ այցելուների համար: ?? En raison du mouvement de grève national, je suis fermée aujourd’hui. Mon parvis reste néanmoins accessible gratuitement. ?? Due to a national strike, I’m closed today. Access […]

̰
ՄԱԿ-ի ԱԽ-ը երկարացնում է պատժամիջոցները «Թալիբանի» դեմ

15:07 17.12.2019

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև, որը երկարաձգում է «Թալիբան» շարժման նկատմամբ պատժամիջոցները և անվտանգության խորհրդի պատժամիջոցների հանձնաժողովի դիտորդական խմբի մանդատը: Այս մասին հաղորդել է russian.news.cn-ն: «Համապատասխան բանաձևի համաձայն՝ բոլոր պետությունները պետք է շարունակեն միջոցներ ձեռնարկել «Թալիբան» շարժման, ինչպես նաև «Թալիբանի» հետ կապված այլ անձանց, խմբերի, ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ կապված, որոնք սպառնալիք են ներկայացնում […]

̰
Զելենսկին հայտարարել է՝ Ուկրաինան ԼՂ հարցում սատարում է Ադրբեջանին

15:06 17.12.2019

Ուկրաինան և Ադրբեջանը սատարում են միմյանց երկու երկրների տարածքային ամբողջականության և սուվերենության վերականգնման հարցերում: Ինչպես հաղորդում է Ukraina.ru-ն, այս մասին դեկտեմբերի 17-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: «Այսօրվա զրույցի կարևոր թեման տարածաշրջանային և ազգային անվտանգության ապահովումն է: Ամենից առաջ խոսքը Ուկրաինայի արևելքում պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին […]

̰
Մորմոնական եկեղեցին նվիրաբերումներով 100 միլիարդ դոլար է հավաքել

14:57 17.12.2019

Հիսուս Քրիստոսի «Վերջին օրերի սրբերի» ամերիկյան եկեղեցին կուտակել է շուրջ 100 միլիարդ դոլար նվիրատվություն, հայտնում է «Վաշինգտոն Փոստ»-ը՝ վկայակոչելով բողոքը, որը ներկայացրել է եկեղեցու ներդրումային ստորաբաժանումում նախկին պորտֆոլիոյի մենեջեր Դեյվիդ Նիլսենը: Եկեղեցու առաջնորդները, ըստ Նիլսենի, մոլորեցրել են ծխականներին և խախտել են հարկերի դաշնային օրենքները: Ստացված նվիրատվությունները չեն ուղարկվել բարեգործության, բայց օգտագործվել են խնայողություններ ձևավորելու և […]

̰
Այս տարվա առաջին կիսամյակի դրությամբ Հայաստանում աշխատող օտարերկրացիների թիվը 4 990 է

14:48 17.12.2019

Հայաստանի միգրացիոն ծառայությունը ներկայացրել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի հատուկ թողարկումը՝ «ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները», որում մշակված և ներկայացված են 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ աշխատաշուկայում զբաղված օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Ներկայացված տվյալները ստացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամտային հարկ վճարողների տվյալների շտեմարանից։ 2019-ի առաջին կիսամյակին, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված եկամտային […]

̰
Հնդկաստանում ուսանողական բողոքի ցույցերն ընդգրկել են ավելի քան 35 համալսարան

13:52 17.12.2019

Հնդկաստանի 36 համալսարանների ուսանողները բողոքի ցույցեր են անցկացնում ընդդեմ քաղաքացիության մասին նոր օրենքի: Այս մասին հայտնում է The Times of India-ը: Հրապարակման համաձայն, բողոքում են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են տեխնոլոգիական ինստիտուտը Մումբայում, Չենայում գտնվող Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը, Լակնաուի համալսարանները, Բենարեսը, Կոչինը, Կալկաթան: Նրանցից շատերում դասերը դադարեցված են: Ուսանողները պահանջում են վերացնել քաղաքացիության մասին օրենսդրությունը, ինչը […]

̰
Դոնի Ռոստովից Երևան թռիչքն ուշացել է. հետադարձ թռիչքը՝ հետաձգվել

13:36 17.12.2019

Թանձր մառախուղը Դոնի Ռոստովի Պլատովի օդանավակայանից դեպի Երևան թռիչքի հետաձգման պատճառ է դարձել: Թռիչքը դեպի մայրաքաղաք Երևան նախատեսված է եղել դեկտեմբերի 17-ին` ժամը 8:30-ին, բայց այն իրականացվել է նշանակված ժամից մեկ ժամ ուշ: Մառախուղի պատճառով դեպի Երևան և Երևանից դուրս եկող երկու թռիչք ևս հետաձգվել է: Օդանավակայանի մամուլի ծառայությունից նշել են, որ մառախուղը ներկայումս ցրվում […]

̰
«Ներուժ» ծրագիրը մեկնարկեց

13:25 17.12.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով. ««Ներուժ» ծրագիրը մեկնարկեց»: Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը կատակեց. «Ծրագրի անունը ներուժ է, առավոտ շուտ մի հատ ձեր ներուժը ցույց կտա՞ք»:

̰
Ֆրանսիայում Bloomberg-ին միլիոնավոր եվրոների տուգանք են նշանակել ապատեղեկատվության համար

13:18 17.12.2019

Ֆրանսիայի իշխանությունները հանրահայտ Bloomberg լրատվական գործակալության նկատմամբ հսկայական տուգանք են նշանակել ընկերության կողմից ապատեղեկատվություն տարածելու պատճառով։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Դեպքը տեղի է ունեցել 3 տարի առաջ։ Գործակալությունը սխալ տեղեկություններ է տարածել շինարարական ընկերություններից մեկի մասին, թե իբր այն խոշոր խախտումներ է թույլ տվել։ Այս հրապարակումների պատճառով շինընկերության արժեթղթերի գներն ընկել են։ Ֆրանսիական […]

̰
Բաքվում կայացել է Զելենսկի-Ալիև հանդիպումը

13:10 17.12.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի լրատվական ծառայությունը: «Բաքվում սկսվել է պաշտոնական հրավերով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Զելենսկու և Ալիևի հանդիպումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի նստավայրի հարակից հրապարակում: Պետությունների ղեկավարներին ողջունել է պատվո պահակախումբը: Հնչել են […]

̰
Պատրիարքարանի տօնածառը զարդարուեցաւ

12:55 17.12.2019

Պատրիարքական Աթոռոյ համալիրէն ներս ամանորեան ուրախութիւնը կը սկսի Պատրիարքարանի տօնածառի եւ շքամուտքի զարդարմամբ։ Այնուհետեւ, աւանդական դարձած տեսարանը այս տարի եւս պարզուեցաւ Գումգաբուէ ներս, 16 Դեկտեմբեր 2019, Երկուշաբթի օր։ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Ընտրեալ Պատրիարք Հօր առաջնորդութեամբ կատարուած Ս. Գրային սերտողութեանց մասնակից խումբ մը տիկիններ, առաւօտեան ժամերուն փութացին Գումգաբու եւ տքնաջան աշխատութեամբ ամանորեան գոյներով զարդարեցին Պատրիարքարանը։ Աշխատութեան […]

̰
Գենդերային հավասարության համաշխարհային ինդեքսում Հայաստանը զիջել է հարևաններին

12:39 17.12.2019

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է գենդերային խզման ամենամյա ինդեքսը (Global Gender Gap Index 2020): Այստեղ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ զիջելով հարևան երկու երկրներին՝ Վրաստանին և Ադրբեջանին: Վրաստանն այս ինդեքսում զբաղեցրել է 74-րդ, Ադրբեջանը՝ 94-րդ հորիզոնականը: Տնտեսական հնարավորությունների առումով սեռերի հավասարության ցուցանիշով Հայաստանը 153 երկրների շարքում 78-րդ տեղն է զբաղեցրել, իսկ կրթություն ստանալու չափանիշով սեռերի […]

̰
Պակիստանի նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

12:25 17.12.2019

Պակիստանի դատարանը երկրի նախկին նախագահին դատապարտել է մահապատժի: Փերվեզ Մուշարաֆը մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում` սահմանադրական կարգը տապալելու, հեղաշրջման, պետական դավաճանության և 2007 թվականին ապօրինի արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մեջ: Փերվեզ Մուշարաֆը Պակիստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001-2008 թվականներին: Այս մասին հայտնել է DAWN.com-ը:

̰
ՖԻՖԱ-ն դատական հայց է ներկայացրել Բլատերի և Պլատինիի դեմ

12:18 17.12.2019

ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի դատարան հայց է ներկայացրել կազմակերպության նախկին նախագահ Ժոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիի դեմ ՝ պահանջելով նրանցից վերադարձնել 2 միլիոն շվեյցարական ֆրանկ: Այս մասին հայտնում են ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը: 2015-ի վերջին Պլատինին, ով նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահն էր, և Բլատերը էթիկայի հանձնաժողովի որոշմամբ հեռացվել էին ֆուտբոլային գործունեությունից: Հեռացման հիմք է հանդիսացել Բլատերի […]

̰
Աշխարհի ամենտարեց զույգը նշում է ամուսնության 80-ամյակը

11:46 17.12.2019

ԱՄՆ-ում բնակվող աշխարհի ամենատարեց ամուսնական զույգը`106-ամյա Ջոնը և 105-ամյա Շառլոտ Հենդերսոնը, նշում են իրենց ամուսնության 80-ամյակը: Այս մասին հաղորդում է CNN-ը: Ապագա զույգը հանդիպել է Տեխասի համալսարանում 1934 թվականին և ամուսնացել 1939 թվականին: Բարեկամները նշում են, որ նրանք իսկապես շատ երջանիկ են։ Ի պատիվ հոբելյանի՝ Ջոնը 1920-ականների Roadster երկտեղանոց ավտոմեքենայով զբոսանքի է տարել Շառլոտին և […]

̰
ԱԺ պատվիրակությունը ճանաչողական այցով Գերմանիայում էր

11:30 17.12.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-14-ը ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը իմ գլխավորությամբ, GIZ (ԳՄՀԸ) «Հանրային ֆինանսաների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ ճանաչողական այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Պատվիրակության կազմում էին՝ ԱԺ պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, […]

̰
Վրաստանը՝ միջազգային սկանդալի էպիկենտրոնում․ վարչապետը մեղադրվում է Իրանի ու ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ

09:35 17.12.2019

Վրաստանը հայտնվել է միջազգայինն սկանդալի էպիկենտրոնում: ԱՄՆ-ն տարակուսած է 2001 թ․ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության գործով անցնող միակ վկայի՝ «շինծու» մեղադրանքով վրացական բանտում հայտնվելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետը մեղադրվում է ՆԳՆ պաշտոնավարման ժամանակ Իրանի ու ՌԴ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: Խոսքը վերաբերում է 2017 թ Վրաստանում Իրանի հետախուզության նախկին գործակալ  Ալի Ռեզա Սուլեյման Պաքի […]

̰
Պենտագոնի ղեկավարը պատասխանել Ինջիրլիք բազայի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը

08:51 17.12.2019

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման դեպքում ամերիկացի զինվորականների համար Ինջիրլիք բազայի հնարավոր փակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ նման տեղեկատվությունն իրեն հասել է թերթերից։ «Այնպես որ հարկավոր է խոսել Թուրքիայի պաշտպանության նախարարությունից իմ գործընկերոջ հետ՝ հասկանալու համար, թե […]

̰
Boeing ընկերությունը դադարեցնում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը

08:37 17.12.2019

Boeing ընկերությունը 2020 թվականի հունվարից ժամանակավորապես դադարեցնում է 737 MAX ինքնաթիռների արտադրությունը։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Այդ մոդելի 2 ինքնաթիռներ վթարվել են Ինդոնեզիայում և Եթովպիայում, 2018-19 թթ․։ 2019 թվականի մարտին գործում է Boeing 737 Max-ի թռիչքների համաշխարհային արգելք։ Ապրիլին ընկերությունը կրճատել էր արտադրական ծավալները՝ ամսական 52-ից դարձնելով 42 ինքնաթիռ։ Այդ […]

̰
Բեյոնսեի նոր ու համարձակ ֆոտոշարքը ցնցել է համացանցը

23:57 16.12.2019

Հայտնի երգչուհի և դերասանուհի Բեյոնսեն ցնցել է համացանցը խիստ համարձակ զգեստով: Լուսանկարները երգչուհին ցուցադրել է ինստագրամյան իր էջում: Աստղը մասնակցել է մի խնջույքի, որը նվիրված էր ամերիկացի ռեփեր P. Diddy-ի 50-ամյակին: Տոնակատարության համար Բեյոնսեն ընտրել էր սև թավշյա զգեստ:  

̰
Քլոե Քարդաշյանն ու Քայլի Ջենները՝ համարձակ ֆոտոշարքով

23:53 16.12.2019

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջենները, ինստագրամյան իր էջում նոր համարձակ ֆոտոշարք է ներկայացրել։ Լուսանկարներում Քայլին Քլոե Քարդաշյանի հետ է։   Посмотреть эту публикацию в Instagram   date night Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 15 Дек 2019 в 11:17 PST     Посмотреть эту публикацию в Instagram   ???? Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 15 Дек […]

̰
Ֆրանսիայի հարավում հեղեղները շարունակվում են. կան վիրավորներ և զոհ

23:14 16.12.2019

Շուրջ 60 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության:

̰
Բրազիլիայում բեռնատարի մեջ հայտնաբերվել է 7 դի

23:12 16.12.2019

Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում, յոթ մարդու մարմին է հայտնաբերվել կայանված բեռնատարի մեջ: Այդ մասին հայտնում է Metropoles-ը: Ինչպես նշվում է, մեքենան կայանվել է հրշեջ բրիգադի դիմաց: Դիակները հայտնաբերվել են իրավապահները: Նշվում է, որ տարածքում ավելի վաղ հանցավոր խմբավորումների միջև բախում է տեղի ունեցել: Նրանք անգամ սկսել են կրակել ոստիկանների ուղղությամբ, երբ վերջիններս սկսել են գործողությունը: […]

̰
Մարսի վրա մարդկանց կանգառի համար հարմար վայր է հայտնաբերվել

23:00 16.12.2019

Ամերիկացի աստղագետները  հայտնաբերել են Մարս մոլորակի վրա մասնագետների տեղակայման հարմար վայր: Այս մասին հայտնում է Naked Science-ը: Հայտնաբերված վայրում հարթ տարածություն կա, նաև սառույցի փոքր պաշարներ: Այն կարելի է կոտրել սովորական բահով: Աստղագետների համոզմամբ՝ Մարսում ջրի պաշարի ավելացման հնարավորությունը թույլ կտա նվազեցնել տիեզերանավի քաշը, վառելիքի ծախսը: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ գիտնականներից մեկը Մարսի […]

̰
Բելառուսում գերատեսչություններն աշխատում են «գալոչկա» դնելու սկզբունքով. Լուկաշենկոն վրդովված է

22:48 16.12.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ դժգոհ է պաշտոնյաների գործունեությունից: Այս մասին հայտնում է «БелТА»-ն: Լուկաշենկոյի խոսքով՝ ավելի շատ խախտումներ են թույլ տալիս ոստիկանության, մաքսային ու հարկային մարմինների, հրշեջ ծառայության աշխատակիցները: «Բանն այնտեղ է հասնում, որ ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է օրական բերել իրավախախտումների մասին 3-5 արձանագրություն, եթե ոչ՝ կմնան առանց պարգևավճարի»,- ասել է երկրի […]

̰
Արմեն Սարգսյանը Իվանկա Թրամփի հետ լուսանկար է հրապարակել

22:17 16.12.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ « Իվանկա Թրամփի հետ՝ Դոհա ֆորումում»։  

̰
BACK_TO_TOP