TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Աբխազիայի զորամասերում և ստորաբաժանումներում անկարգությունների պատճառով ուժեղացվել է անվտանգությունը

17:25 16.11.2024

Աբխազիայի պաշտպանության նախարարությունը ուժեղացրել է անվտանգությունը զորամասերում և ստորաբաժանումներում անկարգությունների ֆոնին, ՏԱՍՍ-ին հայտնել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Բեսլան Ցվիժբան։ «Մենք ուժեղացրել ենք անվտանգությունը զորամասերում և ստորաբաժանումներում»,- ասել է նա։ Ավելի վաղ պետության ղեկավար Ասլան Բժանիան հայտարարել էր, որ Աբխազիայի փոխնախագահը կկառավարի երկիրը նախագահի հրաժարականի դեպքում։

̰
Բժանիան ասել է, որ եթե հրաժարական տա, Աբխազիան կկառավարի փոխնախագահը

17:09 16.11.2024

Աբխազիայի փոխնախագահը կկառավարի երկիրը նախագահի հրաժարականի դեպքում, հայտարարել է պետության ղեկավար Ասլան Բժանիան։ Նախկինում ընդդիմությունն առաջարկում էր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել խորհրդարանի նախագահ Լաշա Աշուբային կամ այլ փոխզիջումային գործչի։ «Ես պատրաստ եմ ընտրություններ նշանակել, ես պատրաստ եմ հրաժարական տալ: Փոխնախագահը կկառավարի երկիրը»,- ասել է Բժանիան։ Փոխնախագահի պաշտոնն այժմ զբաղեցնում է Բադրա Գյունբան։

̰
G7-ի երկրները հայտարարել են Կիևին հետագա աջակցություն ցուցաբերելու ծրագրերի մասին

17:00 16.11.2024

«Մեծ յոթնյակի» երկրները հաստատում են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային: Այս մասին ասվում է համատեղ հայտարարությունում: «Մենք՝ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներս, վերահաստատում ենք մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռուսաստանը կարծում է, որ Ուկրաինային զենքի մատակարարումները խանգարում են կարգավորմանը, ուղղակիորեն ներքաշում են ՆԱՏՕ-ի երկրներին հակամարտության […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարն իր դռները կբացի դեկտեմբերի 7-ին

16:30 16.11.2024

Փարիզի Աստվածամոր տաճարի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 7-ին։ Տոնակատարությունները կսկսվեն դեկտեմբերի 6-ին, երբ տաճար կվերադառնա 2019 թվականին հրդեհից փրկված Տիրամոր և մանկան 14-րդ դարի արձանը։ Տաճարի բացման արարողությունը կհեռարձակվի ամբողջ աշխարհում։ Հաջորդ օրը կլինի առաջին պատարագը, որին ներկա կլինի նախագահ Էմանուել Մակրոնը։ Տաճարում հրդեհը բռնկվել էր 2019 թ. ապրիլի 15-ին, ինչի հետևանքով […]

̰
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ

16:12 16.11.2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ուրբաթ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում: Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել […]

̰
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը

15:58 16.11.2024

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ պատրաստ է հրաժարականի դիմում գրել այն բանից հետո, երբ ընդդիմությունն ազատի կառավարական շենքերի գրավված համալիրը։ «Երբ նրանք հեռանան այս շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ, և նոր ընտրություններում մենք կտեսնենք, թե որքան աջակցություն կստանան նրանք», – ասել է Բժանիան Տամիշ գյուղում աջակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ինչպես […]

̰
Վրաստանի ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել

15:36 16.11.2024

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։ Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։ Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։ ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է […]

̰
Իսրայելական բանակը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին

15:08 16.11.2024

Իսրայելցի զինվորականները արձանագրել են 20 հրթիռի արձակում Լիբանանից դեպի Իսրայել այն բանից հետո, երբ օդային ռմբակոծման ազդանշաններ են հնչել հրեական պետության հյուսիսում գտնվող Արևմտյան Գալիլեա շրջանում: «Հրթիռներից մի քանիսը որսացել են»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։

̰
Մաhաgել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

14:27 16.11.2024

85 տարեկանում մահացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից: Նշվում է, որ դերասանուհին մահացել է տարիքի հետ կապված երկարատև հիվանդությունից: Սվետլանա Սվետլիչնայան ծնվել է 1940 թվականի մայիսի 15-ին՝ Հայաստանի Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ Սվետլանան տասնյակ հայտնի դերեր է կերտել: Ամենահայտնիներն են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Հանդիպման վայրը […]

̰
Թբիլիսիում ԿԸՀ-ի շենքի մոտ մի քանի ցուցարար է բերման ենթարկվել

14:12 16.11.2024

Անվտանգության ուժերը Թբիլիսիում ձերբակալել են մի քանի ցուցարարի, ովքեր փորձում էին փակել ճանապարհը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Բողոքի ակցիան սկսվել է ԿԸՀ շենքի մոտ շաբաթ առավոտյան, երբ ԿԸՀ-ն ընդունում էր խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ Արձանագրության ընդունումից որոշ ժամանակ անց ցուցարարները շարժվել են դեպի հարակից Աղմաշենեբելի նրբանցք, որտեղ փորձել են փակել […]

̰
Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից. Հնդկաստանի ԱԳՆ

14:02 16.11.2024

Աշխարհը հոգնել է ուկրաինական հակամարտությունից և սպասում է դրա լուծմանը, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով Hindustan Times թերթի կազմակերպած առաջնորդների գագաթնաժողովում։ «Կարծում եմ՝ աշխարհն ինչ-որ առումներով սպառված է: Ես նկատի ունեմ, որ այս հակամարտությունը հսկայական գին է պահանջում ինչպես երկու գլխավոր հերոսներից, այնպես էլ մնացած բոլորից: Սա այն ժամանակն է, […]

̰
Վրաստանում ամփոփվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները

13:44 16.11.2024

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ փաստաթղթի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին, հաղթել է ձայների 53,93 տոկոսով և ստացել խորհրդարանական մեծամասնություն՝ 89 մանդատով։ Բացի այդ, չորս ընդդիմադիր կուսակցություն մտել է խորհրդարան՝ «Փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-ազգային շարժում», […]

̰
Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Բուդապեշտ

13:21 16.11.2024

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը Հունգարիա մեկնելու հրավերը ստացել էր իր պաշտոնակից Լասլո Կյովերից: Հյուրընկալող կողմը համոզված է` նման հանդիպումները մեծ խթան են երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:  

̰
Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

13:14 16.11.2024

Իսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Երեք հզոր հարված է հասցվել Հարեթ Հրեյքի շրջանին։ Միաժամանակ իսրայելական անօդաչու սարքերը շարունակում են ցածր բարձրության վրա գտնվել Լիբանանի մայրաքաղաքի երկնքում:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

13:07 16.11.2024

Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի մասնակցությունը միջազգային առևտրային գործընթացներին և ԱՀԿ-ի հետ համագործակցության ընդլայնումը: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ավելի քան երկու տասնամյակ շարունակ կազմակերպության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը և ընդգծել ԱՀԿ-ի կարևոր դերակատարությունը համաշխարհային […]

̰
Ես 99 տոկոսով վստահ եմ, որ Ջո Բայդենը քվեարկել է Թրամփի օգտին․ Դոնալդ Թրամփ կրտսեր

13:00 16.11.2024

Դոնալդ Թրամփ կրտսերը եենթադրել է, որ Ջո Բայդենն ընտրություններում կարող էր իր ձայնը տված լինել Դոնալդ Թրամփին։ «Ես 99 տոկոսով վստահ եմ, որ Ջո Բայդենը քվեարկել է Թրամփի օգտին: Նա հասկանում է, թե ինչ արեց Դեմոկրատական ​​կուսակցությունը իր հետ, ինչ արեց Քամալա Հարիսը: Ջո Բայդենի կնոջ Ջիլի կարմիր հանդերձանքը (ընտրատեղամասում քվեարկության ժամանակ) պատահական չէր»,-կարծում է […]

̰
Ռուսաստանը կսպասի Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Թրամփի առաջարկներին․ Լավրով

12:42 16.11.2024

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի պատկերացնում, թե ինչպես է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում կարգավորել ուկրաինական ճգնաժամը։ «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է Թրամփը պատրաստվում լուծել այն, մենք կսպասենք առաջարկների»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ ռուսական կողմը տարբեր հարթակներում ընդգծում է՝ քաղաքական գործիչքը, ով խոսում է խաղաղության […]

̰
Սլովակիայի վարչապետը խոստացել է Ուկրաինային չթողնել ՆԱՏՕ

12:31 16.11.2024

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն խոստացել է կանխել Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի դեռ ինքը պաշտոնավարում է։ Այս մասին նա հայտարարել է չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Քանի դեռ ես Սլովակիայի վարչապետն եմ, ես կբարձրաձայնեմ Սլովակիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի վերաբերյալ. Ուկրաինան չպետք է լինի ՆԱՏՕ-ի մաս»,- ասել է քաղաքական գործիչը։ Նա նաև զգուշացրել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ […]

̰
Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից․ ՌԴ ԱԳՆ

11:38 16.11.2024

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Երևանը հեռու է մնում ՀԱՊԿ-ի աշխատանքի բոլոր ձևաչափերից: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` պատասխանելով նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։ Դիվանագետին հարցրել են՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը։ «Հարցն ուղղեք հայկական կողմին, […]

̰
ԵՊՀ ռեկտորը մի շարք հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

11:32 16.11.2024

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, այս շաբաթ Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ ունեցավ ԱՄՆ կառավարության, մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և ԱՄՆ Պետքարտուղարության Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի ներկայացուցիչների հետ: Հ․Հովհաննիսյանը, դեսպան Մակունցը, ինչպես նաև պատվիրակության անդամներ Էլինա Ասրիյանը (ԵՊՀ ուսումնական գծով փոխնախագահ), Կառլեն Խաչատրյանը (ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի […]

̰
Աբխազիայի նախագահը լքել է Սուխումը

10:56 16.11.2024

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ասլան Բժանիան լքել է Սուխումը այն բանից հետո, երբ ընդդիմությունը պահանջել է նրա հրաժարականը։ Այս մասին հայտնում են «Echo of the Caucasus»- ը և «Respublika»-ը։ Ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել Բժանիային այն բանից հետո, երբ նա երեկ՝ նոյեմբերի 15-ին, հրապարակավ հրաժարվել է հրաժարական տալ։ Նրան մեկ ժամ է տրվել մտածելու համար։ «Եթե […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լակրուան այցելել է Իսրայելի և Լիբանանի սահման

10:45 16.11.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուան Իսրայել կատարած այցի ընթացքում այցելել է իսրայելա-լիբանանյան սահման: Այս մասին X-ում հայտնել է Իսրայելի ԱԳՆ ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների վարչության պետի տեղակալ Ամիր Վայսբրոդը։ «Այսօր Իսրայելի պաշտպանության բանակը և ԱԳՆ-ն ընդունել են Ժան-Պիեռ Լակրուային իսրայելա-լիբանանյան սահմանին»,- գրել է նա։ Դիվանագետի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ցուցադրվել […]

̰
ԱՀԿ ղեկավարը դատապարտել է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի վրա հարձակումը

10:25 16.11.2024

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը դատապարտել է հարձակումը Լիբանանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի վրա։ Այս մասին նա գրել է X-ում (նախկինում՝ Twitter): «Մենք դատապարտում ենք հարձակումը Լիբանանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնի վրա Բաալբեկ շրջանի Դուրեշ գյուղում, որի հետևանքով առնվազն 12 բուժաշխատող է զոհվել»,- ասել է նա։ Առողջապահական հաստատությունների վրա հարձակումները դառնում են նոր օրինաչափություն […]

̰
ԱՄՆ-ը, Ճապոնիան և Հարավային Կորեան դատապարտել են Հյուսիսային Կորեայի՝ Ռուսաստան զորքեր ուղարկելը

10:12 16.11.2024

Միացյալ Նահանգները, Ճապոնիան և Հարավային Կորեան խստորեն դատապարտել են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի խախտումը։ Երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային ինքնապաշտպանության իրավունքի հարցում։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine- ը՝ Սպիտակ տան կայքին հղումով։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է երեք երկրների առաջնորդներ Ջո Բայդենի, Շիգերու Իշիբայի և Յուն Սոկ Յոլի միջև՝ Պերուի մայրաքաղաք Լիմայում […]

̰
Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել 27-ամյա Քերոլայն Լևիթին

09:49 16.11.2024

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել Քերոլայն Լևիթին, ով նախկինում պատասխանատու էր իր նախընտրական քարոզարշավում մամուլի հետ հաղորդակցությունների համար։ «Այսօր Միացյալ Նահանգների 45-րդ և 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Քերոլայն Լևիթը կդառնա Սպիտակ տան մամուլի քարտուղար»,- ասված է հայտարարության մեջ։ Լևիթը Նյու Հեմփշիրից է և 27 […]

̰
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարն այցով ժամանել է Ուկրաինա

09:39 16.11.2024

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան շաբաթ օրը ժամանել է Ուկրաինա, հայտնում է Kyodo գործակալությունը։ Այցի մասին չի հայտարարվել։ Նախարարը գնացքով Ուկրաինա է գնացել Լեհաստանով։ Սպասվում է, որ այցի ընթացքում նախարարը կհանդիպի իր ուկրաինացի գործընկերոջ հետ և կհայտարարի Կիևին աջակցելու շարունակականությունը։ Համաձայնեցվում է նաև Իվայայի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։

̰
Սի Ծինփինը կոչ է արել Ճապոնիային միասին դիմակայել գլոբալ մարտահրավերներին

09:09 16.11.2024

Չինաստանը և Ճապոնիան պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային հարցերում, ինչպես նաև համատեղ արձագանքեն գլոբալ մարտահրավերներին, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ Լիմայում APEC գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ։ «Ներկայումս միջազգային և տարածաշրջանային իրավիճակը փոխկապակցված է քաոսի հետ, և չին-ճապոնական հարաբերությունները բարելավման և զարգացման առանցքային շրջան են ապրում»,- ասել է […]

̰
Չինաստանը բեռնատար տիեզերանավ է ուղարկել իր ուղեծրային կայան

00:00 16.11.2024

Նոյեմբերի 15-ին Չինաստանը Տյանչժոու-8 բեռնատար տիեզերանավն ուղարկել է «Տիանգուն» ազգային ուղեծրային կայան, հայտնել է Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը (CMSA): Արձակումն իրականացվել է Long March 7 Y9 արձակման մեքենայի միջոցով, որը Պեկինի ժամանակով 13:13-ին, Հայնան կղզում գտնվող Wenchang արբանյակային արձակման կենտրոնից օդ է բարձրացել: Տիեզերական բեռնատարը սնունդ և պաշարներ կհասցնի ուղեծրային լաբորատորիա: Ներկայումս չինական […]

̰
Սպիտակ տանը հավանական են համարում ԱՄՆ միջուկային զինանոցի ավելացումը

23:55 15.11.2024

Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի մեծացնել իր միջուկային զինանոցը՝ կապված Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական ներուժի հետ, գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Միացյալ Նահանգները պետք է պատրաստվի ընդլայնել իր միջուկային ուժերը՝ զսպելու Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի սպառնալիքները»,-ասում են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան […]

̰
Եվրահանձնաժողովը Meta-ին տուգանել է գրեթե 800 միլիոն եվրոյով

23:45 15.11.2024

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ 797,72 միլիոն եվրոյի չափով տուգանք է սահմանել ամերիկյան Meta ընկերությանը՝ գովազդային շուկայում չարաշահումների համար։ «Մենք տուգանեցինք Meta-ին 797,72 միլիոն եվրոյով անձնական սոցիալական մեդիա ծառայությունների և սոցիալական մեդիա հարթակներում առցանց գովազդի շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու համար: Meta-ն իր առցանց գովազդային ծառայությունը կապել է Facebook Marketplace-ի իր անձնական սոցիալական ցանցի հետ և […]

̰
BACK_TO_TOP