TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայի հետ հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն. Պուտին

14:49 13.06.2019

ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան վերականգնելու է հարաբերությունները Կիևի հետ, չնայած ուկրաինական էլիտայի հետ հարաբերությունների ներկայիս վատ վիճակին: Այս մասին նա ասել է МИР ալիքին տված հարցազրույցում: Պուտինը պարզաբանել է, թե ինչպես է տեսնում երկու երկրների հարաբերություններն այն բանից հետո, երբ Ուկրաինայում նախագահ է դարձել Վլադիմիր Զելենսկին: ՌԴ նախագահը նաև նշել է, […]

̰
ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները դեգրադացվել են. Պուտին

14:27 13.06.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ G20-ի երկրները, այդ թվում` ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, Օսակայի գագաթնաժողովի ժամանակ կկարողանան որոշում կայացնել, որը պայմաններ կստեղծի տնտեսական համագործակցության համար: Այս մասին ՌԴ նախագահը հայտնել է Мир-ին տված հարցազրույցում: Պուտինը նշել է, որ իր խորին համոզմամբ՝ միջազգային տնտեսական հարաբերությունների՝ տասնամյակներ շարունակ արդեն գործող կարգը խարխլելուն ուղղված ցանկացած գործողություն […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆեդերիկա Մոգերինիի հետ

14:20 13.06.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Հայաստանը բարելավել է դիրքը Խաղաղության համաշխարհային վարկանշային աղյուսակում

14:10 13.06.2019

Խաղաղության համաշխարհային ռեյտինգում Հայաստանը բարձրացել է 118-րդ հորիզոնական՝ նախորդ տարվա 120-րդ հորիզոնականի փոխարեն։ Այս վարկանիշով Հայաստանը եզրափակում է խաղաղասիրության «միջին» մակարդակ ունեցող երկրների շարքը, ինչպես և նախորդ տարի։ Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը շարունակում է մնալ խաղաղասիրության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում, թեև նույնպես բարձրացել է երկու հորիզոնականով ու հասել է 130-րդ տեղին դիտարկված 163 երկրների […]

̰
Լրագրողները գտել են Սևաստոպոլում երեխային հեղեղից փրկած մարդկանց

13:48 13.06.2019

Հունիսի 7-ին Սևաստոպոլում հեղեղի ժամանակ երեխայի կյանքը փրկած կնոջը և տրոլեյբուսի վարորդին գտել են տեղացի լրագրողները, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ իշխանությունները պատրաստում են նրանց պարգևատրման արարողությունը: Երեխային փրկելու դեպքը տեսանկարահանել էր տրոլեյբուսի տեսախցիկը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեքենան հետընթաց կատարում, իսկ երեխային օգնության են գալիս տրոլեյբուսի վարորդը և երթուղային տաքսու […]

̰
Մեծ Բրիտանիայում սկսվել են վարչապետի 10 թեկնածուների ընտրությունները

13:30 13.06.2019

Այն թեկնածուները, որոնց չի հաջողվի առնվազն 17 ձայն հավաքել, դուրս կմնան ընտրապայքարից:

̰
Չինաստանը Եվրամիությանը կոչ է արել չմիջամտել Հոնկոնգի գործերին

13:22 13.06.2019

ԵՄ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ կիսում է Հոնկոնգի բնակիչների մտահոգությունը՝ կապված արտահանձման օրենքում փոփոխությունների հետ:

̰
Թուրքիան բացատրություններ կպահանջի ցանկացածից, ով իրեն կհանի F-35-ի ծրագրից. Էրդողան

13:08 13.06.2019

Թուրքիայի նախագահը համարում է, որ ԱՄՆ-ի որոշումը հիմնավորված չէ:

̰
Յագլանդը նամակ է հղել Փաշինյանին

13:03 13.06.2019

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում Յագլանդն անդրադարձել է Փաշինյանի նախաձեռնած դատական բարեփոխումներին ու խոստացել օժանդակություն այդ հարցում, հայտնում է «Արմենպրեսը»: «Եվրոպայի խորհուրդը մեծապես գնահատում է դատական բարեփոխումների օրակարգին հետամուտ լինելու Ձեր հանձնառությունը: Մենք նաև կիսում ենք Ձեր գնահատականն առ այն, որ պետք է բազմապատկել կոռուպցիայի դեմ […]

̰
Հայրն առևանգել է սեփական երեխային

12:51 13.06.2019

Չելյաբինսկում քրեական գործ է հարուցվել տղամարդու կողմից իր երեխային առևանգելու փաստի առթիվ, գրում է Ria Novosti-ն: Երեխայի մայրը լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ ամուսնու 4-ամյա տղայի և իր 10 ամսական երեխայի հետ դուրս է եկել զբոսանքի, երբ տղայի կենսաբանական հայրը մոտեցել է մեքենային այն պահին, երբ ինքը երեխային նստեցնում էր մեքենայի մեջ, բալոնից գազ […]

̰
Սևանը ԱՊՀ տարածքի ամառային լավագույն հանգստավայրերի հնգյակում է

12:20 13.06.2019

Ռուսական ТурСтат վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ լավագույն երկրների ցուցակը, որոնք ամռանը մեծ հեղինակություն են վայելում ռուս զբոսաշրջիկների մոտ, գրում է Rusarmifo-ն: Հայկական Սևանա լիճը ԱՊՀ տարածքում լավագույն հանգստավայրերի հնգյակում է: Սևանա լճից բացի, լավագույն հնգյակում են հայտնվել Բուրաբայը (Ղազախստան), Իսիկ-Կուլ լիճը (Ղրղզստան), Նարոչ լիճը (Բելառուս) և Բաքվի Ապշերոնի հանգստավայրը: Նշվում է, որ ԱՊՀ երկրներում […]

̰
Հոնկոնգում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

10:51 13.06.2019

Ցուցարարները բողոքում են արտահանձնման մասին օրենսդրական փոփոխությունների դեմ:

̰
Սոցհարցումը պարզել է Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների առաջատար հնգյակը

10:24 13.06.2019

6.4% ձայներով առաջատար հնգյակում է հայտնվել նաև «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը:

̰
ԱՄՆ-ը 1000 զինվորական կուղարկի Լեհաստան ռուսական ագրեսիային դիմակայելու համար

10:07 13.06.2019

Վարշավան առաջարկում է 2 մլրդ դոլար տրամադրել Լեհաստանում ամերիկյան ռազմաբազա տեղակայելու համար:

̰
Տղամարդը կյանքի գնով արջից պաշտպանել է շանը

09:00 13.06.2019

Լոս Անջելեսի մերձակայքում արջը կծել է տղամարդուն, որը փորձել է փրկել իր շանը։ Այս մասին հայտնում է KTLA-ն։ Պարզվել է, որը արջի քոթոթը հայտնվել է տղամարդու բակում, շունն ընկել է քոթոթի հետևից, որից հետո մայր արջը հարձակվել է շան վրա։ Օգնության հասած շան տերը կռվի է բռնվել մայր արջի հետ։ Հեռուստաալիքի տեղեկություններով՝ արջը վնասել է […]

̰
Իսրայելցին ավոկադոյով 2 բանկ է թալանել

08:40 13.06.2019

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 47 տարեկան քաղաքացու, որն արդեն երկու բանկ է թալանել այդ երկրի Բեեր-Շևա քաղաքում՝ սպառնալով պայթեցնել բանկը, եթե իրեն գումար չտան։ Սակայն նռնակի փոխարեն նա ձեռքում է պահել է ընդամենը ավոկադո՝ ներկայացնելով այն որպես պայթուցիկ սարք։ Հանցագործությունները կատարվել են մեկ շաբաթում։ Սկզբում նա մտել է բանկ ու աշխատակցուհուն փոխանցել գրություն, որով պահանջել […]

̰
Disney-ը կվերաթողարկի «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» անիմացիոն սերիալը

23:59 12.06.2019

Disney ընկերությունը Փարիզի Xiam հեռուստաստուդիայի հետ կվերաթողարկի «Չիպը և Դեյլը շտապում են օգնության»  հայտնի անիմացիոն սերիալը, գրում է Variety-ն: Նախագծի վրա աշխատում է ամերիկյան կինոստուդիայի լոնդոնյան բաժանմունքը: Հեռուստասերիալը բաղկացած կլինի 39 սերիայից՝ յուրաքանչյուրը 7 րոպե տևողությամբ: Սյուժեի հիմքում կլինի բուրունդուկների արկածները մեծ քաղաքում: Վերաթողարկված տարբերակի թողարկման ժամկետը դեռևս հայտնի չէ:  

̰
Անտուն մարդը 40 տարի անց վերադարձել է համալսարան

23:35 12.06.2019

1970-ականներին Դավիթ Քարթերը ընդունվում է Տեխասի համալսարանի հումանիտար ֆակուլտետ, սակայն դժբախտ դեպքի հետևանքով նա ընդհատում է ուսումը, գրում է Life-ը: Այժմ նա 67 տարեկան է: Քարթերը անտուն էր: Մի օր համալսարանի մոտ շրջելիս նրան է մոտենում ուսանողներից Ռայան Չենդլերը և հրավիրում մասնակցելու նախագծի, որի մեջ վերջինս կպատմի փողոցում ապրելու տանջալից կյանքի մասին: Զրույցի ընթացքում պարզվում […]

̰
Աշխարհում ապօրինի շահագործման է ենթարկվում 152 մլն երեխա. UNICEF

22:54 12.06.2019

Աշխարհում ապօրինի շահագործման է ենթարկվում 152 մլն երեխա: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը: Ըստ UNICEF-ի տվյալների՝ այդ երեխաներից 72 միլիոնն ապրում է Աֆրիկայում, 62 միլիոնը` Ասիայում: Երեխաների 70%-ից ավելին ներգրավված է գյուղատնտեսական ծանր աշխատանքներում և աշխատում է  կյանքի համար վտանգավոր պայմաններում: Հիմնադրամի զեկույցում նաև նշվում է, որ  2000-2016 թվականներին շահագործման ենթարկված երեխաների թիվը նվազել […]

̰
Հնդկաստանում 53 երեխա է մահացել թունավոր մրգից

22:08 12.06.2019

Վերջին 10 օրվա ընթացքում Հնդկաստանում 53 երեխա է մահացել լիչի անունով մրգի մեջ հայտնաբերված թունավոր նյութից: Այդ նյութը, ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, գլխուղեղի մահացու հիվանդության պատճառ է դարձել: Դրա հետևանքով մարդկանց օրգանիզմում գլյուկոզայի կտրուկ նվազում է գրանցվել: Մահվան այդ դեպքերը գրանցվել են Բիհար նահանգում, որը հայտնի է լիչիի մշակմամբ:

̰
Մինչև Խորհրդային Միության փլուզումը նա գիտեր, թե ինչ է տեղի ունենալու. Անկախ Ռուսաստանի առաջին վարչապետի որդին՝  հոր մասին

21:13 12.06.2019

Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել անկախ Ռուսաստանի առաջին վարչապետ, տնտեսագետ և պատմաբան Եգոր Գայդարի «Կայսրության կործանումը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Այն նվիրված է այն խնդիրներին, որոնց բախվում են բազմազգ պետությունների ավտորիտար վարչակարգերը: Գրքում հեղինակը բացատրում է, թե Խորհրդային Միության թույլ տված որ սխալները կրկնելուց պետք է խուսափել: Միջոցառմանը ներկա էր նաև նրա որդին՝ Պյոտր Գայդարը: […]

̰
Եգիպտոսում ավելի քան 3 տասնյակ մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել

20:28 12.06.2019

Եգիպտոսում 32 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ այդ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի նկատմամբ մահափորձ իրականացնելու համար: Ինչպես հայտնում youm7-ը՝ բացի դրանից՝ նրանք մեղադրվում են նաև Սաուդյան Արաբիայի նախկին թագաժառանգ Մուհամեդ բեն Նաիֆի սպանության ծրագրման ու մի շարք այլ ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ: Հաղորդվում է, որ այս գործողություններին մի քանի դատավոր է զոհ գնացել: Աղբյուրի […]

̰
Մեքսիկայում լրագրողի են սպանել

19:10 12.06.2019

Մեքսիկայի հարավ-արևելքում անհայտ հանցագործները սպանել են լրագրող Նորմա Սարաբիին: Սպանությունը կատարվել է լրագրողի տան մերձակայքում: Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝  լրագրողի սպանությանը մասնակցել է երկու զինված անձ: Սպանությունը կատարողներին տաք հետքերով գտնել չի հաջողվել: Ոստիկանությունը զբաղվում է գործի քննությամբ: Սպանության պատճառների մասին պաշտոնապես որևէ բան չի ասվում: Հայտնի է միայն, որ կինը վերջին տարիներին գրում էր […]

̰
NASA-ն տիեզերք թռիչքների համար նոր վառելիք կօգտագործի

19:04 12.06.2019

NASA տիեզերական գործակալությունը պատրաստվում է նոր վառելիք օգտագործել: Այն կարագացնի հրթիռակիրների թռիչքը, իսկ արձակումը կլինի ավելի անվտանգ և արդյունավետ: Նոր վառելիքի հիմքում կլինի հիդրազին կոչվող քիմիական նյութը: Անգույն, չափազանց թունավոր և գարշահոտ այս նյութը նաև շատ արդյունավետ վառելիք կարող է լինել: Մասնագետների խոսքերով` այս նյութի գործածմամբ հրթիռների արդյունավետությունը կբարձրանա մոտ 50 տոկոսով: Առավել օգտակար կլինի […]

̰
Տարօրինակ ու հետաքրքիր տեղեր եմ բացահայտել. Լապշինը շրջել է Երևանում

19:00 12.06.2019

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հայկական մեռյալ ծովն ու երևանյան Վենետիկը» վերնագրով: «Տարօրինակ ու հետաքրքիր տեղեր եմ բացահայտել երեկ Երևանի հեռավոր արվարձաններում զբոսնելիս: Ոչ թե երեք լիճ, այլ բնական հայկական Վենետիկ իր ջրանցքներով»,- գրել է բլոգերը և հրապարակել մի քանի լուսանկար իր զբոսանքից: https://www.facebook.com/photo.php?fbid=10206047638948056&set=a.1503444124098&type=3&theater  

̰
ԵՄ կոմիտեն հաստատել է Ղրիմի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը

18:32 12.06.2019

Եվրամիության մշտական ներկայացուցիչների կոմիտեն, առանց քննարկման, հաստատել է Ղրիմի և Սևաստոպոլի նկատմամբ սահմանված պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու որոշումը: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵՄ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Նիկոլայ Տոչիցկին: Հաղորդվում է, որ այս որոշումը կապված է թերակղզու՝ Ռուսաստանի հետ վերամիավորումը չճանաչելու քաղաքականության հետ, և այժմ որոշումը պետք է վերջնականապես հաստատվի Եվրամիության խորհրդի […]

̰
Հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի Փարիզի Աստվածամոր տաճարում

18:30 12.06.2019

Խոշոր հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարում կմատուցվի առաջին պատարագը: Այս մասին հայտնում է France 24-ը: Պատարագը կմատուցի Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Պատարագին կմասնակցի ընդամենը 20 մարդ, այդ թվում՝ տաճարի սպասավորները: Այդուհանդերձ, իրադարձությունը կհեռարձակվի ուղիղ եթերով, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քրիստոնյաները կարողանան գոնե այդկերպ մասնակցություն ունենալ: «Պատարագը կմատուցվի խիստ սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասված […]

̰
Բելգիայում մրցել են՝ ով ավելի հեռու կնետի կնոջ պայուսակը

18:28 12.06.2019

Բելգիական Գենտ քաղաքում տեղի է ունեցել կանանց պայուսակներ նետելու մրցաշար: Այս մասին հաղորդում է ТСН-ն: Արտասովոր մրցմանը մասնակցել են կանայք ու տղամարդիկ: Կանանց պայուսակների հարցում հստակ պահանջներ չեն դրվել: Ընդհանուր առմամբ, մրցմանը մասնակցել է ավելի քան 500 քաղաքացի: Պայուսակը նետելու հեռավորությամբ ռեկորդակիր է դարձել մի տղամարդ: Նրա նետած պայուսակը թռել է 27 մետր: Կանանց շրջանում […]

̰
Հայտնի է աշխարհի ամենացանկալի կնոջ անունը

17:28 12.06.2019

Տղամարդկանց հայտնի Maxim ամսագիրը հրապարակել է 2019 թվականի ամենացանկալի կանանց թոփ-100-ը: Այս անգամ վարկանշային աղյուսակը գլխավորել է Օլիվիա Կալպոն: Նա հայտնի մոդել է, 2012 թվականին դարձել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող: 27-ամյա Կալպոն կարողացել է առաջ անցնել հայտնի դերասանուհի և մոդել Քեյթ Ափթոնից: «Ես միշտ հետևել եմ վարկանշային աղյուսակին: Այնտեղ այնքան խելացի ու հաջողակ կանայք […]

̰
Ադրբեջանը քննադատել է Ղազախստանի նոր նախագահին հայերին համակրելու համար

17:22 12.06.2019

Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը Հայաստանի հետ սերտ կապերի մասին բուռն քննարկումների թեմա է դարձել Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլն ու համացանցի օգտատերերը քննադատությունների հեղեղ են թափում Տոկաևի վրա: Նրանց հատկապես դուր չի եկել Տոկաևի այն խոսքը, որ Ղազախստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն պատմության և լեզվի առումով: «Հասկանալի է, որ նրան դրսից են հրամայում: Տարօրինակ […]

̰
BACK_TO_TOP