TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

«Հեզբոլլահը» օրվա սկզբից 70 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

19:35 09.11.2024

Օրվա սկզբից իսրայելական զինվորականներն արձանագրել են Լիբանանի տարածքից շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ 70 հրթիռի արձակումը։ Ինչպես հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը, զինվորականները հայտարարել են, որ «կշարունակեն պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից:

̰
AFP․ Կատարը դադարեցնում է միջնորդությունը Գազայի զինադադարի շուրջ բանակցություններում

19:25 09.11.2024

Կատարը մտադիր է դադարեցնել իր միջնորդական ջանքերը Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին AFP-ին հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։ Ըստ հաղորդման՝ երկրի իշխանությունները հայտնել են Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին, որ քանի դեռ երկու կողմերը հրաժարվում են բարեխղճորեն բանակցել համաձայնության հասնելու համար, նրանք չեն կարող միջնորդի դեր կատարել։

̰
Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ

19:15 09.11.2024

Վրացական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները Թբիլիսիում ցույց են անցկացնում ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ընդդիմությունը սկզբում հավաքվել է Թբիլիսիի մի քանի վայրերում, որից հետո երթ է սկսել մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներով։ Վերջնական կանգառը Ռուսթավելի պողոտան է՝ երկրի խորհրդարանի դիմաց։ Ընդդիմադիրները հայտարարել են բողոքի ակցիաների […]

̰
Գիտնականները ԱՄՆ-ին զգուշացրել են ավերիչ աղետների մասին

19:00 09.11.2024

Սեյսմոլոգները նախազգուշացրել են ԱՄՆ-ի իշխանություններին հնարավոր 30 մետրանոց ցունամիի և 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail թերթը։ Աղբյուրի համաձայն՝ գիտնականները տագնապալի նշաններ են հայտնաբերել՝ օգտագործելով ստորջրյա բարձր ճշգրտության քարտեզագրումը։ Հյուսիսային Ամերիկայի ափերին սպառնացող աղետը կարող է ընդգրկել Կանադայի հարավից մինչև Կալիֆոռնիայի հյուսիսային հատվածը։ Դատելով հետազոտողների տվյալներից՝ առաջիկա տարիներին ԱՄՆ-ին կարող […]

̰
Լավրովը հայտարարել է Արևելքում դեէսկալացիային խթանելու Ռուսաստանի ցանկության մասին

18:40 09.11.2024

Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս նպաստել Պաղեստինի, Լիբանանի և Լիբիայի իրավիճակի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լիբիայի Ազգային միասնության կառավարության արտաքին գործերի նախարարության ղեկավար Թահեր Բաուրի հետ բանակցություններում։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը տեսնում է լիբիացիների անկեղծ շահագրգռվածությունը և նրանց ցանկությունը՝ հնարավորինս շուտ հաղթահարել տասներեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքները՝ լուծել անվտանգության […]

̰
The Daily Telegraph. Լոնդոնը վերլուծում է Թրամփի տնտեսական քաղաքականության հետեւանքները

18:30 09.11.2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարգադրել է Դոնալդ Թրամփի քաղաքականության հնարավոր հետեւանքների վերաբերյալ վերլուծական փաստաթղթեր պատրաստել։ Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, խոսքը, առաջին հերթին, Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի վերաբերյալ հանրապետական ​​վարչակազմի արտաքին քաղաքական պոտենցիալ որոշումների, ինչպես նաև Չինաստանի և ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի հնարավոր առևտրային պատերազմի ազդեցության մասին է բրիտանական տնտեսության վրա: «Մենք խոսում ենք ազդեցության մասին, […]

̰
Ճապոնիայում Սիկոկու կղզու բնակիչները մնացել են առանց էլեկտրականության

18:22 09.11.2024

Ճապոնիայի հարավ-արևելքում գտնվող Սիկոկու կղզու մոտ 280 հազար տնային տնտեսություններ ժամանակավորապես մնացել են առանց էլեկտրաէներգիայի մատակարարման, հաղորդում է Kyodo գործակալությունը: Էհիմեում առանց էլեկտրականության է մնացել 110,4 հազար տնային տնտեսություն, Տոկուսիմայում՝ 111,4 հազար, Կագավայում՝ 4,3 հազար, Կոչիում՝ 54,9 հազար։ Յոնդեն նահանգի Սիկոկու կղզում էլեկտրաէներգիայի մատակարարման համար պատասխանատու օպերատորը հայտնել է, որ հետաքննում է միջադեպի պատճառները։ Էլեկտրամատակարարումն […]

̰
Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Պակիստանի վարչապետին՝ ահաբեկչության կապակցությամբ

18:16 09.11.2024

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆին՝ Քվետայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը։ «Բելառուսում խորը ցավով իմացանք Քվետայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած հանցավոր ահաբեկչության մասին, որը հանգեցրեց տասնյակ անմեղ մարդկանց, այդ թվում՝ կանանց և երեխաների զոհվելուն։ Փորձությունների այս […]

̰
Իրանի կառավարությունը խորհուրդներ է տվել Թրամփին

18:08 09.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրաժարվի իրանական քաղաքականությունից, որը վարում էր Սպիտակ տանը իր առաջին պաշտոնավարման ընթացքում, հայտարարել է Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Ջավադ Զարիֆը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է Իրանի նկատմամբ «մաքսիմալ» ճնշման քաղաքականությանը, որը Թրամփը սկսել է վարել 2016 թվականի ընտրություններում հաղթելուց հետո։ Զարիֆը հավելել է, […]

̰
Բրիտանիայում բախվել են երկու երկհարկանի ավտոբուսներ․ կան տուժածներ

17:55 09.11.2024

Բրիտանական Մանչեսթեր քաղաքում երկու երկհարկանի ավտոբուսների բախման հետևանքով առնվազն 17 մարդ է տուժել, հայտնում է Mirror թերթը։ «Մանչեսթերում երկու երկհարկանի ավտոբուսներ բախվել են միմյանց, տուժել է առնվազն 17 մարդ»,- ասվում է հրատարակության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Բժիշկները թերթին հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում մոտավորապես 8.30-ին (Մոսկվայի ժամանակով 11.30-ին): Դեպքի վայր են […]

̰
ԱՄՆ-ը Թրամփի վերադարձն անվանել է կրիպտոարժույթների «ոսկե դարաշրջանի» սկիզբ

17:40 09.11.2024

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադարձը կնշանակի ԱՄՆ-ում կրիպտոարժույթների «ոսկե դարաշրջանի» սկիզբը, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով կրիպտոարժույթների ամենամեծ բորսայի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգին։ «Binance-ի գործադիր տնօրենը ողջունել է Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում որպես «ոսկե դարաշրջանի» սկիզբ, քանի որ կրիպտո արդյունաբերության մեջ աճում է վստահությունը, որ ընտրությունների արդյունքը շրջադարձային կետ […]

̰
Փարիզի Աստվածամոր տաճարի դռները մեկ ամսից կրկին կբացվեն. Մակրոն

17:27 09.11.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով․ «Հինգ տարի առաջ Աստվածամոր տաճարը միասին վերականգնելու խոստում կար։ Այսօր նրա զանգերը վերջապես ղողանջում են ձեզանից շատերի ակնառու աշխատանքի շնորհիվ: Մեկ ամսից մենք նորից կբացենք դրա դռները»։

̰
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրություններում Սանդուի հաղթանակը

17:17 09.11.2024

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները և գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը։ ««Գործողություն և համերաշխություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մայա Սանդուն, որը երկրորդ փուլում ստացել է ամենաշատ ձայները՝ 930 139 ձայն, ընտրված է հայտարարվում»,- ընդունված որոշման նախագիծն ընթերցել է ԿԸՀ նախագահ Անժելիկա Կարամանը։ Նշվում է, որ որոշումն ուժի մեջ […]

̰
Կատարը, ԱՄՆ ճնշման ներքո, ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից պահանջել է լքել երկիրը. Financial Times

17:07 09.11.2024

Կատարի իշխանությունները ԱՄՆ-ի ճնշման ներքո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից պահանջել են լքել երկիրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Հրատարակությունն ընդգծում է, որ Կատարը նման պահանջ է ներկայացրել շարժմանը մոտ 10 օր առաջ՝ ԱՄՆ պաշտոնյաների հետ զրույցից անմիջապես հետո։ ՀԱՄԱՍ-ը Դոհայում ունի իր գրասենյակը 2012 թվականից, որտեղ շարժման առաջնորդները տեղափոխվել են Դամասկոսից՝ Սիրիայում պատերազմի պատճառով։ […]

̰
Թրամփը Աբասին խոստացել է անդրադառնալ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման խնդրին

16:49 09.11.2024

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ: Ինչպես հայտնում է Axios պորտալը, Թրամփը խոստացել է անդրադառնալ Գազայի հատվածում պատերազմի դադարեցման խնդրին: Պաղեստինի առաջնորդը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթելու առթիվ և հաստատել իր պատրաստակամությունն աշխատել ամերիկյան նոր վարչակազմի հետ՝ միջազգային իրավունքի և սկզբունքների վրա հիմնված արդար և համապարփակ խաղաղության հասնելու […]

̰
Տուսկը խոսել է Դուդայի՝ մոտ ապագայում Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի մասին

16:39 09.11.2024

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ծրագրում է մոտ ապագայում այցելել ԱՄՆ, լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ պատասխանելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պետության ղեկավարի մտադրության մասին հարցին։ «Նախագահն ինձ զգուշացրել է, որ իր այցը Միացյալ Նահանգներ շատ հավանական է»,- ասել է նա՝ նշելով, որ Դուդան ու Թրամփը լավ հարաբերություններ ունեն։ «Մենք կարող […]

̰
ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականի հետ

16:18 09.11.2024

Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին: Մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ անվտանգային օրակարգի զարգացման հարցերի շուրջ, անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա […]

̰
Մահացել է ամերիկացի դերասան Թոնի Թոդը

15:19 09.11.2024

69 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Թոնի Թոդը։ Այս մասին հայտնում է Deadline պորտալը՝ հղում անելով դերասանի ներկայացուցչին։ Ըստ տեղեկությունների՝ Թոդը մահացել է նոյեմբերի 6-ին՝ Լոս Անջելեսի իր տանը։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։ Թոդի դերասանական կարիերան սկսվել է 1980-ականներին։ Նրա ամենահայտնի հերոսը Քենդիմենն է՝ համանուն սարսափ ֆիլմից: Թոնի Թոդը հայտնի […]

̰
Ռուսաստանը պատրաստ է լսել Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

15:10 09.11.2024

Ռուսական կողմը պատրաստ է լսել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում: «Մենք չափազանց զգույշ, պատասխանատու և ուշադիր ենք մոտենում այս հարցում երկրների կողմից առաջարկվող ցանկացած գաղափարի: Հասկանալի է, որ Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խնդիրների պարզ […]

̰
Հորդանանն Ադրբեջանի ճնշման ներքո «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից ետ է կանչել «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը

14:40 09.11.2024

Հորդանանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից ետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը պետք է ներկայացվեր «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։ ««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ […]

̰
Բորելը պաշտոնական այցով ժամանել է Կիև

14:17 09.11.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը պաշտոնական այցով ժամանել է Կիևում։ Բորելն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: Սա նրա հինգերորդ այցն է Ուկրաինայի մայրաքաղաք, և, ամենայն հավանականությամբ, վերջինը՝ որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ Բորելն ընդգծել է, որ Ուկրաինային աջակցելը կշարունակի մնալ Եվրամիության առաջնահերթությունների թվում։ In Kyiv for my 5th […]

̰
Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն աճել է

13:14 09.11.2024

Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորվել է 46 մարդ, հայտնում է Dawn հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Թարմացված տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել կայարանի տոմսարկղում՝ գնացքի ժամանումից անմիջապես առաջ։ Մահապարտ-ահաբեկիչը ուղեբեռով մտել է կայարան և ահաբեկչություն իրականացրել երկաթուղային կայարանի տոմսարկղի մոտ, որտեղ սովորաբար մեծ թվով մարդիկ են հավաքվում։ «Քվետայի […]

̰
Իրանցի ուսանողուհին, ով ի նշան բողոքի հանել է հագուստը, ուղարկվել է հարկադիր բուժման

13:00 09.11.2024

Իրանցի ուսանողուհի Ահու Դարյային, ով մերկացել է՝ ի նշան հիջաբ կրելու դեմ բողոքի, հարկադիր բուժման է ուղարկվել հոգեբուժարան, հայտնում է IranWire-ը։ Իրանի գիտության նախարար Հոսեյն Սիմայ Սարրաֆի խոսքով՝ Դարյային այժմ բուժում է անցնում ընտանիքի աջակցությամբ։ Անկախ աղբյուրների փոխանցմամբ՝ ուսանողը նախկինում հոգեկան խնդիրներ չի ունեցել։ Չնայած դրան, նրանց տեղեկություններով, Դարյային բուժվում է ծանր դեղամիջոցներով։

̰
Ռուսաստանի հետ հարաբերությունները մի օր կբարելավվեն, բայց ոչ հիմա․ Ֆինլանդիայի նախագահ

12:33 09.11.2024

Ռուսաստանի հետ հարաբերությունները մի օր կհարթվեն, բայց ոչ հիմա։ Այս մասին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է Ilta-Sanomat թերթին տված հարցազրույցում։ Պարբերականը նշում է, որ Ստուբը պաշտոնավարել է ութ ամիս, այդ ընթացքում նա երբեք շփում չի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Այո, մի օր այս հարաբերությունները կհարթվեն և կօգտագործվեն ի բարօրություն, բայց հիմա դրա […]

̰
Իսրայելը հարձակվել է 50 ​​թիրախի վրա Լիբանանում և Գազայում

12:20 09.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում հարձակվել են 50 ​​թիրախի վրա Գազայի հատվածում և Լիբանանում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հարձակման ենթարկված օբյեկտների թվում գերատեսչությունը նշել է հրթիռային կայաններ, զենքի պահեստներ և ռազմական օբյեկտներ: Մամուլի ծառայությունը հավելել է, որ իսրայելական զորքերը «շարունակում են գործողությունները Գազայի հատվածում և հարավային Լիբանանում»։ Մասնավորապես, Պաղեստինի անկլավի […]

̰
Իրանն արձագանքել է Թրամփի դեմ մահափորձին առնչություն ունենալու մեղադրանքներին

11:30 09.11.2024

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային անհիմն է անվանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին Թեհրանի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունը։ Այս մասին հայտնում է իրանական գերատեսչության կայքը։ Նոյեմբերի 8-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ներգրավված է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային կտրականապես հերքել […]

̰
Առնվազն 21 մարդ է զոհվել Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

10:20 09.11.2024

Առնվազն 21 մարդ է զոհվել, ևս 30-ը վիրավորվել Պակիստանի Բելուջիստան նահանգում գտնվող Քվետա քաղաքի երկաթուղային կայարանում մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնել է Geo հեռուստաալիքը։ Պայթյունը տեղի է ունեցել կայարանի տոմսարկղում՝ գնացքի ժամանումից անմիջապես առաջ։ Զոհերի թիվը կարող է աճել, հեռուստաընկերությանը հայտնել են պաշտոնյաները: Տուժածները տեղափոխվել են քաղաքային հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ […]

̰
Փելոսին նշել է ԱՄՆ ընտրություններում դեմոկրատների պարտության պատասխանատուին

09:56 09.11.2024

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին մեղադրել է նախագահ Ջո Բայդենին նախագահական ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության և նրա թեկնածու Քամալա Հարիսի պարտության համար։ The New York Times-ի հետ զրույցում նա ասել է, որ եթե Բայդենը հրաժարվեր առաջադրվել երկրորդ ժամկետի համար, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել։ «Եթե նախագահն ավելի շուտ հեռանար, կարող […]

̰
Բժիշկը խորհուրդ է տվել չչարաշահել մսի օգտագործումը

08:55 09.11.2024

Միսը սպիտակուցի և այլ սննդանյութերի կարևոր աղբյուր է, սակայն դրա՝ չափից ավելի օգտագործումը կարող է մի շարք առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Որպեսզի դա տեղի չունենա, բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել կարմիր մսի օգտագործումը: Այս մասին Gazeta.Ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենի Բելոուսովը։ «Կարմիր մսի, հատկապես վերամշակված մսի մեծ քանակությամբ կանոնավոր օգտագործումը կապված է հաստ աղիքի քաղցկեղի […]

̰
Պենտագոնը թույլ է տվել ամերիկացի կապալառուներին սպասարկել ամերիկյան զենքերը Ուկրաինայում

00:00 09.11.2024

Պենտագոնը հանել է Ուկրաինայում ամերիկյան ռազմական կապալառուների տեղակայման արգելքը՝ օգնելու Կիևին պահպանել և վերանորոգել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից տրամադրված սպառազինության համակարգերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Օգնելու Ուկրաինային վերանորոգել և պահպանել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների կողմից տրամադրված ռազմական տեխնիկան, պաշտպանության նախարարությունը հայտեր է ընդունում ամերիկյան ընկերություններից՝ ներգրավելու փոքր թվով կապալառուների, որոնք կօգնեն […]

̰
BACK_TO_TOP