TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սիրիայի սահմանին սկսվում է ռուս-թուրքական չորրորդ համատեղ պարեկությունը

16:12 11.11.2019

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը երկուշաբթի օրը Թուրքիայի սահմանային ծառայության հետ համատեղ նախաձեռնել է չորրորդ համատեղ պարեկությունը Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող նոր շրջանում՝ մոտ 80 կիլոմետրի վրա, հայտնել են ՌԴ ՊՆ-ից: «Նոյեմբերի 11-ին` ժամը 12:10-ից, Ռուսաստանի ռազմական ոստիկանության և Թուրքիայի սահմանապահ ծառայության չորրորդ համատեղ պարեկությունը սկսել է աշխատանքը նոր սահմանային շրջանում, որը գտնվում է Ղամիշլիից 70 […]

̰
Հայտնի են Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

15:30 11.11.2019

Այս տարվա ընթացքում Իսպանիայում արդեն երկրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում:

̰
Թուրքիան սկսել է տեղահանել ԻՊ-ի գրոհայիններին

15:18 11.11.2019

Երկուշաբթի՝ նոյեմբերի 11-ից, Թուրքիան սկսում է «Իսլամական պետության» գերեվարված գրոհայիններին արտաքսել այն երկրներ, որոնց քաղաքացիներն են: Այս մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Չաթաքլին, գրում է РИА Новости-ն: «ԱՄՆ-ից օտարերկրյա ԻՊ ահաբեկիչը, որի հետ կապված բոլոր ընթացակարգերն ավարտված են, վտարվել է Թուրքիայից: Գերմանական ծագմամբ ևս յոթ օտարազգի գրոհայիններ արտաքսվելու են նոյեմբերի 14-ին»,- ասել է […]

̰
Այն, ինչ անում է Էրդողանը Սիրիայում, անօրինական է. Բաշար Ասադ

15:10 11.11.2019

Քրդական խմբավորումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առիթ տվել են, որպեսզի նա  ներխուժի Սիրիա, սակայն այն, ինչ նա անում է Սիրիայի հյուսիսում, անօրինական է բոլոր տեսանկյունից, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Էրդողանն իր օրակարգն ունի, և այն բաղկացած է երկու մասից՝ առաջինը կապված է «Մուսուլման եղբայրների» հետ, մյուսը նրա՝ որպես ԱՄՆ խամաճիկ, պարտավորություններն են: […]

̰
Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

14:51 11.11.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Երևանում հարց ուղղվեց ռուս-թուրքական հարաբերություններում նկատվող ջերմության մասին: Լավրովն արձագանքեց. «Մենք չենք խոսում հարաբերությունների սերտացման կամ ջերմացման մասին: Երբ ունենք պատմությամբ և աշխարհագրությամբ տրված հարևաններ, մենք զարգացնում ենք հարաբերությունները նրանցից յուրաքանչյուրի հետ: Դա ճիշտ է ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՏՄ մեր գործընկերների նկատմամբ, դա ճիշտ է Թուրքիայի, Իրանի, Արևելյան Եվրոպայի երկրների դեպքում»: […]

̰
Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս միջնորդական ամենաակտիվ գործունեություն ծավալել ԼՂ խնդրի կարգավորման հարցում. Լավրով

14:37 11.11.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին: Նա նշել է՝ հարուստ օրակարգ է երկկողմ և միջազգային հարաբերություններում, ընդգծել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը: Լավրովը տեղեկացրել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն են քննարկել: Ի թիվս տարբեր ոլորտներում համագործակցության՝ ՌԴ ԱԳ նախարարը խոսել է նաև […]

̰
DJ Արմին վան Բյուրենը կիսվել է WCIT 2019-ի մասին իր տպավորություններով

14:23 11.11.2019

DJ Արմին վան Բյուրենը կիսվում է իր տպավորություններով Հայաստանում տեղի ունեցած WCIT 2019 բացման համերգի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT նվագախմբի բացառիկ ելույթի մասին։ Տեսանյութը հրապարակվել է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջում:  

̰
Հնդկաստանը հսկայական զորք է մոտեցրել Քաշմիրի վիճելի տարածքին

14:20 11.11.2019

Հնդկաստանի իշխանությունները 100 հազար զինծառայող են մոտեցրել Պակիստանի հետ վիճելի համարվող Քաշմիր նահանգին։ Միավորումները տեղաբաշխվել են Պակիստանի հետ շփման գծի ամբողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է հնդկական լրատվամիջոցներից մեկը։ «Հնդկաստանի ռազմական ներկայության ուժեղացումը պայմանավորված է Պակիստանից հնդկական Ջամուի և Քաշմիրի դաշնային տարածք ահաբեկիչների ներթափանցումը կանխելու և Հնդկաստանի սահմանային գոտու անվտանգություն ապահովելու անհրաժեշտությամբ»,- նշվում է հաղորդագրության […]

̰
Ավստրալիայի որոշ նահանգներում հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

14:09 11.11.2019

Հրդեհների պատճառով մահացել է 3 մարդ: Հրդեհի զոհ է դարձել նաև շուրջ 350 կոալա:

̰
ՌԴ գործընկերոջս հետ համակարծիք ենք, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. Զ. Մնացականյան

14:05 11.11.2019

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում խոսեց հանդիպման ժամանակ քննարկված թեմաների մասին: «Մեր հարաբերություններն այնքան խորը և բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվարություն է անգամ մեզ համար: Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող՝ մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ […]

̰
Ո՞րն է աշխարհի «ամենախմող» երկիրը

14:00 11.11.2019

Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկանիշը` ըստ ալկոհոլային խմիչքների օգտագործման ցուցանիշների: Պարզվել է` առաջին տեղում Լիտվան է, որի բնակիչները տարեկան միջինը օգտագործում են 12,3 լիտր ալկոհոլ: Ռուսաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը (11,1 լ): Լիտվային հաջորդում են Ավստրիան (11,8 լ), Ֆրանսիան և Չեխիան  (11,6 լ), Լյուքսեմբուրգը (11, լ) Լատվիան և […]

̰
Պարոն նախագահ…. նախագահ Պուտինը բարևներ է փոխանցել. Լավրովը շփոթվեց Փաշինյանին դիմելիս

13:48 11.11.2019

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը բարևներ են փոխանցել: Դիմելով ՀՀ վարչապետին՝ ՌԴ ԱԳ նախարարը շփոթվեց՝ ասելով «պարոն նախագահ» և անմիջապես սխալը ուղղեց՝ խոսքը ձևակերպելով այլ կերպ՝ «նախագահ Վլադիմիր Պուտինը բարևներ է փոխանցել»: Նրա խոսքերով՝ Հայաստանի և Ռուսաստանի […]

̰
«Բլբուլ»-ի հետևանքով մարդիկ են մահացել

13:40 11.11.2019

Հնդկաստանի արևելյան շրջաններում առնվազն 10 մարդ է մահացել «Բլբուլ» («Սոխակ») փոթորկի առաջացրած հետևանքների պատճառով: Փոթորիկը կիրակի բախվել է Հինդուստան թերակղզու հյուսիսարևելյան շրջաններին։ Մինչ այս արդեն հայտնի էր դարձել, որ նույն փոթորկի պատճառով 13 զոհ է եղել հարևան Բանգլադեշում։ Եվս 44 մարդ երկու երկրներում համարվում է անհետ կորած։ Նրանք բոլորը ձկնորսական նավակներով ծովում են եղել, երբ […]

̰
Ուկրաինան մտադիր է հանել պարտադիր ժամկետային զինծառայությունը

13:40 11.11.2019

Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ մտադիր է երկրի օրենսդրությամբ հանել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը՝ այն փոխարինելով ու լրացնելով պայմանագրային ծառայությամբ։ «Դա իմ անձնական նպատակն է՝ հանել զորակոչը»,- նախարար Անդրեյ Զագորոդնյուկի խոսքերը մեջբերում է մամուլը։ Պաշտոնյան հայտարարել է, սակայն, որ դա արագ չի ստացվի, անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տարի։ Զագորոդնյուկը նաև ասել է, թե անցնելով […]

̰
Հայ մարզիկն ատամներով 5 ավտոմեքենա է քաշել և Գինեսի ռեկորդ սահմանել

13:32 11.11.2019

17-ամյա մարզիկ Էրիկ Խաչատրյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ ատամներով քաշելով 5 ավտոմեքենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երկար է պատրաստվել հաղթանակին. «Մոտ 2 տարի պարապում էի, վերջապես սահմանեցի ռեկորդ: Եթե մարզիկ ես, ապա ոչ մի դժվարություն պետք է չլինի, և ամեն բան հաղթահարելի է: Որոշեցի ատամներով քաշել, քանի որ մազերովն արդեն գրանցված ռեկորդ էր: […]

̰
Գերմանիայում խոշոր վթարի հետևանքով 29 մարդ է վիրավորվել

13:30 11.11.2019

Գերմանիայի հարավ-արևմուտքում 18 մեքենա վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 29 մարդ վիրավորվել է, հայտնում է «Բավարիայի ռադիոն»-ն: A7 մայրուղու վրա` Մայն գետի վրայի կամուրջն անցնելիս, պիկապի վարորդը կորցրել է իր մեքենայի կառավարումը և բախվել արգելապատնեշին: Մերկասառույցի և մռայլ եղանակի պատճառով այլ մեքենաներ չեն կարողացել ժամանակին արգելակել և բախվել են միմյանց: Միջադեպի հետևանքով չորս մարդ ծանր […]

̰
Սոցցանցերում շարունակում են քննարկել «մարդու դեմքով» ձկան տեսանյութը

13:16 11.11.2019

Օգտատերերը մեկնաբանություններում նշում են, որ տեսանյութը շատ է վախեցրել իրենց:

̰
Լուկաշենկոն երկար դադարից հետո այցելել է Եվրոպա

13:00 11.11.2019

2016 թվականից ի վեր Բելառուսի նախագահն առաջին անգամ այցելել է Եվրոպական միության անդամ պետություն՝ Ավստրիա։ Մինչ այս նա վարանում էր ընդունել եվրոպական երկրներից եկող հրավերները։ Տևական ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոյի վրա սահմանված էին պատժամիջոցներ՝ Եվրոպական միություն այցելելու արգելք։ Սակայն Ուկրաինայի ճգնաժամի հաղթահարման գործընթացում Բելառուսի խաղացած դերի համար նրա վրայից հանվեցին բոլոր սահմանափակումները։ Չնայած դրան՝ 2016 թվականից […]

̰
Ոստիկանը կրակել է ցուցարարի վրա, ցուցարարները ողջ-ողջ մարդ են այրել. Հոնկոնգում իրավիճակը լարված է

12:56 11.11.2019

Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական փոփոխություններ կատարել և հետաքննել ոստիկանության կողմից ուժի գործադրման դեպքերը:

̰
ՀՀ-ն հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում. Reuters-ի անդրադարձը

12:45 11.11.2019

Բրիտանական Reuters գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման ցուցանիշներին, ներկայացրել Հայաստանի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը ու փորձագետների օգնությամբ համեմատություն անցկացրել տարածաշրջանի երկրների ցուցանիշների հետ, հայտնում է «Արմենպրես»-ը: Գործակալությունն ընդգծում է, երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխարհում եկամտի ձգտող ներդրողների շրջանում նախկին ԽՍՀՄ փոքր […]

̰
Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:38 11.11.2019

ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

̰
Մարիա Զախարովայի երևանյան ջազ-երեկոն

12:27 11.11.2019

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ինստագրամի» իր էջում ներկայացրել է մի պատառիկ՝ երևանյան երեկոյից: «Երեկոն՝ երևանյան ջազ-ակումբում: 100 տոկոսով համաձայն եմ՝ մշակույթն ընտանեկան գործ է»,- լուսանկարը մակագրել է նա: Իսկ Stories բաժնում Զախարովան իր ջազային երեկոյից մի հատված է ներկայացրել՝ տեսանյութով:   View this post on Instagram   Вечером в ереванском джаз-клубе. Согласна на […]

̰
Ասադը Ալ-Բաղդադիի սպանությունը համարում է ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի «ռեբրենդինգ»

12:10 11.11.2019

Ասադի խոսքով՝ ամերիկացիներն ալ-Բաղդադիին պահում էին իրենց բանտերում, սակայն բաց թողեցին:

̰
Լոս Անջելեսի լողափում բժշկական ասեղներ են գտել

11:54 11.11.2019

Լոս Անջելեսի առափնյա հանրահայտ գոտիները փակ են այցելուների համար՝ մեծ քանակությամբ բժշկական պարագաների, ներառյալ ասեղների հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է տեղի փրկարար ծառայությունը: Դրանք հայտնաբերվել են կիրակի առավոտյան, որից հետո տարածքը փակվել է: Թե ինչպես են դրանք հայտնվել լողափին, դեռևս հայտնի չէ։ Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ #DriftIC This area will continue to be […]

̰
Ռուսաստանը Հայաստանում թիվ մեկ ներդրողն է. Սերգեյ Լավրով

11:18 11.11.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար: Նա ընդգծեց Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական գերատեսչությունների սերտ համագործակցությունը, տեղեկացրեց՝ հաջորդ տարի Հայաստանում ռուս-հայկական միջտարածաշրջանային ֆորում կանցկացվի: ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց՝ այս տարի Հայաստանում հյուրընկալվել են ՌԴ պաշտպանության և առողջապահության նախարարները, սերտ շփումներ կան բոլոր ուղղություններով: «Մենք ուրախ ենք, […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Սերգեյ Լավրովին

11:07 11.11.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին ՀՀ վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ հեռարձակմամբ ներկայացնելով իրենց հանդիպումը: Փաշինյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները, խոսել է երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման, նաև ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերություններում գրանցվող առաջընթացի մասին:

̰
Ռուսական C-400-ների պատճառով ԱՄՆ-ն կրկին սպառնացել է Թուրքիային

10:40 11.11.2019

Օ’Բրայենը նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն այցի նախաշեմին:

̰
Թրամփը «շատ վատ քայլ» է անվանել ուրան հարստացնելու Իրանի որոշումը

09:45 11.11.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուրան հարստացնելու Իրանի որոշումը «շատ վատ քայլ» է։ «Եթե Իրանը կարող է ԱՄՆ վերադարձնել  ՀԴԲ առևանգված նախկին գործակալ Ռոբերտ Լևինսոնին, ով անհետացել է Իրանում 12 տարի առաջ, դա շատ դրական քայլ կլինի։ Մինչդեռ, դատելով տեղեկություններից՝ Իրանն ուրան է հարստացնում, ինչը շատ վատ է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։ […]

̰
ՄԱԿ-ը Բոլիվիայում լարվածության նվազեցման կոչ է արել

09:24 11.11.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բոլիվիայում հակամարտող կողմերին նվազեցնել լարվածությունը, զերծ մնալ բռնությունից և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է RIA Novosti –ն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն է արտահայտել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Կոչ է արվում ապահովել Բոլիվիայում գտնվող […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը Մորալեսին հաղորդավարի աշխատանք է առաջարկել

09:12 11.11.2019

Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նոր աշխատանք է առաջարկել Բոլիվիայի նախագահի պաշտոնը լքած Էվո Մորալեսին։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։ Սիմոնյանը նրան ժամանցային ոլորտի աշխատանք է առաջարկել, մասնավորապես ցանկանում է, որ Մորալեսը իսպանալեզու RT-ում աշխատի որպես հաղորդավար։ Նա օրինակ է բերել Էկվադորի նախկին առաջնորդ Ռաֆայել Կորեային, ով իսպանալեզու RT-ում հաղորդում է […]

̰
BACK_TO_TOP