22:32 12.11.2024
Ղրղզստանի ՆԳՆ աշխատակիցները վնասազերծել են մի խումբ մարդկանց, որոնց թվում եղել են նախկին ուժայիններ և մարտական պատրաստություն անցնող մի օտարերկրացի, ովքեր ծրագրել են զանգվածային անկարգություններ հրահրել հանրապետությունում, ապակայունացնել իրավիճակը և բռնազավթել իշխանությունը։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳՆ-ն։ «ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները տեղեկություններ են ստացել զանգվածային անկարգություններ նախապատրաստող և հասարակական-քաղաքական իրավիճակն ապակայունացնող խմբի […]
22:24 12.11.2024
Վալենսիայի, Կատալոնիայի և Բալեարյան կղզիների որոշ շրջաններ հայտարարել են տագնապի բարձրացված մակարդակ՝ բարդ եղանակային պայմանների պատճառով, հայտնում է EFE գործակալությունը։ Ըստ կանխատեսումների՝ այնտեղ սպասվում են հորդառատ անձրևներ, բարձր ալիքներ և քամու ուժգին պոռթկումներ։ Վալենսիայում հոկտեմբերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներից հետո վերականգնողական և մաքրման աշխատանքները դեռ շարունակվում են: Հոկտեմբերին աղետի զոհ է դարձել ավելի […]
22:16 12.11.2024
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները հրթիռներ և անօդաչու սարքեր են օգտագործել Արաբական ծովում ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի, ինչպես նաև Կարմիր ծովում ամերիկյան երկու կործանիչների վրա հարձակվելու համար: Այսպիսի հայտարարություն է արել արմատական կազմակերպության ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքով, ապստամբների կողմից ստեղծված օդուժը «իրականացրել է երկու ռազմական գործողություն, առաջինի ժամանակ հարձակման է ենթարկվել ամերիկյան […]
21:50 12.11.2024
ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը կարող է կանխել երկրում TikTok սոցիալական ցանցի արգելափակման ծրագրերը, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրներին։ Ակնկալվում է, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ տարի կփորձի դադարեցնել TikTok-ի հնարավոր արգելքը ԱՄՆ-ում այն բանից հետո, երբ նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է հաղթելու դեպքում փրկել սոցիալական ցանցի հայտնի […]
21:32 12.11.2024
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Քիշնևում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դավիլա Բոչորիշվիլիին՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիդեի՝ Մոլդովայի նախագահական ընտրությունների խախտումները հետաքննելու կոչով։ Դիվանագետին նոտա և «խորը դժգոհություն» է տրվել երկրում ընտրական գործընթացի մասին տեղեկատվության խեղաթյուրման կապակցությամբ։ «Ցանկանում ենք ընդգծել, որ Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի միջև ավանդական համագործակցության և բարեկամության հարաբերությունները, ինչպես նաև այն նպատակները, […]
21:24 12.11.2024
Այսօր մոլորակի կլիմայի փոփոխության խնդրին նվիրված COP29 համաշխարհային կոնֆերանսի երկրորդ օրն է: Բաքվում իր աշխատանքը շարունակող ֆուրումին բարձրաստիճան հյուրերի հետ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպումներ է ունենում: Հայաստանի մասնակցության վերաբերյալ տարբեր հայտարարություններ են հնչել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Այս թեման ի սկզբանե շահարկում էր Ադրբեջանը, օրինակ՝ դեռ ամիսներ առաջ, COP29-ի գործադիր տնօրեն Էլուր […]
21:16 12.11.2024
Նոյեմբերի 12-ից 17-ը Չժուհայում անցկացվող Air Show China 2024-ի բացումից առաջ, Չինաստանի նորագույն հինգերորդ սերնդի ավիակիր կործանիչը՝ J-35A-ն, կատարել է իր առաջին հանրային թռիչքը: Չինացի փորձագետները նշել են, որ ամերիկյան F-35-ի համեմատ J-35A-ն ունի ավելի մեծ արագություն, ինչպես նաև ավելի մեծ ռումբի բեռնվածություն, քաշ և մարտական շառավիղ։
20:54 12.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք նոր հարձակումներ են իրականացրել Բեյրութի շրջանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ խոցված թիրախները ներառում էին կազմակերպության զինված թևի հրամանատարական կետեր, զենքի արտադրամասեր և «Հեզբոլլահ»-ի այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ասվում է բանակի հաղորդագրության մեջ: Զինվորականները հավաստիացրել են, որ մինչ հարվածները իսրայելական […]
20:35 12.11.2024
Ամերիկյան զինուժը անօդաչու թռչող սարքի հարված է հասցրել Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժման առաջնորդներին գտնվող մեքենային Ալ Բեյդա նահանգում։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։ «Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Սաումաա շրջանում հարձակվել է հութիների առաջնորդների մեքենայի վրա», – պնդում է հեռուստաալիքի անանուն զրուցակիցը:
20:20 12.11.2024
Թաիլանդը հրավեր է ստացել միանալու BRICS-ին՝ որպես գործընկեր երկիր։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Այո, Թաիլանդը հրավիրվել է գործընկեր դառնալու»,- նշել է գործակալության զրուցակիցը։ BRICS խումբը հիմնադրվել է 2006թ.: 2011 թվականին կազմին միացել է Հարավային Աֆրիկան (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան և Չինաստան): Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եթովպիան դարձել են ասոցիացիայի լիիրավ անդամներ […]
19:50 12.11.2024
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին Թեհրան կատարելիք այցից առաջ հայտարարել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղիներ գտնելու անհրաժեշտության մասին։ «Իրանի իշխանությունները պետք է հասկանան, որ միջազգային իրադրությունը գնալով ավելի է լարվում, որ մանևրելու տարածքը սկսում է փոքրանալ, և որ անհրաժեշտ է ուղիներ գտնել դիվանագիտական լուծման համար»,- Agence […]
19:40 12.11.2024
Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման գործով Ադրբեջանի նախնական առարկությունների լսումները։ Դատարանը մերժել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Բաքվի կողմից ներկայացված նախնական առարկությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է դատարանի պաշտոնական կայքը։ Վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը դատարանին կոչ է արել մերժել հայկական կողմը ներկայացնող փաստաբանների […]
19:35 12.11.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն օգնում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին թեկնածուներ ընտրել իր ապագա վարչակազմում պաշտոնների համար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։ Դրա տեղեկություններով՝ ինչպես նշել են հանրապետական խորհրդականները, Մասկի որոշ գաղափարներ նոր կառավարություն ձևավորելու վերաբերյալ անիրագործելի են, սակայն մյուսները «անպայման կփորձարկվեն»։ Հրատարակության աղբյուրը պարզաբանել է, որ Թրամփն իր թիմ […]
19:10 12.11.2024
Իսրայելական զինուժը որսացել է երեք հրթիռ, որոնք արձակվել են Լիբանանից դեպի երկրի կենտրոնական շրջաններ։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ հրթիռային սպառնալիքի պատճառով օդային հարձակման ահազանգ է հայտարարվել «կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում»։ Թել Ավիվի տարածքում նույնպես հնչել են ազդանշաններ և պայթյունների ձայներ։ Տուժածների կամ գույքային վնասների մասին տեղեկություններ չկան։
18:55 12.11.2024
Ֆրանսիական կողմը նախատեսում է «ամբողջական աջակցությամբ» Ուկրաինային փոխանցել վեց Mirage 2000-5 կործանիչներ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանկ Ջիլետտիի զեկույցում, որը պատրաստվել է Ազգային պաշտպանության և երկրի զինված ուժերի խորհրդարանական հանձնաժողովի համար՝ երկրի 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում։ «Կարճաժամկետ հեռանկարում վեց Mirage 2000-5 ինքնաթիռների առաջիկա փոխանցումը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին և դրա […]
18:46 12.11.2024
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը պարծեցել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակումների վերացման հարցում իր իսկ ձեռքբերումներով։ Այս մասին գրել է իսպանական El Pais թերթը։ Հրատարակությանը տված հարցազրույցում Բորելն ասել է, որ գոհ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ Եվրամիությունում գոյություն ունեցող «տաբուի» վերացմանն ուղղված իր ջանքերի արդյունքից։ «Սա տեղի ունեցավ, քանի որ ես դա առաջարկեցի […]
18:30 12.11.2024
Դոնալդ Թրամփ կրտսերը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին, չի աշխատի Միացյալ Նահանգների նոր վարչակազմում, նա կաշխատի վենչուրային 1789 Capital ընկերությունում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը գրում է, որ Դոնալդ Թրամփ կրտսերն ակտիվ դեր է խաղացել իր հոր նախընտրական արշավում։ Բացի այդ, քաղաքական գործչի որդին վերջերս իր հոր և […]
18:23 12.11.2024
Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների գործողությունների հետեւանքով վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, գրեթե 150-ը՝ վիրավորվել։ Նման տվյալներ է հրապարակել անկլավի առողջապահության նախարարությունն իր Telegram ալիքում։ «Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածում 62 մարդ է զոհվել, ևս 147-ը՝ վիրավորվել», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել է նախարարությունը, ընդհանուր առմամբ, անցյալ […]
18:15 12.11.2024
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ […]
18:08 12.11.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-13-ին կայանալիք հանդիպմանը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների գործընկերների հետ կքննարկի Ուկրաինային աջակցելու հարցերը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ «նոյեմբերի 12-13-ը Բլինքենը կմեկնի Բրյուսել (Բելգիա)՝ հանդիպումներ ունենալու ՆԱՏՕ-ի և ԵՄ գործընկերների հետ, քննարկելու Ուկրաինային աջակցությունը»: Այնուհետև ամերիկացի դիվանագետը կմեկնի Լիմա, Պերու, […]
17:44 12.11.2024
Նոյեմբերի 11-ին Բուդապեշտում տեղի են ունեցել Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո առաջին քաղաքական խորհրդակցությունները: Խորհրդակցություններում հայկական կողմը ներկայացնում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, հունգարականը՝ Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարարության պետական քարտուղար Պետեր Ստարայը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հետագա զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, […]
17:37 12.11.2024
Նախորդ օրը Չինաստանի հարավային Չժուհայ քաղաքի մարզական կենտրոնում մեքենան մխրճվել էր ամբոխի մեջ: Զոհվել է 35 մարդ, կա 43 վիրավոր: 62-ամյա վարորդը ձերբակալվել է: Արարքի դրդապատճառը հայտնի չէ: Կատարվում է հետաքննություն:
17:12 12.11.2024
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
16:54 12.11.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին, […]
16:41 12.11.2024
Հունգարիայի Ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հրավերով Հայաստանի Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Բուդապեշտում է։ Նոյեմբերի 11-ին Հունգարիայի ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի վերապատրաստման, կրթական ոլորտում փոխգործակցության ամրապնդման, կոնկրետ ուղղություններով փորձի փոխանակման, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Վահե Ղազարյանը ներկայացրել է Հայաստանի ՆԳ նախարարության բարեփոխումների ընթացքը՝ ընդգծելով […]
16:22 12.11.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և երկաթուղային հաղորդակցության բնագավառի համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվել է նաև էներգետիկ ոլորտի, հատկապես արևային էներգիայի բնագավառում Հայաստանի փորձով կիսվելու հնարավորությունը։
16:16 12.11.2024
Նոյեմբերի 4-7-ը Գլազգո քաղաքում տեղի է ունեցել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 92-րդ վեհաժողովը, որին մասնակցում է շուրջ 160 երկրի ավելի քան հազար ներկայացուցիչ, այդ թվում՝ ներքին գործերի և արդարադատության նախարարներ, ոստիկանապետեր, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Վեհաժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը։ Միացյալ Թագավորության վարչապետ Քեյր Սթարմերը […]
16:00 12.11.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը […]
15:48 12.11.2024
Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անընդունելի է համարում ԵՄ որոշ պատգամավորների ելույթը Թբիլիսիում կայացած հանրահավաքում։ Նախորդ գիշեր՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ընդդիմության հանրահավաքի ժամանակ, ամբիոն էին դուրս եկել Թբիլիսի ժամանած պատգամավորներ Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից և Էստոնիայից։ Օրենսդիրներն աջակցություն են հայտնել իշխող կուսակցության […]
15:40 12.11.2024
Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած հանրապետական Դոնալդ Թրամփին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին Հաագայում։ Այս մասին հայտնում է NOS հեռուստաալիքը։ Նորընտիր նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Շոֆը «անձնապես հրավիրել է նրան գալ հաջորդ հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին», ինչին Թրամփը «դրական է արձագանքել »։ «Նիդերլանդների շահերից է բխում […]