20:44 10.11.2019
Կոլումբիայի մի բնակչուհու ԴՆԹ-ում հայտնաբերվել է մուտացիա, որը պաշտպանում է ուղեղը Ալցհեյմերի հիվանդության զարգացումից, գրում է Nature Medicine-ը: Հաղորդվում է, որ կինն այն 1200 մարդկանց շարքում է, ովքեր մասնակցել են վերջերս կատարված ուսումնասիրությանը: Այս բոլոր մարդկանց մոտ Ալցհեյմերն ընտանեկան հիվանդություն է, բայց ոմանց մոտ այնքան էլ նկատելի չէ: Հիվանդներից մեկը գիտնականներին հետաքրքրել է այն առումով, […]
19:36 10.11.2019
Երգչուհի Մայլի Սայրուսը ձայնալարերի վիրահատություն է տարել, և առաջիկա մի քանի շաբաթները չեն կարողանա երգել, հայտնում է People-ը: Այժմ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նախորդ հոսպիտալացման ժամանակ՝ հոկտեմբերին, երգչուհին խնդիր է ունեցել իր ձայնալարերի հետ: Սայրուսը, որը վերջին անգամ հանդես է եկել սեպտեմբերին, առողջական վիճակի պատճառով ստիպված էր դադարեցնել նոր երգեր ձայնագրելու աշխատանքները:
19:28 10.11.2019
Չինաստանի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ Մարս թռիչքներ կազմակերպելու մտադրություններ ունեն։ Դրա համար նրանք նա ուզում են յուրացնել դեպի Լուսին թռիչքները։ Այս մասին չինական մամուլին հայտնել են Չինաստանի օդատիեզերական կազմակերպությունից։ «Մենք Լուսնի վրա կկառուցենք բազաներ՝ գիտական փորձարկումներ անելու, մարդու կենսական տարածքի ընդլայնման համար, ինչպես նաև Երկրագնդի արբանյակից անդին՝ հեռավոր տիեզերք թռիչքներ կատարելու համար փորձ […]
18:44 10.11.2019
Ֆրանսիայում, շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, ուժի մեջ է մտել «Էներգետիկայի և կլիմայի մասին» օրենքը, որով հայտարարվել է էկոլոգիական և կլիմայական արտակարգ իրավիճակ: Այս մասին հայտնում է DW-ն: Օրենքի համաձայն՝ Ֆրանսիայի իշխանությունները մինչև 2030 թվականը պետք է կրճատեն արդյունահանվող վառելիքի գործածումը 40%-ով և մինչև 2022 թվականը փակեն երկրի բոլոր ածխային կայանները: Միևնույն ժամանակ, 2025-ին միջուկային էներգետիկայի […]
18:28 10.11.2019
Բրիտանուհի Դորոթի Ֆլաուերսը, որ արդեն 108 տարեկան է, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը, հայտնում է The Independent-ը: Կինն ապրում է անգլիական Հարրոգեյթ քաղաքի ծերանոցում: Նա խոստովանել է, որ ամբողջ կյանքում սիրել է շամպայն և երբեք չի խմել մեկ այլ ըմպելիք: Կինը հավատում է, որ հենց շամպայնին է պարտական իր երկար կյանքի համար: Ծերանոցի հարևանները հաստատել […]
18:05 10.11.2019
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Երևանը» 2-7 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», հայտնում է armsport.am-ը: Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ «Երևանի» գլխավոր մարզիչ Կալդաս դե Օլիվեյրան հայտարարել է, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից։ Նրա հետ թիմից հեռանալու են նաև մարզչական շտաբի մյուս անդամները։ Կալդաս դե Օլիվեյրան մարզում է «Երևանը» 2019 թվականի հոկտեմբերի 4-ից։ Նրա գլխավորությամբ […]
17:44 10.11.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպական երկրներին կոչ է արել մշակել նոր զինատեսակներ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: Ըստ կանցլերի, «Ուկրաինայում հակամարտությունը և Ղրիմի բռնակցումը» խորացրել են պաշտպանության և համագործակցության խնդիրը ռազմական դաշինքների՝ հատկապես ՆԱՏՕ-ի շրջանակներում: Մերկելը նշել է, որ Գերմանիան և Ֆրանսիան գտնվում են այդ խնդրի կիզակետոում և հավելել, որ ապագայում Գերմանիան կզարգացնի զենքի […]
17:30 10.11.2019
Սիրիայի հյուսիսում վերսկսվել են ռազմական գործողությունները Անկարայի դաշնակիցների և սիրիացի քրդական զինյալների միջև: Այդ մասին հայտնում է The National-ը: «Լայնածավալ բախումներ են սկսվել սիրիական ռեժիմի ուժերի և Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմնակից զինյալների միջև»,-ասվում է հայտարարության մեջ: Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել հրադադարի 8 խախտում, որոնք կատարվել են սիրիական քրդերի […]
17:16 10.11.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է սիրիացիների վրա ազդելու արևմտյան երկրների փորձերի մասին: Այս մասին հայտնում է RT-ն: Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ Արևմուտքը ցանկացել է սիրիացիներին տրամադրել իրենց կառավարության դեմ: «Բայց դա տեղի չի ունեցել: Ակնկալվում էր, որ նրանք կաջակցեն ահաբեկիչներին, այսպես կոչված, չափավոր ապստամբներին, «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության «հրեշտակներին»,-ասել է Ասադը: Նա նշել է, որ […]
17:03 10.11.2019
The Sun-ը ներկայացրել է տեսանյութ, որտեղ պանդայի փամփլիկ ձագուկն անվերջ հետապնդում է տեսախցիկը: Պանդայի ձագը լի է էներգիայով և վազում է տերևներով լի վայրով: This adorable panda cub can’t stop chasing the camera pic.twitter.com/O8Ufan93P6 — The Sun (@TheSun) November 8, 2019
16:44 10.11.2019
Մյունխենում իրականացվում է մի ծրագիր, որտեղ մեղուները կարող են ֆիլմ դիտել: Ծրագիրը կոչվում է «Քամուց քշվածները»: Կինոթատրոնը ստեղծվել է հատուկ մեղուների համար: Առաջին սեանսը կայացել է հոկտեմբերի վերջին: Ինչպես հայտնում է «dpa» գործակալությունը, հեղինակը 33-ամյա ուսանող Վաուտեր Վիրտն է: Նա որոշել է իր այս քայլով շնորհակալություն հայտնել ջանասեր մեղուներին: «Մենք մեղուներին պարտական ենք ոչ միայն […]
16:21 10.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բացակայում է «Ռոմա»-ի ընդլայնված հայտացուցակից, հայտնում է «Արմենպրեսը»: Իտալիայի առաջնության 12-րդ տուրի «Պարմա»-ի դեմ խաղից առաջ «գայլերը» ներկայացրել են ընդհանուր հայտացուցակը, որտեղ բացակայում է Մխիթարյանի անունը: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին: Մխիթարյանը խաղադաշտ […]
15:59 10.11.2019
Մեծ Բրիտանիայի քաղցկեղի հետազոտման կենտրոնի մասնագետները եկել են այն եզրակացության, որ ուտելու ընթացքում շատ արագ հագենալը կարող է հուշել լյարդի քաղցկեղի զարգացման մասին: Գիտնականների խոսքերով՝ լյարդի ներսում ուռուցքի առկայության դեպքում բարձրանում է մարդու զարկերակային ճնշումը, և արյունը զարկերակներից մղվում է դեպի որովայնի հատված, ինչն էլ հագեցած լինելու կեղծ զգացողություն է առաջացնում: Լյարդի քաղցկեղի մյուս նախանշաններն […]
15:00 10.11.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է երկրի հարավում նավթային նոր հանքավայրի հայտնաբերման մասին. ենթադրվում է, որ այնտեղից կարելի է արդյունահանել 50 միլիարդ բարել նավթ: Այդ մասին հայտնում է AP News-ը: Նավթի նոր հանքավայրը Ահվազում գտնվող 65 միլիարդ բարել պարունակող հանքավայրից հետո կարող է դառնալ Իրանում երկրորդ խոշորը: Ռոհանին նման հայտարարություն է արել՝ կապված ԱՄՆ-ի կոշտ […]
14:26 10.11.2019
82 տարեկան հասակում մահացել է The Beatles-ի լուսանկարիչ Ռոբերտ Ֆրիմանը: Նա ստեղծել է հայտնի խմբի With The Beatles, A Hard Day’s Night, Beatles For Sale, Help! և Rubber Soul ալբոմների շապիկները: Դրանք դեռ երկար ժամանակ սիրելի կմնան, կքննարկվեն, կգնահատվեն, և կշարունակեն ոգեշնչել այլ լուսանկարիչների: With The Beatles ալբոմի կիսափակ դեմքերով խմբի անդամների սև ու սպիտակ […]
14:10 10.11.2019
ԱՄՆ Օրեգոնից 25-ամյա Ջեյմի Վալետն իր տխուր օրինակով համոզվել է, թե ինչպես է կախվածությունը քայքայում անհատականությունը: Այսօր կատարյալ մաշկ ունեցող ժպտերես շիկահերին նայելիս հազիվ թե հնարավոր լինի գուշակել, որ նա անցել է բռնաբարության, բանտերի, ծանր կախվածության և ինքնասպանության փորձի միջով: Բայց Ջեյմիի օրինակը ծանր իրավիճակում հայտնված շատ մարդկանց հույս է տալիս: Աղջիկը հրապարակել է երկու […]
13:36 10.11.2019
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Նյու Յորքի «Fast Company» ինովացիոն փառատոնում հայտարարել է, թե 2024 թվականի ընտրությանը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում, հայտնում է The Hollywood Reporter-ը: Այս մասին նա խոսել է իր սպորտային կոշիկների նոր մոդելի ներկայացման ժամանակ: «Մինչ դուք կարդում եք վերնագրերը, որոնցում ասվում է, թե Քանյեն խենթ է, ամեն երրորդ աֆրոամերիկացին բանտում է, […]
13:21 10.11.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Սելտայի» դեմ խաղում դարձել է 3 գոլի հեղինակ, տեղեկացնում է Armsport.am–ը: Արգենտինացին ձևակերպել է կարիերայի 52-րդ հեթ-տրիկը: Գոլահարը խփել է նաև կարիերայի 52-րդ գոլը տուգանայինից: Հիշեցնենք, որ այդ խաղում կապտանռնագույնները հաղթել են 4-1 հաշվով:
13:12 10.11.2019
74-ամյա շոումեն և հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը վիրահատվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում և վիրահատության ժամանակ տեղադրվել է կարդիոստիմուլյատոր, հայտնում է REN TV-ն: Նշվում է, թե նախկինում ևս Յակուբովիչը առողջական խնդիրների պատճառով դիմել է բժիշկների: Ռուսաստանի ժողովրդական արտիսը, սակայն, հերքել է այդ տեղեկությունները: «Կարող եք գրել, որ ինձ վերակենդանացման բաժանմունքից պատգարակով բերել են թենիս խաղալու. ես հիմա […]
12:33 10.11.2019
Մասնագետները նշել են առանց մարզանքների նիհարելու արդյունավետ եղանակներ: Այս մասին հայտնում է Food.news պորտալը: Մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող կամ չեն ցանկանում մարզվել քաշը կարգավորելու համար, կարող են օգտագործել երկու փորձված մեթոդ: Ըստ առաջինի՝ անհրաժեշտ է կալորիաներ ստանալ օրվա մեջ 8 ժամվա ընթացքում, իսկ մնացած 16 ժամերը (ներառյալ քնի ժամերը) ոչինչ չուտել: Երկրորդ տարբերակն […]
12:20 10.11.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայապահպանության, հայրենիքի հետ կապերի […]
11:53 10.11.2019
Նոյեմբերի 10-ին, ժամը 00:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Խաչատուր Գ., ծնված 1980 թ.) […]
11:40 10.11.2019
BuzzFeed պորտալը ներկայացրել է տասնամյակի լավագույն 50 տեսահոլովակները: Վարկանշային աղյուսակը հայտնվել է պորտալի պաշտոնական կայքում: Մասնագետներն ընտրել են յուրաքանչյուր տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակները՝ սկսած 2010 թվականից: 2010-ի լավագույն տեսահոլովակների շարքում հայտնվել է Ադելի Rolling in the Deep տեսահոլովակը: Նա հավաքել է 1,6 միլիարդ դիտում: Gotye-ի 1,2 միլիարդ դիտումներով Somebody That I Used To […]
11:31 10.11.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 9-ին Բրյուսել քաղաքում մասնակցել է Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների կողմից կազմակերպված գալա-միջոցառմանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Իր ելույթում Նախագահը ողջունել է ներկաներին, փոխանցել Արցախի ժողովրդի ամենաջերմ բարեմաղթանքները, կարեւորել այսպիսի միջոցառումների անցկացումը եւ նշել, որ սա մի հարթակ է՝ քննարկելու համազգային եւ միջազգային զարգացումները, ծանոթանալու տարբեր […]
11:28 10.11.2019
Ռումինիայում ավարտին է մոտենում Superbet Rapid & Blitz 2019 մրցաշարը: Արագ շախմատի 9 պարտիաներից հետո շախմատիստները կայծակնային շախմատի 9-ական պարտիա են անցկացրել: Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին և Վլադիսլավ Արտեմևին, իսկ Անիշ Գիրիի, Անտոն Կորոբովի, Վիշվանաթան Անանդի, Լի Քուանգ Լիեմի, Շահրիյար Մամեդյարովի, Ֆաբիանո Կարուանայի և Սերգեյ Կարյակինի հետ ոչ-ոքի է խաղացել: Արոնյանն ունի 15,5 […]
11:07 10.11.2019
Օկլահոմայում անցկացվել է Bellator 233 մրցաշարը, որի ժամանակ սարսափելի նոկաուտ է գրանցվել: Քրիստիան Էդվարդսը մրցել է Սեզար Բեննետի հետ։ Մենամարտի արդեն 16-րդ վայրկյանին Էդվարդսը ձախ ոտքով այնպիսի հուժկու հարված է հասցրել մրցակցի ծնոտին, որ վերջինս կորցրել է գիտակցությունը և հայտնվել խորը նոկաուտի մեջ:
10:32 10.11.2019
Անգլիայի Քենթի կոմսության Լարքֆիլդ գյուղի մի բնակչուհի խոսել է այն մասին, թե ինչպես է ամոթից ելնելով նիհարել 70 կիլոգրամով: Այս մասին գրում է Daily Mirror-ը: Երիտասարդ տարիներին Նիկոլա Ուելլսը տառապել է ալկոհոլիզմից: 31 տարեկանում նրան հաջողվել է հրաժարվել խմիչքից, բայց կնոջ մոտ հայտնվել է նոր վատ սովորություն. նա սկսել է օգտագործել արագ սնունդ: Կինն ամեն […]
23:36 09.11.2019
Հնդկաստանի Վադոդարա քաղաքում կոկորդիլոսը մտել է բնակելի տներից մեկի զուգարանը: Տան բնակիչներն անսովոր ձայներ են լսել զուգարանից, մտածել են, թե այնտեղ կատու է մտել, բայց բացել ու կոկորդիլոս են տեսել: Ընտանիքն անմիջապես դիմել է «Վայրի կենդանիների փրկության հիմնադրամ»: Մասնագետներին մեկ ժամից ավելի է պահանջվել կոկորդիլոսին բռնելու համար: Նրանք խոստովանել են, որ դա բավականին բարդ գործ […]