TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Փեզեշքիանը Գրոսսիին ասել է, որ Թեհրանը երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել

19:35 14.11.2024

Իրանը երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել, քանի որ այն արգելվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Մենք ոչ մի կերպ չենք ձգտել և չենք ձգտելու միջուկային զենք ստեղծել, ոչ ոքի չի թույլատրվում շեղվել […]

̰
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած թշնամական քայլի

19:19 14.11.2024

Իրանը շահագրգռված չէ Մերձավոր Արևելքում լայնածավալ զինված հակամարտությամբ, բայց միշտ ապահովելու է իր անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպմանը։ «Պատերազմը չի բխում ո՛չ Իրանի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի շահերից: Ոչ մի ողջամիտ մարդ չի ցանկանա պատերազմ սկսել և յուղ լցնել հակամարտության […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովին

18:54 14.11.2024

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: Համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին […]

̰
Ռյուտեն կոչ է անում շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային ձմռանն ընդառաջ

18:09 14.11.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ձմռանն ընդառաջ շտապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային»։ Այս մասին նա հայտարարել է Ադաժի ռազմաբազայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ ՆԱՏՕ-ն իր բազմազգ բրիգադը տեղակայել է կանադական հրամանատարության ներքո՝ Ռուսաստանին դիմակայելու համար։ «Ուկրաինան շտապ օգնության կարիք ունի»,- ասել է գլխավոր քարտուղարը։ Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը «կոչնչացնի […]

̰
Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին

17:12 14.11.2024

Նոյեմբերի 13-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին: Հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում: Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների […]

̰
ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. ՀՀ ԱԳՆ

16:47 14.11.2024

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների՝ ՌԴ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

16:42 14.11.2024

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով առկա փոխգործակցության մակարդակը, քննարկել են Հայաստանի տրանսպորտի, էներգետիկայի, ջրային և ենթակառուցվածքային այլ ոլորտներում ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության հեռանկարները: Առանձնահատուկ կարևորվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրն ու ԵՆԲ մասնակցությունը […]

̰
Ադրբեջանի նախագահի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում․ Բորել

15:43 14.11.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում […]

̰
Գրոսսին կոչ է արել չհարձակվել միջուկային օբյեկտների վրա՝ Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին

14:35 14.11.2024

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Իրանի և Իսրայելի միջև էսկալացիայի ֆոնին կոչ է արել չհարձակվել միջուկային օբյեկտների վրա։ «Միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն, կարող են լուրջ ռադիոլոգիական հետեւանքներ ունենալ», – ասել է նա Թեհրանում՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ կայացած մամուլի ասուլիսում։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել […]

̰
Իրանը կբանակցի իր միջուկային ծրագրի շուրջ բացառապես ազգային շահերը հաշվի առնելով

13:48 14.11.2024

Իրանը կբանակցի իր միջուկային ծրագրի շուրջ բացառապես ազգային շահերը հաշվի առնելով և չի ընդունի արտաքին ճնշումն ու շանտաժը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպումից հետո։ «Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ: Գնդակը գտնվում է ԵՄ-ի […]

̰
Թրամփն ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Թուլսի Գաբբարդի թեկնածությունը

12:34 14.11.2024

ԱՄՆ նախկին կոնգրեսական և փոխգնդապետ Թուլսի Գաբբարդն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Թրամփը վստահություն է հայտնել, որ Գաբբարդը ցույց կտա անվախ ղեկավարություն, նվիրված կլինի սահմանադրական իրավունքների պաշտպանությանը և ազգային անվտանգությանը: Գաբբարդը 2020 թվականին եղել է նախագահի թեկնածու։ 2022-ին նա դուրս է եկել Դեմոկրատական կուսակցությունից, ապա միացել հանրապետականներին: Գաբբարդը […]

̰
Լավրովը հանդիպել է Ռուսաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին. հանդիպմանը մասնակցել է նաև Գուրգեն Արսենյանը

12:30 14.11.2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների դեսպաններին ու մշտական ​​և լիազոր ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Քննարկվել են Կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման առանցքային հարցեր՝ միտված նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք […]

̰
Վրաստանը հայտարարել է, որ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից․ Կալաձե

11:36 14.11.2024

Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին չի կարողանա դուրս գալ բանտից, նույնիսկ եթե նրան ներում շնորհի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, քանի որ նրա դեմ այլ քրեական գործեր են հարուցվել։ Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Որքան գիտեմ, Սահակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը երեք ծանր հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին

10:00 14.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք ուժգին հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Երեք հարվածներն էլ տեղի են ունեցել Շիախի շրջանում՝ հայտնի Սուրբ Միքայել եկեղեցու մոտ։ Պայթյուններն այնքան ուժգին են եղել, որ լսվել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում։ Չորեքշաբթի կեսօրին իսրայելական ավիացիան վեց հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին։ Ավելի ուշ՝ երեկոյան, […]

̰
Լեհաստանի նախագահական ընտրությունների օրը հայտնի կդառնա 2025 թվականի հունվարին

09:53 14.11.2024

Լեհաստանի նախագահական ընտրությունների օրը հայտնի կդառնա 2025 թվականի հունվարի սկզբին։ Այս մասին լրագրողներին ասել է Սեյմի (խորհրդարանի ստորին պալատի) մարշալ (խոսնակ) Շիմոն Հոլովնիան, որի պարտականությունների մեջ է մտնում քվեարկության օրվա հրապարակումը։ «Ես կփորձեմ այդ մասին հայտնել որքան հնարավոր է շուտ»,-մեջբերում է Ռադիո Զեթ ռադիոկայանը: Բացի այդ, քաղաքական գործիչը նշել է, որ կշարունակի իր գործառույթները կատարել […]

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Գազայի հումանիտար գոտում գտնվող հրթիռային կայանքի վրա

09:43 14.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են արձակման պատրաստ հրթիռի վրա, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում գտնվող հումանիտար գոտում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռային արձակումն ուղղված է եղել Իսրայելի տարածքին և անմիջական վտանգ է ներկայացնում իսրայելցի խաղաղ բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Գերատեսչությունը նշել է, որ «հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել՝ նվազեցնելու խաղաղ […]

̰
Շրի Լանկայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

09:35 14.11.2024

Շրի Լանկայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնել է կղզի նահանգի ընտրական հանձնաժողովը։ Շրի Լանկայում քվեարկելու իրավունք ունի մոտ 17 միլիոն քաղաքացի, ովքեր կորոշեն 225 անդամներից բաղկացած խորհրդարանի նոր կազմը առաջիկա հինգ տարիների համար։ «Ամեն ինչ կազմակերպված է քվեարկության համար, և մենք համագործակցության կոչ ենք անում ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար»,-ասել է Շրի […]

̰
Իսրայելական բանակը հայտարարել է Սիրիայի երկնքում անօդաչու թռչող սարք որսալու մասին

09:30 14.11.2024

Իսրայելական զինվորականները Սիրիայի օդային տարածքում խոցել են արևելքից ժամանած անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այդ հայտարարության համաձայն՝ սարքը որսացել են՝ նախքան հրեական պետության օդային տարածք ներխուժելը։

̰
Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ միջուկային զենք ստեղծել

09:15 14.11.2024

Ուկրաինան հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) դրույթներին և մտադիր չէ միջուկային զենք ստեղծել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ «Ուկրաինան հավատարիմ է NPT-ին, մենք չենք տիրապետում, չենք մշակում և չենք պատրաստվում ստեղծել միջուկային զենք, Ուկրաինան սերտորեն համագործակցում է ՄԱԳԱՏԷ-ի հետ և լիովին թափանցիկ է մոնիտորինգի համար, ինչը բացառում […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Լիբանանի հարավում մարտերի ժամանակ վեց զինվորի մահվան մասին

09:06 14.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել է Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումների դեմ մարտական ​​գործողությունների ժամանակ վեց զինվորի մահվան մասին: Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ զինծառայողները սպանվել են Լիբանանի հարավի գյուղերից մեկում «Հեզբոլլահ»-ի զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ։ «Նրանք բոլորը ծառայում էին Գոլանի բրիգադի 51-րդ գումարտակում»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Հաշվի առնելով այս […]

̰
Սիրիական կարգավորման գագաթնաժողովը 2025 թվականին կանցկացվի Ռուսաստանում

09:00 14.11.2024

Աստանայի ձևաչափով սիրիական կարգավորման գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում 2025 թվականին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է սիրիական կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը։ «2025 թվականին մենք կարող ենք հույս դնել Ռուսաստանի տարածքում այդ հանդիպման լիարժեք անցկացման վրա»,-ասել է նա։ Մինչ այս՝ Լավրենտևը նշել է, որ Թեհրանում անցկացված վերջին նմանատիպ գագաթնաժողովից արդեն երկու տարի […]

̰
Հայտնի է դարձել, թե երբ Սիրիան կկարողանա դառնալ BRICS-ի անդամ

08:55 14.11.2024

Դամասկոսը կարող է հույս դնել BRICS-ում աշխատելու վրա՝ Սիրիայում հակամարտության վերջնական կարգավորումից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտյովը։ «Հուսանք, որ մինչև Սիրիան դառնա BRICS-ի անդամ, լավ, համարձակ, դրական կետ կհայտնվի սիրիական կարգավորման հարցում։ Դրանից հետո Դամասկոսը «գրկաբաց կընդունվի» այս կազմակերպության անդամության մեջ»,- ընդգծել է Լավրենտևը։ […]

̰
Նոյեմբերի 13-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 50 հրթիռ

08:45 14.11.2024

Հինգշաբթի իսրայելական զինվորականները արձանագրել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության գրոհայինների կողմից Լիբանանից 50 հրթիռի արձակում դեպի Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Զինվորականները կշարունակեն «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։

̰
Իրաքի շիաները հայտարարել են Իսրայելի «կենսական նշանակության օբյեկտների» վրա հարձակումների մասին

08:35 14.11.2024

«Իրաքի իսլամական դիմադրության» զինյալ շիա աշխարհազորայինները չորեքշաբթի երեկոյան հարձակումներ են իրականացրել Իսրայելի հարավում և հյուսիսում գտնվող թիրախների վրա։ Այս մասին ասվում է կազմակերպության՝ Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարությունում։ Ինչպես նշված է տեքստում, անօդաչու թռչող սարքերն օգտագործվել են որոշակի «կենսական նշանակության թիրախների» վրա հարձակումներ իրականացնելու համար։ Առաջին դեպքում խոսքը հարավային Էյլաթ քաղաքի մասին էր, որը գտնվում է […]

̰
Թրամփի փաստաբանը կարող է դառնալ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ

08:28 14.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է իր փաստաբան Թոդ Բլանշին առաջադրել երկրի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Որոշման մասին դեռևս չի հայտարարվել։ Հայտնի է, որ Բլանշը ներկայացրել է Թրամփին վերջին 18 ամիսների ընթացքում և, մասնավորապես։ «Թրամփի հետ նրա մտերմության և վստահության պատճառով Թրամփի շրջապատից շատերն ակնկալում էին, որ եթե նա […]

̰
Չեխիայի վարչապետը Ուզբեկստանի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացումը

08:20 14.11.2024

Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 29-րդ համաժողովի շրջանակներում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ քննարկել է երկու երկրների համատեղ նախագծերի իրականացումը։ Այս մասին կառավարության ղեկավարը հայտնել է X-ում: «Ես շատ կառուցողական հանդիպում ունեցա Ուզբեկստանի նախագահի հետ․ անցյալ տարի իմ այցից ի վեր մի շարք համատեղ նախագծերի մեկնարկը տրվեց։ Ուզբեկստանի մատակարարման […]

̰
Բորելն ասել է, որ Թրամփի ընտրվելը փոխել է Եվրոպայի «վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ»

08:10 14.11.2024

ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ով դեկտեմբերի 1-ին լքելու է պաշտոնը, կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելը փոխել է Եվրոպայում «վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ»։ Այս մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքների ֆոնին ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերաբերյալ լսումների ժամանակ։ «Սա նշանակում է խորը փոփոխություն մեր հարաբերություններում: Ընդհանրապես, դա կփոխի […]

̰
Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններում

08:00 14.11.2024

Ճապոնիան և Մեծ Բրիտանիան մտադիր են տնտեսական հարցերի շուրջ խորհրդակցությունների նոր ձևաչափ սկսել, ինչպես նաև կհամագործակցեն Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ նոր վարչակազմի հետ առևտրային բանակցություններում։ Այս մասին հայտնում է ճապոնական առաջատար Nikkei բիզնես թերթը։ Ըստ հաղորդման՝ Տոկիոյի և Լոնդոնի միջև բանակցությունները կանցկացվեն «երկու գումարած երկու» ձևաչափով՝ արտաքին քաղաքականության և տնտեսական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ Ընդգծվում է, […]

̰
Բիթքոյնը մեկ օրվա ընթացքում չորս անգամ հասել է գնի պատմական առավելագույնին

00:00 14.11.2024

Bitcoin կրիպտոարժույթը շարունակում է գների պատմական ռեկորդ սահմանել։ Ըստ Binance հարթակի տվյալների՝ 18:31-ի դրությամբ կրիպտոարժույթը գերազանցել է 90 հազար դոլարի նշագիծը և անմիջապես հասել ռեկորդային՝ 90 088 դոլարի։ 18:52-ին բիթքոյնը արագացրել է իր աճը և կազմել 91 515 դոլար: 19:45-ի դրությամբ կրիպտոարժույթի արժեքը գերազանցել է 92 հազար դոլարը և վաճառվել է 92 169 դոլարով։ 20:15-ի […]

̰
Կանադական PSP կենսաթոշակային հիմնադրամը 1,9 միլիարդ դոլարով գնում է բրիտանական AGS օդանավակայանների օպերատորին

23:52 13.11.2024

Կանադական կենսաթոշակային հիմնադրամ PSP Investments իր 100% դուստր AviAlliance-ի միջոցով 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգով (1,9 միլիարդ դոլար) գնում է բրիտանական օդանավակայանների AGS Airports օպերատորին՝ իսպանական Ferrovial-ից և ավստրալական Macquarie-ից, գրում է FInancial Times-ը։ Սպասվում է, որ գործարքը կավարտվի հաջորդ տարվա առաջին եռամսյակում: AGS-ը ստեղծվել է 2014 թվականին և շահագործում է Աբերդինի, Գլազգոյի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։ […]

̰
BACK_TO_TOP