20:43 07.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին և Ջուդի Չուին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Արարատ Միզորյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան և Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո […]
20:43 07.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեփական աշխատավարձը բարձրացնելու և երկրի վարչապետին պարգևատրելու հրաման է ստորագրել, գրում է Lenta-ն: Փաստաթղթի համաձայն՝ աշխատավարձերը 2019-ի հոկտեմբերի 1-ից բարձրացվել են են 4․3 տոկոսով: Դրանից բացի՝ աճել են ՌԴ գերատեսչություններին վճարվելիք գումարների չափերը: Խոսքը վերաբերում է ԱԻՆ-ին, ՆԳՆ-ին, Ռոսգվարդիային, Գլխավոր Դատախազությանը, Քննչական կոմիտեին և այլ գերատեսչություններին:
20:22 07.10.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնևում` Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կենտրոնակայանում, հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Համաշխարհային տնտեսական ֆորումն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա ֆորում, որն ամեն տարի համախմբում է աշխարհի […]
20:15 07.10.2019
Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը հայտնել է, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունների վերսկսումը կախված է Միացյալ Նահանգներից, հայտնում է Reuters-ը: Բանակցությունների պայմաններից մեկը «Միացյալ Նահանգների կողմից ԿԺԴՀ-ի նկատմամբ թշնամական քաղաքականությունից հրաժարվելու հարցում գործնական միջոցների ընդունումն է»: «Մենք մտադիր չենք անցկացնել այնպիսի զզվելի բանակցություններ, ինչպիսին որ տեղի են ունեցել Շվեդիայում, նախքան ԱՄՆ-ը կձեռնարկի նշանակալի քայլ` ԿԺԴՀ-ի հետ […]
20:05 07.10.2019
Armdaily պարբերականը գրում է, որ քիչ առաջ «Dolmama» ռեստորան էր գնացել Քիմ Քարդաշյանը՝ քրոջ և երեխայի հետ: Մենեջերը նշել է, որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ: Նախորդ անգամ պատվիրած ուտեստները չեն կրկին համտեսել: Այս անգամ այլ ուտեստներ են պատվիրել: Երեխաների համար պատվիրել են ֆրի, իրենք էլ ամեն ինչից փորձել են մի քիչ, տոլման […]
19:52 07.10.2019
Armdaily պարբերականը հայտնում է, որ ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և երեխայի հետ ճաշում էր «Dolmama» ռեստորանային համալիրում: Երբ դուրս եկավ ռեստորանից, մուտքի մոտ նրանց ողջունեցին երկրպագուները: Տարեց մի կին էլ Քիմ Քարդաշյանին նամակներ փոխանցեց: Իսկ երկրպագուներից ոմանք էլ գոռում էին «SaveAmulsar»:
19:30 07.10.2019
Սոցկայքերի աստղ Սահար Թաբարը սարսափեցրել է համացանցը: Նա համարվում է Անջելինա Ջոլիի իրանցի կրկնօրինակը: Նա անդադար նկարներ է տեղադրում ցանցում: Նկարներում տարբեր հերոսների սարսափեցնող կերպարներով է, իսկ մեկնաբանություններում գրում են, թե նա արդեն 50-ից ավելի պլաստիկ վիրահատության է ենթարկվել: Իրանի նման երկրում, սակայն, նման նախաձեռնությունները չեն խրախուսվում: Թաբարին, ի վերջո, ձերբակալել է ոստիկանությունը, այն բանից […]
19:00 07.10.2019
Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Լյուկ Բեսոնը հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները, որում մեղադրվում է սեռական բռնություն գործադրելու մեջ, գրում է BFM–ը: Նշվում է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերին Լյուկ Բեսոնի դեմ գործը վերաբացվել է: Դերասանը հայտարարել է, որ իր հասցեին հնչող մեղադրանքները սուտ են և ինքը չի կատարել կանանց հանդեպ ոչ իրավաչափ գործողություններ: «Ես երբեք նրանց […]
18:51 07.10.2019
Հոկտեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում եղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն: «Կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը և Հայկ Հովհաննիսյանը: Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ […]
18:45 07.10.2019
NASA-ի մասնագետները ստեղծել են Լուսնի եռաչափ քարտեզ, գրում է CGI Moon Kit-ը: Ինտերակտիվ քարտեզի նյութերը գիտնականները ստացել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային կայանից: Կայանը լուսանկարներ է արել և հավաքել Լուսնի մասին վերջին 10 տարում առկա տեղեկատվությունը: Գտնվելով արբանյակի վրա` ապարատը նկարել է Լուսնի երևացող ողջ մակերեսը: Տիեզերական մարմնի ռելիեֆը ուսումնասիրվել է հատուկ սարքերի միջոցով: Լուսնի […]
18:42 07.10.2019
«Յանդեքս.Տաքսի»-ն Հայաստանում մեծացնում է ծառայությունների մասշտաբները: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել են «Յանդեքս.Տաքսի»-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանը և «Յանդեքս.Տաքսի»-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանը: «Յանդեքս.Տաքսի»-ի ներկայացուցիչները պատմել են, թե ինչու են ժամանել Հայաստան, ինչ ծրագրեր ունեն մեր երկրում, և առաջիկայում ինչ նորարարություններով է պատրաստվում հանդես գալ «Յանդեքս.Տաքսի»-ն աշխարհում և […]
18:20 07.10.2019
Իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր «Մոնա Լիզա» («Ջոկոնդա») կտավը վերադարձրել են Լուվրի պատկերասրահի այն սրահը, որտեղ այն պահվում էր դեռ 19-րդ դարի սկզբներից։ Երկու ամիս առաջ Լուվրի ղեկավարությունը նախաձեռնել էր այդ սրահի նորոգումը, մի բան, որ 15 տարի չէր եղել։ Իսկ կտավը «տեղահանել էին» ու ներկայացնում էին Ռիշելյեների թևի Մեդիչի սրահում։ Այդ ընթացքում նորոգել […]
18:14 07.10.2019
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունների հետ եկել են համաձայնության, և որ թուրքական բանակն արդեն երրորդ ճակատով ներխուժելու է Սիրիա, ՄԱԿ-ում պատրաստվում են ընդհուպ մինչև խաղաղ բնակչության շրջանում կոտորածների։ «Մինչև չգիտենք՝ ինչ է կատարվելու … Մենք պատրաստվում ենք վատթարագույնին»,- հայտարարել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով տարածաշրջանային հումանիտար համակարգող Պանոս Մումցիսը։ Պաշտոնյան […]
18:08 07.10.2019
Ամերիկյան Ֆլորիդայի «Բիգ Սայփրես» արգելոցում հսկայական վագրաձև պիթոն է հայտնաբերվել: Նրա երկարությունը 5,6 մետր է, իսկ քաշը` 44 կիլոգրամ: Արգելոցի աշխատակիցների կարծիքով` սա աշխարհում ամենամեծ պիթոններից մեկն է: Մուգ վագրաձև պիթոնները հիմնականում հանդիպում են Հարավարևելյան Ասիայում: Նրանց միջին երկարությունը հասնում է 3,7 մետրի և բացառիկ դեպքերում հանդիպում են նաև 5 մետրը գերազանցող տեսակներ: Ֆլորիդայում այս […]
17:58 07.10.2019
Թուրքիայի կողմից Սիրիայում նոր, երրորդ գործողություն իրականացնելու մասին լուրերի ֆոնին Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս երեք անգամ կրկնել ու շեշտել է Սիրիայի ամբողջականության կարևորության մասին։ «Կրեմլում գիտեն Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականության կանխադրույթին Թուրքիայի հավատարմության մասին, այն մասին, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնին, մեկնարկային կետ է և՛ սիրիական ճգնաժամի կարգավորման ջանքերում, և՛ մնացած […]
17:03 07.10.2019
Նոբելյան շաբաթվա շրջանակներում արդեն սկսվել է աշխարհահռչակ մրցանակաբաշխության հաղթողների անունների հրապարակումը։ Առաջինը հայտնի է դարձել բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում մրցանակը ստացած գիտնականների թիմը․ ամերիկացի օնկոլոգ Ուիլյամ Կելին, բրիտանացի գիտնական Պիտեր Ռետկլիֆ, ամերիկացի բժիշկ-գիտնական Գրեգ Սեմենզա։ Նրանք այս մրցանակը ստացել են այն հետազոտության համար, որի հիման վրա պարզել են, թե ինչպես են բջիջները արձագանքում և հարմարվում […]
16:34 07.10.2019
Գերմանիայում ավարտված գարեջրի ամենամյա «Օքթոբերֆեստ» փառատոնը նոր ռեկորդներ է գրանցել: Այս մասին հայտնում է DW լրատվական ալիքը: Փառատոնի երկու շաբաթների ընթացքում ոստիկանությունը 774 հարբած վարորդի է տուգանել: Նրանցից 414-ը երթևեկել են էլեկտրաինքնագնաց հեծանիվներով: Փառատոնի մասնակիցները խմել են 7,3 մլն լիտր գարեջուր, կերել են 124 ցուլ և 29 ոչխար: Փառատոն է այցելել 6,3 միլիոն մարդ: Երկու […]
16:10 07.10.2019
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշում, որը 2020 թվականի համար սահմանում է տնտեսության մեջ օտարերկրացի աշխատողների առավելագույն թիվն ըստ ճյուղերի և Ռուսաստանի տարածաշրջանների: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով կառավարության պաշտոնական կայքին: Նշվում է, որ օտարերկրյա աշխատուժի թույլատրելի մասնաբաժինը որոշվում է տնտեսական գործունեության յուրաքանչյուր տեսակի համար առանձին: Այն հաշվարկելիս հաշվի են առնվում […]
16:00 07.10.2019
Նոյեմբերին ՄԱԿ-ի կենտրոնակայանում առանձին միջոցառումով կներկայացվեն Հայաստանը և Հայաստանի ներդրումային քաղաքականությունը։ Այս մասին այսօր Ժնևում լրագրողներին հայտնել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր համաշխարհային տնտեսության թեև փոքր, բայց լիարժեք մաս է․ ըստ այդմ՝ Հայաստանն էլ այստեղ փորձ և խորհուրդ փոխանակելու հնարավորություն ունի։ Պաշտոնյայի խոսքերով՝ այն լուծումները, որ հայկական […]
15:47 07.10.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է WCIT-2019 համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով այդ հանդիպումը՝ Փաշինյանը գրել է. «Իմ ելույթը WCIT-2019 համաժողովի մասնակից պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը»:
15:23 07.10.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահն անցկացնում իր ծննդյան տոնը, գրում է RT-ն. «Այսօր Պուտինի ծննդյան օրն է, նա այս օրն անցկացնում է իր հարազատների և ընկերների հետ: Դրա հետ մեկտեղ, Պուտինը առավոտ ժամը 10:00-ից հեռախոսով ընդունում է շնորհավորանքներ արտասահմանյան գործընկերներից»: Պեսկովի խոսքերով՝ ՌԴ նախագահը առավոտվանից […]
15:17 07.10.2019
Այսօր Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդես այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ Ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի […]
15:13 07.10.2019
Բեռլինի «Մեծ աստղ» հրապարակում Extinction Rebellion բնապահպանական շարժման հազարավոր ակտիվիստներ կլիմայի պահպանման նպատակով բողոքի ակցիա են սկսել, գրում է DW-ն: Բնապահպանները շրջանաձև փակել են ճանապարհը: Հրապարակում գտնվում է 1000 մարդ: Ակցիան խաղաղ բնույթ ունի, ոստիկանները խնդրում են մեքենաներին շրջանցել հրապարակը: Extinction Rebellion բնապահպանական շարժումը կոչ է անում գերմանական իշխանություններին հայտարարել կլիմայական արտակարգ դրություն և կրճատել […]
15:05 07.10.2019
Ուկրաինայի դատախազությունը գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դիմումի հիման վրա, հայտնում է РИА Новости-ն: Սաակաշվիլին հաղորդում է տվել առևանգման, բռնի գործողությունների և 2018 թվականի փետրվարի 18-ին Ուկրաինայի պետական սահմանով Լեհաստան ապօրինի տեղափոխման վերաբերյալ:
14:55 07.10.2019
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձր է: «Այսօր Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը մնում է բարձր, ծայրահեղ բարձր մակարդակի վրա»,- նշել է նախարարը: Նրա խոսքերով՝ 2013 թվականից ի վեր Ֆրանսիայում կանխվել է 59 ահաբեկչական հարձակում, 2019-ի սկզբից՝ 3: Կաստաները նշել է, որ «արմատականացմանն առնչվող գործերի […]
14:33 07.10.2019
Արգենտինացի 23-ամյա ֆուտբոլիստ Էսեկյել Էսպերոնը 6-րդ հարկից ընկել է և մահացել, գրում է Infobae-ն: Ֆուտբոլիստը Բուենոս Այրեսում մասնակցում էր խնջույքի: Խնջույքի ավարտին՝ ուշ երեկոյան, նա ընկերների հետ դուրս է եկել պատշգամբ և հենվել ոչ լավ ամրացված բազրիքին: Ֆուտբոլիստը ընկել է պատշգամբից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է: Մարզիկն իր կարիերան սկսել է «Օլլ […]
14:14 07.10.2019
ՀՀ նախագահը հանդիպել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարատև ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ։ Շվաբը անձամբ է դուրս եկել` նախագահ Սարգսյսնին դիմավորելու: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` նախատեսված էր, որ Հ Հ նախագահին պետք է ընդուներ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Բյորգե Բրենդը, բայց հիմնադիրը ցանկացել է անձամբ հանդիպել ՀՀ նախագահի հետ։ Մանրամասները` տեսանյութում:
14:05 07.10.2019
Վերջին օրերին Իրաքի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է շուրջ 100-ի:
13:52 07.10.2019
Ավելի վաղ հայտնել էինք` այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին և երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքն այնտեղ մկրտել է երեխաներին։ Style.news.am-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները։ Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին և համաձայնել լուսանկարվել նրանց հետ։