23:28 20.11.2024
Լիբանանում ավելի քան 200 երեխա է զոհվել Իսրայելի և լիբանանյան շիա «Հyզբոլլահ» շարժման միջև երկու ամսից պակաս մարտերի ընթացքում, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ը: «Վերջին երկու ամսվա ընթացքում ավելի քան 200 երեխա է սպանվել Լիբանանում»,-Ժնևում լրագրողներին ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը: Նրա խոսքով, «սահմռկեցուցիչ միտում է ի հայտ գալիս՝ նրանք, ովքեր ուժ ունեն […]
23:24 20.11.2024
Սուրճի համաշխարհային արտահանումը 2023/24 մարքեթինգային սեզոնում (հոկտեմբեր-սեպտեմբեր) աճել է 11,7%-ով՝ մինչև 137,27 մլն պարկ (յուրաքանչյուրը 60 կգ), ասվում է Սուրճի միջազգային կազմակերպության (ICO) զեկույցում։ Այդ թվում՝ կանաչ (չբոված) սուրճի առաքումները աճել են 11,8%-ով՝ մինչև 123,75 մլն պարկ։ Մակրոշրջաններից Հարավային Ամերիկան պահպանում է իր դիրքը որպես սուրճի խոշորագույն արտահանող՝ ավելացնելով մատակարարումները 30,7%-ով՝ մինչև 66,13 միլիոն պարկ […]
23:16 20.11.2024
«Չենթարկված Ֆրանսիա» ձախակողմյան կուսակցությունը կրկին դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու ընթացակարգ սկսելու վերաբերյալ, որը հավանության է արժանացել Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոյի կողմից։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Պատգամավորներն ակնկալում են, որ այդ մասին բանաձեւ կներկայացնեն նոյեմբերի 28-ին իրենց, այսպես կոչված, խորհրդարանական նիշայի ժամանակ՝ օր, երբ մեկ խմբակցություն է […]
23:08 20.11.2024
Հզոր ցիկլոնը հարվածել է ԱՄՆ-ի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով Վաշինգտոն նահանգի մոտ 350 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության և առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել, հայտնում է Poweroutage կայքը։ Սակայն Associated Press-ը նշում է, որ այդ տվյալները կարող են վերջնական չլինել, քանի որ տեղեկատվության հավաքագրումը բարդանում է ինտերնետի խափանումներով և այլ տեխնիկական խնդիրներով։ Աղետից […]
22:48 20.11.2024
Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին աջակցող հանրագիրը, ով հետաքննվում է Եվրախորհրդարանի միջոցների գողության համար, արդեն ստացել է 250 հազար ստորագրություն։ «Ինձ աջակցելու համար նախաձեռնված ստորագրահավաքը, որը մի քանի օրում ստացել է 250 հազար ստորագրություն, հատուկ խաղաղ ակցիա է, որը թույլ է տալիս բոլորին արտահայտել իրենց վրդովմունքը»,- գրել է Լը Պենը […]
22:28 20.11.2024
Ուկրաինական զինված ուժերն ունեն ընդամենը 50 ATACMS մարտավարական հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, գրում է բրիտանական The Times հրատարակությունը։ «Չնայած Պենտագոնը որևէ տվյալ չի տրամադրել, ենթադրվում է, որ Կիևի կառավարությունը ներկայումս ունի ընդամենը մոտ 50 հրթիռ: Ուկրաինան ունի բավականաչափ HIMARS և MLRS հրթիռային կայաններ դրանք արձակելու համար»,-նշում է […]
22:08 20.11.2024
Լիբանանի դեմ ագրեսիայի դադարեցումը և նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքը պայման են Իսրայելի հետ զինադադարի համաձայնագրի կնքման համար։ Այս մասին հայտարարել է շիական «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը՝ «Al Jadeed» հեռուստաալիքով հեռարձակվող հեռուստաուղերձում։ «Մենք ստացանք բանակցային փաստաթուղթը, ուշադիր կարդացինք այն և արտահայտեցինք մեր մեկնաբանությունները դրա վերաբերյալ, մեր պատասխանը ներկայացվեց ամերիկացի բանագնացին։ Արդյոք դա կհանգեցնի […]
21:45 20.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփը X-ի բաժանորդների քանակով շրջանցել է ամերիկացի հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթին։ Թրամփի էջի տվյալներից երևում է, որ նոյեմբերի 20-20:15-ի դրությամբ, նրա բաժանորդների թիվը կազմում է 94,8 միլիոն մարդ։ Սվիֆթի էջին բաժանորդագրված օգտատերերի թիվը, միաժամանակ, հասել է 94,7 միլիոնի։
21:40 20.11.2024
Ֆինլանդիայի մի քանի շրջաններում ավելի քան 20 հազար տուն առանց էլեկտրականության է մնում՝ առատ ձյան հետևանքով։ Այս մասին հայտնում է Energiateollisuus ֆիննական էներգետիկ ընկերությունների ասոցիացիան։ 19։30-ի դրությամբ երկրի 81 շրջանների 20 566 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Հանրային yle հեռուստաընկերության տվյալներով՝ վատ եղանակը բազմաթիվ վթարների պատճառ է դարձել։ Այսպես, Կուվոլա քաղաքում ավտոճանապարհներից մեկն ամբողջությամբ […]
21:00 20.11.2024
Միացյալ Նահանգները, օգտագործելով վետոյի իրավունքը և արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «տասնյակ» ոչ մշտական անդամների կողմից Մերձավոր Արևելքի բանաձևը, ընդունեց իր ողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր պաղեստինցիների մահվան համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ես դիմում եմ իմ ամերիկացի գործընկերներին․ այսօր դուք վերջապես ընդունեցիք ձեր ամբողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների մահվան, […]
20:48 20.11.2024
Շվեդիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բալթիկ ծովում ստորջրյա մալուխի վնասման փաստով, չորեքշաբթի հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ քննիչները ուսումնասիրում են, թե «ինչ դեր կարող էր խաղալ Չինաստանում գրանցված բեռնափոխադրող Yi Peng 3-ը»։ Ըստ MarineTraffic պորտալի տրամադրած տեղեկատվության, որը մեջբերում է թերթը, նավն անցնեռլիս է եղել շվեդ-լիտվական և ֆիննա-գերմանական ստորջրյա […]
20:40 20.11.2024
Աթենքում չորեքշաբթի օրը խափանվել է հասարակական տրանսպորտ աշխատանքը՝ համազգային գործադուլի պատճառով, հայտնում է Associated Press-ը։ Բացի այդ, մի քանի ժամով ընդհատվել է Հունաստանի մայրցամաքը կղզիների հետ կապող լաստանավերի շարժը։ Պետական և մասնավոր հատվածի աշխատակիցները չորեքշաբթի օրը հայտարարել են 24-ժամյա գործադուլ՝ կառավարության գործողություններից դժգոհության պատճառով, մասնավորապես՝ գնաճի հետ կապված։ Արհմիությունները քննադատում են երկրի իշխանություններին՝ նրանց մեղադրելով […]
20:28 20.11.2024
Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից Դավիթ Կիրթաձեին տուգանել է 500 լարիով (183 դոլար)՝ ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա ներկ լցնելու համար։ Ինչպես չորեքշաբթի հայտնել են վրացական լրատվամիջոցները, դատավարությունը տեղի է ունեցել Վրաստանի ՆԳՆ-ի կողմից Քրեական օրենսգրքի հոդվածով, որը վերաբերում է դիտավորությամբ առողջությանը նվազ ծանր վնաս պատճառելուն։ Նոյեմբերի […]
19:00 20.11.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) 20-րդ տարեկան ընդհանուր ժողովին։ Ֆորումը համախմբել է կառավարությունների 300 պատվիրակների, այլ շագագրգիռ ներկայացուցիչների, հանքարդյունաբերության կառավարման և կայուն զարգացման հետ կապված հիմնական խնդիրները քննարկումների և լիագումար նիստերի շրջանակներում լուսաբանելու նպատակով։
17:30 20.11.2024
Ֆրանսիան դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմի վրա նոյեմբերի 19-ին իրականացված հարձակումը, որի ընթացքում հրթիռներ են կիրառվել, ամենայն հավանականությամբ, «Հեզբոլլահ»-ի կողմից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմից 4 գանացի «կապույտ սաղավարտներ», որոնցից երեքը հոսպիտալացվել է: Մի քանի խաղաղապահ էլ վիրավորվել է վերջին […]
16:32 20.11.2024
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կառավարության նիստում հայտարարել է Իսլամական հանրապետության մայրաքաղաքը տեղափոխելու ծրագրի մշակման մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։ Նախագահը պլանի պատրաստման պատասխանատու է նշանակել իր առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին։ «Այս հարցի անտեսումը կարող է հանգեցնել նրան, որ ապագայում մեր երկիրը կարող է բախվել բնապահպանական ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների»,- նշել […]
15:52 20.11.2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին՝ բողոքելու ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի նախօրեին և դրա ընթացքում «երկրի վրա Փարիզի հարձակումների դեմ»։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ընդգծվել է ՄԱԿ-ի այս հեղինակավոր միջոցառումը բոյկոտելու կոչերի անընդունելիությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան կանչվել է Ֆրանսիայի […]
15:32 20.11.2024
Նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգները կհայտարարի Կիևին 275 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթի մասին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ «Այսօր ավելի ուշ Սպիտակ տունը կհայտարարի Ուկրաինային 275 միլիոն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին»,- ասել է նա լրագրողներին։ Ինչպես նշել է Օսթինը, նոր փաթեթը կներառի հրթիռային համակարգերի զինամթերք, հրետանի և հակատանկային […]
15:12 20.11.2024
Ուկրաինայի տարածքից ATACMS հրթիռներ օգտագործելու ԱՄՆ թույլտվությունը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը հասցնել նոր լայնածավալ պատերազմի շեմին։ Այս մասին Բրազիլիայում կայացած «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նախ, մենք հավանություն չենք տալիս այս որոշմանը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի սկզբից մենք հավատում էինք, որ դրան կարելի է վերջ […]
13:56 20.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է Ուկրաինայի հարցով բանակցությունների իր պատրաստակամությունը։ Այսպես, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել է Պուտինի և ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական թեմայի շուրջ հնարավոր շփումների մասին հարցը։ «Նախագահը, իրոք, բազմիցս, ավելի ճիշտ, անընդհատ հայտարարում է, որ պատրաստ է շփումների և բանակցությունների»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
13:23 20.11.2024
Նոյեմբերի 19-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաեւան կանչվել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ «Սա հաջորդում է COP29-ում Ֆրանսիային և եվրոպացիներին ուղղված Ադրբեջանի իշխանությունների անընդունելի հայտարարություններին, որոնց հետևանքով Ֆրանսիայի բնապահպանական փոփոխությունների, կայունության և կլիմայի նախարար Ագնես Պանիե-Ռունաշեն ստիպված եղավ չեղարկել իր մասնակցությունը համաժողովին։ Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է […]
13:00 20.11.2024
Կիևում Իսպանիայի դեսպանությունը հայտարարել է, որ ցերեկային ժամերին ծառայություններ չի մատուցի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Դիվանագիտական առաքելությունն այս մասին փոստով ծանուցել է Ուկրաինայում բնակվող իր քաղաքացիներին։ Դեսպանատունը խորհուրդ է տվել իսպանացիներին ուժեղացնել անվտանգության միջոցները, ինչպես նաև «հետևել տեղական իշխանությունների բոլոր հորդորներին» և պատկերացում ունենալ մոտ ապաստանի գտնվելու վայրի մասին։ […]
12:20 20.11.2024
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արթուր Դալիբալթյանին 2024 թվականի նոյեմբերի 25-ից նշանակել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` Բեյրութ)»,- նշված է որոշման տեքստում:
12:03 20.11.2024
Նոյեմբերի 19-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում, Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ֆրանսիայի պետական արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Մաթյո Կարմոնային (Mathieu CARMONA)։ Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Մաթյո Կարմոնան հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել նրան։ Վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական […]
11:43 20.11.2024
Իրանի իշխանությունները մտադիր են շարունակել զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի հետ հանդիպմանը։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի մտադրությունը միշտ ամենաբարձր մակարդակի վրա է, Իրանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ և համապարփակ համագործակցության կառուցմանը», – ասել է փոխնախագահը: […]
11:15 20.11.2024
Ճապոնիայի հյուսիսում 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Ազգային օդերեւութաբանական վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աոմորի պրեֆեկտուրայում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։
11:07 20.11.2024
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ փետրվարի 15-ին, RIA Novosti-ին հայտնել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աղբյուրը։ Երեքշաբթի օրը Աբխազիայի խորհրդարանն ընդունել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։ Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբան, Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գյունբան պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը։
10:59 20.11.2024
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ փակվում է՝ նոյեմբերի 20-ին հնարավոր օդային հարձակման մասին լուրերի ֆոնին։ Հաղորդագրությունը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի X-ի էջում։ «Կիևում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ տեղեկություն է ստացել նոյեմբերի 20-ին հնարավոր լայնածավալ օդային հարձակման մասին: Դեսպանատունը փակ կլինի և ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս պատրաստ լինել անհապաղ ապաստան գտնել օդային հարձակման նախազգուշացման դեպքում», […]
10:00 20.11.2024
Իրաքը ծրագրում է մոտ ապագայում ամրապնդել իր արևմտյան սահմանը իսրայելական մեղադրանքների ֆոնին, որ իրանամետ զինված խմբավորումներ են գործում Իրաքի տարածքում: Համապատասխան հայտարարությունը տարածել է Իրաքի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Ռասուլը։ «Վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ Իրաքի գլխավոր հրամանատար և վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին կարգադրել է մի շարք միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ ուժեղացնել երկրի […]