TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իսրայելը հաստատել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ սպայի մահը

09:15 15.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Լիբանանի հարավում շիա աշխարհազորային «Հեզբոլլահ»-ի ստորաբաժանումների դեմ մարտական ​​գործողությունների ժամանակ սպայի մահվան մասին: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Լիբանանի հարավում գտնվող գյուղերից մեկում հատուկ գործողության ընթացքում սպանվել է Գոլանի բրիգադի 51-րդ գումարտակի դասակի հրամանատար, 21-ամյա լեյտենանտ Իվրի Դիքշտայնը, ևս երկու զինվոր վիրավորվել է։ Հաշվի առնելով այս տվյալները՝ մերձավորարևելյան […]

̰
Խավիեր Միլեյը հանդիպել է Թրամփի հետ

08:50 15.11.2024

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի շրջանակներում ամերիկացի քաղաքական գործչի՝ Մար-ա-Լագոյի նստավայրում: Այս մասին հայտնում է հարավամերիկյան հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը X-ում (նախկինում՝ Twitter): «Հանդիպմանը ներկա են եղել նաև Արգենտինայի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Կարինա Միլեյը և արտաքին գործերի նախարար Խերարդո Վերտեյնը»,- հայտնում է մամուլի […]

̰
Պենտագոնը հայտնել է ինքնասպանություն գործած զինվորականների թվի աճի մասին

08:33 15.11.2024

Պենտագոնի տվյալներով՝ 2023 թվականին ԱՄՆ բանակի ավելի քան 500 անդամ է ինքնասպան եղել, ինչը 2022 թվականի համեմատ ավելացել է։ «2023 թվականի ընթացքում ինքնասպանություն է գործել 523 զինծառայող, ինչը գերազանցում է նախորդ տարվանը՝ 493-ը»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ, 100 հազար զինվորականի հաշվով ինքնասպանության դեպքերն աճել են 9%-ով։ Միջադեպերի […]

̰
Մասկը հայտնել է, որ Թրամփի հետ ժողովրդից մանդատ է ստացել

08:24 15.11.2024

Իլոն Մասկը պնդում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մանդատ է ստացել Միացյալ Նահանգների ժողովրդից։ «Ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Ժողովուրդը փոփոխություն է ուզում», -ասել է նա հինգշաբթի օրը Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում տեղի ունեցած ելույթում: Ավելի վաղ NBC-ն՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփի շրջապատում արդեն սկսել են «ձանձրանալ» Մասկի ազդեցությունից և քաղաքական […]

̰
Սալիվանն ասել է, որ լիազորությունների փոխանցումը Թրամփին կլինի սովորական կարգով

08:15 15.11.2024

Վաշինգտոնի ներկայիս վարչակազմը մտադիր է լիազորությունների փոխանցումը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին սովորական կարգով իրականացնել՝ անկախ առանցքային պաշտոնների համար նրա թեկնածուների ընտրությունից։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։ «Ինչքան հասկանում եմ, լիազորությունների փոխանցումը մեր կողմից կիրականացվի սովորական կարգով, կլինի առաջադրված թեկնածուների հաստատում անվտանգության ստուգումների անցկացման համար»,- հայտարարել է […]

̰
Ֆրանսիայում արհմիությունները կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել

00:00 15.11.2024

Ֆրանսիայում յոթ արհմիություն, որոնք միավորում են պետական ​​հատվածի աշխատակիցներին, կոչ են արել պետական ​​ծառայողներին դեկտեմբերի 5-ին գործադուլ անել և հանրահավաքների գնալ ամբողջ երկրում, գրում է Le Figaro-ն՝ վկայակոչելով արհմիությունների համատեղ հայտարարությունը: Նրանք դժգոհ են 2025 թվականին պետական ​​հատվածի ֆինանսավորումը կրճատելու կառավարության ծրագրերից, ինչպես նաև մի շարք միջոցառումներից, մասնավորապես՝ հիվանդության արձակուրդի փոխհատուցման կրճատումից։ Քաղաքացիական ծառայության նախարար […]

̰
ԱՄՆ-ի վարչակազմը դեմ է արտահայտվում Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին

23:28 14.11.2024

Միացյալ Նահանգների վարչակազմը դեմ է Բեյրութին Իսրայելի օդային հարվածներին: Այս մասին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։ Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը մտահոգված չէ Լիբանանի մայրաքաղաքին իսրայելական ավիահարվածով, որը չորեքշաբթի օրը 21 մարդու կյանք է խլել: «Իհարկե, մենք մտահոգված ենք: Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ […]

̰
Վրաստանի դատախազությունը կնքել է ընտրություններում օգտագործված ստուգող սարքերը

23:20 14.11.2024

Վրաստանի գլխավոր դատախազությունը խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների հետաքննության շրջանակներում կնքել է ընտրողների ստուգման սարքերը, որոնք ԿԸՀ-ն օգտագործել է քվեարկության օրը։ Այս մասին ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։ «Քննչական այլ միջոցառումների շրջանակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կնքվել են խորհրդարանական ընտրություններում օգտագործված ընտրողներին ստուգող սարքերը՝ դրանցում առկա տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, ձեռնարկվել են հետագա քննչական […]

̰
«Ուսագի» թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին

23:12 14.11.2024

«Ուսագի» թայֆունը հասել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափին, հինգշաբթի հաղորդում է Associated Press-ը։ Տեղական ժամանակով կեսօրից հետո թայֆունը հարվածել է Ֆիլիպինների արշիպելագի ամենամեծ կղզու՝ Լուսոնի Կագայան նահանգին։ Թայֆունի գոտում քամու առավելագույն արագությունը եղել է 49 մ/վ։ Քամու պոռթկումները հասել են 66 մ/վ արագության։ Օդերևութաբանները զգուշացնում են անձրևների և սողանքների մասին։ Ափամերձ շրջաններում փոթորկի ալիքների բարձրությունը կարող […]

̰
Հայ լոբբիստների գործընկերները բարձր պաշտոններ են ստանձնելու Դոնալդ Թրամփի վարչակազմում

23:04 14.11.2024

ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարում է ապագա նշանակումների մասին: Դոնալդ Թրամփը պաշտոնապես հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Ազգային հետախուզության տնoրեն է նշանակվելու նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով օրենսդիր գործունեությամբ զգաղվելու շրջանում հայտնի է եղել իր բացահայտ հայամետ դիրքորոշմամբ: Այս նշանակումը հայ լոբբիստերը կկարողանա՞ն ի շահ Հայաստանի օգտագործել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նշեմ, […]

̰
Ecofin. 2025 թվականին Նիգերիայում սովյալների թիվը կաճի մինչև 33 միլիոն

22:56 14.11.2024

2024 թվականին Նիգերիան բախվում է ջրհեղեղների լուրջ ազդեցությանը, և 2025 թվականին սովյալների թիվը կարող է հասնել 33 միլիոնի՝ 220 միլիոն բնակչությունից: Այս մասին հայտնում է Ecofin գործակալությունը՝ հղում կատարելով Նիգերիայում ՄԱԿ-ի առաքելության տվյալներին։ Ջրհեղեղները ավերել են ենթակառուցվածքները, հանգեցրել են 855 հազար տոննա պարենային բերքի կորստի։ Ընդհանուր առմամբ, երկիրը կանգնած է պարենային սուր ճգնաժամի առաջ, որտեղ […]

̰
ԱՄՆ արդարադատության նախարարությունում դժգոհ են դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում կոնգրեսական Գետցի թեկնածությունից

22:48 14.11.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննադատում է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ գլխավոր դատախազի պաշտոնում կոնգրեսական Մեթ Գետցին առաջադրելու որոշումը, հաղորդում է NBC-ն։ «Ես բավարար բառեր չունեմ սա նկարագրելու համար»,- հեռուստաալիքին ասել է նախարարության աշխատակիցներից մեկը։ Մեկ այլ պաշտոնյա այդ քայլն անվանել է «ծիծաղելի»՝ հավելելով, որ Կոնգրեսը չպետք է հաստատի նման թեկնածուին: NBC-ն հիշեցնում է, որ Գետցը նախկինում […]

̰
ԵՀ-ն դրական է արձագանքել Կիևի՝ 4,1 միլիարդ եվրոյի երկրորդ վճարման դիմումին

22:40 14.11.2024

Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար մոտավորապես 4,1 միլիարդ եվրոյի երկրորդ կանոնավոր հատկացումը ԵՄ հիմնադրամի շրջանակներում՝ աջակցելու մակրոֆինանսական կայունությանը և պետական ​​կառավարման գործունեությանը: «Հանձնաժողովի այսօրվա դրական գնահատականը Ուկրաինայի 4,1 միլիարդ եվրոյի դիմումին ևս վկայում է թե՛ Ուկրաինայի հանդեպ Եվրոպայի անսասան հանձնառության, թե՛ դեպի ԵՄ շարժվելու համար կարևոր բարեփոխումների իրականացման գործում երկրի տպավորիչ առաջընթացի մասին»,-ասել է ԵՀ […]

̰
Իսրայելի հետ ֆուտբոլային խաղից առաջ Փարիզում խստացվելու են անվտանգության միջոցառումները

22:24 14.11.2024

Փարիզում պատրաստվում են խստացնել անվտանգությունը՝ հինգշաբթի երեկոյան «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղից առաջ, հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Փարիզի ոստիկանության ղեկավարը France Info ռադիոկայանի եթերում ասել է, որ հանդիպումը կապված է «միջազգային իրավիճակի համատեքստում բարձր ռիսկերի հետ»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ ձեռնարկվելու են բոլոր միջոցները՝ միջոցառման համար «ապահով պայմաններ ապահովելու համար»։ Ֆրանսիական […]

̰
Լատվիայում ավարտվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները

22:15 14.11.2024

Լատվիայում ավարտվել են ՆԱՏՕ-ի առաջին լայնածավալ բազմազգ բրիգադային «Վճռական մարտիկ» (Resolute Warrior) զորավարժությունները: Գործողությանը մասնակցել է 13 երկրի 3 500 զինվորական։ Կանադայի գլխավորած ՆԱՏՕ-ի բրիգադն այժմ միավորում է ուժեր Ալբանիայից, Չեխիայից, Դանիայից, Իսլանդիայից, Իտալիայից, Չեռնոգորիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Սլովակիայից, Սլովենիայից և Իսպանիայից: Ակնկալվում է, որ ստորաբաժանումը լիարժեք մարտական պատրաստության կհասնի 2026 թվականին։ 2022 թվականին Մադրիդում […]

̰
Ակնհայտ է, որ COP-29-ը հարամվեց. Հովսեփ Խուրշուդյան

22:09 14.11.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ, քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել Եվրաքվեի հարցով ստորագրահավաքի արդյունքների ամփոփմանը: Խուրշուդյանը խոսել է նաև վերջին իրադարձությունների՝ Վրաստանի և ԱՄՆ-ի ընտրությունների, տարածաշրջանային զարգացումների վրա հնարավոր ազդեցությունների մասին: Վերլուծաբանը անդրադարձել է նաև COP-29-ի շուրջ զարգացումներին: «Ակնհայտ է, որ COP-29-ը հարամվեց: Ոչ մի լուրջ երկիր առաջին դեմքերի մակարդակով […]

̰
Իսրայելական ինքնաթիռները Շիյահ շրջանում հարձակվել են «Հըզբոլլահի» թիրախների վրա

20:48 14.11.2024

Իսրայելի օդուժի կործանիչները հարձակվել են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Շիյահ թաղամասում, որը համարվում է Բեյրութի ամենախիտ բնակեցվածներից մեկը։ Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը, ավերվել են մի քանի տներ Մարոնա Միսկա փողոցում և Աբդել Քերիմ ալ-Խալիլ փողոցի շիական մզկիթի մոտ։ «Ընդհանուր առմամբ, կեսօրից հետո հինգ օդային հարձակում է իրականացվել Բեյրութում», – […]

̰
Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել

20:40 14.11.2024

Լիտվայի կառավարությունը՝ Ինգրիդա Շիմոնիտեի գլխավորությամբ, նախագահ Գիտանաս Նաուսեդայի առաջ հրաժարական  է տվել։ Այս կարգը նախատեսված է օրենքով։ Նոյեմբերի 14-ին՝ հոկտեմբերին կայացած քվեարկության երկու փուլով նոր ընտրված հանրապետության Սեյմը (խորհրդարանը), սկսել է աշխատանքը։ Դրանից հետո նախարարների կաբինետը հրաժարական է տալիս, և երկրի ղեկավարը պետք է առաջիկա 15 օրվա ընթացքում պատգամավորների հաստատմանը ներկայացնի վարչապետի թեկնածու։ Նախագահի մամուլի […]

̰
Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

19:35 14.11.2024

Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […]

̰
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

19:19 14.11.2024

Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովին

18:54 14.11.2024

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին […]

̰
Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

18:09 14.11.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ձմռանն ընդառաջ շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նա հայտարարել է Ադաժի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ՆԱՏՕ-ն իր բազմազգ բրիգադը տեղակայել է կանադական հրամանատարության ներքո՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ «Ուկրաինան շտապ օգնության կարիք ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը «կոչնչացնի […]

̰
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

17:12 14.11.2024

Նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին: Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում: Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների […]

̰
ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. ՀՀ ԱԳՆ

16:47 14.11.2024

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների՝ ՌԴ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

16:42 14.11.2024

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով առկա փոխգործակցության մակարդակը, քննարկել են Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ոլորտներում ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները: Առանձնահատուկ կարևորվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրն ու ԵՆԲ մասնակցությունը […]

̰
Ադրբեջանի նախագահի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում․ Բորել

15:43 14.11.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում […]

̰
Գրոսսին կոչ է արել չհարձակվել միջուկային օբյեկտների վրա՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին

14:35 14.11.2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրանի և Իսրայելի միջև էսկալացիայի ֆոնին կոչ է արել չհարձակվել միջուկային օբյեկտների վրա։ «Միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն, կարող են լուրջ ռադիոլոգիական հետեւանքներ ունենալ», – ասել է նա Թեհրանում՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել […]

̰
Իրանը կբանակցի իր միջուկային ծրագրի շուրջ բացառապես ազգային շահերը հաշվի առնելով

13:48 14.11.2024

Իրանը կբանակցի իր միջուկային ծրագրի շուրջ բացառապես ազգային շահերը հաշվի առնելով և չի ընդունի արտաքին ճնշումն ու շանտաժը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո։ «Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ: Գնդակը գտնվում է ԵՄ-ի […]

̰
Թրամփն ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Թուլսի Գաբբարդի թեկնածությունը

12:34 14.11.2024

ԱՄՆ նախկին կոնգրեսական և փոխգնդապետ Թուլսի Գաբբարդն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Գաբբարդը ցույց կտա անվախ ղեկավարություն, նվիրված կլինի սահմանադրական իրավունքների պաշտպանությանը և ազգային անվտանգությանը: Գաբբարդը 2020 թվականին եղել է նախագահի թեկնածու։ 2022-ին նա դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, ապա միացել հանրապետականներին: Գաբբարդը […]

̰
Լավրովը հանդիպել է Ռուսաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին. հանդիպմանը մասնակցել է նաև Գուրգեն Արսենյանը

12:30 14.11.2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպաններին ու մշտական ​​և լիազոր ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Քննարկվել են Կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ միտված նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք […]

̰
BACK_TO_TOP