18:08 19.11.2024
Վրացի ընդդիմադիրները երեքշաբթի օրը Թբիլիսիում շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել էին Մելիքիշվիլիի պողոտայում այն բանից հետո, երբ վաղ առավոտյան հատուկ ջոկատայինները նրանց քշել էին Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից, որտեղ ընդդիմադիրները վրաններ էին տեղադրել։ Ոստիկանությունը չի միջամտել ակտիվիստներին։
17:54 19.11.2024
ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-16-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում էր: Ճանաչողական այցը կազմակերպվել էր Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ «Արդարադատության բարեփոխումների ամբողջականություն» ծրագրի շրջանակում։ Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ռազմավարության քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, պետի տեղակալ Հրանտ Թորոսյանը, իրավապաշտպան գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Գերմանիայի […]
17:50 19.11.2024
Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Վասկեսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իսպանիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք […]
17:46 19.11.2024
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլինա Գեգինատի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը նախ շնորհավորել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի առթիվ և նշել, որ հատկապես COP17 համաժողովը Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալելու համատեքստում չափազանց կարևոր են ծրագրի բաղադրիչները, որոնք ուղղված են կենսաբազմազանության վերականգնմանն ու էկոհամակարգերի […]
17:24 19.11.2024
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։ Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ […]
16:52 19.11.2024
Նոյեմբերի 11-15-ը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետության Զբաղվածության պետական ծառայություն, որտեղ ներկայացվել են Լիտվայի աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության միջոցառումները, ռազմավարական պլանավորման, զբաղվածության ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման մասին մանրամասներ: Պատվիրակության անդամներն այցելել են նաև Վիլնյուսի շահառուների սպասարկման բաժին, որտեղ պատասխանատուների կողմից ներկայացվել են բաժնի […]
16:35 19.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի Իշխանապետության պետնախարար Դիդիե Գիյոմին Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Պարոն պետնախարար, Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս Մոնակոյի Իշխանապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Կարևորում եմ Հայաստանի և Մոնակոյի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Բարձր եմ գնահատում միջազգային կազմակերպությունների շրջանակում մեր երկու երկրների […]
16:31 19.11.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդին Ազգային տոնի կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Մոնակոյի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ընդլայնումը»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:
16:11 19.11.2024
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Քվեարկությունը գաղտնի է եղել: Կողմ է քվեարկել 28 պատգամավոր, մեկը դեմ է եղել, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները երեկ երեկոյան պայմանավորվել են Բժանիայի հրաժարականի և հակակառավարական ցույցերի դադարեցման շուրջ։ Հանրապետության ղեկավարի պաշտոնակատարը կլինի փոխնախագահ Բադրա Գունբան, իսկ կառավարության […]
15:30 19.11.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «խախտումների» առնչությամբ Սահմանադրական դատարան իր հայցում պահանջում է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչել հակասահմանադրական, հայտնում է նախագահի աշխատակազմը։ Զուրաբիշվիլին երեքշաբթի օրը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ բողոքելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության գաղտնիության և համընդհանուր ընտրական իրավունքի խախտման համար, ավելի վաղ լրագրողներին ասել է պետության ղեկավարի փաստաբան […]
15:05 19.11.2024
Վրաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Լրագրողի այն հարցին, թե կառավարությունը որոշակի հանգամանքներում կչեղարկի՞ այս օրենքները, Մդինարաձեն պատասխանել է. «Ոչ, սա հատկապես վերաբերում է ԼԳԲՏ քարոզչությանը, քանի որ սա մի հարց է, […]
14:28 19.11.2024
Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին, ում նախագահական լիազորությունների ժամկետը պաշտոնապես ավարտվել է մայիսի 20-ից։ «Սահմանադրությունն ու օրենքները թույլ չեն տալիս, որ ընտրությունները տեղի ունենան պատերազմի ժամանակ, նախևառաջ Ուկրաինային դա պետք չէ, իսկ հետո ուկրաինացիներն արդար ընտրություններ կանցկացնեն»,-իր Telegram-ում Զելենսկու խոսքերը մեջբերել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։ Նախկինում […]
14:15 19.11.2024
Եվրամիության բոլոր երկրներն Ուկրաինայի համար ավելի քան 65 հազար զինվորի են վերապապատրաստել։ Այս մասին ասոցացման երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելուն պես հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «ԵՄ-ն արդեն ուսուցանել է ավելի քան 65 հազար ուկրաինացի զինվորի»,- ասել է նա։ Ավելի վաղ Բորելը հայտնել էր, որ մինչեւ ձմռան վերջ Եվրամիությունը մտադիր է այդ […]
13:38 19.11.2024
Ռուսաստանի և նրա դաշնակից Բելառուսի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կրիտիկական սպառնալիքը հիմք է դառնում Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի կիրառման համար։ Միջուկային արձագանքման այս հայեցակարգային հիմքը ներառված է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության նորացված հիմունքներում: Նախկինում միջուկային պատասխանի համար հիմք էր հանդիսացել «իրավիճակը, երբ վտանգված է պետության գոյությունը»։ Թարմացված փաստաթղթում նշվում են հիմքերը․ «Ռուսաստանի Դաշնությունը […]
12:35 19.11.2024
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, որը Բաքվում մասնակցում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին, բախվել է Ադրբեջանի կառավարության հովանավորած բողոքի ակցիաներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրենկ Փալոնի պաշտոնական կայքում այս մասին հաղորդագրություն է հրապարակվել: Նշվում է, որ բողոքի ակցիաների մասնակիցները հետապնդել են Փալոնին թե՛ գագաթնաժողովի ընթացքում, թե՛ հյուրանոցում: Կոնգրեսմենը խուսափել է ֆիզիկական վնասներից միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի միջամտության շնորհիվ։ Ադրբեջանի նախագահ […]
11:52 19.11.2024
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնի պաշտոնական թույլտվությունը՝ օգտագործելու ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռները Ռուսաստանի Դաշնության խորքերը հարվածելու համար, չի նշանակի ամերիկյան կողմի անմիջական մասնակցություն ուկրաինական հակամարտությանը։ «Եթե Միացյալ Նահանգները թույլ տա օգտագործել զենքի ցանկացած համակարգ, ներառյալ այս համակարգը (ATACMS), դա չի նշանակի ԱՄՆ-ի անմիջական մասնակցություն պատերազմին», – ասել է […]
11:38 19.11.2024
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան մեկնում է Վաշինգտոն՝ Պետդեպում և Կոնգրեսում «կարևոր հանդիպումներ» անցկացնելու համար։ Ինչպես հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ կայքը, Սիբիգան Վաշինգտոն կայցելի նոյեմբերի 19-ին։ Նա այնտեղ է գնում Նյու Յորքից, որտեղ նոյեմբերի 18-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Միևնույն ժամանակ, նախօրեին BBC-ի ուկրաինական ծառայությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր Զելենսկու […]
11:00 19.11.2024
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները այսօր կհավաքվեն արտահերթ նստաշրջանի՝ քննարկելու հանրապետության նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականի հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են խորհրդարանի մամուլի ծառայությունից։ «Խորհրդարանը կհանդիպի Մոսկվայի ժամանակով ժամը 11:00-ին»,- ասել է գործակալության զրուցակիցը։
10:50 19.11.2024
Եվրամիությունը նախատեսում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան, որը կուսումնասիրի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին հաղորդումները։ Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով։ Վրաստանում տիրող իրավիճակի մասին հարցին ի պատասխան Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն «քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան, որպեսզի ուշադիր ուսումնասիրի տեղի ունեցածը»։
10:42 19.11.2024
Իրանը կտրականապես մերժում է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի անօրինական պատժամիջոցները Թեհրանի դեմ Ռուսաստանին «բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար»։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Բաղային դատապարտել է Եվրամիության և Միացյալ Թագավորության միջամտությունը պաշտպանական և ռազմական ոլորտներում պետությունների օրինական հարաբերություններին և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կօգտագործի իր գործընկերների հետ […]
10:00 19.11.2024
G20 երկրների խումբը հանձնառու է օգտագործել թվային տեխնոլոգիաների ներուժը՝ տեխնոլոգիայի, ներառյալ արհեստական ինտելեկտի (AI) արագացված զարգացումների լույսի ներքո, նրանք մտադիր են աշխատել թվային հարթակների հետ՝ պայքարելու ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման դեմ: Այս մասին ասվում է Ռիո դե Ժանեյրոյում G20-ի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրի տեքստում։ «Տեղեկատվական դաշտի թվայնացումը և նոր տեխնոլոգիաների արագացված էվոլյուցիան, ինչպիսին […]
09:50 19.11.2024
Պենտագոնը հրաժարվել է տեղեկատվություն հրապարակել այն մասին, թե քանի ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռ է փոխանցվել Կիևին, սակայն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ունի «սահմանափակ քանակություն»։ Համապատասխան հայտարարությունը երկուշաբթի օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմական դեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինում «Ուկրաինային տրամադրել է ATACMS» ռազմական օգնության փաթեթներ։ Անդրադառնալով այն հարցին, […]
09:45 19.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է մասնակցել երեքշաբթի ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից հիմնադրված ամերիկյան SpaceX ընկերության Starship նախատիպի փորձնական արձակմանը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Starship-ի վեցերորդ փորձնական արձակումը նախատեսվում է իրականացնել Բոկա Չիկայի (Տեխաս) տիեզերակայանից տեղական ժամանակով ժամը 16:00-ին: Ինչպես նշում է գործակալությունը, Թրամփի ներկայությունը արձակման ժամանակ ցույց է […]
09:35 19.11.2024
Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան կրծքավանդակի ցավի պատճառով շտապօգնության մեքենայով լքել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող «Քսանյակի» (G20) գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է Ultima Hora թերթը։ Դրա տեղեկություններով՝ երկրի ղեկավարը գանգատվել է սրտի շրջանում ցավերից։ Հրատարակության տվյալներով՝ մինչ հոսպիտալացումը Պենյային բժիշկների խումբը հետազոտել է Ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ ընթանում է գագաթնաժողովը։ Էլեկտրասրտագրությունը հայտնաբերել է անոմալիա, որը […]
09:30 19.11.2024
G20-ի հաջորդ գագաթնաժողովները տեղի կունենան Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում: Այս մասին ասվում է Ռիո դե Ժանեյրոյում ասոցիացիայի ղեկավարների հանդիպման մասնակիցների ընդունած ամփոփիչ հռչակագրում։ «Մենք անսասան ենք մնում սովի, աղքատության և անհավասարության դեմ պայքարելու մեր հանձնառությանը՝ խթանելու կայուն զարգացումը դրա տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարթություններում և բարեփոխելու գլոբալ կառավարումը: Մենք ողջունում ենք Սաուդյան Արաբիայի հավակնությունները դառնալ […]
09:20 19.11.2024
Քսանյակի (G20) երկրների առաջնորդները մտահոգություն են հայտնել Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակի և Լիբանանում լարվածության աճի կապակցությամբ։ Այս մասին ասված է Ռիո դե Ժանեյրոյում կայացած միավորման գագաթնաժողովին հաջորդած հռչակագրում։ «Արտահայտելով մեր խորը մտահոգությունը Գազայի հատվածում աղետալի հումանիտար իրավիճակի և Լիբանանում սրման առնչությամբ՝ մենք ընդգծում ենք հումանիտար օգնության հոսքի ընդլայնման, խաղաղ բնակչության պաշտպանությունն ուժեղացնելու հրատապ […]
08:59 19.11.2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և Իլոն Մասկին հրավիրել Փարիզ այցելել 2025 թվականի փետրվարի սկզբին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է CNN-ի թղթակից Քայլա Տաուշին։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է փետրվարի սկզբին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և Իլոն Մասկին հրավիրել Փարիզ՝ արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին», -գրել է նա X-ի […]
08:51 19.11.2024
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նոյեմբերի 18-ին հանդիպել է Ռուսաստանի բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ, ով ժամանել է Փհենյան՝ մասնակցելու Առևտրատնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Կիմ Չեն Ընը նշել է, որ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի կնքումից հետո […]
08:40 19.11.2024
Իրաքի իսլամական դիմադրությանը պատկանող շիա աշխարհազորայինները անօդաչու թռչող սարքով հարձակում են իրականացրել Իսրայելի «կենսական նշանակության» վրա։ Այս մասին ասվում է արմատական կազմակերպության՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Իրաքի իսլամական դիմադրության մարտիկներն այսօր՝ նոյեմբերի 19-ին, օգտագործել են անօդաչու ինքնաթիռներ՝ գրավյալ տարածքների հարավում կենսական նշանակության վրա հարձակվելու համար։ Իսլամական դիմադրությունը հաստատում է, որ թշնամու հենակետերը ոչնչացնելու գործողությունները […]
08:30 19.11.2024
Քսանյակի (G20) երկրների ղեկավարները Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովի արդյունքներով հռչակագիր են ընդունել։ Փաստաթուղթը հրապարակվել է ասոցիացիայի կայքում։ «Մենք՝ G20-ի ղեկավարներս, հանդիպեցինք Ռիո դե Ժանեյրոյում 2024 թվականի նոյեմբերի 18-19-ը՝ արձագանքելու գլոբալ հիմնական մարտահրավերներին և ճգնաժամերին և խթանելու ուժեղ, կայուն, հավասարակշռված և ներառական աճը»,-ասվում է տեքստում։ Հռչակագրում որեւէ վերապահում չկա, որ հայտարարությունը հավանության չի արժանացել բոլոր […]