15:40 12.11.2024
Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին Հաագայում։ Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։ Նորընտիր նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Շոֆը «անձնապես հրավիրել է նրան գալ հաջորդ հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին», ինչին Թրամփը «դրական է արձագանքել »։ «Նիդերլանդների շահերից է բխում […]
15:25 12.11.2024
Թեհրանում կկառուցվի Իրանի առաջին անվտանգ թունելը ռազմական հակամարտությունների դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի մայրաքաղաքի քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ջաֆար Թաշակկորի Հաշեմին։ «Երկրի առաջին պաշտպանական թունելն է կառուցվում Թեհրանում, այն ուղիղ ելք կապահովի դեպի Իմամ Խոմեյնիի հիվանդանոց մետրոյի «Մոդաֆեան-է Սալամաթ» կայարանից», – մեջբերում է նրա խոսքը Tasnim լրատվական գործակալությունը:
14:23 12.11.2024
Նոյեմբերի 11-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տնօրեն Դեն Սմիթի հետ: ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը, ներկայացնելով Հարավային Կովկասում անվտանգային մարտահրավերները, ընդգծել է տարածաշրջանային կայունության պահպանման և միջազգային համագործակցության խթանմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը: Հայաստանի՝ կայուն խաղաղությանը միտված նախաձեռնութունները ներկայացնելուն զուգահեռ, Դավիթ Կարապետյանը կարևորել է Ստոկհոլմի […]
14:15 12.11.2024
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2025 թվականի առաջին կեսին, ասվում է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ՝ Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափով» 22-րդ միջազգային հանդիպման արդյունքներով։ «Մենք պայմանավորվել ենք Սիրիայի հարցով 23-րդ միջազգային հանդիպումն անցկացնել Աստանայում՝ 2025 թվականի առաջին կեսին»,- ասվում է փաստաթղթում։ Բացի այդ, կողմերը […]
14:07 12.11.2024
Իրանը կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Թեհրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունից, որը նա վարել է պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմ Մոհաջերանին։ «Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու Դոնալդ Թրամփի քաղաքականությունը լիովին ձախողվել է: Մենք Թրամփի կառավարությանը հրավիրում ենք վերանայել սխալ […]
13:17 12.11.2024
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համալիրի առաջին մարտկոցը, հայտնում է The New Indian Express-ը։ «Աքաշը» «երկիր-օդ» դասի հրթիռ է, որը կարող է 25 կմ հեռավորության վրա խոցել կործանիչներ, հրթիռներ, անօդաչու սարքեր և այլ օդային միջոցներ։ «Աքաշ» ԶՀՀ-ի յուրաքանչյուր մարտկոց համալրված է Rajendra 3D պասիվ էլեկտրոնային սկանավորվող ռադարով և չորս արձակման կայանով՝ յուրաքանչյուրը երեք հրթիռով:
13:08 12.11.2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հակառակ ակնկալիքների, Մերձավոր Արևելքի հակամարտությունում գործողությունների ավելի մեծ ազատություն չի ստանա ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրները։ «Թրամփը չի պատրաստվում Նեթանյահուին գործողությունների ազատություն տալ։ Եթե Իսրայելի վարչապետը ակնկալում է դա, նա կհիասթափվի, նա պետք է վերանայի իր մոտեցումը, քանի որ Թրամփը ցանկանում է […]
11:54 12.11.2024
Հնդկաստանի պաշտպանական տիեզերական գործակալությունն անցկացնում է իր առաջին վարժանքները՝ փորձելու, թե ինչպես դիմակայել տիեզերքում աճող սպառնալիքներին: Այս մասին հայտնում է հարավասիական հանրապետության պաշտպանության նախարարությունը։ «Առաջին վարժանքները կծառայեն տիեզերքում ազգային ռազմավարական նպատակների անվտանգության ապահովմանը և Հնդկաստանի տիեզերական հնարավորությունների ինտեգրմանը երկրի զինված ուժերի երեք ճյուղերի ռազմական գործողություններին», – ասվում է պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ: Վարժանքները կրում […]
10:00 12.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար կնշանակի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, Նյու Յորքից Լի Զելդինին։ Այս մասին ասվում է Թրամփի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։ «Ուրախ եմ հայտարարել, որ Նյու Յորքի նախկին կոնգրեսական Լի Զելդինը կնշանակվի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ադմինիստրատոր։ Նա կսահմանի նոր չափանիշներ շրջակա միջավայրի վերանայման […]
09:55 12.11.2024
Իսրայելի ռազմավարական զարգացման նախարար Ռոն Դերմերը կիրակի օրը Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ իսրայելցի նախարարի այցի նպատակը հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի ուղերձները Դոնալդ Թրամփին փոխանցելն էր։ Հանդիպման ընթացքում Դերմերը նաև փորձել է պարզաբանել, թե որ հարցերը կցանկանար […]
09:50 12.11.2024
Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի մերձակայքում գտնվող Ալ-Մավասի շրջանում իսրայելական օդուժի հարձակման հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Դրա տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել սրճարաններին ու վրաններին, որոնցում գտնվում էին պաղեստինցի փախստականները։
09:45 12.11.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել արաբական և իսլամական երկրներին «անհապաղ կատարել» այն դրույթներն ու կոչերը, որոնք ընդունվել են երկուշաբթի օրը Էր-Ռիադում կայացած Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովից հետո։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։ «Պաղեստինի ժողովուրդն ակնկալում է, որ Արաբական լիգայի և ԻՀԿ-ի իր եղբայրները անհապաղ կիրականացնեն այսօր […]
09:30 12.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ մարտական գործողությունների արդյունքում զինծառայողի մահվան մասին։ Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ 34-ամյա մայոր Իտամար Լևին Ֆրիդմանը զոհվել է հյուսիսի մարտերում։ Հաշվի առնելով վերջին տվյալները՝ մերձավորարևելյան հակամարտության նոր փուլի ընթացքում իսրայելցի զինվորականների զոհերի թիվը, ըստ բանակի մամուլի ծառայության, արդեն 783 էր։
09:20 12.11.2024
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին: Նրանք քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։ «Ես հիանալի հեռախոսազրույց ունեցա Դոնալդ Թրամփի հետ: Ես շնորհավորեցի նորընտիր նախագահին ընտրություններում նրա հաղթանակի կապակցությամբ, մենք խոսեցինք նաև Իսրայելի և Մերձավոր Արևելքի մասին: Ուրախությամբ եմ սպասում մեր սերտ համագործակցությանը»,-գրել է վարչապետը X-ում։
09:11 12.11.2024
ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոսեպ Բորելը Կիևում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը խոստացել է մինչև 2024 թվականի վերջը ավարտել Եվրամիության կողմից խոստացված 1 միլիոն արկերի մատակարարումը։ Բորելը X-ում հայտնել է, որ իրեն ընդունել է Զելենսկին, որին նա ասել է, որ ԵՄ-ն մինչև տարեվերջ կկատարի 1 միլիոն արկերի առաքման նպատակը։ Բորելը արդեն երեք օր է՝ հրաժեշտի այցով […]
08:57 12.11.2024
Նիդեռլանդների իշխանությունները մտադիր են խստացնել հակասեմականության դեմ պայքարի միջոցները և մշակել համապարփակ ռազմավարություն՝ նման երևույթներին հակազդելու համար՝ անցյալ շաբաթ Ամստերդամում իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումից հետո։ Այս մասին հայտարարել է վարչապետ Դիկ Շոֆը։ «Ոչինչ չի կարող արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ գիշերը Ամստերդամում։ Անհրաժեշտ են չափազանց կոշտ միջոցներ նման դրսեւորումների դեմ»,- ասել է նա Հաագայում […]
08:51 12.11.2024
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությունը անհանգստացնում է Ճապոնիային, քանի որ, ըստ Տոկիոյի, այն կարող է հանգեցնել «իրադրության վատթարացմանը» Ուկրաինայում, ինչպես նաև ազդել ասիական տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վրա: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին՝ մեկնաբանելով Փհենյանի կողմից Մոսկվայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը։ «Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական […]
08:46 12.11.2024
Գազայի հատվածի կենտրոնում գտնվող փախստականների ճամբարի վրա իսրայելական բանակի գրոհի ժամանակ առնվազն ինը մարդ վիրավորվել է։ Ինչպես հաղորդում է Քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը, Նուսեյրաթից հյուսիս-արևելք գտնվող փախստականների ճամբարի բնակելի շենքի գնդակոծման հետևանքով առնվազն ինը պաղեստինցի վիրավորվել է, ևս մի քանիսը անհետ կորել են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական բանակի ավիահարվածներից ու ռմբակոծություններից հետո Նուսեյրաթում […]
08:40 12.11.2024
Հանրապետական նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատն ակնկալում է, որ նա սենատոր Մարկո Ռուբիոյին (ՀՖՖ) պետքարտուղարի պաշտոնում կնշանակի իր վարչակազմի օրոք։ Այս մասին երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով, թեեւ Թրամփը դեռ կարող է փոխել իր որոշումը, նա բավական գոհ է այս թեկնածության համար։ 53-ամյա Մարկո Ռուբիոն Սենատում ծառայում է […]
08:35 12.11.2024
Նոյեմբերի 11-ին պաշտոնում վերընտրված Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իսիբան ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նոյեմբերի 15-ին՝ Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը Իշիբան հայտարարեց Պերու և Բրազիլիա այցելելու իր մտադրության մասին՝ մասնակցելու APEC և G20 գագաթնաժողովներին: Նա հայտնել է, որ ուղևորության […]
08:20 12.11.2024
Կոստա Ռիկան և Էլ Սալվադորը կստեղծեն զարգացող երկրների լիգա, որի նպատակներից մեկը կլինի ԱՄՆ նոր կառավարության հետ փոխգործակցության առաջարկների մշակումը։ Այս մասին Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կոստա Ռիկայի առաջնորդ Ռոդրիգո Չավեսը։ «Մենք՝ Էլ Սալվադորը և Կոստա Ռիկան, պատրաստվում ենք փնտրել փոքր երկրներ, որոնք ունեն հստակ տեսլական և ուժեղ […]
08:10 12.11.2024
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրներն ընդունել են Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ կազմակերպությունների արտահերթ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, որն անցկացվել է Էր Ռիադում։ Հանդիպման մասնակիցները միասնական դիրքորոշում են մշակել Գազայի հատվածի և Լիբանանի հակամարտությունների վերաբերյալ։ Մասնավորապես, երկրները Իսրայելին պատասխանատու են համարել Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ տարածաշրջանում կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման […]
00:00 12.11.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանին։ Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում հյուրին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և պաշտոնատար այլ անձինք։
23:52 11.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող Աքքար շրջանում գտնվող Այն Յակուբ գյուղին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, վիրավորվել՝ 14-ը։ Այս տվյալները տրամադրել է երկրի Առողջապահության նախարարությանն առընթեր ԱԻ կենտրոնը։ Ինչպես հաղորդում է Naharnet լրատվական պորտալը, հրթիռներն արձակվել են տան վրա, որտեղ բնակվում են Լիբանանի հարավից և արևելքից հյուսիսային շրջաններ […]
23:44 11.11.2024
Անկարան պնդում է, որ Միացյալ Նահանգները փոխի իր դիրքորոշումը՝ Սիրիայում քրդական ուժերի նկատմամբ, երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք մշտապես հիշեցնում ենք մեր ամերիկացի գործընկերներին, որ նրանք պետք է դադարեցնեն համագործակցությունը Սիրիայում այս ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Այս հարցի շուրջ մեր շփումներն ավելի հաճախակի են դարձել, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները նույնպես հավատարիմ […]
23:36 11.11.2024
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մոտ ապագայում հանդիպելու մտադրության մասին։ «Մենք պայմանավորվել ենք առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել ԱՄՆ-ում»,- գրել է Դուդան X սոցիալական ցանցում։ Լեհաստանի առաջնորդն ասել է, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա նաև շնորհավորել է նրան «իշխանություն պատմական վերադարձի և նախագահական ընտրություններում ջախջախիչ […]
23:28 11.11.2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն կողմ է քվեարկել Ռուսաստանի կողմից ներկայացված «Նացիզմի, նեոնացիզմի և այլ պրակտիկաների հերոսացման դեմ պայքարի մասին» բանաձևին, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Փաստաթղթին աջակցել է 116 երկիր, 11-ը ձեռնպահ է մնացել։ Դեմ է քվեարկել 54 […]
23:20 11.11.2024
Ուկրաինայի համար ԵՄ ուսումնական առաքելության (EUMAM Ukraine) ընդլայնումը ուկրաինական տարածք դեռևս միաձայն աջակցություն չի ստացել անդամ երկրներից, ճեպազրույցում ասել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն։ «Մենք առաքելություններ ունենք, մասնավորապես՝ ռազմական ուսումնական առաքելություն, որը մանդատ ունի Ուկրաինայից դուրս: Քննարկումներ կան անդամ երկրների միջև այն մասին, թե արդյոք այդ մանդատը պետք է տարածվի Ուկրաինայի վրա, […]
23:04 11.11.2024
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը կարծում է, որ Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ կարգավորման գործընթացը կսկսվի բառացիորեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության հաջորդ օրը։ Օլեգ Սոսկինը YouTube-ի իր ալիքում ասել է, որ հունվարի 21-ը կարող է լինել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների մեկնարկի ամսաթիվը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ […]
22:48 11.11.2024
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Նյու Յորքի կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկին, հայտնում է The New York Post-ը։ «Ինձ համար պատիվ է առաջադրել Էլիզ Ստեֆանիկին՝ որպես ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան իմ վարչակազմում: Էլիզը «Առաջին հերթին՝ Ամերիկան» գաղափարի՝ աներևակայելի ուժեղ, վստահ և հետևողական ջատագովն է»,-մեջբերում է հրատարակությունը Թրամփի խոսքերը։ Ըստ հրատարակության՝ Ստեֆանիկը […]