TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մոսկվայում բողոքի ակցիայի մասնակիցների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել

17:14 12.06.2019

Մոսկվայի կենտրում ռուսական «Մեդուզա» գործակալության  լրագրող Իվան Գոլունովի աջակցության երթի ընթացքում բերման ենթարկվածների թիվն հասել է 200-ի: Այս մասին հայտնում է «Մեդուզան»` հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը: Հայտնի է, որ նրանց բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների կարգի խախտման համար, իսկ երթի անցկացումը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` երթին […]

̰
Ստոլտենբերգն ահազանգել է Արկտիկայում ՌԴ ռազմական պոտենցիալի մեծացման մասին

17:00 12.06.2019

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Իսլանդիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Արկտիկայում մեծանում է ռուսական ռազմական պոտենցիալը: «Մենք պետք է փորձենք շարունակել աշխատել այնտեղ՝ պահպանելով լարվածության ցածր մակարդակը, չնայած այն բանին, որ մենք ավելի շատ ենք տեսնում ռազմական ներկայություն, հատկապես ռուսական պոտենցիալ»,- ասել է գլխավոր քարտուղարը: Ավելի վաղ Իսլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել […]

̰
Վրաստանին ռազմական աջակցությամբ ապահովում ենք տարածաշրջանի անվտանգությունը. Պոմպեո

16:10 12.06.2019

Վրաստանն իր սեփական օրինակով գիտի, թե որքան կարևոր է զսպման քաղաքականությունը, ուժեղ պաշտպանական համակարգը և բարձրագույն մասնագիտական հմտությունները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցի ժամանակ: Պետքարտուղարի գնահատմամբ` կարևոր է, որ Վրաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսն արդեն ծախսվում է պաշտպանության ոլորտի կարիքների […]

̰
Ի՞նչ տեղի ունեցած է Ապհա օդակայանին մէջ. կան վիրաւորեալներ

16:08 12.06.2019

Եէմէնի պատերազմին մասնկացող Հուսի զինեալները երէկ անսպասելիօրէն հրթիռարձակումներ կատարած են թիրախ դարձնելով Սէուտական Արաբիոյ «Ապհա»  օդակայանը։ Այս մասին տեղեկութիւնը հաղորդեց «Ալ Արապիա» կայանը նշելով, որ հրթիռարձակումները կատարած են այսօր վաղ առաւօտուն, որուն հետեւանքով ալ 26 քաղաքացիներ վիրաւորուած են։ Կը նշուի նաեւ, որ Հուսի զինեալները օգտագործած են պալիսթեան հեռահար հրթիռներ եւ  առաջին անգամն է, որ անոնք […]

̰
Forbes-ը հրապարակել է 2019թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը

15:40 12.06.2019

Իսպանական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարվա ընթացքում վաստակել է 127 մլն դոլար և այս ցուցանիշով, ըստ Forbes-ի վարկածի, դարձել ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Նա միակ ֆուտբոլիստը չէ ամենաբարձր վարձատրվող մարզիկների աղյուսակում: Պատմության մեջ առաջին անգամ առաջին երեք տեղերը զբաղեցրել են ֆուտբոլիստները: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, […]

̰
Նավալնիին ձերբակալել են չարտոնված ցույց անցկացնելու համար

15:17 12.06.2019

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին ձերբակալել են Մոսկվայում չարտոնված ցույց անցկացնելու համար: Այդ մասին գրել է ինքը՝ Նավալնին, սոցիալական ցանցերի իր էջերում: Հունիսի 12-ին տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն «Մեդուզա» լրատվական կայքի հատուկ թղթակից Իվան Գոլունովի: Սակայն հունիսի 11-ին արդեն հայտնի էր դարձել, որ որոշում էր կայացվել փակել Գոլունովի գործը: Ինքը՝ լրագրողը, հունիսի 11-ի […]

̰
40 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետը Իրան կմեկնի

14:29 12.06.2019

Վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Իրան է մեկնում: Բարձր մակարդակի այսպիսի այց չէր եղել 1978-ից ի վեր: Իրանում Սինձո Աբեն հանդիպումներ կունենա Իրանի բարձրագույն ղեկավարության հետ: Մինչ թռիչքը նա հայտնել է, որ մտահոգված է Մերձավոր Արևելքում առկա լարվածությամբ: «Իմ ուժերի ներածին չափ ես կցանկանայի խաղաղության ու կայունության դեր խաղալ այս […]

̰
Հաագայի դատարանում Ուկրաինան պահանջել է թույլատրել նավթ արդյունահանել Սև ծովում

14:25 12.06.2019

Ուկրաինան պահանջում է թույլ տալ իրեն նավթ արդյունահանել Սև ծովում: Այդ պահանջը Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել երկրի փոխարտգործնախարար Ելենա Զերկալը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Ուկրաինային զրկել է Սև ծովում նավթ ու գազ արդյունահանելու իրավունքից, իսկ ինքը ավելի քան 9 մլրդ խմ բնական գազ է արդյունահանել: Զերկալի համար ընդունելի չէ նաև այն մոտեցումը, որ Հաագայի դատարանը […]

̰
Մենք կբուժենք քաղցկեղը, եթե ընտրվեմ ԱՄՆ նախագահ. Ջո Բայդեն

13:08 12.06.2019

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր ելույթներից մեկի ժամանակ խոստացել է քաղցկեղը դարձնել բուժվող հիվանդություն, եթե իրեն ընտրեն նախագահ: Այս հայտարարությունը նա արել է Այովա նահանգում: Բայդենի որդին գլխուղեղի քաղցկեղից է մահացել 2015 թվականին՝ 46 տարեկանում: Բայդենը նշել է, որ բոլորը փորձում են կարեկցել իր ընտանիքի անդամներին, ասում են, թե հասկանում են` ինչ են զգում […]

̰
Մակրոնը կսատարի Մերկելին, եթե նա ստանձնի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը

13:05 12.06.2019

«Եթե Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի նախագահ դառնա, ապա ես նրան կսատարեմ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա այդ մասին ասել է շվեյցարական RTS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Մակրոնի խոսքերով` Եվրոպան նոր դեմքերի և հզորության անհրաժեշտություն ունի: Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրություններից հետո վերջանում է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ-Յունկերի պաշտոնավարման ժամկետը: Եվ այժմ հարց է, թե ով […]

̰
Rammstein խմբի անդամը կոտրել է երկրպագուի ծնոտը

13:00 12.06.2019

Rammstein խմբի անդամ Թիլլ Լինդեմանը կոտրել է երկրպագուի ծնոտը: Այս մասին հայտնում է Bild-ը: Դեպքը տեղի է ունեցել Մյունխենի հյուրանոցներից մեկի բարում, որտեղ երգիչը ընկերների հետ համերգից հետո հանգստացել է: Լինդեմանին այդ պահին մոտեցել է երկրպագուն և խնդրել լուսանկարվել: Երգիչը մերժել է երկրպագուի խնդրանքը, որից հետո երկրպագուն սկսել է վիրավորել երաժշտի ընկերուհուն: Լինդեմանը պահանջել է […]

̰
ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ-ում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը. ՊԵԿ

12:32 12.06.2019

ՀՀ քաղաքացիներն օնլայն կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՊԵԿ-ից հայտնում են, որ գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն […]

̰
Հայուհուն նվիրված գլուխգործոցը կցուցադրվի Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում

12:18 12.06.2019

Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը պատրաստվում է հերթական պրեմիերային: Ներկայացումներից մեկը` «Փարիզյան զվարճանք» բալետը, որը համարվում է համաշխարհային գլուխգործոց, պատմում է ֆրանսիացի հայտնի բալետմեյստեր Մորիս Բեժարի և Ֆրանսիայում ամենահայտնի բալետի ուսուցիչ  Ռուզաննա Սարգսյանի (մադամ Ռուզան) մասին:    Այս մասին գրել է Մեծ թատրոնի մամուլի քարտուղար Կատերինա Նովիկովան: Ռուզաննա  Սարգսյանն աշխարհահռչակ բալետմեյստերների՝ Ռոլան Պետիի, Մորիս Բեժարի, […]

̰
Ի՞նչ խորհուրդ է տվել Տիմատին հայ գործարարի դստերը

12:10 12.06.2019

Ռեպեր ու երաժշտական պրոդյուսեր Տիմատին «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի դստերը՝ Տաթևիկ Կարապետյանին, խորհուրդ է տվել, թե Հայաստանում որտեղ կարելի է այցելել: Instagram-ի իր էջում Տաթևիկը հրապարակել է լուսանկար Երևանից և  հետևորդներից խորհուրդ հարցրել, թե Հայաստանում ուր կարելի է այցելել: Նկարի մեկնաբանություններում Տիմատին գրել է. «Լավ տուն կա լճի շրջակայքում»,- գրել է ռեպերը: Հազարավոր մեկնաբանությունների […]

̰
Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են հայաստանյան շուկայով

11:02 12.06.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։ Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական  տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։ […]

̰
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

10:18 12.06.2019

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները»,- ասել է Տոկաևը այսօր՝ հունիսի 12-ին, մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: […]

̰
Կատվին սատկացնելու համար Սոչիում 2 հայ թշնամացել են

09:46 12.06.2019

ՌԴ Սոչի քաղաքի բնակիչ Աշոտ Հարությունյանը Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել իր հարևանի՝ Սերգեյ Բոյաջյանի դեմ, որը կրակել է նրա կատվի վրա։ Բոյաջյանի խոսքերով՝  նա գնացել էր այդ քայլին, քանի որ «կատուն» գողացել էր իր ճտերին։ «Սատկած կատվին Բոյաջյանը երեխաների ներկայությամբ դրել է փաթեթի մեջ և թողել մեքենայի մեջ։ Ես վերցրեցի կատվին և զանգահարեցի ոստիկանություն։ Ինձ […]

̰
Լուկաշենկոն ցանկանում է վռնդել օդերևութաբաններին

09:33 12.06.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ օդերևութաբանները սխալ են կանխատեսում եղանակը և սպառնացել է վռնդել նրանց: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինչպես հայտնում են, Լուկաշենկոն շատ դժգոհ է մասնագետների աշխատանքից և կարծում է, որ վերջինները չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները: Նա պատմել է, որ Բելառուսի օդերևութաբանները կարողանում են կանխատեսել եղանակը 50-70 տոկոս […]

̰
Ֆրանսիայի բանտերից մեկում կալանավորը պատանդներ է վերցրել

08:14 12.06.2019

Ֆրանսիայի բանտերից մեկում պատանդներ են վերցրել, հաղորդում է BFM TV հեռուստաալիքը։ Երկարաժամկետ պատիժ կրող կալանավորը պատանդ է վերցրել տեսուչներին։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ պատանդներից մեկը փոչձաշրջան էր անցնում, իսկ մյուսը բանտի փորձառու հսկիչներից է։ Միջադեպը տեղի է ունեցել Օրն դեպարտամենտի Կոնդե-սյուր-Սարտ բանտում։ Նախկինում այդ կալանավորը նույնպես պատանդներ է վերցրել, որի պատճառով նրան տեղափոխել են այդ բանտ։ […]

̰
Ֆրանսիայում ձերբակալել են ուլտրաաջ խմբի անդամներին, որոնք սպառնացել են հարձակվել հրեաների վրա

22:40 11.06.2019

Ֆրանսիայում բերման են ենթարկել ուլտրաաջ խմբի: Ոստիկանության ձեռնարկած հատուկ միջոցառումները տևել են 2018-ի սեպտեմբերից մինչև 2019-ի մայիսի վերջ: Այս մասին հայտնում  է BFM TV-ն: Հետաքննությունը սկսվել է 2018-ի սեպտեմբերի 7-ին Գրենոբլում տղամարդու ձերբակալությունից, որի տունը հետախուզելուց հետո հայտնաբերել էին զենք-զինամթերք, Կալաշնիկովի ինքնաձիգ, պայթուցիկ միջոցներ, ատրճանակ և այլն: Այս ամենից հետո հոկտեմբերին ոստիկանությունը բերման է ենթարկել […]

̰
Վոլգայում ընկերոջը փրկելիս մահացել է 17-ամյա հայ տղան

21:37 11.06.2019

Օրերս Սամարայում՝ Վոլգայի լողափում, Տիգրան անունով 17-ամյա դպրոցական է խեղդվել, նա իր ընկերների՝ Ալեքսանդրի ու Աշոտի հետ հանգստացել է լողափում: Տիգրանը նետվել է իր բարեկամին փրկելու, որն այդ պահին սկսել է խեղդվել: Տղային այդ պահին հաջողվել է փրկել և նրան մինչև ափ հասցրել է Ալեքսանդրը, որից հետո Տիգրանն է սկսել խեղդվել: «Երեխաները խաղացել են ջրում […]

̰
Հայիթիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

21:31 11.06.2019

Երկու օր շարունակվող համընդհանուր գործադուլի ընթացքում ցուցարարները արգելափակել են ճանապարհներ, այրել անվադողեր:

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուները հայտնի են

21:17 11.06.2019

Հունիսի 20-ին 10 թեկնածուներից պետք է մնան միայն 2-ը:

̰
Ամենալավ տոլման պատրաստում են հայերը. Մալիշևա

19:30 11.06.2019

Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող Жить Здорово հաղորդաշարի ընթացքում հաղորդավարուհի Ելենա Մալիշևան պատմել է հայկական տոլմայի օգտակար հատկությունների մասին, գրում է Rusarminfo-ն: Ռուս հայտնի բժշկուհին նշել է, որ ամենալավ տոլման աշխարհում պատրաստում են հայերը, և ի տարբերություն ռուսական տոլմայի, հայկականն առողջարար ճաշատեսակ է: Հայկական տոլմայի ծագումնաբանության մասին եթերում պատմել է ծագումով հայ հայտնի դաշնակահար Լևոն Օգանեզովը: […]

̰
Բելգիայում պատրաստել են աշխարհի ամենամեծ ջին տոնիկը

19:11 11.06.2019

Բելգիայում փողոցային փառատոնի ժամանակ պատրաստել են աշխարհի ամենամեծ ջին տոնիկը, գրում է ТСН-ն: Մեծ տարրայի մեջ տարբեր հեղուկներ են լցվել բազմաթիվ շշերից: Ի սկզբանե, ջին տոնիկի ծավալը եղել է 900 լիտր, սակայն հետո վերջնական կոկտեյլը եղել է 1500 լիտր: Ալկոհոլային խմիչքը ռեկորդի համար ներկայացրել էին տեղական ընկերությունները: Խմիչքի ստեղծմանը հետևել են տասնյակ մարդիկ:

̰
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` դատապարտելով Էրդողանի կողմից Եղեռնի զոհերի պիտակավորումը

19:10 11.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել ու դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարի ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի պիտակավորումը: «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի […]

̰
Գերմանիայում ուժեղ կարկուտի հետևանքով վիրավորներ կան

19:04 11.06.2019

Քամու արագությունը հասել է մինչև 120կմ ժ-ի:

̰
Ինչպե՞ս դադարել «բու» լինել. պարզել են գիտնականները

18:35 11.06.2019

Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից մի շարք գիտնականներ խորհրդատվություններ են ներկայացրել, թե ինչպես կարելի է փոխել այն մարդկանց կենսաբանական ռիթմը, ովքեր սովոր են ուշ քնել և վաղ արթնանալ, գրում է Sleep Medicine–ը: Հետազոտողները գիտափորձ են իրականացրել, որին մասնակցել է 22 մարդ: Գիտափորձի մասնակիցները սովորաբար պառկել են քնելու գիշերը ժամը 02:00-ից հետո և արթնացել են առավոտյան 10:00-ից […]

̰
Լրագրող Գոլունովի դեմ հարուցված քրգործը փակված է. ՌԴ ՆԳՆ

18:33 11.06.2019

Լրագրող Իվան Գոլունովի ձերբակալությունը միջազգային լայն արձագանք էր ստացել:

̰
Օդեսայի հիվանդանոցում բռնկված հրդեհը 6 զոհի պատճառ է դարձել

18:09 11.06.2019

Կրակն այրել է շուրջ 500 քառ. մ տարածք:

̰
BACK_TO_TOP