Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն աճել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Պակիստանի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվն աճել է

13:14 09.11.2024

Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորվել է 46 մարդ, հայտնում է Dawn հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Թարմացված տվյալների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել կայարանի տոմսարկղում՝ գնացքի ժամանումից անմիջապես առաջ։ Մահապարտ-ահաբեկիչը ուղեբեռով մտել է կայարան և ահաբեկչություն իրականացրել երկաթուղային կայարանի տոմսարկղի մոտ, որտեղ սովորաբար մեծ թվով մարդիկ են հավաքվում։

«Քվետայի երկաթուղային կայարանում մահապարտ-ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ, վիրավորվել՝ 46-ը», – ասել է Քվետայի հանձնակատար Համզա Շաֆքաթը՝ նշելով, որ պայթյունի հետևանքով, բացի խաղաղ բնակիչներից, զոհվել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Պաշտոնյան կոչ է արել հանրությանը չգնալ հարձակման վայր կամ հիվանդանոց, որտեղ բուժվում են վիրավորները՝ նշելով, որ «նման միջադեպերի դեպքում կրկնակի հարձակումների վտանգ կա»։

«Մենք այժմ շրջափակել ենք քաղաքը և ստուգում ենք անցկացնում: Ցանկացած հավաքույթ արգելված է»,- հավելել է Շաֆքաթը:

Ըստ իշխանությունների՝ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է արգելված «Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

08:39 09.08.2025

Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվա պատմական օրը՝ մի քանի նկարով/դրվագով: Վարչապետի գլխավորությամբ այս ու մեր մյուս գործընկերների շնորհիվ խաղաղությունն իրականություն է դառնում»:     ...

ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ

08:34 09.08.2025

ՃՏՊ Մեծամոր քաղաքում․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 8-ին, ժամը 23։20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գազի խողովակին և կողաշրջվել․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «BMW» […] ...

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյան

08:28 09.08.2025

Հիրավի պատմական պահ է խաղաղության համար. Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրել է․ «Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»։ ...

Հրդեհ Մայակովսկի գյուղում

08:19 09.08.2025

Հրդեհ Մայակովսկի գյուղում

Օգոստոսի 8-ին, ժամը 22։09-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի ռազմական ոստիկանության մոտ այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայակովսկի գյուղում՝ չշահագործվող փայտե տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ օգոստոսի […] ...

ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը ջերմորեն հրաժեշտ են տվել միմյանց

08:11 09.08.2025

ՀՀ վարչապետը և ԱՄՆ նախագահը ջերմորեն հրաժեշտ են տվել միմյանց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ջերմորեն հրաժեշտ է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: ...

Նախաստորագրվել է «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը

08:07 09.08.2025

Նախաստորագրվել է «ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի: Նախարարները ստորագրել են […] ...

BACK_TO_TOP