TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ինչպե՞ս է Պուտինը նշում իր ծննդյան օրը. պատմել է Պեսկովը

15:23 07.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահն անցկացնում իր ծննդյան տոնը, գրում է RT-ն. «Այսօր Պուտինի ծննդյան օրն է, նա այս օրն անցկացնում է իր հարազատների և ընկերների հետ: Դրա հետ մեկտեղ, Պուտինը առավոտ ժամը 10:00-ից հեռախոսով ընդունում է շնորհավորանքներ արտասահմանյան գործընկերներից»: Պեսկովի խոսքերով՝ ՌԴ նախագահը առավոտվանից […]

̰
«Արմաթ» կրթական ծրագիրն ընդլայնում է իր սահմանները դեպի Եթովպիա և Աֆղանստան

15:17 07.10.2019

Այսօր Մերգելյան ինստիտուտի «Երևան Էքսպո» կենտրոնում անցկացվող Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդես այցելեց ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT 2019) նախարարական պատվիրակությունը, որի կազմում էին Բանգլադեշի, Իրաքի, Բրազիլիայի, Բելիզի, Մալազիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Էստոնիայի և մի շարք այլ պետությունների համապատասխան ոլորտի նախարարները։ Ցուցահանդեսի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նախ հուշագիր ստորագրեց Եթովպիայի […]

̰
Բնապահպանական ակտիվիստները փակել են Բեռլինի կենտրոնական հրապարակներից մեկը

15:13 07.10.2019

Բեռլինի «Մեծ աստղ» հրապարակում Extinction Rebellion բնապահպանական շարժման հազարավոր ակտիվիստներ կլիմայի պահպանման նպատակով բողոքի ակցիա են սկսել, գրում է DW-ն: Բնապահպանները շրջանաձև փակել են ճանապարհը: Հրապարակում գտնվում է 1000 մարդ: Ակցիան խաղաղ բնույթ ունի, ոստիկանները խնդրում են մեքենաներին շրջանցել հրապարակը: Extinction Rebellion բնապահպանական շարժումը կոչ է անում գերմանական իշխանություններին հայտարարել կլիմայական արտակարգ դրություն և կրճատել […]

̰
Ուկրաինայում գործ է հարուցվել Միխեիլ Սաակաշվիլիի առևանգման վերաբերյալ

15:05 07.10.2019

Ուկրաինայի դատախազությունը գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դիմումի հիման վրա, հայտնում է РИА Новости-ն: Սաակաշվիլին հաղորդում է տվել առևանգման, բռնի գործողությունների և 2018 թվականի փետրվարի 18-ին Ուկրաինայի պետական սահմանով Լեհաստան  ապօրինի տեղափոխման վերաբերյալ:

̰
Ֆրանսիան հայտնել է երկրում ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակի մասին

14:55 07.10.2019

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձր է: «Այսօր Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքը մնում է բարձր, ծայրահեղ բարձր մակարդակի վրա»,- նշել է նախարարը: Նրա խոսքերով՝ 2013 թվականից ի վեր Ֆրանսիայում կանխվել է 59 ահաբեկչական հարձակում, 2019-ի սկզբից՝ 3: Կաստաները նշել է, որ «արմատականացմանն առնչվող գործերի […]

̰
23-ամյա ֆուտբոլիստը ընկել է 6-րդ հարկից և մահացել

14:33 07.10.2019

Արգենտինացի 23-ամյա ֆուտբոլիստ Էսեկյել Էսպերոնը 6-րդ հարկից ընկել է և մահացել, գրում է Infobae-ն: Ֆուտբոլիստը Բուենոս Այրեսում մասնակցում էր խնջույքի: Խնջույքի ավարտին՝ ուշ երեկոյան, նա ընկերների հետ դուրս է եկել պատշգամբ և հենվել ոչ լավ ամրացված բազրիքին: Ֆուտբոլիստը ընկել է պատշգամբից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է: Մարզիկն իր կարիերան սկսել է «Օլլ […]

̰
Նախագահը հանդիպել է Դավոսի ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբի հետ

14:14 07.10.2019

ՀՀ նախագահը հանդիպել է Դավոսի ֆորումի հիմնադիր և երկարատև ղեկավար, պրոֆեսոր Կլաուս Շվաբի հետ։ Շվաբը անձամբ է դուրս եկել` նախագահ Սարգսյսնին դիմավորելու: SHANTNEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ` նախատեսված էր, որ Հ Հ նախագահին պետք է ընդուներ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախագահ Բյորգե Բրենդը, բայց հիմնադիրը ցանկացել է անձամբ հանդիպել ՀՀ նախագահի հետ։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Շվեդիայում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ հաջակցություն Իրաքի ցուցարարների

14:05 07.10.2019

Վերջին օրերին Իրաքի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է շուրջ 100-ի:

̰
Ի՞նչ անուններ են մկրտության ժամանակ ստացել Քիմ Քարդաշյանի երեխաները

13:52 07.10.2019

Ավելի վաղ հայտնել էինք` այսօր առավոտյան Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին և երեխաները մեկնել են Էջմիածին. աստղային ընտանիքն այնտեղ մկրտել է երեխաներին։ Style.news.am-ի տեղեկություններով՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր որդուն՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը։ Մյուսներին տվել են Աշխեն, Գրիգոր անունները։ Իսկ մկրտությունից հետո Քիմը հայերենով ողջունել է երկրպագուներին և համաձայնել լուսանկարվել նրանց հետ։  

̰
Իրանում ձերբակալված ռուս լրագրողն այս շաբաթ կարող է ազատ արձակվել. ՌԴ ԱԳՆ

13:50 07.10.2019

ՌԴ ԱԳՆ-ի` Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ Իրանում ձերբակալված ռուս լրագրող Յուլյա Յուզիկը շուտով կարող է ազատ արձակվել, հայտնում է РИА Новости-ն: «Դեսպանը շաբաթ օրն այցելել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Գործի քննությունն ավարտվում է, և մենք ակնկալում ենք, որ շուտով նրան ազատ կարձակեն»,- ասել է Քաբուլովը: Նա նշել է, թե […]

̰
Բաղդադում ցուցարարների և իրավապահների միջև բախումների ընթացքում 15 մարդ է մահացել

13:22 07.10.2019

Հոկտեմբերի 5-ի դրությամբ Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով կար շուրջ 100 զոհ:

̰
Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքից ԱՄՆ զորքերի դուրսբերման գործընթացի մասին

13:10 07.10.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է հանել զորքերը երկրի հյուսիս-արևելքում գտնվող սիրիական այն տարածքներից, որտեղ թուրքական զորքերը մտադիր են ռազմական գործողություն իրականացնել «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակով: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: Էրդողանի խոսքերով ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 6-ի երեկոյան, […]

̰
Տաքսու վարորդը հրաժարվել է տեղափոխել Պորոշենկոյին

12:56 07.10.2019

Մայդանում ցուցարարներին էր միացել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

̰
Թրամփը կոչ է արել իմփիչմենթ հայտարարել Կոնգրեսի խոսնակ Փելոսիին

12:37 07.10.2019

Սկանդալի առիթ է դարձել Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին:

̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Թիերի Մալըրեի հետ

12:34 07.10.2019

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ֆրանսիական Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր և հեղինակ Թիերի Մալըրեի հետ։ Այս մասին Շվեյցարիայից հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականին կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի (Armenian Summit of […]

̰
Թրամփի իմփիչմենթի գործով երկրորդ իրազեկիչն է ի հայտ եկել

12:32 07.10.2019

Հուլիսի 25-ին Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցից հետո հատուկ ծառայությունների գործակալը մտահոգություն էր հայտնել այդ զրույցի կապակցությամբ:

̰
ՀՀ նախագահը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը

12:26 07.10.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցելու է ՄԱԿ- ի Առևտրի և զարգացման համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons)։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նշանավոր անձանց խումբը ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, առաջարկում դրանց հաղթահարման գաղափարներ և […]

̰ ̰
Քիմ և Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին

12:13 07.10.2019

Ծագումով հայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երևան, այսօր առավոտյան մեկնել է Էջմիածին։ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին, հայտնում է News.am-ը։  Վերջիններս եկեղեցում հետաքրքրությամբ հետևել են ամենին, ինչ կատարվում է։ Բոլորը գեղեցիկ սպիտակ հագուստներ են կրել: Տեսանյութը և լուսանկարները` News.am-ի:  

̰
Կիևում զանգվածային ցույց է տեղի ունեցել Զելենսկու նստավայրի առջև

11:54 07.10.2019

Ցուցարարներին է միացել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն:

̰
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

11:52 07.10.2019

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Քոչարյանը նրան քաջառողջություն է մաղթել, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։

̰
«Դորիան» փոթորիկից մեկ ամիս անց փլատակների տակ ողջ մնացած շուն է գտնվել

11:36 07.10.2019

Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորիկից մեկ ամիս անց փլատակների տակ գտնվել է ողջ մնացած շուն, գրում է CNN-ը: Նշվում է, որ շունը գտնվել է ուրբաթ օրը. կենդանին պառկած է եղել շինարարական աղբի կույտի տակ: Երբ փրկարարները գտել են շանը, նա եղել է շատ հյուծված և չի կարողացել քայլել: Կենդանին այսքան ժամանակ ողջ է մնացել անձրևաջուր խմելու […]

̰
Լուկաշենկոն խոստովանել է, որ որդուն նաև «հայրական գոտի»-ով է դաստիարակել

11:32 07.10.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ երեխաներին դաստիարակելու հարցում երբեմն նաև ուժային մեթոդների է դիմել և նույնիսկ «հայրական գոտի»-ով դաս տվել որդուն: «Լավ գոտին երբեմն նաև օգտակար է երեխայի համար, իհարկե՝ ոչ բոլորի: Վիկտորը մեծն է, նրան հաճախ էր գոտին բաժին հասնում: Դիման միջնեկն է, նա դա տեսնում էր և արդեն  նույնի կարիքը չէր […]

̰
Փաշինյանը հանդիպել է «VWmare» ընկերության գործադիր տնօրենի հետ

11:20 07.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ներկայացնում է հերթական հանդիպումը WCIT 2019 միջոցառման մասնակցի հետ: «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «VWmare» ընկերության գործադիր տնօրեն Ռաջիվ Ռամասվամիի հետ»,- գրել է նա:

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019-ի մասնակիցներ Հոմեյդ Ալ Շիմմարիի և Քեթրին Սարաֆյանի հետ

11:08 07.10.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում WCIT 2019 միջոցառման շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի հետ: «Հանդիպում եմ WCIT 2019 մասնակից, «Pixar Animation Studios» ընկերության ավագ փոխնախագահ Քեթրին Սարաֆյանի հետ»,- գրել է վարչապետը՝ ուղիղ եթերում ներկայացնելով հանդիպումը: Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Mubadala Investment» ընկերության ավիացիայի ու ինժեներական ծառայությունների ստորաբաժանման տնօրեն Հոմեյդ […]

̰
Մերձմոսկվայում հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

10:44 07.10.2019

Մերձմոսկվայում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 4 երեխա: Այրվել է երկու բնակարան: Դրանցից մեկում ապրել է 1983 թվականին ծնված կին՝ իր 3 տարեկան տղայի հետ: Իսկ մյուս բնակարանում եղել են 1 տարեկան, 3 և 5 տարեկան երեխաներ: Նրանց փրկել չի հաջողվել: Եվս 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Հրդեհը բռնկվել […]

̰
Պուտինն ու Շոյգուն զբոսնել են սիբիրյան տայգայով

09:20 07.10.2019

Ծննդյան օրվա նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  զբոսնել է սիբիրյան տայգայով։ Նախագահի զբոսանքից կադրեր են հրապարակել։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը դառնում է 67 տարեկան։ Պուտինը բարձրացել է լեռներն ու հիացել աշնանային բնությամբ։ Նրան ուղեկցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նրանք միասին սունկ և հատապտուղներ են հավաքել։ «Ենիսեյն այստեղից գեղեցիկ է երևում»,-նկատել է լեռներից մեկի գագաթը […]

̰
ԱՄՆ-ը հրաժարվել է աջակցել Սիրիայում թուրքական օպերացիային

08:56 07.10.2019

Պենտագոնը չի մասնակցի ռազմական գործողությանը, որն Անկարան մտադիր է անցկացնել Սիրիայի հյուսիսում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, որը տարածվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցից հետո։ Վաշինգտոնում հաստատել են, որ Թորքիայի կողմից ծրագրված օպերացիան կսկսվի շուտով։ ԱՄՆ-ի ուժերը, որոնք հաղթել են ԻՊ-ի տեղի «խալիֆայությանը», այլևս չեն […]

̰
Մելանյա Թրամփը ստում է օտար լեզուների իմացության հարցում․ լեզվաբան

08:43 07.10.2019

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը նախկինում հայտարարել էր, որ ազատ տիրապետում է եվրոպական մի քանի լեզուների։ Ամերիկացի լեզվաբան Ջոն Արավոսիսը վերլուծել է ԱՄՆ նախագահի տիկնոջ հանրային ելույթների բոլոր ձայնագրությունները և նկատել, որ ամենից հաճախ Մելանյան ելույթ է ունենում անգլերենով և մայրենի սլովեներենով, մինչդեռ առաջին տիկինը պնդում էր, թե տիրապետում է գերմաներենին, իտալերենին և ֆրանսերենին, գրում […]

̰
Դանիայի վարչապետը ծիծաղեցրել է խորհրդարանին՝ ուղտի մասին պատմությամբ

08:32 07.10.2019

Դանիայի վարչապետ Մատտե  Ֆրեդերիկսենի ելույթը խորհրդարանի նիստի բացմանը ծիծաղեցրել է պատգամավորներին։ Այս մասին հայտնում է Denmarks Radio-ն։ Ֆրեդերիկսենը զեկույց է ներկայացրել Դանիայի կառավարության կողմից կրկեսի կենդանիների գնման մասին։ Վերջերս իշխանությունները ձեռք են բերել 4 փիղ, սակայն դրանցից մեկն ընկեր է ունեցել՝ Ալի անունով ուղտը։ Կենդանիներին չբաժանելու համար, կառավարությունը գնել է նաև ուղտին։ Այդ պատմությունը ներկայացնելով՝ […]

̰
BACK_TO_TOP